Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$694.62

BTC

$105640

ADA

$1.003

ETH

$3331.34

SOL

$254.09

-9 °

Yerevan

-7 °

Moscow

11 °

Dubai

3 °

London

2 °

Beijing

2 °

Brussels

-5 °

Rome

10 °

Madrid

BNB

$694.62

BTC

$105640

ADA

$1.003

ETH

$3331.34

SOL

$254.09

-9 °

Yerevan

-7 °

Moscow

11 °

Dubai

3 °

London

2 °

Beijing

2 °

Brussels

-5 °

Rome

10 °

Madrid

Մենք միշտ փորձում ենք ըմբռնումով մոտենալ Ռուսաստանի Դաշնության շահերին․ Միրզոյանը՝ Լավրովին

ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է Արարատ Միրզոյանի խոսքը՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ընդլայնված կազմով հանդիպմանը․

«Հարգելի՛ Սերգեյ Վիկտորի,

Հարգելի՛ գործընկերներ,
 
Շատ ուրախ եմ մեր հանդիպման համար։ Կարծում եմ, իմ այցը բավականին արդիական է մեր երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկայի լույսի ներքո։ Վերջին անգամ մենք նման ձևաչափով հանդիպել ենք 2023 թվականի հուլիսին, և կարծում եմ, որ այս այցը լավ հնարավորություն է երկկողմ համագործակցության հարցերը քննարկելու, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգերի մի շարք արդիական հարցերի շուրջ հանգամանալից կարծիքների փոխանակում անցկացնելու համար։

Հարգելի՛ գործընկերներ, առանձնազրույցի ժամանակ մենք Սերգեյ Վիկտորի հետ արդեն հակիրճ անդրադարձել ենք մի քանի հարցերի, և այժմ կարող ենք շարունակել կարծիքների փոխանակումը պատվիրակությունների մասնակցությամբ։
Ցանկանում եմ նշել Հայաստանի Հանրապետության շահագրգռվածությունը մեր երկկողմ հարաբերություններին և ընդհանուր առմամբ տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցերի քննարկմանն ուղղված արդյունավետ քաղաքական երկխոսության շարունակման հարցում։
 
Հայաստանը միշտ հավատարիմ է եղել բաց և կառուցողական երկխոսության սկզբունքին, և մենք հուսով ենք, որ այսուհետ ևս ռուսական կողմը հաշվի կառնի տեղի ունեցողի բոլոր ասպեկտները՝ խուսափելով միակողմանի մեկնաբանություններից, որոնք, ցավոք, տեսել ենք վերջին ժամանակներս, վերջին օրերին։ Եվ հուսով եմ, որ մեր այսօրվա հանդիպումը կնպաստի փոխըմբռնմանը։

Երկկողմ հարաբերություններում ևս մեկ կարևոր ցուցիչ է, իհարկե, միջազգային հարթակներում համագործակցությունը։ Մենք միշտ փորձում ենք ըմբռնումով մոտենալ Ռուսաստանի Դաշնության շահերին։ Կա ցանկություն և ըմբռնում, որ ռուսական կողմը նույնպես միջազգային հարթակներում որոշակիորեն հաշվի կառնի Հայաստանի Հանրապետության շահերը։ Միջազգային հարթակներում համագործակցությունը մեր ավանդույթներում է, և մենք միտված ենք շարունակել այս ավանդույթը։
 
Սերգեյ Վիկտորի,
 
Մենք միտված ենք նաև փոխշահավետ և գործնական համագործակցության, ինչպես նաև ինքնիշխանության հարգման վրա հիմնված հարաբերությունների զարգացմանը, ինչը, ամենակարևորը, ինչպես ես խորապես համոզված եմ, համապատասխանում է մեր երկու պետությունների շահերին։
 
Մեր համագործակցության, գործընկերության կարևոր բաղադրիչ է, անշուշտ, տնտեսությունը, որտեղ մենք նկատում ենք կայուն դրական արդյունքներ, որոնք բարենպաստ ազդեցություն են ունենում առևտրային հարաբերությունների զարգացման վրա։
 
Իմ այսօրվա այցը նաև մեր ջանքերի մի մասն է՝ ուղղված համագործակցության զարգացմանն այնպիսի ձևաչափերում, ինչպիսիք են տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը, միջխորհրդարանական հանձնաժողովը և այլ կարևոր հարթակները։ Սա վերաբերում է նաև ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական փոխգործակցությանը, որտեղ դեկտեմբերին Հայաստանը, կարծում եմ, բավական հաջող կերպով ավարտեց իր նախագահությունը։
 
Հարավային Կովկասի տարածաշրջանի տնտեսական գրավչությունը բարձրացնելու՝ Հայաստանի Հանրապետության վճռական տրամադրվածության համատեքստում ուրախ եմ վերահաստատել տարածաշրջանային բոլոր տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի տեսլականը, որոնց իրականացումը նախատեսվում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի շրջանակներում։
 
