Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ենթադրում եմ, որ Հայաստանի ժողովուրդը կողմնակից է անդամակցելու Եվրոպական միությանը. Արտակ Զեյնալյան


Ես իմ բացման խոսքում նշել եմ՝ 60 հազար ստորագրություն մենք հավաքել ենք նախատեսված ժամանակի կեսում և Հայաստանի ընդամենը 44 խոշորացված համայնքներից: Հայաստանի համայնքների թիվը 1000-ից ավելի է:

Սա վկայում է այն մասին, որ մենք կարող ենք հավաքել և 300 հազար ստորագրություն, և եթե դրվի սահմանադրական հանրաքվե, ապա այն հավաքելու է բավարար ձայներ, որպեսզի այն օրենք դառնա:

Այս մասին ԱԺ-ում իր եզրափակիչ ելույթում ասաց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը՝ խոսելով «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի մասին:

«Դրա վերաբերյալ կա նաև օպերատիվ ինֆորմացիա: Վստահ եմ՝ սա օպերատիվ ինֆորմացիա է, կամ ենթադրում եմ, որ Հայաստանի ժողովուրդը կողմնակից է անդամակցելու Եվրոպական միությանը, կամ, ավելի ստույգ՝ մեկնարկելու անդամակցության գործընթաց:

 Մենք ունեինք նաև նախագիծ Սահմանադրության մեջ լրացում կատարելու վերաբերյալ՝ անցումային դրույթներում, ճիշտ այնպիսի դրույթ, ինչ  նախատեսված է Վրաստանի Սահմանադրությունում, որ սահմանադրական մարմիններն իրենց լիազորությունների շրջանակներում անում են ամեն ինչ, որպեսզի ՀՀ-ն ինտեգրվի և անդամակցի Եվրոպական միությանը: Սակայն մենք վերլուծել, ծանրութեթև ենք արել  և որոշել ենք գնալ այս ուղիով, որ առավելագույն ճկունություն է տալիս Հայաստանի Հանրապետությանը: Մենք պատասխանատվություն ենք զգում, որովհետև մենք օրենք ենք նախաձեռնել, և այն միայն մեր անձնական շահերի համար չէ:

Դա ՀՀ համընդհանուր շահերի համար է»,- ասաց Զեյնալյանը:Ինչ վերաբերում է քննադատություններին, թե դա կեղծ օրակարգ է, նկատեց՝ եթե չկա օրակարգ, ինչու է այս օրենքը քննարկվում այսպիսի ընդարձակ ռեժիմով, և ինչու են այդքան շատ ելույթներ:

Նրա խոսքով՝ դա վկայում է այն մասին, որ «սա օրակարգային հարց է»:Խոսելով ժողովրդի տրամադրությունների մասին՝ Զեյնալյանը հիշեցրեց՝ երբ ստորագրվում էր ԵԱՏՄ Մաքսային միությանը անդամակցելու վերաբերյալ փաստաթուղթը, ինչպիսին էին ժողովրդի տրամադրությունները:

«Եթե անցկացվեր ազատ հանրաքվե, ինչպե՞ս էր քվեարկելու Հայաստանի ժողովուրդը: Համաձայնելո՞ւ էր արդյոք, որպեսզի Հայաստանը մտնի ԵԱՏՄ Մաքսային միություն: Համոզված եմ, որ՝ ոչ: Այդ ժամանակվա տրամադրություններն էլ էին ասում դա, որ Հայաստանի ժողովուրդը համաձայն չէր, որ Հայաստանը դառնա ԵԱՏՄ անդամ: 

Հիմա մենք օրինական ճանապարհով բերում ենք, որպեսզի մեկնարկի այդ ուղին: Պատգամավորներից մեկն ասում է՝ արդյո՞ք իր թոռների զավակները կտեսնեն ԵՄ-ն: Եթե փսիխոանալիզի ենթարկենք այս ասածը, դա նշանակում է հետևյալը՝ որ ինքը երազում է, որ Հայաստանի Հանրապետությունը դառնա Եվրոպական միության անդամ, և մնացածն արդեն պատրվակ է, թե ինչու են պատրաստվում քննադատել և դեմ քվեարկել սրան»,- հավելեց Զեյնալյանը՝ անդրադառնալով նաև ընդդիմադիրների հակափաստարկներին:

«Հիմնական հակափաստարկը հետևյալն է՝ բա որ կորցնենք ԵԱՏՄ շուկան: Հնչեց ևս մի հակափաստարկ, որ մենք ամուսնացած ենք ԵԱՏՄ-ի հետ: Իսկ ԵԱՏՄ-ն մե՞կն է, թե՞ բազմաթիվ են:

Մենք գտնում ենք, որ տնտեսական զարգացումը Եվրոպայի հետ է: Այդ ԵԱՏՄ երկրներն էլ են այնտեղից վերցնում այդ ամենը»,- ասաց նա:

 Զեյնալյանի խոսքով՝ իրենք բերել են այս օրենքի նախագիծը, որպեսզի ՀՀ-ն արտահայտի դեպի ԵՄ գնալու իր քաղաքական կամքը:«Այս ընթացքն անշրջելի է, ժողովուրդը սրա կողմնակիցն է»,- խոսքը եզրափակեց նա:

Լրահոս

Նոր մանրամասներ են հրապարակվել երեկվա ողբերգական դեպքից
Google Maps-ը ԱՄՆ-ի օգտատերերի համար Օնտարիո լիճը վերանվանել է «Ամերիկա լիճ»
Կարևոր
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Սևանա լիճ և Տավուշի մարզ
Խեցգետին, Կարիճ, Առյուծ և Երկվորյակներ Թամարա Գլոբայի աստղագուշակում՝ երկուշաբթի, օգոստոսի 31-ի համար
Մթերային խանութում հրդեհ է բռնկվել. Օգնության են հասել փրկարարները
Արմավիրում 43-ամյա տղամարդ է սպшնվել. կասկածյալը 28-ամյա կին է
Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի՝ օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին
Հրդեհ ավտոմեքենայում. վարորդն այրվածքներով հոսպիտալացվել է
Պեսկով․ Պուտինն ու Փաշինյանը կարող են Բիշքեկում կայանալիք հանդիպմանը քննարկել Հայաստանի հարաբերությունները ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի հետ
Հորդառատ անձրեւների պատճառով Գյուրջյան փողոցը կրկին վերածվել է «Վենետիկի»
Թիվ 47 ավտոբուսում ուղևորը հարվածել է մոնիտորին և վնասել այն․ պատճառվել է մոտ 550 հազար դրամի վնաս
Չեղարկվել է նախկին նախարարի ամերիկյան վիզան
Ռումինիայի լողափում անօդաչու թռչող սարքի բեկորներ են հայտնաբերվել
Նրանք սիրում են առանց կիսատ-պռատության. որ 5 կենդանակերպի նշաններն են ամբողջությամբ նվիրվում հարաբերություններին
Ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահը երեք ամսով կալանավորվել է
Թբիլիսիում Ռուսաստանի քաղաքացու uպանnւթյшն համար ձերբшկալվել է Հայաստանի քաղաքացի
Ռուսական բանակն անխնա հարվածներ է հասցրել․ ՊՆ-ի հայտարարությունը
Շտապ
Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ 260 ուղևոր տեղափոխող լաստանավ է խորտակվել (տեսանյութ)
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
Ռազմական տեխնիկայի ցուցադրության ժամանակ շրջվել է Tatra զրահապատ ավտոմեքենան. Չեխիա

Լրացուցիչ նորություններ

...

Պեսկով․ Պուտինն ու Փաշինյանը կարող են Բիշքեկում կայանալիք հանդիպմանը քննարկել Հայաստանի հարաբերությունները ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի հետ

Երրորդ Հանրապետությունը հայի ինքնությունն է, Չորրորդ Հանրապետությունը՝ դրա ամպուտացիան (տեսանյութ

Չեմ ամաչում՝ եղել եմ ՀՀԿ անդամ․ Փաշինյանին հարցեր չունեմ տալու․ Շիրազ Մանուկյան (տեսանյութ)

Կամո Ցուցուլյանը վերանշանակվել է ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում

Հակոբյան․ Ղարաբաղ վերադարձ չի լինելու․ մեր հայրենիքը 29,743 ք/կմ է (տեսանյութ)

Զախարովան կոչ է արել Փաշինյանին «քաջություն հավաքել և պատմել ողջ ճշմարտությունը»

Հայաստանը շատ արագ կորցնելու է իր ինքնիշխանությունը․ Շահնազարյանը՝ ԹՐԻՓՓ-ի մասին (տեսանյութ)

Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն ԵՄ-ի հետ կապված հարցերն ու հայ ընդդիմադիր առաջնորդների ձերբակալությունները․ Կրեմլ

8 տարի բա ի՞նչ էիր անում․ լվացած ուղեղների համար են այդ հայտարարությունները. իրավապաշտպան (տեսանյութ)

Մենք չենք սովորել պետական հեղաշրջումներ իրականացնել․ Լավրովը՝ Հայաստանի մասին

Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել Գյումրիից

Ավելի շատ երիտասարդներ են մեկնում արտերկիր սովորելու․ Ժաննա Անդրեասյանը թվեր է ներկայացրել

Կառավարությունում նշանակումներ և ազատումներ են եղել

Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն ազատվել է պաշտոնից

TRIPP-ի շրջանակում բանակցությունների համար երկու պաշտոնյա կմեկնի Վաշինգտոն

Լավրովը` Քոչարյանի ձերբակալության մասին․ Հայաստանի ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում

Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան

Փաշինյանը խոստովանեց՝ ինքն ուզուրպացրել է դատաիրավական համակարգը․ Սողոմոնյան (տեսանյութ)

Փոխնախարարը հրաժարական է տվել

Փաշինյանն ասումա՝ դո՛ւրս եկեք ժողովուրդ, կրակենք ձեզ վրա․ Իշխանյան (տեսանյութ)