Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հայ-ամերիկյան փաստաթուղթը նոր պարտավորություններ կամ երաշխիքներ չի սահմանում՝ Հայաստանի անվտանգությունն ամրապնդելու համար․ Օսկանյան

Հունվարի 14-ին Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև ստորագրված Ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը առաջին հայացքից կարող է թվալ նշանակալի հանգրվան։ Սակայն այս փաստաթուղթն ավելի շուտ Փաշինյանի կառավարության թերացումների արտացոլանքն է, քան երկկողմ առաջընթացի արգասիք։

Նախ, կասկածելի է փաստաթղթի ստորագրման պահը։ Բայդենի պաշտոնավարման վերջին օրերին դրա ստորագրումը, թվում է, շտապողական և մեծապես խորհրդանշական է՝ զուրկ Հայաստանի մարտահրավերներին անդրադառնալու իրական հանձնառությունից։ Ապագա համագործակցության ամուր ճանապարհային քարտեզ ներկայացնելու փոխարեն՝ Կանոնադրությունն ավելի շուտ Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության խնդիրների մռայլ գնահատական է, ինչպես նաև ժողովրդավարության և կառավարման խնդիրների լռելյայն արձանագրում։

Փաստաթղթում Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության շեշտադրումը ընդգծում է երկրի առջև ծառացած գոյութենական սպառնալիքները, հատկապես ադրբեջանական վերջին ագրեսիայի լույսի ներքո։ Թեև ընդունում է ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը՝ փաստաթուղթը նոր պարտավորություններ կամ երաշխիքներ չի սահմանում՝ Հայաստանի անվտանգությունն ամրապնդելու համար։ Այս բացթողումն աչքի է զարնում՝ հաշվի առնելով սահմանային շարունակվող լարվածությունը, միջանցքային սպառնալիքներն ու 2023-ին Լեռնային Ղարաբաղից հայերի զանգվածային տեղահանումը։ Ադրբեջանի գործողություններին հակակշռելու կոնկրետ միջոցների բացակայությունը հարց է առաջացնում, թե արդյոք ԱՄՆ-ն իսկապես էական աջակցությո՞ւն է առաջարկում, թե՞ սին խոստումներ է տալիս։

Տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման և հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ԱՄՆ-ի կոչը մեկ այլ խնդրահարույց տարր է։ Այս ձգտումները նոր չեն. դրանց ներառումն այստեղ հին խոսույթների կրկնություն է թվում՝ զուրկ նորարարական լուծումներից։ Անհարմար հարց է ծագում՝ ԱՄՆ-ն իսկապե՞ս հասկանում է Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքի բարդությունները, թե՞ բավարարվում է հերթապահ խոսքերով։

Ժողովրդավարական բարեփոխումների, հակակոռուպցիոն միջոցառումների և դատական անկախության վրա Կանոնադրության ընդարձակ կենտրոնացումն ավելի շուտ Հայաստանի կառավարման արմատացած խնդիրների արտացոլումն է, քան առաջընթացի ճանապարհային քարտեզ։ Երկկողմ համաձայնագրում նման թեմաների գերակշռությունն ընդգծում է Փաշինյանի կառավարության՝ դրանք արդյունավետ լուծելու անկարողությունը։ Լեզուն՝ հղկված դիվանագիտական քաղաքավարությամբ, անուղղակիորեն ընդգծում է համակարգային կոռուպցիան, օրենքի գերակայության բացը և ժողովրդավարական ինստիտուտների խարխլումը։

Փաստաթղթում էական ուշադրություն կա առանցքային այնպիսի ոլորտների, ինչպիսիք են դատական անկախությունը, մամուլի ազատությունը և քաղաքացիական հասարակության զարգացումը։ Փաշինյանի կառավարման օրոք սրանք խրոնիկ բացթողումներ են, նրա վարչակազմը գնացել է իշխանության աննախադեպ կոնսոլիդացիայի՝ հալածելով այլախոհությունը։

Այս փաստաթուղթը Հայաստանի տարածաշրջանային դաշնակիցներին հավանաբար անհանգստություն կպատճառի։ ԱՄՆ-ի հետ գործընկերության շեշտադրումը՝ զուգակցված եվրաատլանտյան կառույցներին ինտեգրման ակնարկներով, վտանգում է առանցքային դաշնակիցների հետ հարաբերությունները, ինչպիսին է Ռուսաստանը։ Նման բառապաշարը կարող է մեկնաբանվել որպես հեռացում ավանդական գործընկերությունից և ավելի սրել լարվածությունն առանց այն էլ աշխարհաքաղաքական երերուն իրավիճակում։

Կանոնադրության կենտրոնացումը Էներգետիկ բազմազանեցման ու եվրոպական շուկաներին ինտեգրվելու մասին մեկ այլ խնդրհարարույց կետ է։ Թեև այս նպատակները համահունչ են ԱՄՆ-ի շահերին՝ դրանք անտեսում են առօրեական այն մարտահրավերները, որոնց Հայաստանը բախվում է ռուսական էներգակիրներից իր կախվածության և խոշոր տերություններով շրջապատված տարածաշրջանում իր անկայուն դիրքի պատճառով։

Կանոնադրության թերևս ամենանվիճահարույց կողմը դրա իրականացման հարցն է։ Փաստաթուղթը բարի մտադրությունների շարան է, որը հաշվետվողականության կամ աջակցության կոնկրետ մեխանիզմներ չի առաջարկում։ Միացյալ Նահանգները երկար ժամանակ նման բառապաշար է ներառել Հայաստանի հետ համաձայնագրերում, սակայն շոշափելի առաջընթացը մնում է անորսալի։ Առանց հետևողականությունն ապահովող ուժեղ միջոցների՝ այս Կանոնադրությունը կարող է դառնալ չիրականացված խոստումների ևս մեկ խորհրդանիշ։

Ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը հեռու է դիվանագիտական հաղթանակից, որը Փաշինյանի կառավարությունը ներկայացնում է։ Փոխարենը, այն Հայաստանի խոցելիության, կառավարման ձախողումների և տարածաշրջանային մարտահրավերների սթափ գնահատական է։

Համաձայնագիրը ցույց է տալիս, թե ինչպես է միջազգային հանրությունը, հատկապես Միացյալ Նահանգները, ընկալում ներկայիս իշխանության ներքո գտնվող Հայաստանը՝ երկիր, որն ունեցել է մարդկային ու տարածքային մեծ կորուստներ, շեղվել ժողովրդավարական արժեքներից և առերեսվում է հանրության հարաճուն դժգոհությանը:

Թեև Հայաստանն անհապաղ կարիք ունի անվտանգության ամրապնդման, ժողովրդավարական բարեփոխումների և միջազգային աջակցության՝ խիստ կասկածելի է, որ գործող կառավարությունը կարևոր այս նպատակներին հասնելու կարողություն ունի։

Վարդան Օսկանյան

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար

Լրահոս

Ռոնալդուն հակառեկորդ է սահմանել
Ջրային պարեկները 29-ամյա վարորդի մեքենայում 197 կգ-ից ավել ձուկ են հայտնաբերել
Հայաստանը մեր դաշնակիցն է. ՌԴ ԱԳ փոխնախարար
Ղազախստանում արգելվել է ԼԳԲՏ քարոզչությունը լրատվամիջոցներում և համացանցում
Արման Ծառուկյանի և Շարա Բուլետի գոտեմարտը Hype FC-ում ավարտվեց ոչ-ոքի
Խունտան պարտավորվել է իրականացնել նոր զիջումներ Ադրբեջանին և Թուրքիային․ Արմեն Այվազյան
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում
Մենք Ադրբեջանի հետ ունենք չլուծված հարցեր․ Ալեն Սիմոնյան
Արգենտինացի ֆուտբոլիստի դեմքի մի մասը պարալիզացվել է
Արարատ Միրզոյանի մոտ տեղի է ունեցել 2025-ի վերջին աշխատանքային քննարկումը
Սամվել Կարապետյանը ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվել է տուն (տեսանյութ)
Եթե Վարդան Ղուկասյանը իրավունքի ուժով չլքի ԱՄՆ-ի սահմանները, ստիպված կլինեմ դիմել ԱՄՆ գլխավոր դատախազին, ինչպես նաև ՄԱԿ-ին․ Լևոն Բաղդասարյան
Շտապ
Արամ Քոչարյանը մեկ ամսով կալանավորվեց
Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով Մայր Աթոռի միաբանության մասնակցությամբ կատարվելիք արարողությունների ժամանակացույցը
Խոշոր չափի գողություն Երևանում
Լինելու ենք հասանելի տոնական օրերին․ Անահիտ Ավանեսյան
Հանրապետության առանձին հատվածներում հնարավոր են ամսական նորմայի չափ տեղումներ․ Ազիզյան
Ամանորին ձյուն կտեղա՞․ Ի՞նչ եղանակ է սպասվում դեկտեմբերի 31-ից հունվարի 4-ին
ԱՄՆ-ն պատրաստակամ է մասնակցել Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին․ Լեհաստանի վարչապետ
Մեր սուրբ տաճարներում աղոթեք մեզ համար․ Միքայել Սրբազան

Լրացուցիչ նորություններ

...

Խունտան պարտավորվել է իրականացնել նոր զիջումներ Ադրբեջանին և Թուրքիային․ Արմեն Այվազյան

Եկեղեցին անհաղթահարելի է՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսով, և բոլոր հալածանքները անցողիկ են

Իշխել՝ նշանակում է ծառայել արդարությանը․ Իսահակ վարդապետ Պողոսյան

Անչափ կարևոր է, որ սահմանապահ գյուղերի փոքրիկ բնակիչները զգան մեր ամենօրյա հոգածությունը․ Գառնիկ Դանիելյան

Սուրենյանը հայտնել է, թե Երևանում տեղումները որքան կշարունակվեն

Իմ այս բանաստեղծությունը երգ է դարձել. վարչապետը բեմում նվագակցել է երաժիշտներին (տեսանյութ)

Չի կարելի մի ձեռքով մոմ վառել, խաչակնքվել, մյուսով՝ հարվածել Տիրոջ տան սուրբ դռանը

Դավիթ Իշխանյանը գերեվարված է Բաքվի իշխանությունների կողմից, Միքայել Սրբազանը` ՀՀ-ի․ Իշխան Սաղաթելյան

Անազատության մեջ հիվանդանոցում գտնվող Միքայել Սրբազանի ծննդյան օրը բազմաթիվ մարդիկ են հավաքվել բժշկակական կենտրոնի պատերի տակ, նրանք իրենց սերն ու աղոթքներն են հղում. Ալեքսանյան

Մեծ պատիվ է ինձ համար Միքայել Սրբազանի ժամանակակիցը լինելը․ Գառնիկ Դանիելյանը շնորհավորել է Միքայել Սրբազանին

Բաքուն այս փուլում չի ձգտում ինստիտուցիոնալ և կայուն խաղաղության․ քաղաքագետ

Ստեղծվել է Եկեղեցու պաշտպանության համար հարթակ

Հանրապետականը ՀԱԿ-ին երբեք դաշինքային ձեւաչափի առաջարկ չի արել․ Արմեն Աշոտյան

Իսկ գիտե՞ք, որ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում Թուրքիայից՝ Վրաստանի տարածքով․ փորձագետ

Պատմական վկայություններ՝ Ամենայն Հայոց կաթողիկոսների և Սուրբ Էջմիածնի միաբանության կենցաղավարության մասին․ Արմեն Այվազյան

Խորհուրդ ենք տալիս զերծ մնալ նման գործելաոճից. Ավանեսյան

Ինչո՞ւ համախմբվել ամենայն հայոց կաթողիկոսի շուրջ. Սամվել դպիր Գրիգորյան

Անսա՛նք եւ առաջնորդվե՛նք Եկեղեցու շուրջ․ Հայր Ասողիկ

Թե բա՝ նրանք «նախկիններ» են. բա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. Էդուարդ Շարմազանովը պատասխանել է Նարեկ Կարապետյանին

Խաչատուր Սուքիասյանին պատկանող Gulf բենզալցակայանները կառուցվել են բացահայտ ապօրինի․ Արթուր Չախոյան