Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ի՞նչն է ավելի խելամիտ այսօր. գնալ Եվրոպա, թե՞ այն գտնել մեր մեջ․ Արմեն Գևորգյան


«Այլընտրանքային նախագծեր» խումբը ներկայացրել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի «Ի՞նչն է ավելի խելամիտ այսօր. գնալ Եվրոպա,  թե՞ այն գտնել մեր մեջ» հոդվածի 2-րդ մասը։ Այն հրապարակում ենք ամբողջությամբ․«Հայաստանի ԵՄ անդամակցության մեկնարկի մասին օրենքի ընդունման միակ «օգտակար» կողմը հայաստանյան որոշ շրջանակների համար կլինի այդ գաղափարի նախընտրական շահարկումը։

Կա վտանգ, որ եվրոպական գաղափարի քաղաքական շահարկումը և օգտագործումը՝ Արևելքի հետ առճակատման առումով, ինչպես նաև ներքաղաքական նպատակներով, կհանգեցնի այդ գաղափարի վարկաբեկմանը։ Եվրոպական գրավչության և հեռանկարների նկատմամբ հասարակ քաղաքացիների ընկալումը աստիճանաբար «կփչանա», քանի որ սպասելիքները չեն համընկնի իրականության հետ, իսկ անդամակցությունը կմնա անհասանելի։

Արդյունքում սա կհանգեցնի հայկական հասարակության նոր հիասթափությանը։Ինքը՝ օրենքը, կարող է վերածվել հակահայկական գործիքի, այլ ոչ թե զարգացման սահմանները ընդլայնելու հնարավորության։ Ճիշտ այնպես, ինչպես Հռոմի ստատուտի վավերացումը. այն որևէ օգուտ չբերեց, միայն նոր լարվածություն առաջացրեց Ռուսաստանի հետ, իսկ Բաքուն ակտիվորեն օգտագործում է այդ հանգամանքը (հրաժարվել հայցերից միջազգային դատարաններում)՝ որպես պատրանքային խաղաղության պայմանագիր կնքելու նախապայման։Օրենքի ընդունումը Ռուսաստանին հնարավորություն կտա Հայաստանի հետ խոսել մշտական պահանջների լեզվով։

Մինչդեռ այն երկրները, որոնք ունեն ռազմավարական շահեր տարածաշրջանում (Չինաստան, Իրան, Հնդկաստան), կհասկանան Հայաստանի աշխարհաքաղաքական առաջնահերթությունները և կարձանագրեն, որ դրանք հստակ ԲՐԻԿՍ-ի կամ տարածաշրջանի շրջանակներում չեն։ Բոլորը կխոսեն Հայաստանի ինքնիշխան ընտրության իրավունքից, բայց իրականում առաջնորդվելու են այն հաշվարկով, որ այդ ընտրությունը պետք է համապատասխանի կոնկրետ պետությունների և դաշինքների շահերին։

Բացի ամեն ինչից, չպետք է մոռանալ նաև Եվրամիության ներսում գոյություն ունեցող պրո-ադրբեջանական «գազային» կոալիցիայի մասին։ Դրանք այն երկրներն են, որոնք ստանում են ադրբեջանական գազ, դրանով իսկ սպասարկում Ալիևների ընտանիքի աշխարհաքաղաքական շահերը և խոչընդոտում մեզ առնչվող նախաձեռնությունները։ Ի դեպ, սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Ադրբեջանը, չլինելով կազմակերպության անդամ, կարող է էական ազդեցություն ունենալ նրա՝ Հայաստանին առնչվող որոշումների վրա։

Կարո՞ղ է իրականացվել եվրոպական երազանքը

Նախևառաջ մենք պետք է աստիճանաբար հրաժարվենք մեր մտածողության և հասարակական վարքագծի մոդելների համատարած արխայիկությունից։ Անհնար է լուծել ժամանակակից հասարակական զարգացման խնդիրները և ձգտել կատարելության՝ միևնույն ժամանակ առաջնորդվելով հին կառավարման մեթոդներով, ժողովրդավարությունը վերածելով մեծամասնության դիկտատուրայի, խթանելով ընտրովի արդարադատությունը, խորացնելով հասարակական բևեռացվածությունը և դիմակայությունը։

Դարեր շարունակ մեր նախնիները պահել են իրենց ազգային ինքնությունն ու մշակույթը՝ առանց եվրոպական զարգացման ուղու մաս կազմելու, և դա իր ազդեցությունն է թողել Կովկասյան արեալում մեր մտածողության, աշխարհայացքի, կենցաղի ու հասարակական կյանքի ավանդույթների վրա։ Արևելյան մտածելակերպն ու արևելյան բնավորությունը դարձել են մեր կյանքի հիմնական մասը, և դժվար է այսօր միանշանակ ասել՝ մեր մեջ ավելի շատ արևելակա՞ն, թե՞ եվրոպական է, երբ խոսքը վերաբերում է ընտանիքին, գենդերային հիմնախնդիրներին կամ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը։ Պատրա՞ստ է մեր հասարակությունը ընդունելու ժամանակակից եվրոպական հասարակության ամենալիբերալ արժեքներն ու ավանդույթները՝ որպես նորմ։ Հենց այդ պատճառով, նախևառաջ, մենք պետք է գտնենք Եվրոպան մեր մեջ, որպեսզի համոզված լինենք, որ Եվրոպայում մեզ սպասում են։

Բացի այդ, մենք պետք է ազնիվ լինենք ինչպես ինքներս մեզ հետ, այնպես էլ Եվրոպայի, արձանագրելով, որ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնության համար եվրոպական հեռանկարի հիմնական սպասելիքները կապված են առանց վիզայի տեղաշարժի հնարավորության և Եվրոպայի՝ մեզ արտաքին սպառնալիքներից պաշտպանելու հիպոթետիկ պատրաստակամության հետ։ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կարող են տևել տարիներ և տասնամյակներ ու ոչնչով չավարտվել։ Ի դեպ, անդամակցության հանրաքվեն էլ կարող է ձախողվել։ Հետևաբար, ԵՄ անդամակցության հեռավոր և դժվար իրագործելի հեռանկարի փոխարեն անհրաժեշտ է առաջարկել ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման պրագմատիկ ծրագիր (ոչ անդամակցության), որը կլինի փոխշահավետ, գործնական և կունենա շոշափելի արդյունք Հայաստանի քաղաքացիների համար։ Բացի ԵՄ-ի հետ համընդհանուր քաղաքական օրակարգից, ինչպես նաև արդեն իրականացվող ծրագրերից, անհրաժեշտ է կենտրոնանալ հինգ հիմնական ուղղությունների վրա։

Առանց վիզայի ռեժիմի հաստատում

Հայաստանի քաղաքացիների ԵՄ-ից ունեցած հիմնական ակնկալիքը՝ առանց վիզայի ռեժիմի հաստատումն է։ Անհրաժեշտ է կենտրոնանալ այս հարցի շուրջ հաջողություն գրանցելու վրա՝ առաջիկա 1,5-2 տարիների ընթացքում։ Դա կլինի առաջին և շոշափելի հաջողությունը Հայաստանի քաղաքացիների համար։ Ընդ որում, այս հարցի լուծումը մեծապես կախված է հենց հայկական կողմից, որը պետք է կարողանա գոնե ապահովել քաղաքացիների համար կենսաչափական (բիոմետրիկ) անձնագրերի տրամադրումը։

«Բացահայտիր Հայաստանը» ծրագիր

Այս ծրագիրը նպատակ ունի ԵՄ երկրներից ոչ-սփյուռքահայ զբոսաշրջիկների թիվը հասցնել տարեկան 500,000-ի՝ հետագա տարիներին 7-8% աճով։ Սա հնարավորություն կտա Հայաստանում կայուն և զարգացող դարձնել ծառայությունների ոլորտը (հյուրանոցներ, ռեստորաններ, տուրիստական գործակալություններ, ավիափոխադրումներ և այլն)։ Անհրաժեշտ է ԵՄ-ի աջակցությամբ նախաձեռնել հատուկ տեղեկատվական և գովազդային արշավ՝ հայկական ժառանգության և զբոսաշրջային ուղղության վերաբերյալ։

ԵՄ-ի քաղաքացիական պաշտպանությանը օժանդակություն

Եթե ԵՄ-ն իսկապես պատրաստ է աջակցել Հայաստանի անվտանգությանը, տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ապա պետք է Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով ապահովի Հայաստանի համար պաշտպանական ժամանակակից տեխնիկա և սպառազինություն (ոչ միայն վրաններ ու հակագազեր)։ Իսկ եթե դա անիրատեսական է, կարելի է քննարկել Հայաստանի ողջ տարածքում քաղաքացիական պաշտպանության ժամանակակից համակարգի ստեղծման ծրագիր։

Առևտրային համագործակցության ընդլայնում

ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակներում անհրաժեշտ է հասնել նոր տնտեսական հնարավորությունների, որոնք թույլ կտան ավելացնել հայկական ապրանքների արտահանումը ԵՄ՝ շուկաների դիվերսիֆիկացման, արտադրանքի որակի և ստանդարտների բարձրացման նպատակով։ Պետք է Հայաստանից ԵՄ արտահանումը հասցնել 1.5 միլիարդ եվրոյի (2.5 անգամ աճ)։ Օրինակ՝ ԵՄ-ն կարող է մշակել հատուկ բրենդավորման ծրագիր՝ հայկական գինին, մրգային հյութերը, օղին, ջեմերը և խմելու ջուրը եվրոպական շուկայում ներկայացնելու համար։ Սա կնպաստի գյուղատնտեսության և վերամշակող արդյունաբերության ոլորտներում նոր աշխատատեղերի ստեղծմանը և առկա աշխատատեղերի պահպանմանը, ինչպես նաև կնվազեցնի Հայաստանից դեպի ԵՄ միգրացիոն հոսքերը։

Նորարարական տնտեսության զարգացում և հայրենադարձության խթանում

ԵՄ-ի աջակցությամբ անհրաժեշտ է Հայաստանում խթանել նորարարական տնտեսության զարգացումը և այս համատեքստում սկսել հայրենադարձության համատեղ ծրագիր, որը կօգնի հայերին վերադառնալ հայրենիք՝ ներգրավվելով գիտության, բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության ոլորտներում։

Կանխատեսում (նախնական և մոտավոր գնահատականներ)Նշված ծրագրերը՝Հայաստանի համար կբերեն լրացուցիչ 1.5 միլիարդ եվրոյի տնտեսական օգուտԱմեն տարի կստեղծեն 1,000-1,500 նոր աշխատատեղ և կպահպանեն առկա աշխատատեղերը Կնվազեցնեն բացասական միգրացիոն հաշվեկշիռը՝ այն դարձնելով դրական (տարեկան  + 5,000-10,000 մարդ)»։

Լրահոս

Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին
ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին մի շարք հրաձգություններ են տեղի ունեցել. հինգ մարդ է զոհվել
Հելոուինի գիշերը Դելավերի համալսարանի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով վեց մարդ է վիրավորվել
Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը
Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի
Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա
Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու
Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ
Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ
Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ)
Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին
«Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին
Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ
Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների
ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար
Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է
Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին

Լրացուցիչ նորություններ

...

ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)

Հայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակում

Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը

Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին

Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է

Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանը

Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան

Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ

Մեր տնտեսությունը սահմանափակում ունի, շուկան շատ փոքր է․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)

Ուկրաինան ԱՄՆ-ի զենքն արտահանում է Սուդա՞ն, Դանիայի կորած միլիոններ․ նոր միջադեպեր

«Արտաքին հարաբերությունները տոտալ տապալել եք»․ Վարդևանյանն՝ իշխանությանը

Օրվա ամենաուշագրավ կադրերը․ խորտակվող նավ, ժայթքող հրաբուխ ու անհավանական տեսարաններ

Մոնակոն՝ Հայաստանի խոշոր ներդրումային նախագծերի նոր ուղղություն․ մեկնարկում է Armenia–Monaco Private Investment Roundtable-ի ծրագիրը

222 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ․ մաքսանենգություն է կանխվել․ Լիցքավորման ժամանակ մեքենա է պայթել

10-ից 3 արտադրողի մոտ եղել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ. Պիպոյան

Թունյան․ Ինչո՞ւ են Հայաստանում օնլայն տաքսիների ուղևորափոխադրումների գները Վրաստանից 2-3 անգամ բարձր

Կաշառքի գործով ձերբակալություններ՝ Հարկադիրում. Ռուսաստանը պատրաստ է պատերազմի. Պուտինը` Եվրոպային

ԱԺ-ում աթոռներով կռիվ, 10 ձերբակալություն, Բաքվում՝ 20 հայ․ ի՞նչ է կատարվում

Խաղաղության պայմանագրում սահմանադրական փոփոխությունների պահանջ չկա

Վարդևանյան․ Բարձր վճարներից տուժում են և՛ վարորդները, և՛ սպառողները