Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Թուրք-ադրբեջանական տանդեմի՝ ռուսական զորքերը հայ-թուրքական սահմանից դուրս բերելու պահանջն ամենավտանգավորներից մեկն է». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

2025 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հնարավորության մասին քննարկումներ շատ եղան: Իր վերջին հարցազրույցներից մեկում Նիկոլ Փաշինյանն ասաց, թե նման հարց իրենց օրակարգում չկա:

Սա ներքին մտավախությունների և գիտակցման արդյո՞ւնք է, որ հնարավոր է ազատ և արդար ընտրությունների պարագայում իշխող քաղաքական թիմն անհրաժեշտ ձայներ չհավաքի, որքան էլ ամեն կերպ փորձում է ապացուցել, որ մեր երկրում ամեն ինչ կարգին է, և ուր որ է՝ մուտք կգործենք Եվրոպական միություն:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը հիշեցնում է՝ այնպես չէ, որ 2021 թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններն արդար և ազատ են եղել: «Արդեն 2021 թվականից սկսել են «նախկինից» ստացած բոլոր լծակներն օգտագործել ընտրությունները կեղծելու նպատակով:

Ժամկետային բազմաթիվ զինծառայողների հետ զրույցների ընթացքում պարզվում էր, որ իրենց ուղղակի պարտադրել են ընտրել ՔՊ-ին: Իսկ դա «+40 հազար» ձայն է, եթե բանակի բոլոր ներկայացուցիչները քվեարկում են ՔՊ-ի օգտին:

Այն, որ հիմա ունեն խնդիրներ պարզ մեծամասնություն կազմելու հետ, փաստ է: Այս մասշտաբի և քանակով հանցագործություն գործելով Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի դեմ, իհարկե, քայլիստներն ամեն ինչ պետք է անեն, որ պահեն իշխանությունը:

Եթե իշխանություն չպահեցին, շատ լավ գիտեն, որ չեն կարողանալու նույնիսկ ապրել Հայաստանի Հանրապետությունում այն ամենից հետո, ինչ արել են այս ժողովրդի և պետության գլխին: 

Ինչ վերաբերում է մեր՝ Եվրոպա գնալուն, նշեմ մեկ ու շատ կարևոր հանգամանք՝ ԵՄն արհամարհած, իսկ ավելի կոպիտ ասած՝ թքած ունի, թե այս առումով ով ու ինչ ցանկություն ունի: Այստեղ ամենակարևորն այն է, թե ԵՄն ցանկություն ունի՞ մեզ տեսնել իր կազմի մեջ:

Իսկ այն, որ այդ ցանկությունը չկա և չի էլ լինելու, կարող ենք փաստերով հավաստել: Վրաստանը և Ուկրաինան հազարապատիկ, անգամ միլիոնապատիկ ավելի կարևոր էին ԵՄ-ի համար, բայց դրա անդամ չեն դարձել ու չեն էլ դառնա»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Համբարյանը:

Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի նվազող վարկանիշի հիմքում ոչ միայն 44-օրյա պատերազմն ու դրա հետևանքներն են, ոչ միայն Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու միանձնյա որոշումն է, այլ նաև գլուխ բարձրացնող սոցիալական խնդիրները:

Դրանք կարո՞ղ են իշխանափոխությանը նպաստող գործոններից մեկը դառնալ: «Կարող է գործոն լինել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայաստանյան հասարակության զգալի մասը ստամոքսով է մտածում, և նրա համար բացարձակ կարևոր չէ ո՛չ պետությունը, ո՛չ պետականությունը, ո՛չ հայրենիքը, և դրա վառ օրինակը Նիկոլի կողմից Արցախի՝ երկու փուլով Ադրբեջանին նվիրելն էր:

Նիկոլ Փաշինյանը հիանալի գիտի այս հասարակության լայն շերտերի մտածելակերպը: Նա կատարել է երկու կարևոր քայլ:

Նախ՝ բարձրացրեց իրավապահ համակարգի աշխատավարձերը, որպեսզի վերջիններս իր և իր իշխանության շահերը սպասարկեն մինչև վերջ, և բարձրացրեց, այսպես կոչված, ակադեմիական ոլորտի ներկայացուցիչների աշխատավարձերը:

Հիմա, երբ նա կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանության փաստը, Ցեղասպանության ինստիտուտի տնօրենն արդեն որերորդ օրն է ծպտուն չի հանում, պատմության կամ արևելագիտության ինստիտուտի գիտաշխատողները ծպտուն չեն հանում, որովհետև Նիկոլն այս երկու թիրախային ուղղություններով շատ պրոֆեսիոնալ աշխատել է՝ «գնել» է և՛ իրավապահ համակարգին, և՛, այսպես ասած, մտավորականությանը:

Իրականում Հայաստանի Հանրապետությունը մտավորականություն չունի: Պրոֆեսորների, ակադեմիկոսների կոչումներ ունեցողները, որոնք իրենց կաբինետներում շարունակում են աշխատություններ գրել Ցեղասպանության մասին, վաղը Նիկոլի կողմից դուրս են շպրտվելու, եթե հանկարծ չընդունեն նրա հակացեղասպանային գիծը»,-նշում է մեր զրուցակիցը:

Վերադառնալով վերջին օրերին իրականացվող բողոքի ակցիաներին՝ նա ընդգծում է, որ կա համակարգված գործելու անհրաժեշտություն: «Բողոքները կազմակերպված չեն:

Շատ դեպքերում բողոքի նույն ակցիայի ժամանակ իրարամերժ ելույթներ ենք լսում, երբ իրարից երկու-երեք մետր հեռավորության վրա կանգնած մարդիկ, որոնք նույն թիմով են բողոքում, կարող են տարբեր լրատվամիջոցների համար տարբեր հայտարարություններ անել կամ տարբեր կարծիքներ հայտնել նույն թեմայի վերաբերյալ:

Իշխանություններն օգտվում են այս ցաքուցրիվությունից և անկազմակերպվածությունից»,-հավելում է նա:

Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն այլևս զարմանալի չեն, ցավալի է փաստել՝ անգամ կանխատեսելի են: Եթե, որպես Հայաստանի վարչապետ, նա ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում, ինչո՞ւ չի կարող կասկածի տակ դնել Ցեղասպանության իրողությունը կամ էլ քննարկման առարկա դարձնել այն, թե ով և ինչու օրակարգ բերեց դրա միջազգային ճանաչման հարցը:

Շատերի մտավախությունն այն է, որ նա տարբեր հարցերի քննարկումով օրակարգեր է ստեղծում երկրի ներսում, վերհանում թեմաներ, որոնց փորձագետները չարձագանքել չեն կարող, իսկ հրատապ հարցերը դուրս են մնում մարդկանց ուշադրությունից: «Ցեղասպանության ժխտումը կամ դրա փաստը կասկածի տակ դնելը թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջների կատարում է:

Այդ տանդեմը շատ վաղուց է բազմաթիվ պահանջներ դրել Հայաստանի իշխանությունների առաջ, որոնք կատարելուց հետո ինչ-որ բան են շպրտելու Նիկոլի երեսին:

Օրինակ՝ օրերս Գարո Փայլանը՝ թուրքական գործակալական ցանցի ներկայացուցիչը, հարցազրույցի ժամանակ ասել է՝ եթե «Խաղաղության պայմանագիրը» ստորագրվի, գազի 40 տոկոսն Ադրբեջանը մեզ կվաճառի, իսկ ցորենի 40 տոկոսը Թուրքիայից կներկրենք:

Այսինքն՝ Էրդողանն ու Ալիևը հայ ներկայացող տականքների միջոցով, ինչպիսին Գարո Փայլանն է, մեզ հասկացնում են, որ սոված չենք մնա ու սառնամանիքից չենք մեռնի: Բայց դա անելու համար պետք է հրաժարվեք Հայոց ցեղասպանությունից, Արարատ սարից և, ամենավտանգավորը, պետք է դուրս բերեք ռուսական զորքերը հայ-թուրքական սահմանից:

Մի քանի օր առաջ ԱԺ-ում ևս մեկ անգամ այս հարցը բարձրաձայնվեց, և այդ մասին գրեթե դրական պատասխան տվեց փոխարտգործնախարարներից մեկը: 1921 թ. մարտին և հոկտեմբերին Մոսկվայում և Կարսում ստորագրված ռուս-թուրքական պայմանագրերի արդյունքում ձևավորված հայ-թուրքական սահմանից ռուսական զորքերի դուրսբերումն իրավական ռիսկեր է պարունակում:

Միջազգայնորեն այդ սահմանը ոչ լեգիտիմ է: 1921 թվականին ստորագրված պայմանագրերի հեղինակները՝ բոլ շևիկյան Ռուսաստանը և քեմալական Թուրքիան, միջազգային հանրության կողմից ճանաչված չեն եղել:

Հայ-թուրքական սահմանն իրականում հայ-ռուսական սահման է: Եթե Հայաստանի Հանրապետությունն այդ սահմանից դուրս է բերում ռուս սահմանապահներին, Անկարայի համար բացարձակ որևիցե խնդիր չէ այդ սահմանը խախտելը, որովհետև նա պայմանագիրը ստորագրել է ռուսների հետ։

Թուրքիան շատ վաղուց է նախապատրաստվում այս քայլերին և վաղուց Հայաստանի Հանրապետությանը մեղադրում է իր տարածքում քրդական-բանվորական կուսակցության բազաներ պահելու մեջ:

Սա պատահական չէ, սա անում են, որպեսզի ապագայում, եթե ռուս սահմանապահները դուրս բերվեն հայ-թուրքական սահմանից, նա Հայաստանի Հանրապետությանը մեղադրի ահաբեկիչներին հովանավորելու մեջ և լեգիտիմ իրավունք ստանա այդ հիմքով ներխուժել Հայաստանի տարածք, ինչպես բազմիցս արել է հարևան երկրների, օրինակ՝ Իրաքի և Սիրիայի նկատմամբ:

Շատ հպանցիկ և վատ ենք պատկերացնում այս ամենը: Մեր խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է հասարակությանը բաժանել սևերի և սպիտակների:

Ունենք շատ կարևոր և այս պահի դրությամբ չլուծվող վտանգավոր փաստ. հայաստանյան ընդդիմադիրները մեկը մյուսին են լսում, իշխանականները՝ մեկը մյուսին: Նիկոլին երկրպագող զանգվածը հետևում է Նիկոլին սպասարկող լրատվամիջոցներին, ընդդիմադիրները՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող լրատվամիջոցներին:

Նիկոլն իրեն երկրպագող մասսային պահում է տեղեկատվական բլոկադայի մեջ և, հաշվի առնելով նաև նրանց մտավոր կարողությունները, մանիպուլացնում է և կեղծում իրականությունը:

Նիկոլական զանգվածը չի հետևում, օրինակ՝ ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցներին և ապրում է իշխանական լրատվամիջոցների ազդեցության տակ, որոնք Հայաստանը ներկայացնում են աշխարհի հզորագույն պետություն՝ Շվեյցարիայի և Սինգապուրի մակարդակի երկիր»,-եզրափակում է Գագիկ Համբարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ  

