Լիբանանի հարավում՝ Նաբատիե քաղաքում, իսրայելական հարվածի հետևանքով վնասվել է երկրի ֆինանսների նախարարության շենքը։ Այս մասին հայտնել է Լիբանանի ֆինանսների նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ հարվածից զգալիորեն վնասվել են նաև հարակից շենքում տեղակայված ֆինանսների և գյուղատնտեսության տարածաշրջանային վարչությունները։ Կոտրվել են գրասենյակների պատուհաններն ու դռները, փաստաթղթերն ու թղթերը ցրվել են տարածքում։
Ֆինանսների նախարար Յասին Ջաբերը հանձնարարել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել փաստաթղթերը պահպանելու և գերատեսչության աշխատանքների շարունակականությունն ապահովելու համար։
Հարվածից վնասվել են նաև տարածքում գտնվող տասնյակ խանութներ և սրճարաններ։








