Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հնդկաստանը չի կարող լինել միակ երկիրը, որից Հայաստանը զենք է գնում (տեսանյութ)


Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը աշխատանքային այցի շրջանակներում Հնդկաստանում է, սա նախարարի երկրորդ այցն է այդ երկիր։ Հնդկաստանի օդուժի «Ելահանկա» ավիաբազայում Պապիկյանն այսօր մասնակցել է «Aero India» ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը։

Ցուցահանդեսի շրջանակում անցկացվող պաշտպանության նախարարների կոնկլավի ընթացքում Պապիկյանը կարճատև զրույց է ունեցել Հնդկաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անիլ Չաուհանի հետ:

 Նշենք, որ հնդկական մամուլը բազմաթիվ հրապարակումներ ունի, ըստ որոնց Հայաստանը վերջին չորս տարվա ընթացքում մի շարք գործարքներ է կնքել Հնդկաստանի հետ՝ հրթիռների, հրետանու, հրթիռային համակարգերի, ռադարների, զրահաբաճկոնների և գիշերային տեսողության սարքերի, ինչպես նաև զինամթերքի և հրետանու լայն տեսականի ներկրելու համար։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում ռազմական գնումները։

Սակայն արդյոք Հնդկաստանը դարձե՞լ է Հայաստանի համար զենքի մատակարարման հիմնական աղբյուր, ինչպես ժամանակին Ռուսաստանն էր։ Ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովի կարծիքով՝ Հնդկաստանը չի արտադրում այն բոլոր զինատեսակները, որոնց կարիքը Հայաստանն ունի․ 

«Հիմա, փաստացի, փորձագետների որոշ գնահատականներով Հնդկաստանը հիմնական մատակարար է դարձել այն առումով, որ հիմնական այն գնումները, որը հայկական կողմն անում է, այն տեղեկատվության հիման վրա, որը մամուլում կա, Հնդկաստանից է։ Բայց, իհարկե, կա տարբերություն Ռուսաստանի հետ այն առումով, որ Ռուսաստանը այն քիչ երկրներից է, որ համարյա բոլոր ծանր սպառազինության տեսակները կարող է ինքնուրույն արտադրել։

Այնտեղ որակի, դժվարությունների, ծավալների հետ կապված կարող են հարցեր լինել, բայց ամեն դեպքում այդ պոտենցիալն ունի։ Հնդկաստանը, բնականաբար, այդպիսի հնարավորություններ չունի։ Այսինքն՝ Հնդկաստանը հիմա հիմնական վաճառողն է այն տեսականու մեջ, որը հայկական կողմը առնում է, բայց ինչ-որ տեսակներ կան սպառազինության, որն ինքը պարզապես չի արտադրում, ու ընդհանուր առմամբ էլ իրենց ռազմարդյունաբերական համալիրը համեմատաբար նոր է դուրս գալիս միջազգային շուկա։ Ինձ թվում է, որ եթե մենք ապագայում փորձենք տեսնել, թե ինչ ձեւի կլինի․․․ փաստացի հիմա էլ Հնդկաստանը միայնակ չէ, հիմնականն է ծավալներով, բայց մենք տեսնում ենք, որ հայկական կողմը նաև Ֆրանսիայի հետ այդպիսի հարաբերություններ ունի, ու Ռուսաստանի հետ կոնտակտներն էլ չեն դադարում։ Այսինքն՝ ես կարծում եմ, որ հետագայում, եթե այսպես զարգանա իրավիճակը, ապա ինչ-որ հիբրիդային տարբերակ լինի, այսինքն՝ մի քանի հիմնական մատակարար կլինի, ու ռուսական կողմը ինչ-որ ձև, ավելի փոքր ծավալներով, բայց կպահպանվի որպես գործընկեր, որովհետև բացի նրանից, որ ինչ-որ սպառազինության տեսակներ կան, որ Հնդկաստանը չի արտադրում և Արևմուտքից դժվար կլինի գնել, այնտեղ նաև խնդիր կա նախկինում մատակարարած ռուսական կամ սովետական զենքի սպասարկման հետ։

