Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ինչպես կոտրվեց կայացած, հաղթանակներ կերտած բանակի ողնաշարը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անկախ պետություն լինելու համար կարևոր է ունենալ պաշտպանական ուժեր, որոնք կկարողանան պահպանել երկրի անվտանգությունը և կանխել թշնամական հարձակումները։

Բացի արտաքին պաշտպանության ոլորտից, բանակը հաճախ ներգրավվում է նաև ներքին անվտանգության ապահովման գործում՝ աջակցելով արտակարգ իրավիճակների կառավարմանը, տարերային աղետների դեպքում փրկարար աշխատանքներին և այլ հատուկ գործողություններին։

Մյուս կողմից էլ՝ հզոր բանակային ուժեր ունենալու հանգամանքը մեծ դերակատարություն է ունենում նաև դիվանագիտական հարթության վրա հարցեր լուծելու տեսանկյունից։

Ուժեղ բանակ ունեցող երկիրը միջազգային ասպարեզում ավելի ազդեցիկ է, կարող է պաշտպանել իր շահերը և կանխել քաղաքական ու ռազմական ճնշումները։

Եվ բազմաթիվ են այն դեպքերը, երբ զինված ուժերի հնարավորությունների ցուցադրության միջոցով հնարավոր է եղել պայմաններ թելադրել ու պայմանավորվածություններ ձեռք բերել։

Հատկապես այս հանգամանքն ավելի ցայտուն է դառնում վերջին շրջանում, երբ միջազգային հարաբերություններում ավելի է կարևորվում ուժի գործոնը, ու պետություններն սկսել են ահռելի ներդրումներ կատարել բանակաշինության ոլորտում և հատուկ ուշադրություն դարձնել պաշտպանության և ռազմարդյունաբերական ոլորտներին։

Սակայն բանակաշինությունը հեշտ գործ չէ, այն պահանջում է ռազմավարական մոտեցում, երկարաժամկետ պլանավորում, տարիների հետևողական աշխատանք ու ռեսուրսների արդյունավետ կառավարում։ Առավել դժվար է հատկապես զրոյից պաշտպանական համակարգ ստեղծելը։

Օրինակ՝ նորանկախ Հայաստանի Հանրապետության համար լուրջ մարտահրավեր է եղել հիմքերից սկսած բանակի ստեղծումը։

Պետք է նկատի ունենալ, որ Հայաստանի զինված ուժերը կազմավորվել են բավականին բարդ ժամանակաշրջանում, երբ աշխարհաքաղաքական դաշտում Խորհրդային Միությունը ապրում էր իր գոյության վերջին ամիսները՝ փլուզման շրջանը, իսկ տարածաշրջանում սկսվել էր միջէթնիկական, տարածքային պատերազմ հայերի և ադրբեջանցիների միջև։

Եվ եթե չլիներ այն ժամանակվա Հայաստանի ղեկավարության նվիրվածությունը և հետևողականությունը, ոչ միայն կազմավորված բանակ չէինք ունենա, այլև ի վիճակի չէինք լինի դիմագրավել արտաքին սպառնալիքներին և հաղթանակներ կերտել։

Ուզենք թե չուզենք, նրանցից որևէ մեկին ընդունենք թե չընդունենք, սիրենք թե չսիրենք, սակայն իրականությանը պետք է նայել ազնվորեն և նշել, որ բանակաշինության գործում անուրանալի ներդրում են ունեցել Հայաստանի երեք նախագահները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, բնականաբար՝ Վազգեն Սարգսյանը, Սեյրան Օհանյանը, Արկադի Տեր-Թադևոսյանը, Միքայել Հարությունյանը, Գուրգեն Դալիբալթայանը, Յուրի Խաչատուրովը և այլն։

Անունների շարքը կարելի է երկար շարունակել։ Բնականաբար, այդ մարդկանց շարքում նաև իրենց առանձնահատուկ տեղն են զբաղեցնում նրանք, ովքեր հանուն հայրենիքի իրենց կյանքն են զոհել։

Բայց բանակաշինությունը ստատիկ չէ, այն պետք է կարողանալ ժամանակի ընթացքում պահել մարտունակ։ Ու ժամանակ կար, երբ Հայաստանը տարածաշրջանում ուներ ամենամարտունակ զինված ուժերը։ Իհարկե, չենք ասում, որ նախկինում բանակը զերծ է եղել տարբեր թերություններից ու արատավոր բարքերից, ամենևին, բայց կերտվում էր իրապես ամուր, մարտունակ բանակ, որը երաշխավորն էր թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի ապահովության, անվտանգության և... խաղաղության:

Իսկ այսօր... Այսօր ամբողջովին հակառակ գործընթացին ենք ականատես լինում, երբ 2018 թվականի իշխանափոխությունից հետո տարիներ շարունակ հետևողականորեն թիրախավորվում է մեր բանակը։

Դրա շրջանակներում էր, որ գործող իշխանությունները քրեական հետապնդումների շարք սկսեցին այն գործիչների ու սպաների նկատմամբ, ովքեր կանգնած են բանակաշինության հիմքերում կամ մեծ ներդրում են ունեցել բանակի զարգացման գործում։

Ու փոխանակ առկա թերությունները վերացվեին, բանակը հռչակվեց «թալանի օջախ», իսկ սպաները՝ «թալանչիներ»։ Մյուս կողմից էլ՝ ունենք մի իրավիճակ, երբ ռազմական ոլորտի պրոֆեսիոնալիզմը և փորձը հաշվի չի առնվում։

Բանակի վարկաբեկման արդյունքում բանակային ծառայությունը ոչ միայն գրավիչ չէ, այլև վանող է։ Դրա դրսևորումներից մեկն էլ այն է, որ բազմաթիվ պրոֆեսիոնալներ չեն ցանկանում շարունակել իրենց ծառայությունը կամ հեռացվում են աշխատանքից, իսկ դիլետանտներից ու կոնֆորմիստներից շատերը, որոնք պատրաստ են հլու-հնազանդ կատարել իշխանությունների հրահանգները, կտրուկ առաջխաղացում են արձանագրում։

Բանակի ինստիտուցիոնալ հիմքերի խարխլումը կատարվեց Արցախյան պատերազմի ժամանակ, երբ զինված ուժերի մակարդակն իջեցվեց կամավորական ջոկատների մակարդակի, երբ հրահանգվում էր քաղաքապետերի ու գյուղապետերի գլխավորությամբ ջոկատներ ձևավորել ու մեկնել Արցախ՝ կռվելու։

Սպառազինության ձեռքբերման ու կիրառման հարցին իշխանությունները ևս մատների արանքով էին նայում։ Արդյունքում պատերազմի ժամանակ ունեցանք դեպքեր, երբ մեր սպառազինությունն առանց հրթիռների էր, հնացած ու ի վիճակի չէր խնդիր լուծել։

Հենց այդպես էլ հաղթանակներ կերտած բանակի ողնաշարը կոտրվեց։Այս պարագայում նույնիսկ վիրավորական է հնչում մի «կարկառուն» քպականի այն հայտարարությունը, թե ինքը Վազգենի գործն է շարունակում, երբ ինքը Վազգենի կառուցած բանակը վարկաբեկող իշխանության մաս է կազմում պարզապես։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Լրահոս

Կապան-Գորիս ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր, մեծ մասը երեխաներ են
«Արարատցեմենտի» մուտքի ճակատային մասից պոկել են «Մուլտի գրուպի» տարբերանշանը
Զախարովա․ Երևանը՝ արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է Ռուսաստանի Պետդումայի ընտրություններում
Հատուկ այն դեգեներատների համար, ովքեր ասում են՝ Թուրքիայի կողմից երբեք սպառնալիք չի եղել. Արա Պողոսյան
Ռուսաստանում Պետդումայի ընտրությունների ընթացքում զանգվածային հարձակում է եղել․ ՌԴ ՊՆ
Իրանը սպառնացել է հարվածել տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ռազմաբազաներին
Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում
Ծիծեռնակաբերդի խճուղում բախվել են «Opel Astra»-ն և «Suzuki» մակնիշի մոտոցիկլը
Բժիշկը նախազգուշացրել է ուտելիս տեսանյութեր դիտելու վտանգների մասին
Պակիստանում նախկին վարչապետ Իմրան Խանի կուսակցության երթից մի քանի օր առաջ ձերբակալել են նրա քրոջը
Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել
Ստանձնել եմ ՀԱՊ կուսակցության նախագահ Արթուր Վալերիկի Վարդանյանի շահերի պաշտպանությունը. Սերգեյ Հարությունյան
Երևանում 36-ամյա գործարարին մահացած են գտել
Կարևոր
Արտաշատում կայանալիք ՏԻՄ ընտրություններին ՀՅԴ համամասնական ցուցակը կգլխավորի Գերասիմ Վարդանյանը
21 ժամ անձրև․ Բաթումիում ռեկորդային տեղումներ են գրանցվել
Չարենցավանի 18-ամյա բնակիչը Արշակունյաց պողոտայում մտել է խանութ և գործադրելով գազային ատրճանակ՝ պահանջել գումար, ապա դիմել է փախուստի
Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում
21 տարի առաջ Անկախության օրվա նախօրեին արված կանխատեսումներ և նախազգուշացումներ. Արմեն Այվազյան (տեսանյութ)
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի
Շտապ
Զանգվածային թունավորման հետեւանքով հոսպիտալացվել է 100 երեխա Վրատանում

Լրացուցիչ նորություններ

...

21 տարի առաջ Անկախության օրվա նախօրեին արված կանխատեսումներ և նախազգուշացումներ. Արմեն Այվազյան (տեսանյութ)

Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել. Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել

«Հրապարակ»․ Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի դատավոր Մարգարիտա Հարթենյանը

«Փաստ». Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը

«Ժողովուրդ». Գրատախտակի գնացած Արաքսյա Վարդանյանը ծանր վիճակում է․ նա արտասվում էր

«Հրապարակ»․ Գինարբուք՝ խորհրդարանում

«Փաստ». «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով

«Հրապարակ»․ Սեքսիստ Թագուհին

«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել և 26 մլն դրամ վերականգնել

«Փաստ». ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում

Ռուսական ռազմաբազան ՝ պահեստ․ Գրատախտակի գնացած պատգամավորը այլ կուսակցությունից է ՔՊ գնացել

«Հրապարակ». Մանվել Փարամազյանը Առուշ Առուշանյանի հետքերով է գնում

«Հրապարակ»․ ՔՊ–ում Պապոյանից ու Թորոսյանից պարզաբանում են պահանջելու

«Հրապարակ»․ ՔՊ-ի «դեմբելներն» առիթավորվել են եւ, ընդդիմությանը միացած, պատերի տակ Արաքսյա Վարդանյան են «քլնգում»

«Իրավունք». Ո՞վ է հայկին «դուխաթափ» արել

«Հրապարակ»․ Ով է տիրանալու Կապանատան բանալուն. իշխանական շրջանակները ցնցումների մեջ են ընկել

«Ժողովուրդ». Պատգամավորից՝ ՍԴ դատավոր․ ինչպես է փոխվել Վլադիմիր Վարդանյանի ունեցվածքը

«Հրապարակ»․ Ռուսական ռազմաբազան ՝ պահեստ

«Ժողովուրդ». ՔՊ-ում քննարկվում է Ավետ Կոնջոյանին և Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու հարցը