Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$671.32

BTC

$95949

ADA

$0.798358

ETH

$2637.45

SOL

$193.26

1 °

Yerevan

-7 °

Moscow

26 °

Dubai

4 °

London

-6 °

Beijing

-0 °

Brussels

12 °

Rome

13 °

Madrid

BNB

$671.32

BTC

$95949

ADA

$0.798358

ETH

$2637.45

SOL

$193.26

1 °

Yerevan

-7 °

Moscow

26 °

Dubai

4 °

London

-6 °

Beijing

-0 °

Brussels

12 °

Rome

13 °

Madrid

Քննչական մարմին են կանչվում ԶՊՄԿ-ի գործադուլին մասնակցած անձինք․ Փաստաբան


Փաստաբան Հրայր Խաչատրյանն իրազեկում է․

«Իրազեկման նպատակներից մեկը՝ ԶՊՄԿ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռ․Խուդոլիի կողմից տրված խոստումների և երաշխիքների նկատմամբ պահանջատեր լինելն է, քանի որ 11․02․2025թ․ ձեռք բերված հաշտությունից հետո դեռևս Քննչական մարմնում շարունակվում է օրեր առաջ նախաձեռնված քրեական վարույթը, որի շրջանակներում Քննչական մարմին են կանչվում Գործադուլին մասնակցած անձինք, փորձ է արվում վնասների հատուցման հասցեատերեր գտնել, Աշխատողները շարունակում են Գործատուից ծանուցումներ և բացատրություններ ներկայացնելու պահանջներ ստանալ (․․․) այսինքն, այդ գործողությունները չեն վկայում ձեռք բերված համաձայնության մասին, այլ հուշում են, որ մոտալուտ ապագայում մի քանի հազար Աշխատողի կարող է մի քանի հազար դոլարի վնասի հատուցման պահանջ ներկայացվել․․․

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում 2025թ․ հունվարի 31-ին Աշխատողների կողմից գործադուլը սկսվել և ավարտվել է 2025թ․ փետրվարի 11-ին, Աշխատողները և Գործատուն ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների (Արմեն Խաչատրյան, Նարեկ Ղահրամանյան), Արհեստակցական միությունների տարածքային և հանրապետական կառույցների ներկայացուցիչների, հատկապես Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի և տեղակալ Տիրուհի Նազարեթյանի, տարբեր հեղինակավոր ԶԼՄ-ների (Հետք, Ազատություն ռադիոկայան, Էկոլուր և այլք) միջամտությամբ և օբյեկտիվ լուսաբանման արդյունքում ընդհանուր հաշտության համաձայնության են եկել և որոշվել է, որ

- Գործադուլը կազմակերպած Աշխատողների նկատմամբ հետապնդումներ, հաշվեհարդար, աշխատանքից ազատումներ, մեղադրանքներ ու քրեական վարույթներ չեն լինի, Աշխատողները կշարունակեն աշխատել,
- Ընկերությունն ընդունում է, որ աշխատավարձերի համահարթեցման եղանակով բարձրացման, բազմաթիվ խնդիրներ ստեղծած ապահովագրական՝ Ինգո Արմենիա ընկերության փոխարինման, աշխատանքի պայմանների բարելավման անհրաժեշտությունը կա,
- Աշխատողները սկսում են աշխատել և համաձայն են ԶՊՄԿ գլխավոր տնօրենի հրապարակային այն երաշխիքներին ու խոստումներին, որոնց համաձայն՝ շատ կարճ ժամանակում ամենը կարվի աշխատանքի պայմանների բարելավման, համահարթեցման եղանակով աշխատավարձերի բարձրացման, ապահովագրական ընկերության փոփոխման համար։

Կողմերը հաշտության հասել են շատ բարդ ու երկարատև բանակցությունների արդյունքում, սակայն այդ ամենը ընդամենը մեկ ժամում կարող է փլուզվել ու կրկին անդառնալի հետևանքների հանգեցնել, եթե Կողմերից յուրաքանչյուրի ստանձնած խոստում կամ երաշխիք անտեսվի, Կողմերից մեկը չկատարի իր տված խոստումը կամ տեր չկանգնի իր տված երաշխիքներին (․․․)
(․․․) մեղմ ասած մեծ ջանքերի արդյունքում ձեռք բերված հաշտության համաձայնությունն այնքան խոցելի ու փխրուն է, որ Կողմերը պետք է բոլոր ջանքները գործադրեն, որպեսզի կրկին քաոս չստեղծվի, որպեսզի վերջնական բանակցություններից ու հաշտության համաձայնության կայացման գործընթացից դուրս մնացած որևէ միջին օղակի ներկայացուցիչ, կիսաոստիկան, կիսախուլիգան, կիսաչկողմնարոշված արտաքին ուժ չկարողանա ոտնձգել Կողմերի համար ընդունլի հաշտության համաձայնությանը և փորձի արժեզրկել բոլոր այն խոստումներն ու երաշխիքները, որոնք տրվել են ամենաբարձր մակարդակով․․․

Ցավոք, ներկա՝ 12․02․2025թ․ դրությամբ Քննչական մարմնում շարունակում է դեռևս ընթացիկ քննության փուլում գտնվել Գործադուլի պատճառով ենթադրաբար վնասներ կրած ԶՊՄԿ-ի կողմից տրված հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթը, որի շրջանակներում ենթադրաբար Քննչական մարմին կկանչվեն Գործադուլին մասնակցած բոլոր աշխատակիցները, ինչը ենթադրում է, որ ինչ-որ մի օր ԶՊՄԿ-ն կարող է ենթադրյալ վնասների հատուցման պահանջը ներկայացնել բոլոր այն անձանց, որոնց մեղադրանք կլինի առաջադրված և Քննչական մարմնի կողմից մեղադրանք կլինի հիմնավորված (․․․)

Եթե ԶՊՄԿ-ն որոշել է Գործադուլի ավարտից հետո հազարավոր Աշխատողների նկատմամբ քրեական վարույթով պատժիչ գործողություններ կատարել, ապա դա այդքան էլ լավ գաղափար չէ, որովեհտև հնարավոր չէ հարյուրավոր ու հազարավոր Աշխատողի արդարացի ձայնը լռեցնել ու խլացնել Քննչական մարմնի միջանցքներում (․․․) մարդիկ միմյանց տեղեկացնելով՝ կարող են ինչ-որ մի օր որոշել, որ այլևս չեն կարող հանդուրժել իրենց հետ թիկունք-թիկունքի տված Աշխատողների նկատմամբ նման բռնաճնշումները (․․․), կարող են որոշել, որ իրենց խաբել են (․․․)

Այնպես, որ պարզից էլ պարզ է, որ հազարավոր Աշխատողներ ակնկալում են ԶՊՄԿ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռ․Խուդոլիի կողմից տրված խոստումների և երաշխքիների ճշտիվ կատարում

Հիմա, Աշխատավորների անցած ճանապարհի և Գործադուլի մասին
- ԶՊՄԿ ՓԲԸ-ի Աշխատողները 2024թ․ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից սկսած բազմիցս բանավոր և գրավոր՝ անուն առ անուն, պահանջ առ պահանջ՝ ստորագրություններով հանդերձ, դիմել են ԶՊՄԿ ՓԲԸ-ի՝ իրենց ստորաբաժանումների արհմիությունների Ներկայացուցիչներին և Արհմիության նախագահին, որպեսզի Աշխատողների աշխատանքի պայմանները բարելավվեն, աշխատավարձերը բարձրացվեն, ապահովագրական ընկերության հետ կապված խնդիրները լուծվեն, վերացվի անհավասարությունը, խտրական մոտեցումը, արտոնյալներ ու շահագործվողներ չլինեն, Աշխատողների իրավունքնեը չխախտվեն ու չանտեսվեն, որպեսզի Աշխատողը ցանկանա աշխատել, իսկ Գործատուն կարողանա ավելի ու ավելի տեսանելի և շոշափելի դրական արդյունքների հասնել, հակառակ դեպքում Աշխատողները բողոքի ակցիաներ ու գործադուլ կանեն, ընդհուպ օրերով չեն աշխատի՝ մինչև իրենց ձայնը լսելի դառնա և իրենց կողմից բարձրացված խնդիները արդարացի լուծումներ ստանան,
- ԶՊՄԿ Արհմիությունը Աշխատողներին բազմիցս հայտնել է, թե իրենց բանավոր և գրավոր դիմում-առաջարկ-զգուշացումները փոխանցվել են ԶՊՄԿ-ի Ղեկավարությանը, բարձր մակարդակում այդ խնդիրները կքննարկվեն և կլուծվեն, ուղղակի ժամանակ է պետք,

- Հասկանալով, որ նախապես ներկայացված բանավոր և գրավոր դիմումները ամիսներ շարունակ անտեսվում են՝ Աշխատողները ստիպված են եղել նախապես որոշված օրը՝ 31․01․2025թ․ Գործադուլ սկսել, հատկապես այն իրավիճակից հետո, երբ 31․01․2025թ․ բանակցությունները արդյունք չտվեցին,
- ԶՊՄԿ Արհմիությունը, Աշխատողների շահերը պաշտպանելու, իր թերացումներն ընդունելու փոխարեն՝ շտապեց 01․02․2025թ․ «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի և «ԶՊՄԿ» ՓԲԸ արհմիության համատեղ հայտարարությունը խորագրով հրապարակմամբ հրապարակավ քննադատել Աշխատողներին, Գործադուլը և Աշխատողների պահանջները հրապարակային ձևով համարել անօրինական, ինչը ոչ միայն չնպաստեց կառուցողական երկխոսություն սկսելուն, այլ ավելի սրեց իրավիճակը ,
 ԶՊՄԿ-ի կողմից ֆեյսբուկյան հարթակում 02․02․2025թ․ «Իրազեկում լրատվամիջոցներին» խորագրով հրապարակում արվեց, որով փորձ արվեց աշխատավարձերի հրապարակումով ցույց տալ, թե պահանջները անհիմն են և աշխատավարձերը բարձր են,

ԶՊՄԿ-ի 2448 Աշխատող 03.02.2025թ. հանրային բաց քվեարկությամբ "այո" է քվեարկել և այդպես ևս մեկ անգամ հաստատել ու պնդել Գործադուլից առաջ ու Գործադուլի միջոցով Գործատուին ներկայացված պահանջները, ինչը նշանակում է, որ առնվազն այդքան Աշխատող վերահաստատել է Գործադուլի օրինականությունն ու ներկայացվող պահանջների իրավաչափությունը։
- ԶՊՄԿ-ի կողմից հաղորդում ներկայացվեց Իրավապահ մարմիններին, որի արդյունքում քրեական վարույթ նախաձեռնվեց և Աշխատողները սկսեցին ծանուցումներ ստանալ Քննչական մարմին ներկայանալու համար, ընդ որում, մինչ օրս քրեական վարույթը ընթացիկ փուլում է,
- ԶՊՄԿ-ի՝ Գործադուլին միացած Աշխատողներին ծանուցագրեր ուղարկվեցին, որոնցով ի խախտումն օրենսդարական կարգավորումների՝ ընդամենը մեկ ժամ ժամանակ էր տրվում բացատրություն ներկայացնելու համար, այլապես կդիտարկվի, որ բացատրություն ներկայացված չէ,
- 2025թ․ փետրվարի 7-ին ԶՊՄԿ ՓԲԸ-ի ֆեյսբուկյան էջով հրապարուկում արվեց, որի համաձայն Գործադուլը կամակերպած թվով ութ աշխատակիցներ աշխատանքից ազատվում են, մասնավորապես հետևյալ տեքստով

Ընկերությունը սկսել է անօրինական գործողությունների և արտադրության սաբոտաժը հրահրող և կազմակերպող մասնակիցների աշխատանքային պայմանագրերի լուծման գործընթաց՝ խստորեն պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջները։
Աշխատանքից ազատման հրամաններ են տրվել թվով ութ աշխատակիցների վերաբերյալ՝
Մարգարյան Շավարշ Հովհաննեսի
Արշակյան Կարեն Մարութի
Մխիթարյան Վահե Սամվելի
Բաբաջանյան Գոռ Վրեժի
Բաբաջանյան Վահե Վրեժի,
Բաբաջանյան Արթուր Վրեժի
Անդրեասյան Կարեն Արկադիի
Աթայան Տիգրան Արշամի

Վերոնշյալ անձինք այլևս չեն հանդիսանում Ընկերության աշխատակիցներ և այս պահից սկսած նրանք չունեն Ընկերության հետ որևէ աշխատանքային հարաբերություն, իսկ նրանց հայտարարությունները կրում են մասնավոր բնույթ։

Աշխատանքից բացակայող մյուս աշխատակիցներին Ընկերությունը հորդորում է օգտագործել այս հնարավորությունը՝ այսօր իրենց հերթափոխին ներկայանալ աշխատավայր և կատարել իրենց աշխատանքային պարտականությունները: ԶՊՄԿ-ում աշխատանքը պահպանելու Ձեր երաշխիքը կախված է Ձեր կողմից աշխատանքը անհապաղ վերսկսելուց: Բոլոր աշխատակիցների, նրանց ընտանիքների և Ընկերության շահերից է բխում արտադրական գործընթացի շուտափույթ վերսկսումը։ Դրանից է կախված աշխատակիցներին աշխատավարձ և նպաստներ վճարելու հնարավորությունը։
- Գործադուլից փորձեցին օգտվել շատերը, սադրել, ինքնահաստատվել, սուտ ու կեղծ տեղեկություններ տարածելով ձախողել ամենը, սակայն Աշխատողների կողմից ձևավորված Համակարգող խորհուրդն այնքան խելամիտ և արդարացի գտնվեց, որ կարողացավ ամենը շարունակել օրենքով թույլատրելիության սահմաններում,

- Գործադուլը մեծ վնասներ հասցրեց թե՛ Աշխատողներին, այդ թվում՝ Գործադուլին միացած և չմիացած (ընդհանուր՝ 4600-ից ավելի անձի), թե՛ Ընկերությանը, թե՛ Պետությանը, ընդ որում, Գործադուլի ընթացքում բանակցությունները արդյունք չէին տալիս, քանի որ Աշխատողների պահանջները ճիշտ չէին զեկուցվում ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենին, ինչը հաստատվեց նաև օրեր անց ԶՊՄԿ ՓԲԸ-ի Գլխավոր տնօրենի՝ Սյունիք ՀԸ-ին տված հարցազրույցի, ապա և՝ հրապարակային ուղերձի բովանդակությունից,
- Տարբեր շահագրգիռ անձանց միջամտությամբ ի վերջո հնարավոր եղավ 11․02․2025թ․ հասնել բարձր մակարդակի բանակցային գործընթացի և հաշտության համաձայնության հասնել, ունենալ խոստումներ ու երաշխիքներ, որ Աշխատողները հետապնդումների չեն ենթարկվի, սպառնալիքներ, աշխատանքից ազատումներ, հաշվեհարդարներ չեն լինի, իսկ շատ կարճ ժամանակում աշխատավարձերը համահարթեցման եղանակով կվերանայվեն ու կբարձրացվեն, աշխատանքի պայմանները կբարելավվեն, ապահովագրական ընկերությունը կփոխվի
- Հաշտության համաձայնության վերաբերյալ 11․02․2025թ․ «ԶՊՄԿ բողոքի ակցիայի հանգուցալուծման մասին» խորագրով հրապարակում կատարվեց ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանի կողմից։

Բանակցային գործընթացը օր առաջ հնարավոր չեղավ ավարտել տարբեր պատճառներով, սակայն առաջին հերթին պետք է նշել ԶՊՄԿ ՓԲԸ-ի Արհիմիության, հատկապես Արհմիության Նախագահի թերացման մասին

Հատկապես համացանցային հարթակում 01․02․2025թ․ հետևյալ հրապարակումից հետո
««ԶՊՄԿ» ՓԲԸ-ի և «ԶՊՄԿ» ՓԲԸ արհմիության համատեղ հայտարարությունը
Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության և աշխատանքային պայմանագրերի խախտմամբ՝ 2025 թվականի հունվարի 31-ին «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի (այսուհետ նաև՝ Ընկերություն) մի շարք աշխատակիցներ չեն ներկայացել աշխատանքի, չեն սկսել կատարել իրենց աշխատանքային պարտականությունները կամ լքել են իրենց աշխատատեղերը` վերջնագրային կերպով պահանջելով աշխատավարձի անիրատեսական բարձրացում, ինչը սաբոտաժի է ենթարկել Ընկերությունում աշխատանքային գործընթացը:

«ԶՊՄԿ» ՓԲԸ արհմիությունը վերոնշյալ գործողությունները գործադուլ չի համարում և չի աջակցում դրանց՝ համարելով ոչ իրավաչափ։

Աշխատակիցների անօրինական գործողությունների պատճառով Ընկերության արտադրական ցիկլը խաթարվել է, Ընկերությունը և մնացած աշխատակիցները կրում են զգալի նյութական վնաս։
Եթե վերոնշյալ անօրինական գործողությունները շարունակվեն, Ընկերությունը ստիպված կլինի իր աշխատակիցների զգալի թվին ուղարկել հարկադիր պարապուրդի:
 Հաշվի առնելով վերը նշվածը, ելնելով «ԶՊՄԿ» ՓԲԸ և Ընկերության աշխատակիցների ճնշող մեծամասնության շահերից, Ընկերությունը կիրացնի աշխատանքային պարտավորությունները խախտողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու իր իրավունքները՝ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 21-րդ գլխի:
01.02.2025թ․»

Հասանելի է ՝ այստեղ ։
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան իր բազմաթիվ հրապարակային ելույթներով ու հրապարակումներով փորձել է ամեն մի հնարավոր ջանքը գործադրել, որպեսզի կողմերը կարողանան կառուցողական երկխոսության հասնել և խնդիրը լուծել։ Այդ հրապարակումներից կարելի է հատուկ առանձնացնել 2025թ․ փետրվարի 10-ին կատարվածը, այսինքն 11․02․2025թ․ հաշտության համաձայնության հասնելու նախօրեին կատարված հրապարակումը հետևյալ տեքստով․
««Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա յի նախագահ` Էլեն Մանասերյանը Elen Manaseryan և նախագահի տեղակալ` Տիրուհի Նազարեթյանը փետրվարի 10֊-ին հանդիպեցին ԶՊՄԿ աշխատողների բողոքի ակցիայի մասնակիցների, այնուհետև ԶՊՄԿ գլխավոր տնօրենի և գործատուի ներկայացուցիչների հետ։ 7 ժամ տևած բանակցությունների արդյունքում գործատուն վերահաստատեց, որ աշխատողների կողմից աշխատանքը վերսկսելու պահից մեկ ամսվա ընթացքում կիրականացվի աշխատավարձերի վերանայման գործընթացը, սոցիալական արդարության սկզբունքով։ Երաշխավորեց, որ ակցիայի մասնակիցների նկատմամբ չի լինի հետապնդում և խտրական վերաբերմունք, նաև չեն լինի նոր ազատումներ։

Քննարկումներին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանը և Նարեկ Ղահրամանյանը։

Աշխատողների կողմից որոշվեց վերականգնել բնականոն աշխատանքը։
ՀԱՄԿ_ը հետամուտ կլինի աշխատողներին խոստացված երաշխիքների իրականացման ընթացքին։
Շնորհակալություն ենք հայտնում կողմերին ցուցաբերած սթափության, համագործակցային մոտեցման համար ի շահ բոլորի բարեկեցության։

Աշխատողների միասնությունը կարևոր և անհրաժեշտ պայման է արժանապատիվ աշխատանքի միջավայր ունենալու ճանապարհին։ »

Հասանելի է՝ այստեղ։ 
Դրա փոխարեն Հայաստանի գործատուների հանրապետական միության (Նախագահ Վահագն Համբարձումյան) անունից կատարված հրապարակումները չեն նպաստել բանակցություններին, հատկապես այն բովանդակային մասերով, որոնք վերաբերում են Գործադուլի՝ իբրև թե անօրինական լինելու և Աշխատողների գործողությունները իբրև թե թույլատրելի չլինելու մասին․․․․»։

Գրառմանն ամբողջական կարող եք ծանոթանալ այստեղ։

Լրահոս

70-ամյա վարորդը Եղեգնաձորում վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող մայր ու որդուն
Ֆինանսավորման դադարեցման պարագայում ժողովրդը կունենա առողջ կարծիք ձևավորելու հնարավորություն․ Չախոյան (տեսանյութ)
Սիմոնյանի այդ հայտարարությունների մեջ կա միայն անսահման ցինիզմ․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
Գազի պայթյունի հետևանքով առնվազն 5 մարդ է մահացել (տեսանյութ). Թայվան
Հայ դատի հանձնախումբը կոչ է արել հետաքննել Արցախի էթնիկ զտման մեջ ամերիկյան մեղսակցությունը
Ռուբեն Վարդանյանին նոր մեղադրանք է առաջադրվել
Ուշագրավ վերլուծություն՝ Հայաստանին պատուհասած աղետը հասկանալու մասին․ Լևոն Տեր-Պետրոսյան
Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Մյունխեն
ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկում ենք Գյումրիի քաղաքապետի ընտրությունները. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
ՊԵԿ-ը՝ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման մասին
ՄԻԵԴ-ն անօրինական է ճանաչել «Էլեկտրիկ Երևանի» հանրահավաքի ցրումը և Հովհաննես Իշխանյանի կալանավորումը
Ստացվում է, որ Ֆինանսավորվում են հակաքարոզչություն անելու համար... Արթուր Չախոյան (տեսանյութ)
Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է Բաքվի կողմից նշանակված պաշտպան Ազեր Մահարրամովից
Թշնամու նշանառության տակ գտնվող արոտավայրերը խնդիրներ են ստեղծում (տեսանյութ)
USAID-ի կողմից ֆինանսավորվող լրատվականները քարոզչություն էին անում. Չախոյան (տեսանյութ)
«Ռադիո» ՓԲ ընկերությունը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը․ Փաշինյան
Ադրբեջանը հայց է ներկայացրել Հայաստանի դեմ (տեսանյութ)
Մեշոկով փող էլ տան, ես Փաշինյանին չեմ ընտրե․ հայտնի Ախուրյանցի Անոն փոշմանել է (տեսանյութ)
Քննչական մարմին են կանչվում ԶՊՄԿ-ի գործադուլին մասնակցած անձինք․ Փաստաբան
Գյումրիում ով ում էլեկտորատի հաշվին կմրցի (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Եվրոպայի այսօրվա հայտարարությունից երևում է, որ պատերազմն այս փուլում և այս ստատուս-քվոյով կանգնեցնելն այնքան էլ իրենց սրտով չէ. Արտակ Զաքարյան

Ավելին, ուժեղ Ուկրաինան խնդիր է դիտվել թերևս առաջին հերթին հենց Եվրոպայում, պարզապես այն ավիրվել է Ռուսաստանի ձեռքով. Հակոբ Բադալյան

Երեխան կորցրել է քարտը և ոչ Տելսելը, ոչ քաղաքային իշխանությունները չեն վերականգնում ամսական փաթեթը՝ հորդորելով սպասել. Բաբկեն Պիպոյան

Նիկոլին ասեք, որ չի կարելի հանգիստ ասել՝ «տատիկը թող կենտրոնից գնա ուրիշ տեղ». Վահե Հովհաննիսյան

8-րդ զանգվածի ավտոբուսների գերեզմանոցն է. Սարգիս Աբրահամյան (տեսանյութ)

Եթե այս ամենը իրականություն դառնա, կարող ենք արձանագրել մինչև վերջերս գործող գլոբալ աշխարհակարգի դադարը․ Հովհաննես Ավետիսյան

Հայաստանը բանակցային սեղանին կհայտնվի զոհի, փոքր անպաշտպան էթնիկ խմբի դերում․ քաղաքագետ

ՔՊ-ական իշխանությունը ևս մեկ անգամ ցուցադրում է քաղաքական ու բարոյական անպատասխանատվություն․ Արմեն Այվազյան

Պատասխան տալու ժամանակը գալու է, անգամ՝ մոտ է․ Լիլիթ Գալստյան

Ի՞նչ է թաքցնում Նիկոլը․ Արմեն Աշոտյան

Հայտնի անձնավորությունը մուրճը փոխարինել է ՀՀ ստվարաթղթի քարտեզով և Իրական Հայաստան է քարոզում. քաղաքագետ

Ի պատասխան Ալեն Սիմոնյանի «մնայիք, կռվեիք» մուննաթին. Գեղամ Մանուկյանը հիշեցնում է

Հայ ժողովուրդն իր իշխանությունից սկսում է իրեն վիրավորված զգալ. Վահե Հովհաննիսյան

Ալեն Սիմոնյան, դուխով տղա, ես քեզ այսօր 11-ից սպասում եմ Եռաբլուրում. զոհվածի մայր

ԱԽ քարտուղարը ոչինչ չունի ասելու իր այն թիմակիցներին, ովքեր անարգում են արցախցիների վաստակը. Տիգրան Աբրահամյան

Ասում են, որ Էրդողանը հույն հայամետ անիշխանականի ժառանգն է. Հարութ Սասունյան

Արցախը հանձնեն թշնшմnւն, հայտարարեն Հայաստանի չմիջամտելու մասին և լկտիաբար մեղադրեն չկռվելու մեջ․ Արտակ Բեգլարյան

Որեւէ մեկին ապացուցել, որ արցախցիները կռվել են, չունի իմաստ․ Հակոբ Բադալյան

Ե՞րբ 50 հզ․ խաբված քաղաքացու ցանկությունը դարձավ հայ ժողովրդի կամքը․ Մարուքյանը՝ ԵՄ-ին միանալու մասին

Փաշինյանը չի կարողանում երկու սուտ հորինի, որ իրար չհակասեն. Լևոն Զուրաբյան