Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Փաշինյանը բոլորից ինտենսիվ է «աշխատում»... իր դեմ. «Փաստ»

Փաստ» օրաթերթը գրում է.

Արևել յան մարտարվեստների մեջ կա այդպիսի մի տեսակ, որտեղ պաշտպանվողն առավելապես օգտագործում է հարձակվողի էներգիան, թափը:

Կարճ ասած՝ հարձակվողը մնում է ինքն իր «հնարքի տակ»: Նույնիսկ խոսակցական լեզվաոճի մեջ է դա թափանցել՝ «այկիդո անել» կամ՝ «այկիդո լինել»: 

Հիմա, թող տարօրինակ չհնչի, Նիկոլ Փաշինյանինն է: Ինչ ուզում է անել՝ «հնարքի տակ է մնում»:

Ուզում է Երևանում տրանսպորտի ուղեվարձը դարձնել 300 դրամ, մի ամբողջ տարի դա են քարոզում ինքն ու իր իշխանության շահերն սպասարկողները, լացակումած կամ մուննաթախառն ասում է, թե՝ «100 դրամի համար պետության վրա մի թքեք» ու նման այլ, իրեն բնորոշ հակահիգիենիկ արտահայտություններ է անում, և մեկ էլ, հո՛պ՝ կտրուկ հրաժարվում է 300-ից ու թանկացումը սահմանում է 150 դրամ:

Իբր՝ «լավություն է անում», էլի:Կամ, օրինակ՝ որոշում է, որ համատարած բոլորը պիտի եկամուտները հայտարարագրեն, ու մեկ էլ, հոպ՝ 3000 դրամի պահանջը չեղարկում է, կամ ժամկետը մայիսի 1-ից դարձնում է նոյեմբերի 1:

Իբր, լավություն է անում, էլի:Շրջհարկը կրկնապատիկ բարձրացրել է: Առևտրականները բուռն և հախուռն բողոքում են: Դեռևս ձայն-ծպտուն չկա, բայց չի բացառվում, որ... Փաշինյանի պարագայում, առհասարակ, ոչինչ էլ չի բացառվում: Իմիջիայլոց, երեկվա ասուլիսում, միամիտ ձևանալով, գրեթե «չորով հրաժարվեց» իր իսկ գործածած փողոցային բառապաշարից, իսկ սնվելն ու ջուր խմելը համարեց «ինտիմ»:

Բայց գանք հիմնականին:Իսկ հիմնականն այն է, և դա կարող են փաստել քաղաքագետներն ու փորձագետները, որ ընտրություններին անմիջականորեն նախորդող շրջանում ցանկացած կառավարություն (իշխանություն) ձգտում է հնարավորինս ձեռնպահ մնալ ոչ պոպուլ յար քայլերից, մասնավորապես՝ թանկացումներից, հարկերի բարձրացումից, հանրության լայն շրջանակների գրպաններին հարվածող որոշումներից ու դրանց կիրառումից:

Մինչդեռ Հայաստանում այլ պատկեր է: Ընթացիկ 2025-ը, առնվազն արտաքին հետախուզական ծառայության տարեկան զեկույցի մակարդակով, փաշինյանական իշխանությունը համարում է նախընտրական:

Առանց այդ էլ տարին համարվում է նախընտրական, թեպետ կան տեսակետներ, որ Փաշինյանը կարող է և չսպասել հերթականին ու գնալ արտահերթ ընտրությունների:

Ցանկացած պարագայում, Փաշինյանն ու իր գլխավորած իշխանությունը, ի դեպ, հրաշալի իմանալով, որ արագորեն կորցնում են առանց այդ էլ սմքած երբեմնի վարկանիշը, ցուցադրաբար գնում են ոչ պոպուլ յար, ուղղակիորեն ժողովրդին հարկային տեռորի ենթարկող քայլերի, թանկացումների:

Տրամաբանական հարց է ծագում՝ ինչո՞ւ:Այն, որ ներկայիս Հայաստանում ժողովրդավարության մասին խոսելը հեգնախառն ժպիտ է հարուցում, ակնհայտ է:

Ժողովրդավարական երկրներում իշխանությունները թանկացման որոշումները չեն կայացնում «կարմիրբերետավոր» ոստիկանների միջոցով ընդդիմախոսներին նիստերի դահլիճից դուրս հրելով:

Ասել կուզի՝ Փաշինյանը բացարձակապես վստահ է իր ավտորիտար (անձնիշխանական) դիրքերի ամրության վրա, համոզված է, որ ռեպրեսիվ եղանակներով, կալանավորումներով, ոստիկանական հետապնդումներով ու նմանօրինակ «գործիքակազմով», պլ յուս տոտալ ընտրախախտումները, կարող է ինքնավերարտադրվել, որպես իշխանություն, ուստի նրա համար նախընտրական շրջանը, տրամադրություններով հանդերձ, վերածվում է սոսկ շոուի:

Այսինքն, վաստահ է, որ ինչ էլ անի, փիառով «կփակի»: Դրա համար էլ, ըստ այդ տրամաբանական շղթայի, նախընտրական տարվա ընթացքում դիմում է հարկերի կտրուկ բարձրացման, թանկացումների բերող քայլերի:

Բայց եթե այդ «չոր» տրամաբանական մակետը արտապատկերենք բուն իրականության վրա, ապա կտեսնենք, որ ամեն ինչ այնքան էլ հարթ չէ: Բանն այն է, որ իրականում Փաշինյանի իշխանությունը չունի այդ ամրությունը, ինչի ակնհայտ վկայությունն են թեթևակի տարաձայնության համար յուրայինների նկատմամբ հրապարակային խայտառակ հետապնդումները ու ոչ միայն դա:

«Կարմիրբերետավորների» հավատարմությունն էլ կախված է փողից: Իսկ փող մի օր կարող է և չլինել՝ հաշվի առնելով բյուջեի մեծացող ճեղքվածքը, որն էլ հարկային տեռորի դիմելու շարժառիթներից մեկն է, ի դեպ:

Դիտարկենք մեկ այլ վարկած: Ըստ էության, ի՞նչ է անում Փաշինյանը իր հարկային բարձրացումներով ու թանկացման որոշումներով: Նա, կամ ավելի ճիշտ՝ նրա իշխանությունը պրոբլեմներ, դժգոհություններ, խառնաշփոթ ու քաոս է ստեղծում այնտեղ, որտեղ, թվում է, դա չպետք է լիներ:

Կարճ ասած՝ արհեստականորեն ստեղծում է պրոբլեմ կամ ճգնաժամ, թողնում է, որ այն միառժամանակ խմորվի, որից հետո հայտնվում է ինքը ու չքմեղացած, իբր, այդ ամենի հետ բացարձակապես ոչ մի կապ չունի («ես նման բան եմ ասե՞լ..., հա՞, իսկապես ասե՞լ եմ»), սկսում է «լուծումներ» առաջարկել, «հետքայլեր» անել:

Հնարավոր է, որ նա այդպես փորձում է ինչ-որ վարկանիշ հետ բերել: Այսինքն, իր իսկ հարուցած խնդիրներն իբրև թե «լուծելու» հաշվին ներկայանալ որպես «բարի ցար»:

Իբր՝ «վատ բոյարները» սխալ որոշումներ են ընդունել, դե, ինքն էլ ստիպված է, բաստուրմայով ձվածեղը մոնիտորին թողած, «արքայական» բարձունքից իջնել ու «լուծումներ» տալ:Սա, նկատենք, հնարավոր տարբերակ է:

Ըստ որում, իրոք, տպավորություն է ստեղծվում, որ Փաշինյանը բոլորից «ինտենսիվ» է աշխատում իր դեմ: Հարկային բարձրացումներից բուռն դժգոհող ծանոթներիցս մեկն ամենայն անկեղծությամբ ու սրտանց նկատեց. «Լսի, իսկ կարո՞ղ ա ինքը էս ամեն ինչը հատուկ ա անում, որ իրեն հեռացնեն իշխանությունից...»:

Անկեղծ էր, բայց միամիտ...Մեկնաբանությունների շարքում կա նաև այնպիսի տեսակետ, որ Փաշինյանը նպատակաուղղված քաոսային վիճակ է ստեղծում, այսպես ասած՝ «կառավարելի քաոս», որպեսզի իրեն հետաքրքրող այլ հարցեր լուծի, մասնավորապես՝ ինչ-ինչ անվտանգության երաշխիքներ ստանա զուտ իր ու մերձավորների համար՝ շարունակելով սպասարկել ադրբեջանական և թուրքական շահերը:

Եթե այս վարկածի հիմնական շեշտադրումը հնարավորինս պարզեցնենք, ապա այն հրաշալի բանաձևված է հայրենի թևավոր արտահայտությամբ. «Ջուր է պղտորում, որ ձուկ բռնի»:

Նման վարկածը նույնպես բավականին համոզիչ է թվում, թեպետ, կրկնենք, Փաշինյանի նման՝ հակասական պնդումներ անելու ընդունակ գործչի պարագայում, ընդհանրապես, ոչինչ չի կարելի բացառել:

Մեծ հաշվով, խնդիրն այն չէ, թե ինչ է անում կամ ինչ չի անում, կամ ինչպես է անում Նիկոլ Փաշինյանը: Նա, համենայն դեպս, գործում է: Առանցքային խնդիրն այն է, թե նրա գլխավորած իշխանությունից ձերբազատվելու և Հայաստանի համար ապագայի շանս ձևավորելու համար ինչ են անում մնացյալ բոլորը...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Լրահոս

Փարիզում ցույցերն ավարտվել են ոստիկանության հետ բախումներով
ԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համար
Վանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա տեղում մաhացել է
Մեզ են միացել արդեն Արման Թաթոյանը, Արամ Սարգսյանը, Պարույր Հայրիկյանը և այլ հանրային գործիչներ
Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
Միակ ուժը, որ մենք ունենք` հայ ժողովրդի աջակցությունն է
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքները
Վաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք Ալիևի սահմանադրության վտանգները
Կրակոցներ Լեհաստանի Կրակով քաղաքի կենտրոնում․ կան զոհեր և վիրավորներ
Գազայում տեղացած ուժեղ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում գտնվող 70,000 վրաններ ջրի տակ են անցել
Քա՛յլ արա, մերժի՛ր Նիկոլին ո՞ւ․․․չկա նրա հետ խոսելու ոչ մի բան․ Կարապետյանց
Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել, մեր գործերը լավ են ընթանում. Թրամփ
Միջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա տանող առանցքային երթուղի է․ Ֆիդան
ԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ Դոնբասից
Հայ շախմատիստները մասնակցում են Եվրոպայի առաջնությանը
Մասկն առաջարկել է արհեստական ​​ինտելեկտի սերվերները տեղափոխել տիեզերք
Բրազիլիայում մեքենան մխրճվել է հագուստի խանութի մեջ
Ապարան համայնքի ղեկավարի թեկնածուի դեմ՝ գույքի բռնագանձման հայց. նրա թիմակիցների հայտարարագրերում եկամուտներ չկան. Հետք
Մասկը խոստովանել է իր սերը Չինաստանի նկատմամբ
70 տարի մեզ կերակրել են խաբկանքով, թե պետք է Ռուսաստանի պոչը բռնենք, այլապես թուրքը մեզ կուտի

Լրացուցիչ նորություններ

...

ԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համար

Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին

ԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ Դոնբասից

ՀՔԾ–ից՝ Ավանի թաղապետ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը

Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»

Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»

«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»

Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում

Եթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ Գրիգորյան

Ինչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից

Թուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և Տիգրանաշեն

Ես դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանին

Մադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքը

Թրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալ

Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղել

«Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից»

Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում