Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Փաստաբանները բողոքի ակցիա կանեն

ՀՀ Փաստաբանների պալատը հայտարարել է․

«Այսօր` 2025 թվականի փետրվարի 3-ին Փաստաբանների պալատում տեղի է ունեցել ակումբի նիստ:

Փաստաբանները հերթական անգամ քննարկել են 2025թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի առաջացրած խնդիրները:

Ակումբի նիստին ներկայացվել են վերջին շրջանում իրականացված գործողությունները, մասնավորապես՝

փաստաբանական ծառայությունները, անվճար (անհատույց) և կամավոր անհատույց իրավաբանական օգնության տրամադրումը ավելացված արժեքի հարկից ազատելու վերաբերյալ շուրջ 1200 փաստաբանի կողմից ստորագրված հանրագրի ներկայացումը կառավարություն,
 թվով 31 պատգամավորների կողմից գործող հարկային օրենսգրքի՝ փաստաբանությանը վերաբերող դրույթների սահմանադրականության վիճարկումը Սահմանադրական դատարանում։
Հիշեցնում ենք, որ Օրենքի կիրառությունը՝

- Էական բացասական ազդեցություն է ունենում անձանց խախտված իրավունքների պաշտպանության վրա.

- բացառում է անվճար (pro bono) իրավաբանական օգնության տրամադրման (pro bono) հնարավորությունը փաստաբանական կազմակերպությունների կողմից.

- շեշտակի ավելացնում է փաստաբանական ծառայությունների ինքնարժեքը՝ սահմանափակելով իրավաբանական օգնության հասանելիությունը, մատչելիությունը և դատական պաշտպանության իրացման հնարավորությունը.

- չնախատեսված էական ֆինանսական բեռ է առաջացնում անհատ փաստաբանների և փաստաբանական կազմակերպությունների համար, որոնք պետք է շարունակեն իրավաբանական օգնություն տրամադրել արդեն իսկ կնքված պայմանագրերի շրջանակներում.

- հանգեցնում է խտրական պայմանների ֆիզիկական անձ քաղաքացիների համար, քանի որ, ի տարբերություն ԱԱՀ վճարող առևտրային կազմակերպությունների, քաղաքացիներին մատուցվող փաստաբանական ծառայությունների արժեքը քսան 20 տոկոսով բարձր է.

- լրացուցիչ ծանրաբեռնում է փաստաբանների աշխատանքը, ինչպես նաև լրացուցիչ ծախսերի առիթ է դառնում՝ հաշվապահական ծառայություններից օգտվելու պարտադիր անհրաժեշտություն ստեղծելով.

- սահմանափակում է փաստաբանական ինստիտուտի զարգացման հնարավորությունը՝ ակնհայտ անհամաչափորեն դժվարեցնելով դժվարացնելով նորաստեղծ փաստաբանական գրասենյակների կազմավորումը՝ պայմանավորված ծանր հարկային բեռով,

- խտրական պայմաններ է ստեղծում փաստաբանական գործունեություն իրականացնողների համար, ի տարբերություն տնտեսության այլ բնագավառների, որտեղ կիրառվում են հարկային արտոնյալ պայմաններ.

Ակումբի նիստի մասնակիցները հերթական անգամ արտահայտել են իրենց դժգոհությունը իրավասու պետական մարմինների կողմից մարդու իրավունքների պաշտպանության համակարգը խաթարող և խտրական հարկային քաղաքականությունը փաստաբանական համայնքի նկատմամբ.

Փաստաբանների ակումբի նիստի քննարկման արդյունքներով որոշվել է՝

2025 թվականի փետրվարի 10-ին (երկուշաբթի) բողոքի ակցիա իրականացնել՝ հրաժարվելով Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց՝ պահանջելով ՀՀ կառավարությունից օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ՀՀ ազգային ժողով ուղարկելու միջոցով՝ փաստաբանական գործունեություն համարվող ծառայությունների մատուցումը, անվճար (անհատույց) և կամավոր անհատույց իրավաբանական օգնության տրամադրումը ազատել ավելացված արժեքի հարկից:
Նշված օրը ՝

Հ.Գ.1 Նույն օրը ՀՀ փաստաբանների պալատում կանցկացվի մամուլի ասուլիս, ինչպես նաև փաստաբանների ակումբի քննարկում հաջորդ գործողությունների մասին:

Հ.Գ.2 Տեղեկացնում ենք, որ՝

1. Ակումբն անկախ փաստաբանների հարթակ է, որը նախատեսված է փաստաբանների նախաձեռնությունների և մասնավոր հարցերի քննարկման և իրագործման համար:

2. Բողոքների ակցիաներին մասնակցությունը փաստաբանների համար կրում է կամավոր բնույթ»:

Լրահոս

Փաշինյանը «ուկրաինական փոցխի վրա է կանգնում». Սլուցկի․ Ռուսաստանը կոշտ պատասխան է տվել Գերմանիային
Վաղեմության ժամկետները հաղթահարելու համար ձևական բաներ են գտել, փոխկապակցել Քոչարյաններ ընտանիքի հետ
Թասիբ էր. գործընկերոջս հարվածում էին, պատկերացրի` կարող է սպանեն. Սարգիս Տեր-Եսայան
Անգրագետ են, ոչ մի բան չեն հասկանում, պրիմիտիվ հարց չեն կարում լուծեն․ Պեդրո Զարոկյան
«88»-ում և մյուս բոլոր սուպերմարկետներում ժամկետանց սնունդ կար․ Ավետ Բաբայան
Վստահ եմ՝ պարոն Զառոկյանն ասելու է՝ traffic engineer է պետք, ճիշտ է, բայց տվյալներ է պետք ունենալ
Ամեն ինչ անելու ենք, որ եվրոպական կառույցները չկարողանան չնկատելու տալ երկրում տիրող իրավիճակը
Ոչ մի դրամ հարկ չի թաքցվել՝ ես վստահորեն պնդում եմ. Լևոն Քոչարյան
Ի՞նչն է խանգարում հրապարակել 44-օրյա պատերազմի զոհերի անունները
Անգրագետ գնահատականից Ավինյանը վրդովվեց՝ ամբարտավան բերանը բացեք սխալ ձեւով, կպատժվեք
Մյասնիկյանում խայտառակ վիճակ ա, սարսափելի, ոչ մեկդ չի՞ անցել էդ մասով
Երկրի փաստացի ղեկավարը բացահայտ ասում է՝ ինքն է դատում․ Լևոն Քոչարյան
Մասնավոր տրանսպորտն իրավունք չունի Երևան քաղաքում կանգառ կատարի․ Տիգրան Ավինյան
Ինչի՞ ա մետրոյի գնացքներում օդափոխությունը վատ, շնչել չի լինում, խոնավություն ա
Բենզինը կարժենա երկու դոլարից էլ պակաս, երբ մենք հաղթենք Իրանին․ Թրամփ
«Երևանտրանս» ՓԲԸ-ն շուտով կլուծարվի
Կարևոր
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին․ կան զոհեր և վիրավորներ
ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն
Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ»
«Հրապարակ». Ատեստացիայի ժամանակ ուշաթափվել է

Լրացուցիչ նորություններ

...

«88»-ում և մյուս բոլոր սուպերմարկետներում ժամկետանց սնունդ կար․ Ավետ Բաբայան

Ինչի՞ ա մետրոյի գնացքներում օդափոխությունը վատ, շնչել չի լինում, խոնավություն ա

Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը

Հայ կաթոլիկ բարձրաստիճան եկեղեցական է մահացել

Վրաստանը Հայաստան է արտահանել 1,6 մլն դոլարի հացաբուլկեղեն

ԵՄ-ից վատ լուր. 2029-ը հարցականի տակ է․ Զելենսկին բացահայտել է Թրամփի բանագնացների գաղտնիքը (տեսանյութ)

Պեսկովը հայտնել է՝ ինչ է սպասվում ՓաշինյանինՀարվածեք՝ պատասխան հարված կստանաք. Ղալիբաֆը՝ ԱՄՆ-ին (Տեսանյութ)

Բյուրեղավան համայնքից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի

Երկիրը գնալով ավելի շատ ջերմություն է կուտակում․ տեմպն աճել է ավելի քան 3 անգամ

Ինչ իրավիճակ է Լարսում

Ադրբեջանցիների հետ լեզվակռի՞վ է եղել. մանրամասնում է Կոռնիձորի համայնքապետը

Ադրբեջանցիների թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել. Մանրամասներ

Գլոբալ միջին ջերմաստիճանը 27-րդ օրն անընդմեջ ռեկորդային է (լուսանկար)

Կյանքում ամեն բան լինում է. թող ոչ ոք իրեն սրբի տեղ չդնի. չարախոսներին մաղթում եմ սեր գտնել, երջանիկ լինել. Ալեն Սիմոնյան

Սրա համար պետք է դատվեն իրենք․ կամ էլ այլևս Հայաստան չենք ունենա․ Հայրիկյան

Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած

Նոյեմբերյանում թալանել են ավագ էկոպարեկի տունը. գողացել են 12․000 ԱՄՆ դոլար, 1 մլն ՀՀ դրամ և ոսկեղեն

Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է ռազմական դիրքը Հայաստանի տարածքում. Sputnik Արմենիան

Թրամփը ՀՀ-ի մասին հոդված է տարածել․ Ուկրաինան տարածքներ չի զիջի․ ԱԳՆ (տեսանյութ)

ՊՆ-ում ԶԼՄ-ների հետ քննարկվել են հանրային հաղորդակցության և համագործակցության հարցերը