Այսինքն՝ էլի Ռուսաստանի ինչ-որ աջակցություն է պետք լինելու, դրա համար, ինձ թվում է, իրենք էլի ինչ-որ ձև կմասնակցեն այդ պրոցեսներին։ Դրա համար, ըստ երևույթին, ինչ-որ դիվերսիֆիկացված հիբրիդային տարբերակ է լինելու, բայց ասել, որ Հնդկաստանը կարող է դառնալ միակ գործընկեր, ապա ոչ, այդ ներուժը բնականաբար չկա իրենց մոտ»,- Euromedia24-ի հետ զրույցում ասաց Հարությունովը։ 

Փորձագետից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է կարծում ինչպե՞ս է վերաբերում Ռուսատսանն այն հանգամանքին, որ Հայաստանը փորձում է իրեն փոխարինել Հնդկաստանով․ «Այնտեղից արդեն ինչ-որ արձագանքներ կան, ընդհանուր առմամբ իրենք գոհ չեն։

Բայց այստեղ կան առանձնահատկություններ․ նախ այդ անցումը պարտադրված է անում Հայաստանը, որովհետև ուկրաինական կոնֆլիկտի պայմաններում Ռուսաստանը ուղղակի մի շարք արտաքին պարտավորվածություններ ունի՝ զենքի մատակարարման հետ կապված, չի կարողանում կատարել։

Այսինքն՝ խնդիրը միայն Հայաստանում չէ, այսինքն՝ այստեղ ասում են, չէ՞, որ զենքի համար վճարել են, չի մատակարարվել և այլն, բայց իրականում մի քանի երկրի պարագայում է այդպես եղել, ու իմիջիայլոց, Հնդկաստանն էլ է այդ ցանկի մեջ․ արդեն արտադրված կոնկրետ երկրի համար նախատեսված զենքի խմբաքանակը հետագայում նկատվել է Ուկրաինայում մարտական գործողությունների ժամանակ։ Դրա համար նախ պետք է ասել, որ եթե հիմա հայկական կողմը դիմի Ռուսաստանին, հայտնի չէ՝ իրենք կկարողանան այն ծավալներով այդ պահանջարկը լրացնել։ Իրենց ռազմաարդյունաբերական համալիրը հիմա աշխատում է իրենց բանակի համար նախ և առաջ»,- ասաց ռազմական փորձագետը։ 

Հարությունովի խոսքով՝ հայ-հնդկական հարաբերությունները Ռուսաստանի համար ամենաքիչ լարվածություն ստեղծողն են, որովհետև Հնդկաստանը շարունակում է կարևոր գործընկեր մնալ Ռուսատսանի համար թե՛ ռազմատեխնիկական համագործակցության, թե՛ տնտեսական առումով։

Այլ են Հայաստանի՝ Արևմուտքի հետ հարաբերությունները, որոնք հայ-ռուսական հարաբերություններում ավելի մեծ լարվածություն են առաջացնում։ Կորյուն Սիմոնյան

Լրահոս

Ջրհոսի, Կշեռքի, Կարիճի և Խեցգետնի աստղագուշակությունը՝ երկուշաբթի, օգոստոսի 31-ի համար
Նոր մանրամասներ են հրապարակվել երեկվա ողբերգական դեպքից
Google Maps-ը ԱՄՆ-ի օգտատերերի համար Օնտարիո լիճը վերանվանել է «Ամերիկա լիճ»
Կարևոր
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Սևանա լիճ և Տավուշի մարզ
Խեցգետին, Կարիճ, Առյուծ և Երկվորյակներ Թամարա Գլոբայի աստղագուշակում՝ երկուշաբթի, օգոստոսի 31-ի համար
Մթերային խանութում հրդեհ է բռնկվել. Օգնության են հասել փրկարարները
Արմավիրում 43-ամյա տղամարդ է սպшնվել. կասկածյալը 28-ամյա կին է
Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի՝ օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին
Հրդեհ ավտոմեքենայում. վարորդն այրվածքներով հոսպիտալացվել է
Պեսկով․ Պուտինն ու Փաշինյանը կարող են Բիշքեկում կայանալիք հանդիպմանը քննարկել Հայաստանի հարաբերությունները ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի հետ
Հորդառատ անձրեւների պատճառով Գյուրջյան փողոցը կրկին վերածվել է «Վենետիկի»
Թիվ 47 ավտոբուսում ուղևորը հարվածել է մոնիտորին և վնասել այն․ պատճառվել է մոտ 550 հազար դրամի վնաս
Չեղարկվել է նախկին նախարարի ամերիկյան վիզան
Ռումինիայի լողափում անօդաչու թռչող սարքի բեկորներ են հայտնաբերվել
Նրանք սիրում են առանց կիսատ-պռատության. որ 5 կենդանակերպի նշաններն են ամբողջությամբ նվիրվում հարաբերություններին
Ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահը երեք ամսով կալանավորվել է
Թբիլիսիում Ռուսաստանի քաղաքացու uպանnւթյшն համար ձերբшկալվել է Հայաստանի քաղաքացի
Ռուսական բանակն անխնա հարվածներ է հասցրել․ ՊՆ-ի հայտարարությունը
Շտապ
Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ 260 ուղևոր տեղափոխող լաստանավ է խորտակվել (տեսանյութ)
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է

Լրացուցիչ նորություններ

...

Պեսկով․ Պուտինն ու Փաշինյանը կարող են Բիշքեկում կայանալիք հանդիպմանը քննարկել Հայաստանի հարաբերությունները ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի հետ

Երրորդ Հանրապետությունը հայի ինքնությունն է, Չորրորդ Հանրապետությունը՝ դրա ամպուտացիան (տեսանյութ

Չեմ ամաչում՝ եղել եմ ՀՀԿ անդամ․ Փաշինյանին հարցեր չունեմ տալու․ Շիրազ Մանուկյան (տեսանյութ)

Կամո Ցուցուլյանը վերանշանակվել է ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում

Հակոբյան․ Ղարաբաղ վերադարձ չի լինելու․ մեր հայրենիքը 29,743 ք/կմ է (տեսանյութ)

Զախարովան կոչ է արել Փաշինյանին «քաջություն հավաքել և պատմել ողջ ճշմարտությունը»

Հայաստանը շատ արագ կորցնելու է իր ինքնիշխանությունը․ Շահնազարյանը՝ ԹՐԻՓՓ-ի մասին (տեսանյութ)

Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն ԵՄ-ի հետ կապված հարցերն ու հայ ընդդիմադիր առաջնորդների ձերբակալությունները․ Կրեմլ

8 տարի բա ի՞նչ էիր անում․ լվացած ուղեղների համար են այդ հայտարարությունները. իրավապաշտպան (տեսանյութ)

Մենք չենք սովորել պետական հեղաշրջումներ իրականացնել․ Լավրովը՝ Հայաստանի մասին

Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել Գյումրիից

Ավելի շատ երիտասարդներ են մեկնում արտերկիր սովորելու․ Ժաննա Անդրեասյանը թվեր է ներկայացրել

Կառավարությունում նշանակումներ և ազատումներ են եղել

Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն ազատվել է պաշտոնից

TRIPP-ի շրջանակում բանակցությունների համար երկու պաշտոնյա կմեկնի Վաշինգտոն

Լավրովը` Քոչարյանի ձերբակալության մասին․ Հայաստանի ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում

Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան

Փաշինյանը խոստովանեց՝ ինքն ուզուրպացրել է դատաիրավական համակարգը․ Սողոմոնյան (տեսանյութ)

Փոխնախարարը հրաժարական է տվել

Փաշինյանն ասումա՝ դո՛ւրս եկեք ժողովուրդ, կրակենք ձեզ վրա․ Իշխանյան (տեսանյութ)