Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հոգեբանները բացատրել են, թե ինչու չի կարելի արթնանալուց անմիջապես հետո ստուգել հեռախոսը


Սմարթֆոնները, անկասկած, մեր ընկերներն են, բայց միևնույն ժամանակ նաև մեր թշնամիներն են։ Նրանք մի կողմից օգնում են մեզ կապի մեջ մնալ, լուծել առօրյա խնդիրները և զվարճանալ: Բայց մյուս կողմից՝ սմարթֆոնների չափից ավելի օգտագործումը կարող է բացասական ազդեցություն ունենալ առողջության վրա՝ առաջացնելով քնի հետ կապված խնդիրներ, նվազեցնելով կենտրոնացումը և մեծացնելով անհանգստության զգացումը։ 

Հատկապես, եթե դրանք վերցնում եք առավոտյան աչքերը բացելուց հետո առաջին րոպեներին:

Եվ սա, ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, բավականին տարածված պատմություն է. մի քանի միլիոն մարդ ամբողջ աշխարհում արթնանալուց հետո առաջին հերթին իրենց ձեռքն են վերցնում բջջային հեռախոսները։

Euromedia24.com-ը ներկայացնում է մի քանի պատճառել, թե ինչու չի կարելի արթնանալուց անմիջապես հետո վերցնել հեռախոսը

Ինչու չի կարելի վերցնել սմարթֆոնը արթնանալուց անմիջապես հետո

Նման սովորության հետեւանքները քննարկել է հոգեբան և Բրիտանական հոգեբանական ընկերության կոմիտեի անդամ Անտոնիո Կալենցիսը։ Նրա խոսքով, արթնանալուց հետո ծանուցումները և նորությունները ստուգելը փչացնում է ողջ օրվա տրամադրությունը։

«Երբ դուք արթնանում եք, ձեր ուղեղը գտնվում է այն վիճակում, որը կոչվում է «քնի իներցիա»՝ դանդաղ անցում քնի և արթնության միջև: Սա բարդ շրջան է, երբ քո ճանաչողական գործառույթները դեռ ամբողջությամբ չեն վերականգնվել»։

Այդ իսկ պատճառով տեղեկատվության հոսքը, որը մենք ստանում ենք համացանցից անմիջապես արթնանալուց հետո, կարող է հանգեցնել մտավոր հոգնածության նույնիսկ անկողնուց վեր կենալուց առաջ: Սա կարող է հանգեցնել շեղված և անտարբեր վիճակի հաջորդ օրվա ընթացքում:

Սթրեսային նորությունները, հաղորդագրությունները կամ ծանուցումները կարող են ժամանակից շուտ ակտիվացնել մարմնի սթրեսային արձագանքը՝ նվազեցնելով հանգստի ժամանակը, որն անհրաժեշտ է ձեր մարմնին արդյունավետորեն օրվան անցնելու համար: Իսկ դասընկերների, գործընկերների, նախկին ընկերների կամ ծանոթների լուսանկարներն իրենց իդեալական կյանքով կարող են անհանգստություն ու դժգոհություն առաջացնել։

Բացի այդ, դա աներևակայելի դժվար է աչքերի համար: Մի քանի ժամ մթությունից հետո ձեր աչքերին որոշ ժամանակ է պետք ցերեկային լույսին ընտելանալու համար, և ձեր գաջեթների կապույտ լույսը նրանց այդ ժամանակ չի տալիս: «Դրանց անմիջապես էկրանից վառ լույսի ենթարկելը կարող է առաջացնել անհանգստություն, չորություն և գրգռվածություն, որը կարող է տևել ողջ օրվա ընթացքում», - բացատրում է Կալենցիսը:

Ի վերջո, արթնանալուց անմիջապես հետո ձեր հեռախոսի օգտագործումը կարող է արդյունավետության սպանիչ լինել՝ ներքաշելով շեղող գործոնների հորձանուտի մեջ և խանգարելով կենտրոնանալ իսկապես կարևոր գործերի վրա։

