Hraparak.am-ը գրում է․
Հայերի հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրած «Ռիժուլյա» օգտանունով տրանսգենդերը կալանավորվել է, տեղափոխվել Քրեակատարողական հիմնարկ: Նա կալանավորվել է 2 ամսով: Այս մասին Քննչական կոմիտեից հայտնում են «Հրապարակին»:
Հիշեցնենք՝ Երևանի Զաքյան փողոցում գտնվող «Վայբ» սրճարանում ազգությամբ ռուս «Ռիժուլյա» օգտանունով տրանսգենդերը, «Տիկ Տոկ» հարթակում դուրս գալով ուղիղ եթեր, սրճարանի ներսում հնչեցրել էր սեռական բնույթի հայհոյանքներ, հեռարձակմամբ հայհոյել էր նաև հայերին, վիրավորել նրանց, որից հետո 6-7 երիտասարդ մուտք էին գործել սրճարան և հարվածներ հասցրել վերջինիս: Նա նաև տիկտոկյան լայվերից մեկի ժամանակ իր ադրբեջանցի ընկերոջը խոստացել էր գումարի դիմաց կղանքից կարկանդակներ պատրաստել ու բաժանել հայերին։
ՆԳՆ-ից հայտնել էին, որ հունվարի 26-ին նշված անձին Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները հայտնաբերել, խուլիգանության կասկածանքով ձերբակալել են և ներկայացրել Քննչական կոմիտե:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում