Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Երբ Սուրբ Սեղանի առջև չհիշատակվեց Վեհափառի անունը, դա դավաճանության լուռ ստորագրություն է. Տեր Օշին

Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Օշին քահանա Հայրապետյանը գրում է․

«Երրորդ լռությունը» — դատապարտման խոսք դավաճանության դեմ

Դավաճանությունը երբեք չի ծնվում թշնամուց։

Դավաճանությունը ծնվում է այնտեղ, որտեղ բարոյական և եղբայրական վստահությունը փոխարինվում է հարմարավետ լռությամբ, իսկ հավատքը՝ նեղ անձնական շահի հաշվարկով։

Դավաճանությունը բառ չէ — դա լռություն է։

Դա ձեռքի սեղմում է այն ձեռքի հետ, որը կապել, շղթայել է ընկերոջ ձեռքերը։

Դա պատարագի ժամանակ երեք անգամ չարտասանված անուն է։

Դա աղոթքի մեջ խեղդված խղճի ձայնն է։

Դա Սուրբ Սեղանի առաջ կատարվող անտեսանելի հանցանքն է, որի վկան Աստված է։

Երբ քաջերը տանում են իրենց խաչը արժանապատվությամբ, երբ ոմանք կրում են բանտի զրկանքները, իսկ ուրիշները ստորագրում են իրենց լռությամբ,

այնժամ սկսվում է բարոյական դատը, որ չի ավարտվում դատարանների պատերի մեջ, այլ՝ մարդու ներսում, այնտեղ, որտեղ կամ կա Աստված, կամ չկա։

Երբ մարդը ոչ միայն մոռանում է իր ընկերոջ ձեռքը, այլ սեղմում է այն ձեռքը, որն այդ ձեռքը կապել է շղթաներով, դա այլևս պարզապես թուլություն չէ, դա հոգևոր մի տարածք է, որտեղ լռությունը վերածվում է մեղքի, իսկ անտարբերությունը՝ դավաճանության։

Եկեղեցու պատմությունը գիտե հերոսություն, գիտե նահատակություն, բայց գիտե նաև մեկ այլ ողբերգություն՝ լռությամբ գործված դավաճանություն, որն սկսվում է այնտեղ, որտեղ անմեղ լռությունը դառնում է շահավետ լռություն, իսկ ընկերության հիշողությունը զոհաբերվում է իշխանության հետ լուսանկարվելու անիմաստ գայթակղությանը։ Այդ պահին ընկերությունը մահանում է ոչ թե ատելությամբ, այլ՝ դավաճանական ժպիտով։

Իսկ երբ Սուրբ Սեղանի առջև չհիշատակվեց Վեհափառի անունը՝ դա այլևս սովորական բացթողում չէ, դա՝ դավաճանության լուռ ստորագրություն է։

Այդ երեք չարտասանված հիշատակման մեջ կային երեք ձայներ՝

Ձայն ընկերության,

Ձայն խղճի,

Ձայն հավատքի։

Եվ երբ այդ երեք ձայները լռեցին, ծնվեց չորրորդը՝ դավաճանության աղմկոտ լռությունը։

Եվ, իսկապես, ինչպե՞ս կարող է մարդ կանգնել Սուրբ Սեղանի առաջ և լռել այն անվան չհիշատակության մասին, որը նրա համար եղել է ոչ թե վերադաս, այլ՝ հայր…

Միով բանիվ դավաճանությունը երկու մաս ունի․

— առաջինը՝ դաշույնը,

— երկրորդը՝ լռությունը։

Լրահոս

Կարևոր
ՌԴ նախագահի հետ հանդիպումը ծրագրում ենք նաև հունիսի 2-րդ կեսին. Փաշինյանը՝ մոսկովյան այցի մասին
Դավիթը գլխացավեր, գանգատներ ունի, Դավիթը լավ չի, ժողովուրդ. Լուսինե Մարտիրոսյան
Հո բոլորիս կալանքի չեն տանելու, ինձ էլ են հարցնում՝ չես վախենո՞ւմ. Սարդարյան
Նամակ՝ դատախազին. «Վերացրե՛ք Դավիթի կալանքը, նա պիտի շարունակի կրթությունը»
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան
Ոնց որ մսիցդ պոկած լինի, ճանապարհները սիրուն սարքում են, մեկ էլ տեսնում ես մի տեղ կտրել են. Փաշինյան
Ճանապարհների եզրերին ավազի շերտ է գոյացել, մի հարցը լուծեցինք, ստացանք երեք նոր հարց. Փաշինյան
172 մլն դրամ՝ Հրազդանի կիրճում հանգստի գոտի կառուցելու համար
ՈՒՂԻՂ․ անհապաղ ազատ արձակել Դավիթին. բողոքի ակցիա
Թրամփը հայտարարել է, որ եթե գործարքի պայմանները չկատարվեն, հրետակոծությունը կլինի ավելի ինտենսիվ և ավելի դաժան
ՈւՂԻՂ․ Կառավարության նիստ
Լիբանանի վարչապետը ապրիլի 9-ը հայտարարել է սգո օր՝ ի հիշատակ Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվածների
Սթարմերը Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ քննարկել է պաշտպանական համագործակցության խորացումը
Եթե այդքան վստահ են, ինչո՞ւ են այդքան... վախեցած. «Փաստ»
Դատարկ տներ, կորած սուբսիդիաներ. «Փաստ»
«Հրապարակ»․ Որքա՞ն գումարով է ՔՊ-ն վարձակալել մարզահամերգային համալիրը
«Հրապարակ»․ Պարեկներին հրահանգ է իջեցվել
«Հրապարակ»․ Մարզպետները գործի են անցել
Փաշինյանը Հայաստանը մտցնում է շատ վտանգավոր «խաղի» մեջ. «Փաստ»
Սարսափ՝ Հայաստանի ճանապարհներին. «Փաստ»

Լրացուցիչ նորություններ

...

Ավտոներկրողներն ահազանգում են՝ երկու օր է՝ չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաները․ Գառնիկ Դանիելյան

Իշխան Սաղաթելյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել ու շնորհավորել Սուրբ Զատիկը

Իրանի այս երկու ուղղություններն էլ այժմ աշխատում են. Վարդան Ոսկանյան

Կարևոր հաղթանակ Հայաստանում սպանված չեչեն աղջկա` Այշատ Բեյմուրադովայի գործով. Նարեկ Ալոյան

18 տարեկան «երեխան» «Վերջին զանգը» կնշի Արմավիր ՔԿՀ-ում. Գարիկ Սարգսյան

ԱՄՆ նախագահը կարող է ամեն օր հայտարարել, որ արդեն հաղթել է Իրանին, բայց նավթային շոշափելի գումարները հոսում են հենց Թեհրան․ Վարդան Ոսկանյան

Ուղևորը ներկայացել է ԱԱԾ ծառայող ու ասել՝ Փաշինյանի հասցեին հնչեցված խոսքերի համար պատասխան կտան

Նա, ով պատրաստ կլինի կրել Չարչարանաց խաչելության ճանապարհը, նա էլ կհասնի Հարության հաղթանակին. Բագրատ Սրբազան

Այս կնոջ բոլոր խոսքերի տակ անթաքույց ստորագրում է արցախացիների 90 տոկոսը․ Ռոման Երիցյան

Արցախից թռել ես դու՝ այն ճանաչելով Ադրբեջանի անբաժանելի մաս․ Շարմազանովը՝ Փաշինյանին

Հերի՛ք է ստեղ, մանիպուլացնեք ժողովրդին. Լիա Սարգսյան

Աչքներս լույս․ իսրայելցի գեներալը ամբողջ թիմով գալիս է «Հայաստանին ծառայելու»․ Արմեն Այվազյան (տեսանյութ)

Միշտ մտածել եմ, որ մի բարակ գիծ կա, որը գոնե Արմինե Օհանյանի դեպքում Նիկոլը չի հատի․ Նաիրա Զոհրաբյան

Խորին ցավակցություններս ընտանիքին և հարազատներին

Կյանքը շատ-շատ սիրող պապաս․ Նինա Տիտանյանը՝ հոր կորստից հետո գրառում է արել

Այն ուժերը, որոնք կարծում են՝ Նիկոլի ընտրության պարագայում Հայաստանին սպառնում է Ղարաբաղի ճակատագիրը, պետք է միավորվեն․ Առաքել Սեմիրջյան

Մի մոռացեք, որ Վազգենը 120 օր կալանքի տակ է․ Նաիրա Զոհրաբյան

Իրանի նպատակը ոչ թե պատերազմի դադարեցումն է, այլ պատերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պատերազմը․ իրանագետ

Իրանը կարծես թե մտադիր չէ կրկնել 2025 թվականի 12-օրյա պատերազմի պատմությունը․ Հակոբ Բադալյան

Թող Աստված բազմապատիկ վերադարձնի ձեզ ձեր բարությունը. Հրուշ Մնոյանի հուզիչ ուղերձը