Հոգեբանը խորհուրդ է տալիս հեռախոսը գիշերը թողնել մեկ այլ սենյակում կամ գոնե դրա մյուս ծայրում և օգտագործել ժամացույցը կամ խելացի բարձրախոսը որպես զարթուցիչ, այլ ոչ թե հեռախոս: 

Արթնանալուց հետո առաջին րոպեները պետք է ծախսել ֆիզիկական վարժությունների, ցնցուղ ընդունելու և առավոտյան սուրճ խմելու վրա. սա կօգնի ձերբազատվել վատ սովորությունից:

Լրահոս

Արծվաշենի հարցում տեսնում եմ անկլավների փոխանակման տրամաբանություն. սա իմ ընկալումն է
Իշխանությունների համար 50+1-ն անհաղթահարելի բարձունք է․ Բադալյանը՝ արտահերթի և նոր համախմբման մասին
ԱՄՆ-ում թողարկվել է Մելանյա Թրամփի մասին ֆիլմի թրեյլերը
Հրավիրում եմ ընդդիմադիրներին քննարկել՝ ի՞նչ զիջման մասին է խոսքը. Ալեն Սիմոնյան
Ուկրաինան ակնկալում է 2027 թվականին 89 միլիարդ դոլարի օգնություն ստանալ Արևմուտքից
TRIPP, համազգային միավորում․ Թուրքիան դադարեցրել է Իրանի ուղով գազի ներկրումը
TRIPP-ի մեկնարկը, Ալիևի՝ 100 հազար մարդու վերադարձի հայտարարությունն ու անկլավների հարցը
Հռոմի պապը հույս ունի, որ Ալեշկիում առաքելությունը կշարունակվի
Fox. Սպիտակ տան մոտ ձերբակալվել է Թրամփին սպանել սպառնացող անօրինական ներգաղթյալը
Թրամփը մեծ առաջընթաց է արձանագրել ուկրաինական հակամարտության կարգավորման գործում
NYT. Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավարը կոչ է արել Թրամփին դադարեցնել Իրանի հետ պատերազմը
Արմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող սպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել է
Թրամփը նշել է, որ Իսրայելը և Մերձավոր Արևելքը իրենց գոյությամբ պարտական ​​են իրեն
Պեդրո Ալյանան երդվել է որպես Պարագվայի նախագահ
ՀՔԾ–ից՝ Ավանի թաղապետ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը
ԱՄՆ-ն հարվածել է Իրանի ՀՕՊ համակարգերին
Ռուսաստանի զինված ուժերը հարված են հասցրել Կիևի Հյուսիսային կամրջին
WP. Ֆլորիդայի նահանգապետը պատրաստվում է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում
Պարագվայի նախկին նախագահ Պենյան տնային կալանքի տակ է
Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»

Լրացուցիչ նորություններ

...

Նեղոսի տակ 2600 տարվա հնության կառույց են հայտնաբերել

Ի՞նչ նվիրել Կարմիր Կրակե Այծի տարում՝ 2027 թվականին

Նոյեմբերի 2-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր

Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը

Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան

Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան

Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը

4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել

Գեյթսը նշել է 4 մասնագիտություն, որոնք կարող են դիմակայել արհեստական բանականությանը

Տիեզերքում պայթյուն է գրանցվել, որի ակտիվությունը տևել է 27 օր

Հայտնի երգչուհին նկարահանվել է կինոնկարում

Զգացմունքներս խեղդում են․ բայց խոսքս հատուկ ուղղում եմ բոլոր հայրերին. Քերոբյան

Թամարա Գլոբան անվանել է կենդանակերպի այն նշանները, որոնք կազատվեն բազմաթիվ խնդիրներից հոկտեմբերի վերջին օրերին

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

Մանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված է

Tesla-ն և SpaceX-ը կարող են միավորվել․ ինչ է հայտնի Մասկի ծրագրի մասին

Նավթային աղտոտման առավել բարձր մակարդակ է գրանցվում Կարմիր, Սև և Միջերկրական ծովերում

«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է Մալթա

Հուանլուն. ոսկեգույն լճակների և լեռների հովիտը

Բագան. հազարավոր տաճարների հովիտը