«Հրապարակ» թերթը գրում է.
«Մինչ ադրբեջանցիները Սյունիքի քթի տակ զորավարժություններ են անում եւ շարունակում մեծ ախորժակով խոսել, այսպես կոչված, զանգեզուրյան միջանցք ստանալու մասին, Սյունիքի իշխանականները նախընտրական բուռն քարոզարշավով են զբաղված:
Այս օրերին հուժկու մարտեր են մղում փետրվարի 17-ին ՔՊ-ի Կապանի տարածքային խորհրդի կազմում ընդգրկվելու համար։
Բանն այն է, որ ներկուսակցական ընտրություններին տարած ձայներով է որոշվելու, թե ով իրենից ինչ է ներկայացնում, եւ ովքեր են հարց լուծողները մարզում։
Մարզից ստացվող տեղեկությունների համաձայն, թեժ պայքար են մղում հատկապես ՔՊ-ական պատգամավորներ Դավիթ Դանիելյանը, Նարեկ Ղահրամանյանը եւ ԶՊՄԿ-ում կառավարության ներկայացուցիչ Նարեկ Բաբայանը:
Սյունեցիք կատակում են՝ Դանիելյանը պայքարում է մարզպետի պաշտոնի համար, Ղահրամանյանը՝ ԱԺ հաջորդ ցուցակում իր տեղի, իսկ Բաբայանին բացառապես փողն է հետաքրքրում, որ կարողանա շարունակել իր աշխատանքը կոմբինատում։
ՔՊ-ականներին կուսակցական ընտրիչներն են ընտրելու, իսկ նորընտիր խորհուրդը բաղկացած կլինի 7 հոգուց»: