Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$693.71

BTC

$104349

ADA

$1.039

ETH

$3300.68

SOL

$268.47

2 °

Yerevan

-0 °

Moscow

16 °

Dubai

3 °

London

-8 °

Beijing

-1 °

Brussels

1 °

Rome

6 °

Madrid

BNB

$693.71

BTC

$104349

ADA

$1.039

ETH

$3300.68

SOL

$268.47

2 °

Yerevan

-0 °

Moscow

16 °

Dubai

3 °

London

-8 °

Beijing

-1 °

Brussels

1 °

Rome

6 °

Madrid

Հրանտ Դինքի հիշատակը հարգել են այնտեղ, որտեղ նա սպանվել է 18 տարի առաջ

Հազարավոր մարդիկ հունվարի 19-ին հարգանքի տուրք են մատուցել 18 տարի առաջ սպանված Հրանտ Դինքի հիշատակին «Սեբաթ» շենքի դիմաց, որտեղ նախկինում գտնվում էր «Ակոս» թերթի գրասենյակը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին «Հրանտ Դինք» հիմնադրամից։

«Արարողության ժամանակ Տյուլին Օզենը կարդաց Գեզիի դատավարության շրջանակներում 2022 թվականի ապրիլից անազատության մեջ գտնվող Չիգդեմ Մատերի՝ Բաքըրքյոյի բանտից ուղարկված նամակը։ Չիգդեմ Մատերն իր նամակում գրել է. «Այսօր ես վստահ եմ, որ Սեբաթի շենքի դիմաց են նրանք, ովքեր դեռ չեն ծնվել, երբ սպանվեց Հրանտը: Սերունդները փոխվում են, բայց «որտե՞ղ ենք մենք» հարցի պատասխանն ուժ է ստանում այն բանից, որ մենք համառորեն մնում ենք այստեղ։ Մենք դեռ այստեղ ենք, համառորեն»:

Էրարսլան Սաղլամն ընթերցել է Օսման Քավալայի նամակը, ով 2017 թվականի նոյեմբերից ապօրինի կալանքի տակ է պահվում: Քավալան ասել է. «Չնայած սպանություններին, կոտորածներին և բռնակալության բոլոր ձևերին, ես շարունակում եմ հուսալ, որ կգան օրեր, երբ խաղաղությունն ու արդարությունը կհաղթեն: Ես արդարություն եմ պահանջում Հրանտի և մեր բոլոր քաղաքացիների համար»։ 

Հիշատակի միջոցառմանը, որտեղ անընդհատ արդարության կոչեր էին հնչում, այս տարի ելույթով հանդես եկավ հայ գրականության առաջատար դեմքերից Թագուհի Թովմասյանը:

Թագուհի Թովմասյանն իր ելույթում ասել է. «Ո՞րն էր նրա «հանցանքը»։ Դա ակնհայտ էր. մարդկանց հանդեպ սերը, ժողովրդավարության և մարդու իրավունքների հանդեպ կիրքը, արտահայտվելու ազատության հանդեպ հաստատուն հավատը և, այս ամենից բացի, երկու ժողովուրդների միջև խաղաղության քարոզը, թուրք-հայկական սահմանի բացման կոչը ... Եվ, ի թիվս այլ բաների, նա ուներ ուրիշներին համոզելու Աստծո տված շնորհը, ինչը ոմանց վախեցնում էր մինչև հոգու խորքը»»։ 

Ըստ աղբյուրի՝ արարողությունը, որն ուղիղ եթերով հեռարձակվել է թուրքերեն և անգլերեն համացանցի միջոցով, դիտել են հազարավոր մարդիկ:


Լրահոս

Տասնյակ հասցեներում լույս չի լինի
Իսրայելը հայտարարել է, որ սադրանքների դեպքում կվերադառնա ռազմական գործողություններին
Թրամփի թիմը հայտարարել է, որ անհրաժեշտ է «որոշումներ կայացնել Իրանի վերաբերյալ»
Թուրքիայի ՆԳՆ-ը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին
Oտարերկրացիները կզրկվեն վարորդական իրավունքից. ՌԴ ՆԳՆ
Ռուսաստանում 9 հարկանի շենքում խոշոր հրդեհ է բռնկվել․ Զոհերի թվում երեխաներ կան
Ամբողջ աշխարհում չկա գեթ մի երկիր, որ փաստաբանին արգելեն անվճար պաշտպանել․ փաստաբան
Մարգարիտա Հովհաննիսյանն, Ավինյանին բաց նամակով դիմելուց հետո, պատասխանել է իրեն արձագանքած վերադասին
WhatsApp-ը նոր ֆունկցիաներ ունի
Ու այս մարդը պետք է երաշխավորի դատարանների և դատավորների անկախությունը․ պատգամավոր
Հա բայց չխաբեց՝ «տնտեսական հեղափոխություն»-ն արեց
Հրաչյա Պապինյանն արժանացել է «Վալլեքս» խմբի ընկերությունների բարձրագույն պարգևին՝ «Փիրուզե խաչ» շքանշանի
«Շատ անտեղին է» իրենց քայլը Ալիևի պահանջների հետ կապելը, քանզի վաղուց էին պատրաստվում սահմանադրությունը փոխել․ Վրթանեսյան
Մահացել է Սուրեն Պապիկյանի պապիկը (Լուսանկարներ)
Աշխատել 7 ժամ, ստանալ՝ 8 ժամի աշխատավարձ. ինչու են ցանկանում կրճատել աշխատաժամանակը. մանրամասներ
Մոսկվայից թռչող ինքնաթիռը հետ է վերադառնում ․ Ո՞րն է պատճառը (տեսանյութ)
Հրանտ Դինքի հիշատակը հարգել են այնտեղ, որտեղ նա սպանվել է 18 տարի առաջ
Տրանսպորտից օգտվելու համար կգործի 8 տեսակի տոմս. որքա՞ն կարժենա
Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշքիան
Թրամփը խոստացել է․ Ի՞նչ է սպասվում վաղը

Լրացուցիչ նորություններ

...

Իսրայելը հայտարարել է, որ սադրանքների դեպքում կվերադառնա ռազմական գործողություններին

Թրամփի թիմը հայտարարել է, որ անհրաժեշտ է «որոշումներ կայացնել Իրանի վերաբերյալ»

Oտարերկրացիները կզրկվեն վարորդական իրավունքից. ՌԴ ՆԳՆ

Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշքիան

Ռադիոկայանի ստուդիայում զինամթերք է պայթել

Իմիշլիում պահանջում են Իլհամ Ալիևի հրաժարականը

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Իսրայելն ընդունել է երեք ազատ արձակված պատանդներին

Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը՝ Հայաստանից արտահանձնված 2 անձանց մասին

Արտահանձնվածներին Երևանից տեղափոխել են Թուրքիայի հատուկ ծառայությունների ինքնաթիռով

Թրամփը մերժել է Զելենսկուն

Բանտարկյալները կփոխանակվեն պատանդների հետ

Իտալիայի արտգործնախարարը կայցելի Իսրայել և Պաղեստին

Վաղն աշխարհը թևակոխում է մի նոր շրջափուլ․ քաղաքագետ

Մենք կսպասենք այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է․ Մարգարիտա Սիմոնյան

Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի․ ՀՀ ԱԳՆ

Իրանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը հրաժարական է տվել՝ ի նշան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ գործարքի դեմ բողոքի

Թուրքիան ծանր տեխնիկա է տեղափոխում Սիրիայի հետ սահման

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է Գազայի հատվածում հրադադարի մեկնարկը