Գոհունակությամբ ցանկանում եմ նշել, որ հայ-ռուսական երկխոսության զարգացման դրական դինամիկա է նկատվում նաև հումանիտար ոլորտում։ Կանոնավոր կերպով անցկացվում են գիտության և մշակույթի գործիչների հանդիպումներ։
 
Մի խոսքով, համաձայն եմ Ձեզ հետ, թեմատիկան բավականին լայն է և բազմաշերտ:
 
Եվս մեկ անգամ շնորհակալ եմ ուշադրության համար»:

Լրահոս

«Հրապարակ». Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում
«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի
Բանկային գաղտնիքը դարձրել են կոֆեի բաժակ, ով ուզում նայում ա․Մեսրոպ Առաքելյան
Ճապոնացին իր երեք տարեկան թոռան բերանը ժապավենով փակել է և պահել ստվարաթղթե տուփի մեջ
Ջուր հավաքեք․ Երկար ժամանակ ջուր չի լինելու
Թրամփն ազատվում է Բայդենի կադրերից
Սարատովի մարզի բնակչին դանակահարել են աշխատանքի գնալու խորհուրդ տալու համար
Ռուս հայտնի դերասանի վիճակը կտրուկ վատացել է
Պեսկովը խոսել է Պուտին-Թրամփ հեռախոսազրույցի կազմակերպման մասին
Ողբերգական ավտովթար Ուշիի ոլորաններում․ Կան զոհեր ու վիրավորներ
Սոբչակը Մելանյա Թրամփին համեմատել է ծեր տիկին Շապոկլյակի հետ
Մարկո Ռուբիոն պաշտոնապես ստանձնել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը (տեսանյութ)
Թրամփը հրամանագիր է ստորագրել
«Ռադիո Ջազն» այլևս չի հեռարձակվի
Թուրքիայում բռնկված հրդեհի զոհերի թիվն աճել է
Մահացել է Sputnik-ի և ՌԻԱ Նովոստիի լրագրող Լեոնիդ Սվիրիդովը
Երբ Արցախի ղեկավարները հառաչում էին Բաքվի բանտերում, Հայաստանի քաջարի ղեկավարը մատը մատին չտվեց. Զատուլին
Ցուցարարները կրկին փակել են Ռուսթավելի պողոտան
ԵՄ-ն կարող է չմասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին. Զելենսկի
Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա ավարտվեց

Լրացուցիչ նորություններ

...

Երբ Արցախի ղեկավարները հառաչում էին Բաքվի բանտերում, Հայաստանի քաջարի ղեկավարը մատը մատին չտվեց. Զատուլին

Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա ավարտվեց

Թրամփը գործարք է առաջարկում Պուտինին. ի՞նչ վտանգներ կան Հայաստանի համար (տեսանյութ)

Ի՞նչ են քննարկել Ալիևն ու Շոլցը

Բաքուն դիտարկում է Զանգեզուրի միջանցքի այլընտրանքներ. Բայրամով (տեսանյութ)

Շվեյցարիայի վերին պալատի արտաքին հանձնաժողովը ընդունեց արցախահայության վերադարձի վերաբերյալ բանաձևը

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելում է Արարատի մարզ

«Հետևի հանգստյան սենյակից վախեցավ դուրս գա» ․ Մանուկյանը մտել է Գրիգորյանի աշխատասենյակ

Մեծ ոգևորությամբ և պատասխանատվությամբ եմ ստանձնում իմ առաքելությունը Ձեր երկրում․ Իտալիայի դեսպան

ՀՀ քաղաքացիները պահանջում են Նիկոլ Փաշինյանից՝ հրապարակել բանակցային փաթեթները․ Մամիջանյան

ՔՊ-ն հետաձգե՞լ է Սիրունյանի ԲԴԽ անդամ ընտրելու հարցի քվեարկությունը

Փաշինյանի օրինակի հիման վրա քննարկվել է, թե որքանով է համընդհանուր հայտարարագրման համակարգը մատչելի

Տոտալ պետք է չվճարել, ինչը կբերի տրանսպորտային համակարգի կոլապսի. Մանուկ Սուքիասյան

Եվրաինտեգրման գործընթացը կհանգեցնի Հայաստանի հայաթափմանը. Մոդեստ Կոլերով (տեսանյութ)

Պուտինը շնորհավորել է Թրամփին` պաշտոնը ստանձնելու կապակցությամբ (տեսանյութ)

Այստեղ քաղաքական սկանդալի առիթ չկա․ ՀՀ ԱԳՆ–ն՝ Իրանի հետ սահմանից ռուս սահմանապահների դուրսբերման մասին

Այսօր սկսեցի համընդհանուր հայտարարագրիս լրացումը, վաղը կշարունակեմ եւ կավարտեմ․ Փաշինյան (տեսանյութ)

ՈւՂԻՂ. Պատգամավորները խորհրդարանում հայտարարություններով են հանդես գալիս

Վարչապետ Փաշինյանն աշխատանքի է գնացել մետրոյով և մեկնաբանել նոր տոմսային համակարգը (տեսանյութ)

Գառնիկ Դանիելյանը՝ ԱԺ դահլիճում այսօր տեղի ունեցած վիճաբանության մասին (տեսանյութ)