Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$574.8

BTC

$98232

ADA

$0.768666

ETH

$2803.04

SOL

$206.49

7 °

Yerevan

-1 °

Moscow

24 °

Dubai

7 °

London

-2 °

Beijing

5 °

Brussels

11 °

Rome

10 °

Madrid

BNB

$574.8

BTC

$98232

ADA

$0.768666

ETH

$2803.04

SOL

$206.49

7 °

Yerevan

-1 °

Moscow

24 °

Dubai

7 °

London

-2 °

Beijing

5 °

Brussels

11 °

Rome

10 °

Madrid

«Ժողովուրդ». Մելիքբեկյանը ստեց. հունվարին հավաքականը մարզիչ չունեցավ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Անցած տարեվերջին ՀՖՖ նախագահի պաշտոնում ձախողումների մաստեր կլասի հեղինակ Արմեն Մելիքբեկյանն ու իր թիմը հերթական անգամ հայտնվեցին, մեղմ ասած, անհարմար իրավիճակում. անցած տարվա դեկտեմբերի վերջին նա հայտարարել էր, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչին կներկայացնեն հունվար ամսին:

Այս խոստումը եւս չկատարվեց ու մարտի 20-ին նախատեսված անչափ սկզբունքային Հայաստան-Վրաստան խաղից առաջ մենք նույնիսկ գլխավոր մարզիչ չունենք:

Իհարկե, Մելիքբեկյանի ու իր թիմի ձախողումների ֆոնին տրամաբանական է, որ դժվար կլինի նորմալ մարզչի համոզել, որ գա եւ գլխավորի հավաքականը, սակայն սա չի արդարացնում այս մարդու հերթական անպատասխանատու հայտարարությունը:

Ընդհանրապես, ֆուտբոլային աշխարհի մեր աղբյուրները պնդում են, որ Մելիքբեկյանի կառավարման շրջանը, նրա հեռանալուց հետո, թերեւս կհամարվի հայկական ֆուտբոլի վատագույն շրջանը, երբ մի կողմից սովորական են դարձել տարբեր տարիքային հավաքականների պարտությունները, որոնք որոշ դեպքերում ուղղակի խայտառակություն են հիշեցնում, իսկ մյուս կողմից դուրս են գալիս ոլորտում տարիներ շարունակ ներդրումներ արած գործարարներ, ինչը ֆուտբոլի ապագան ավելի մշուշոտ է դարձնում:

Բացի վերը նշվածից, ըստ որոշ տեղեկությունների, հայկական ֆուտբոլին սպասվում են սկանդալային բացահայտումներ՝ կապված խաղադրույքների, ինչպես նաեւ խաղադրույքների բիզնեսով զբաղվող ակումբներից մեկի հետ:

Հաշվի առնելով մեդիահրապարակումները՝ ենթադրելի է, որ խոսքը կարող է լինել նաեւ «ՆՈԱ» ակումբի մասին, ում սեփականատերերն ուղղակիորեն ներգրավված են բուքմեյքերական բիզնեսի մեջ, ինչը, մեղմ ասած, չի խրախուսվում թե՛ ՖԻՖԱ-ի, թե՛ ՈՒԵՖԱ-ի կանոնադրություններով:

Արմեն Մելիքբեկյանի ու իր տեղակալ Արմեն Նիկողոսյանի հրաժարականը պահանջում են նաեւ հավաքականի երկրպագուական՝ «ՖԱՖ» եւ «Կարմիր Արծիվներ» շարժումները, առանձին ակումբներ ու իրենց ֆան շարժումները:

Մելիքբեկյանի պաշտոնավարմամբ հետաքրքրված են հատկապես քաղաքական ընդդիմության ներկայացուցիչները, որոնք կարծում են, որ Արմենն իր քայլերով արդեն հասցրել է իշխանությունների դեմ տրամադրել հազարավոր ֆուտբոլասերների, որոնք չեն կարողանում ներել ՀՖՖ ղեկավարությանը՝ տարիներ շարունակվող ձախողումների համար:

Մեզ տեղեկություններ են հասնում առ այն, որ ուժային կառույցները վերջապես սկսել են հետաքրքրվել ՀՖՖ-ի ֆինանսական գործունեությամբ:

Ըստ մեզ հասնող տեղեկությունների՝ իրավապահները կարող են հետաքրքրվել նաեւ ԲԿՄԱ ակումբի գործունեությամբ, մասնավորապես՝ այդ թիմ հրավիրված ու ըստ էության բանակից ազատված երիտասարդների ընտրության հարցով:

Տեղեկություններ կան, որ ՀՖՖ-ում հնարավոր են նաեւ ձերբակալություններ: Ըստ օդում կախված լուրերի՝ Նիկոլ Փաշինյանի մերձավոր շրջապատը սկսել է հասկանալ, որ իրենց, մեղմ ասած, խաբում էին, ու որ մամուլի բազմաթիվ հրապարակումներ շատ մոտ, երբեմն նույնիսկ շատ մեղմ են եղել:

Հ.Գ Մելիքբեկյանի հրաժարականը պահանջողների գերակշիռ մասը կարծում է, որ այս մարդու հետ մեկտեղ ֆեդերացիայից պետք է հեռանա նրա տեղակալն ու ֆեդերացիայի վերնախավը, իսկ հաջորդ ֆեդերացիան պետք է հրապարակի վերջիններիս կատարած ծախսերը՝ մասնավորապես գործուղումների, պարգեւավճարների, շինարարական եւ այլ ֆինանսական գործարքների վերաբերյալ»:

Լրահոս

Աշխարհազորը կփոխարինվի տեղական պաշտպանության ուժերով․ ՊՆ փոխնախարար
Ռուսաստանում այսօրվանից կգործի միգրանտների արտաքսման ռեժիմը (տեսանյութ)
Ծնունդի հաջորդ օրը սպանեցին, նշանված էր. մերձավանցին՝ մահացու կրակոցներից մահացածի մասին (տեսանյութ)
Ես այս նախագծով ձեռք եմ բերելու թշնամիներ, պրոբլեմներ. Հայկ Սարգսյան
Հովիկ Աղազարյանի ավագ որդին ՀՅԴ շարքերից դուրս է եկել դեռևս 2020 թվականին. ՀՅԴ
Ուկրաինան նոր պատժամիջոցներ է պատրաստել ՌԴ դեմ
Գլխատել ինքնաձիգի կրակահերթի երևույթները․ քրեականի պետը պիտի զեկուցի զենքի մասով․ Անդրանիկ Քոչարյան
Պայթյուններ են տեղի ունեցել Խերսոնում
Մոլդովայում իշխանությանը մեղադրում էին պոպուլիզմի մեջ
Իրանը ասում է, որ միակողմանի պատժամիջոցները վնասում են համաշխարհային շուկաներին
Մեկդ զանգե՞լ եք, ասել՝ էս ինչ լավ նախագիծ ես դրել, կամ արի քննարկենք. Սարգսյանը՝ ՔՊ-ականներին
Թուրքիան և ԱՄՆ-ը մարտին կսկսեն քննարկել հակաթուրքական պատժամիջոցների վերացման հարցը
ԱՄՆ փոստային բաժանմունքը դադարեցրել է Չինաստանից ծանրոցների ընդունումը
Հայաստանում տարեկան հայտնաբերվում է արգանդի պարանոցի քաղցկեղի 260-265 նոր դեպք
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լամմին ժամանել է Ուկրաինա
2023-ին ՀՀ-ում կատարվել է 6,3 տրիլիոն դրամի խաղադրույք. Հայկ Սարգսյան
Իրանի նկատմամբ ճնշում գործադրելու ԱՄՆ-ի փորձը կձախողվի․ Աբբաս Արաղչի
Ովքե՞ր են Երևանի քաղաքապետարանի ձերբակալված պաշտոնյաները
Շվեդիայի դպրոցներից մեկում հրաձգությունից հետո 11 մարդ է զոհվել
Կարևոր
Արևմուտքի՝ Ռուսաստանի սահմաններին ռազմական սպառնալիք ստեղծելու ցանկության առաջնային պատճառը Ուկրաինային ՆԱՏՕ ներքաշելն է․ Լավրով

Լրացուցիչ նորություններ

...

Վաչագան Ղազարյանը մինչ օրս անպատիժ շրջում է. մամուլի տեսություն

«Հրապարակ». Աղազարյանի ավագ որդին պատրաստվում է անդամակցել հոր եւ Հակոբ Ասլանյանի հիմնադրած կուսակցությանը

«Հրապարակ». Աթեիստին ինչո՞ւ է տարել կրոնական ժողովի

«Իրավունք». «Կոմանդույուշին» ճոխ խոստումներով իր կողմն է փորձում գրավել արցախցիներին

«Ժողովուրդ». Փաշինյանը պատժել է Մարուքյանին` կնոջ միջոցով. ազատել է աշխատանքից

«Ժողովուրդ». Վաչագան Ղազարյանը կալանավորել է տվել իր աշխատակցին ու ստացել նրանից 40 մլն դրամ

«Հրապարակ». Իշխանական շրջանակները խուճապի մեջ են

Ի՞նչ է իրականում կատարվում Զանգեզուրի կոմբինատում. Մամուլի տեսություն (տեսանյութ)

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն Կոմիտեի նախագահի ընտրության հարցը վերածվել է «տրագիկ կոմեդիայի»

«Հրապարակ». Սամվել Բաբայանը ընտրություններից առաջ հող է նախապատրաստում

Ի՞նչ պատասխանատվություն է դրված ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի վրա. «Փաստ»

Ինչո՞ւ է Էդմոն Մարուքյանը մեկնել ԱՄՆ. «Փաստ»

«Հրապարակ». Ստեփանակերտի պայթյունի գործով նոր «մեղավորներ» են գտե՞լ

«Ժողովուրդ». Չպետք է թույլ տալ Փաշինյանի վերարտադրումը. Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը պատրաստվում են «բումի»

Ի՞նչ է իրականում կատարվում ԶՊՄԿ-ում, և ի՞նչ անելիք ունի պետությունը. «Փաստ»

«Փաստ». Ի՞նչ ծրագրեր է իրականացրել «հանցավոր կազմակերպությունը» Հայաստանում

«Ժողովուրդ». ՔՊ-ականները ինքնապաշտպանության համար դատի են տալիս մամուլին

Թեհրանը ցանկանում է ընդլայնել կապերը Բաքվի հետ. Իրանի արտգործնախարար

Թրամփի քաղաքականությունը «շատ հիմար է»․ չինացի փորձագետ

Եթե պատվախնդիր հանրույթ լինեինք, մի քանի տասնյակ հազար հայերով կպարտադրեինք. Հովհաննես Ավետիսյան