Լրահոս

Եվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը
ՆԱՏՕ-ն պատրաստվում է հնարավոր պատերազմի. ՍԴ որոշում, խուզարկություններ, ԱԺ մանդատներ
Ի՞նչ տույժեր և տուգանքներ պետք է վճարեն վարորդական վկայականից զրկվածները
Ծառուկյանի և կնոջ հետ 7.15-ից կապ չունենք. «Մուլտի գրուպի» հազարավոր աշխատակիցներ դրսում են. Տոնոյան
Կարևոր
Կիևում ռուսական հրթիռները հարվածել են բնակելի տներին․ կան զոհեր ու վիրավորներ
Ովքե՞ր չեն կարողանա օգտվել վարորդական վկայականի վերականգնման հնարավորությունից
Վարորդական վկայականից զրկվածներին նորը կտրամադրենք 6 միավորով
Սա դասական փաշիզմ է, ոչ թե ֆաշիզմ. վերացվում են դիմադրության բոլոր օջախները. Մանուկ Սուքիասյան
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին հուղարկավորության արարողությամբ (տեսանյութ)
Ամենավատ սցենարին պիտի սպասենք. Սուրեն Սուրենյանց
Գագիկ Ծառուկյանին կձերբակալե՞ն. Արման Աբովյանը չի բացառում
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3342-ի
ՈՒՂԻՂ․ Իրավապահները ներխուժել են Գագիկ Ծառուկյանի տուն
ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն
Կարևոր
Քննչական կոմիտեն՝ Գագիկ Ծառուկյանի տան խուզարկության մասին
Կարևոր
Գագիկ Ծառուկյանի տունը շրջապատված է, ինչ որ ռազմական հագուստով ավտոմատավորներ են. Արման Աբովյան (տեսանյութ)
Կարևոր
Այս պահին խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
«Ռեալ Սոսյեդադը» լավ լուր է հայտնել Արսեն Զախարյանի մասին
Ուկրաինան հրաժարվել է իր զինծառայողների մարմինները վերցնել Կոնստանտինովկայից․ ՌԴ ՊՆ

Լրացուցիչ նորություններ

...

Սասուն Միքայելյանի եւ ԵԿՄ-ի ճակատագիրն անորոշ է. ՊՆ-ում վհուկների որս է սկսվել

Ի՞նչ ունեցվածք և եկամուտներ ունի Համբարձում Մաթևոսյանը. «Ժողովուրդ»

Լավ է ուշ, քան երբեք. ընդունելության ժամկետը երկարաձգվել է. «Փաստ»

Որոշել է Արցախի վերջին ինստիտուտները ոչնչացնել․ «Հրապարակ»

Էկոլոգիական «հեղափոխություն» Սյունիքում. ինչպե՞ս հաջողվեց գյուղերն ազատել վառելափայտի հոգսից. «Փաստ»

«Ռուսական շուկայում մեր տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները». «Փաստ»

Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ»

Լիլիթ Մակունցը հրաժարվել է. Ստուգումներ` «Գազպրոմ Արմենիա»-ում

«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի եւ ԵԿՄ-ի ճակատագիրն անորոշ է

ՊՆ-ում վհուկների որս է սկսվել․ «Հրապարակ»

«Հրապարակ». Ալեն Սիմոնյանի կադրերը ճամպրուկներն են հավաքում

«Հրապարակ». 13 հազարով այս տարի քիչ են եղել

«Ժողովուրդ». ՔՊ-ում որոշել են գահընկեց անել նաև Անդրանիկ Քոչարյանին

«Ժողովուրդ». Ինչու Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի հետ դաժան վարվեց. ինչ է սպասվում

«Հրապարակ»․ Դատավորների վրա գրոհի հաջորդ փուլն է սկսվում

«Ժողովուրդ». Ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ բնակարաններ, ավտոմեքենա, 30 մլն դրամի փոխառություն

«Ժողովուրդ». Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում

«Ժողովուրդ». Փոխնախարարները կլքեն իրենց պաշտոնները

«Հրապարակ»․ Լիլիթ Մակունցը հրաժարվել է

ԵՀ նախագահի հայտարարությունը՝ Բաքվում.Հայկական ցուցադրություն ԱՄՆ-ում՝ Արտեմ Սարգսյանի աջակցությամբ (տեսանյութ)