Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հրապարակվել է գերատեսչությունների ղեկավարների «սև ցուցակը»


«Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» հրապարակել է 2024 թվականի տարեկան «Սև ցուցակը», որում ընդգրկված են այն գերատեսչությունների ղեկավարները, որոնք 2024 թվականի ընթացքում խախտել են մարդկանց կամ կազմակերպությունների տեղեկություն ստանալու սահմանադրական իրավունքը՝ տրամադրելով անհիմն կամ թերի պատասխաններ, անօրինական մերժումներ կամ ընդհանրապես անպատասխան են թողել տեղեկություն ստանալու հարցումները։ 

Կենտրոնի տարածած հաղորդագրությունում նշվում է․

«Այս գերատեսչությունները և պաշտոնյաները 2024 թվականի ընթացքում խախտել են մարդկանց կամ կազմակերպությունների տեղեկություն ստանալու սահմանադրական իրավունքը՝ տրամադրելով անհիմն կամ թերի պատասխաններ, անօրինական մերժումներ կամ անպատասխան թողնելով տեղեկություն ստանալու հարցումները։ 

2024 թվականի ընթացքում Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ուղարկել է 250 տեղեկություն ստանալու հարցում: Հարցումներից 225-ի կամ 90%-ի դեպքում ստացվել է ժամանակին լիարժեք պատասխան, 3.6%-ի դեպքում՝ ուշացած լիարժեք, իսկ 2%-ի դեպքում՝ թերի պատասխան: «Անհիմն պատասխան» և «լուռ մերժում» կարգավիճակ ստացած հարցումները կազմում են 1.6-ական տոկոս, իսկ 1.2 տոկոս հարցումների դեպքում մերժումներն եղել են անհիմն։

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյան
2024 թ. հունվարին 24-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հարցում է ուղարկել Արտաքին գործերի նախարարություն՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ այն մասին, թե ՀՀ կառավարութունն իր արտաքին քաղաքականության օրակարգում Արցախի հարցով ինչ կոնկրետ դիրքորոշում ունի, արդյոք Ադրբեջանի հետ տարվող բանակցությունների փաստաթղթում ներառված են արցախահայության ինքնորոշման իրավունքի և արցախահայության Արցախ վերադարձի անվտանգային երաշխիքների հարցերը։ ԻԱԿ-ը խնդրել է տրամադրել տեղեկություններ այն մասին, թե ՀՀ կառավարությունը միջազգային հարթակներում, այլ պետությունների հետ դիվանագիտական հարաբերություններում Արցախին և արցախահայությանը վերաբերող որ հարցերն ու խնդիրներն է առաջնային քննարկման ներկայացնում: Նարախարարությունը ներկայացրել է խիստ ընդհանրական պատասխան՝ ներկայացված չորս հարցերից և ոչ մեկի պատասխանը չտրամադրելով։

Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Սամվել Ղուկասյան (ապրիլ 2022-մայիս 2024)
Ինֆորմացիայի ազատության կենտրոն է դիմել Երևան քաղաքի բնակիչ Արմինե Թանգիյանը՝ խնդրելով աջակցել տեղեկություն ստանալու հարցում։ Քաղաքացին Կենտրոն վարչական շրջան տեղեկություն ստանալու հարցում էր ուղարկել 2024 թ. փետրվարի 22-ին՝ խնդրելով տրամադրել Երևան քաղաքի Մաշտոցի փողոցի 31 շենքի առաջին և նկուղային հարկերի սեփականատեր «ՋԻ ԷՍ ԷՆ Ոսկեվազ» ՍՊԸ-ի վերաբերյալ, սակայն պատշաճ պատասխան չէր ստացել։ Մարտի 20-ին ԻԱԿ-ը նույնաբովանդակ հարցում էր ուղարկել Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի և ստացել մերժում։ Ըստ գրության՝ «․․․ տնտեսվարողի վերաբերյալ տեղեկատվություն չի կարող տրամադրվել, քանի որ «Վարչարարության հիմունքների և վարչարարության մասին» օրենքի 39-րդ հոդվածի համաձայն` վարչարարության նյութերին իրավունք ունեն ծանոթանալ միայն տվյալ վարչական վարույթի մասնակիցները, մինչդեռ նշված Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ-ն չի հանդիսանում վարչական վարույթի մասնակից»): ԻԱԿ-ը մերժումը որակել է անհիմն ու կրկնակի հարցում ուղարկել, որին ի պատասխան՝ վարչական շրջանը տրամադրել է արդեն թերի պատասխան։ Արդյունքում թեպետ ի վերջո ԻԱԿ-ը ստացել պահանջվող տեղեկությունը, սակայն հարցման մեջ ներկայացված բոլոր հարցերի պատասխաններն ստանալու համար ստիպված է եղել մեկի փոխարեն չորս հարցում ուղարկել։  

Ներքին գործերի նախկին նախարար Վահե Ղազարյան (հունվար 2023- նոյեմբեր 2024)
2024 թ. մայիսի 24-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հարցում է ուղարկել Ներքին գործերի նախարարություն՝ խնդրելով տրամադրել «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքից բխող բոլոր ենթաօրենսդրական ակտերի պատճենները։ ԻԱԿ-ը խնդրել էր տրամադրել նաև «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի վերջին պարբերությամբ նախատեսված` տեսանյութերի և լուսանկարների պահոց մուտք գործելու և տվյալներին ծանոթանալու իրավունք ունեցող ոստիկանության պաշտոնատար անձանց ցանկը, տվյալներից օգտվելու, տվյալները պահպանելու, ոչնչացնելու կարգը, տեսանկարահանող, լուսանկարահանող, տեսաձայնագրող տեխնիկական միջոցների ցանկը, շարժական տեխնիկական միջոցներ օգտագործելու վերաբերյալ որոշում կայացնող պաշտոնատար անձանց շրջանակը սահմավող Լիազոր մարմնի ղեկավարի հրամանի պատճենը։ ՆԳՆ-ն հրաժարվել է տրամադրել պահանջվող տեղեկությունը՝ նշելով, թե իրավական ակտը տեղեկություն չէ։ ԻԱԿ-ը մերժումը որակել է անհիմն ու բողոքարկել, սակայն բողոքարկումը մնացել է անարձագանք։

Գյումրու նախկին համայնքապետ Վարդգես Սամսոնյան (նոյեմբեր 2021-հոկտեմբեր 2024)
Ինֆորմացիայի ազատության կենտրոն էր դիմել Գյումրի քաղաքի բնակիչ Լիլիթ Աղեկյանը՝ խնդրելով աջակցել տեղեկություն ստանալու հարցում։ Քաղաքացին տեղեկություն ստանալու հարցմամբ դիմել էր Գյումրու համայնքապետարան և չէր ստացել պատշաճ պատասխան։ ԻԱԿ-ի խորհրդով քաղաքացին ուղարկել էր նաև կրկնակի հարցում, սակայն ստացել էր նույն արձագանքը։ 2024 թ.-ի սեպտեմբերի 5-ին ԻԱԿ-ը նույնաբովանդակ հարցում էր ուղակել Գյումրու համայնքապետարան, սակայն կենտրոնը ևս ստացել է անհիմն մերժում։ Համայնքապետարանը հրաժարվել է տրամադրել Գյումրու Ղանդիլյան 48 ա բնակելի տան և կից հողամասի տեխնիկական անձնագրի պատճենը՝ հղում անելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերին, այնինչ վկայակոչված նորմերը մերժման համար բավարար հիմք չեն:

Մեկ այլ դեպքում 2024 թ. սեպտեմբերի 17-ին Հայաստանում տվյալների պաշտպանության և տվյալների անվտանգության վերաբերյալ հետազոտություն իրականացնելու նպատակով Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետազոտող Գևորգ Հայրապետյանը Գյումրու համայնքապետարան է ուղարկել տեղեկություն ստանալու հարցում՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ այն մասին, թե արդյոք համայնքապետարանում գործում է «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգը», և եթե այո, ապա ինչ փաստաթղթով է այն սահմանված։ Հարցման միջոցով դիմողը խնդրել է տրամադրել նաև բնակիչների անձնական տվյալներ մշակմանն առնչվող այլ տվյալներ։ Հարցմանը Գյումրու համայնքապետարանը չի պատասխանել։ 2024 թվականի հոկտեմբերի 4-ին հետազոտող Գևորգ Հայրապետյանն ուղարկել է կրկնակի հարցում, որը նույնպես համայնքապետարանը թողել է անպատասխան։ 

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան
2024 թ. սեպտեմբերի 17-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետազոտող Գևորգ Հայրապետյանը Հայաստանում տվյալների պաշտպանության և տվյալների անվտանգության վերաբերյալ հետազոտություն իրականացնելու նպատակով Երևանի քաղաքապետարան է ուղարկել տեղեկություն ստանալու հարցում՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ այն մասին, թե արդյոք համայնքապետարանում գործում է «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգը», և եթե այո, ապա ինչ փաստաթղթով է այն սահմանված։ Հարցման միջոցով դիմողը խնդրել է տրամադրել նաև բնակիչների անձնական տվյալներ մշակմանն առնչվող այլ տվյալներ։ Հարցումը մնացել է անպատասխան, ուստի հետազոտողը կրկնակի հարցում է ուղարկել քաղաքապետարան։ Այս անգամ տրամադրվել է թերի պատասխան. հարցերից մեկով պահանջված տեղեկության տրամադրումը մերժվել է՝ առանց մերժման իրավական հիմքը (օրենքի համապատասխան նորմը) նշելու»:

Լրահոս

Սեպտեմբերի 3-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր
Կարևոր
Դաշնակցային մոդելի ավարտը․ ի՞նչ ցույց տվեց Պուտին-Փաշինյան հանդիպումը. Սուրենյանց
Մի շարք հասցեներում 10 ժամ ջուր չի լինելու
Հոլիվուդը մեռած է, և մենք պետք է վերակենդանացնենք այն․ Թրամփ
Խաժակյան․ 1918-ին ռուսական ռազմաբազայի դուրսբերումը հանգեցրեց Ալեքսանդրապոլի գրավմանը (տեսանյութ)
Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել ՌԴ քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը
Մանրամասներ Քուչակ-Ապարան ճանապարին տեղի ունեցած վթարից
Հայաստանն՝ «ուկրաինացման» ճանապարհո՞վ․ Մանվելյանը՝ Պուտին-Փաշինյան հանդիպման մասին (տեսանյութ)
Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Պրահա
Ողբերգական վթարի հետեւանքով զոհված քաղաքացիները Երեւան–Վանաձոր տաքսու ուղեւորներն են եղել
Իրավական տեռոր․ մարդկանց խոշտանգման գործընթաց է տեղի ունենում (տեսանյութ)
Հայաստանի գազը կթանկանա․ Կոլերով. Ռուսաստանը Իրանին գերձայնային հրթիռ է տալիս (տեսանյութ)
Ողբերգական վթարից տուժածների թիվը հասավ 11–ի. նրանց մեջ 17 տարեկան երեխա կա. նոր մանրամասներ
Ընկերությունն ապօրինի արդյունահանել է լեռնային զանգված․ պետությանը պատճառված 6․6 մլն դրամի վնասը վերականգնվել է
ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկից հետո Հայաստանը կհեռացվի ԵԱՏՄ-ից․ «Կոմերսանտ»
Վթարված «ՊԱԶ»–ը սպասարկում էր Արթիկ–Երեւան երթուղին. կա 5 զոհ, 10 տուժած
Տիգրան Մխիթարյանը որոնվում որպես անհետ կորած
Էրդողանը մանրամասներ է հայտնել Պուտինի հետ հանդիպումից
Սարսափելի վթար Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում. նախնական տվյալներով՝ կա 5 զոհ, 7 վիրավոր
Կարևոր
Եթե ՀՀ-ն կարծում է՝ ռազմաբազան պետք չէ, կհեռանանք. Պուտին

Լրացուցիչ նորություններ

...

Դաշնակցային մոդելի ավարտը․ ի՞նչ ցույց տվեց Պուտին-Փաշինյան հանդիպումը. Սուրենյանց

Խաժակյան․ 1918-ին ռուսական ռազմաբազայի դուրսբերումը հանգեցրեց Ալեքսանդրապոլի գրավմանը (տեսանյութ)

Հայաստանն՝ «ուկրաինացման» ճանապարհո՞վ․ Մանվելյանը՝ Պուտին-Փաշինյան հանդիպման մասին (տեսանյութ)

Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Պրահա

Իրավական տեռոր․ մարդկանց խոշտանգման գործընթաց է տեղի ունենում (տեսանյութ)

ՀՀ-ն դուրս է գալիս մի անվտանգային համակարգից՝ չունենալով փոխարինող․ ճակատագրական հանդպում է սպասվում (տեսանյութ)

Տիգրան Գասպարյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Նիկոլ Փաշինյանի ելույթը Երևանի Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 նորակառույց ավագ դպրոցում

Երբ ազգի փառավոր էջը՝ Արցախի ազատագրումը, երկրի ղեկավարն ասում է՝ թոկ, դա պրոբլեմ է. Շարմազանով

Փաշինյանի որոշմամբ՝ Արամազդ Ղալամքարյանը վերանշանակվել է

Նիկոլ Փաշինյանը Արցախի գլուխը կերավ, հիմա էլ անցել է Հայաստանին. Գառնիկ Դանիելյան

Նիկոլն այն մարդը չէ, որ ասի` Արցախը հայկակա՞ն է, թե՞ ոչ. Իշխան Սաղաթելյան

Ինչ պայմաններ է Պուտինը ներկայացրել Փաշինյանին

ՔՊ-ականները թող մանդատները դնեն, ես ինչո՞ւ դնեմ. իմ թիմակիցները ինձ չեն ճնշել (տեսանյութ)

Փաշինյանն ու Պուտինը քննարկումը կշարունակեն փակ դռների հետևում․ ինչով ավարտվեց հանդիպման բաց հատվածը

Ադրբեջանը խոսում է ոչ թե խաղաղության, այլև Հայաստանի կապիտուլյացիայի մասին․ Հրաչյա Արզումանյան (տեսանյութ)

2026թ-ի Փաշինյանը չի խաբում․ չգնայի՛ք, չընտրեի՛ք իրեն․ Զոհրաբյան (տեսանյութ)

Կարող ենք ավելի մեծացնել մեր համագործակցության շրջանակները. Խաչատուրյանը՝ Հնդկաստանի պատվիրակությանը

Հայաստանը մեր ամենավստահելի հարևանն է․ Փույա Հոսսեինի (տեսանյութ)

ՀՀ–ն միջանցք է դառնում, TRIPP-ը աշխարհաքաղաքական ռումբ է. Լևոն Զուրաբյան (տեսանյութ)