Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$692.63

BTC

$93829

ADA

$0.923625

ETH

$3283.17

SOL

$190.4

-1 °

Yerevan

-1 °

Moscow

21 °

Dubai

2 °

London

-4 °

Beijing

1 °

Brussels

1 °

Rome

11 °

Madrid

BNB

$692.63

BTC

$93829

ADA

$0.923625

ETH

$3283.17

SOL

$190.4

-1 °

Yerevan

-1 °

Moscow

21 °

Dubai

2 °

London

-4 °

Beijing

1 °

Brussels

1 °

Rome

11 °

Madrid

Տարածաշրջանային «բորշչն» ու Հայաստանի ձվածեղը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախյան պատերազմից հետո Թուրքիային հաջողվեց իր դիրքերն ամրապնդել Հարավային Կովկասում, ինչը տեղի ունեցավ նաև Ռուսաստանի և Իրանի ունեցած դիրքերի հաշվին։

Իսկ հաջորդ քայլը կատարվեց արդեն Սիրիայից Ռուսաստանին ու Իրանին դուրս բերելու տեսքով, երբ Ասադի իշխանությունը, որին աջակցելու համար Մոսկվան ու Թեհրանը մեծ ռեսուրսներ էին ներդրել, հաշված օրերի ընթացքում փլուզվեց։ 

Ընդ որում, Թուրքիան փորձում է օգտագործել պատեհ առիթն իր շահերը տարածաշրջանում առաջ մղելու հարցում, քանի դեռ Ռուսաստանի ուշադրությունը մեծապես կենտրոնացած է Ուկրաինայում ընթացող պատերազմի ու նոր տարածքներ վերահսկողության տակ վերցնելու վրա, իսկ Իրանի տարածաշրջանային ազդեցությունը թուլացած է Իսրայելի կողմից դիմադրության առանցքի ուժերին՝ Հզբոլահին ու Համասին հասցված հուժկու հարվածներից հետո։

Ու բնական է, որ Ռուսաստանը և Իրանը հետագայում փորձելու են վերականգնել իրենց տարածաշրջանային ազդեցությունը, դրա համար էլ Թուրքիան շտապում է։ Մյուս կողմից էլ հաշվի է առնվում այն հանգամանքը, որ ներկա պահին ԱՄՆ-ում ներկա պահին անցումային շրջան է։ Երդմնակալությունից հետո Թրամփի վարչակազմը պետք է ադապտացվի առկա իրավիճակին, որպեսզի իր արտաքին քաղաքական հիմնական շեշտադրումները հստակեցնի, իսկ մինչ այդ արդեն Վաշինգտոնից Մերձավոր Արևելքին վերաբերող հարցերում պետք է հաշվի նստեն Անկարայի հետ։

Բացի այդ, հաշվի է առնվում այն իրողությունը, որ ԱՄՆ նոր վարչակազմը ավելի շատ կենտրոնանալու է ներքին խնդիրների վրա, որի արդյունքում արտաքին ոլորտում ամերիկյան ազդեցությունը կարող է նաև տուժել։

Այսպիսի իրավիճակում Թուրքիայում արդեն շատ հեռուն գնացող ծրագրեր են կազմում։ Էրդողանը սպառնում է Սիրիայի քրդերին ռազմական հարձակմամբ, եթե նրանք չշարժվեն Թուրքիայի թելադրանքով։

Արդեն պարզ է, որ քրդերի հարցերը լուծելուց հետո Թուրքիայի հաջորդ թիրախն արդեն լինելու է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» բացելու գործողությունը, որով գործնականում նոր շունչ է հաղորդվելու պանթուրքական ծրագրերի իրականացմանը։

Դեռ երկու տարի առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցում խնդիրը Հայաստանի հետ չէ, այլ Իրանի։

Եվ Իրանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների լարվածության ֆոնին իրանական կողմից տեղեկություններ են տարածվում, որ Իրանի պատվիրակությունը մեկնելու է Թուրքիա՝ «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցը քննարկելու նպատակով։

Միևնույն ժամանակ, Թեհրանից հայտարարում են, թե իրենց համար անընդունելի է միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությունը։ Բայց ինչպես Սիրիայի դեպքում, այնպես էլ Հարավային Կովկասին վերաբերող այս առանցքային հարցում Թուրքիան կարող է Իրանին փաստի առաջ կանգնեցնել։

Ու եթե Սիրիայի հարցում Թեհրանը կարող էր զիջել, քանի որ իրենից հեռու է, ապա «Զանգեզուրի միջանցքի» խնդիրն արդեն անմիջականորեն Իրանի սահմաններին է վերաբերում։ Բայց Թուրքիայից ու Ադրբեջանից ցույց են տալիս, որ Իրանի դիրքորոշումը հաշվի չեն առնելու։

Դրա համար էլ Ալիևը հայտարարում է, թե ««Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի, և այն կբացվի, ինչքան շուտ հասկանան, այնքան լավ»։ Մյուս կողմից՝ ուղղակի սպառնալիքներ են հնչում Հայաստանի հասցեին՝ այն որակելով որպես «ֆաշիստական պետություն»:

Այս ամենը տեղի է ունենում այն ֆոնին, երբ ռուս-ադրբեջանական հարաբերություններում ևս լարվածություն է նկատվում՝ կապված Ռուսաստանում ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետ։

Ալիևը ռուսական կողմից պահանջում է պատժել մեղավորներին այն դեպքում, երբ Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում հարկ եղած ժամանակ ռուսական ուղղաթիռ խոցել, սպանել ռուս խաղաղապահների։

Բայց երբ ուկրաինական ճակատում հրադադար հաստատվի, Ռուսաստանը փորձելու է իր ուշադրությունը կենտրոնացնել նաև այլ ուղղություններով, այդ թվում՝ Հարավային Կովկասի ուղղությամբ։

Իսկ Հարավային Կովկասում Ռուսաստանը բախվելու է թուրք-ադրբեջանական աճող հավակնությունների հետ։ Պատահական չէ, որ Ալիևը անուղղակի մեսիջներ է հղում, որ հնարավորություն կա ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները բարձրացնել ռազմավարական համագործակցության մակարդակի։

Բայց մյուս կողմից էլ Ֆրանսիայի ու Ադրբեջանի հարաբերություններում լարվածությունը շարունակում է սրվել։

Այս պայմաններում Հայաստանի համար տարբեր արտաքին գործընկերների հետ աշխատելու լայն հորիզոն է բացվում, որն իրավիճակից օգտվելու հնարավորություն է տալիս, այդ թվում՝ Հայաստանի դիրքորոշումը կարևորելու առումով։

Ու իրավիճակին համահունչ կլիներ, որ ՀՀ իշխանությունները լծվեին գործի, պատվիրակություններ ընդունեին, պատվիրակություններ ուղարկեին, համաձայնություններ ձեռք բերեին, ուղերձներ հղեին ու համագործակցության դաշտ ձևավորեին։

Բայց Փաշինյանն «ավելի կարևոր գործով» է զբաղված՝ ճաշ է եփում, ձվածեղ է անում, երաժշտություն է լսում, անգլերեն է սովորում, գիրք է կարդում։ Ի՞նչ ասենք, մարդը ժողովրդի հաշվին «սանատորիա» է եկել, իսկ մինչ այդ արտաքին քաղաքական հնարավորությունները մեր կողքով անցնում են։ Անցնում են՝ ուղղակիորեն սպառնալիք ձևավորելով:

Հ.Գ.-Նյութը պատրաստ էր տպագրության, երբ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Ալիևին: Ինչպես շատ փորձագետներ են նշում, ավելի լավ է՝ չարձագանքեր:

Փաստացի, Փաշինյանը նոր ոչինչ չի ասել, պտտել է նույն սկավառակը. «Հավատարիմ ենք մնալու խաղաղության ռազմավարությանը և հետևողականորեն շարունակելու ենք խաղաղության օրակարգի իրագործումը:

Սա նշանակում է՝ կիրառելու ենք ոչ թե ագրեսիվության, այլ երկխոսության լեզու»: Կրկնում ենք՝ սա ասվել է՝ ի պատասխան Ալիևի ընդգծված ագրեսիվության:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Լրահոս

Էթիկ և բարոյական չէ համադրել Արևմտյան Հայաստանի կոնցեպտը «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի հետ․ Էդուարդ Աբրահամյան
Փաշինյանը շնորհավորել է Լիբանանի նորընտիր նախագահին
Հայաստանից պատվիրակություն է գործուղվում Նիդեռլանդներ
Ալիևը պատերազմով է վախեցնում, բա ո՞ւր է Սուրեն Պապիկյանը, 4 տարում չկարողացա՞վ բանակն ուժեղացնել
Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ կա՞ն
Հաջիզադեն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին
ԱԱԾ մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով
Զուրաբիշվիլին կմասնակցի Թրամփի երդմնակալությանը
Ապարանում ամուսինները տոնածառի խաղալիքներ են գողացել
Կալիֆոռնիայում այրվել է Բայդենի որդու տունը
Պաբլո Էսկոբարի անձնական ինքնաթիռը վերածվել է շքեղ հյուրանոցի (լուսանկարներ)
Այ այսպես է «ղեկավարվում» արյունաքամ Հայաստանը արդեն յոթ տարի․ Լիլիթ Գալստյան
Հայաստանը՝ Եվրամիության անդամ դառնալու շեմին
Քաղաքացիները տեսնում են ճգնաժամ, կառավարությունը խոսում է աճի մասին․ ով է ճիշտ (տեսանյութ)
Լոս Անջելեսում կրակը մոտեցել է Հոլիվուդի հայտնի խորհրդանիշին
Փաշինյանը պետք է հասկանա, որ չի տիրապետում իրավիճակին և հեռանա (տեսանյութ)
Դժվարությամբ եմ պատկերացնում ապագայում որևէ շփում Հակոբ Ասլանյանի հետ մի քանի պատճառով․ ԲՏԱ նախարար
«Պատերազմի և Խաղաղության Միջով՝ Գերմանիայի Ժառանգությունը» (տեսանյութ)
ԵՄ-ն խաղ է խաղում մեզ հետ․ Հայաստանը երբեք չի հայտնվի ԵՄ շարքերում․ Միհրան Մախսուդյան (տեսանյութ)
Թե ինչպես Հայաստանը կօգտագործի արբանյակը, ամենևին չի վերաբերում մեր իսպանացի գործընկերներին․ ԲՏԱ նախարար

Լրացուցիչ նորություններ

...

Ասֆալտի թեման էլ են «գցում ոտքներին» (տեսանյութ)

Ակնկալվում է ունենալ բնակչության հավասարակշռված և կայուն կառուցվածք. նախագիծ. «Փաստ»

Պետության ղեկավարի անհատականության վճռորոշ գործոնը. «Փաստ»

«Հորդորում էր՝ երազանքները մի թողեք թղթե տնակում». պատերազմի բովով անցած Սիփան Հարությունյանի «Թղթե տնակը» գիրքն ընթերցողի համար մոտիվացիայի աղբյուր կդառնա. «Փաստ»

Ի՞նչ նոր շոու է բեմադրում Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»

«Հերթական անգամ ցույց տրվեց, որ այն ամբողջ ռիսկերը, որոնք տեսնում էինք այս պրոցեսի հետ կապված, առավել քան իրական են». «Փաստ»

«Ժողովուրդ». Ագրեսիվ հարկելով՝ անգամ պետբյուջեի կանխատեսված թիվը չի ապահովվում. գրաֆիկ

Սաղմոս կարդալով՝ պատերազմ Եկեղեցու դեմ և փախուստ Եկեղեցուց. «Փաստ»

Ասֆալտի թեման էլ են «գցում ոտքներին». «Փաստ»

Նոր պաշտոնանկություններ են սպասվում. «Փաստ»

«Ժողովուրդ». Ինչ նվերներ են հայտարարագրել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը

«Ժողովուրդ». Ինչո՞ւ չի հրապարակում ԼՂ բանակցությունների բոլոր փաստաթղթերը

«Հայաստանի Քրեական օրենսգրքի բոլոր հոդվածները բավարար չեն լինելու Նիկոլ Փաշինյանին դատելու համար». «Փաստ»

Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանները Հայաստանում կվերանորոգվեն. «Փաստ»

Կարեն Հակոբյանի գործով որոշումը ձգձգվում է արդեն մեկուկես ամիս. ի՞նչ դիրքորոշում կհայտնի վերաքննիչն այսօր. «Փաստ»

Փաշինյանը դեմ առ դեմ կհանդիպի՞ դատավորների, թե՞ կխուսափի (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանի համար նախատեսված կառավարական տանը կինն ու երեխաներն են ապրում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ». Ինչ նվերներով է Փաշինյանը վերադարձել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստից

Մեքենաների կրճատման տակ են ընկել ՊՆ շարքային աշխատակիցները. ահազանգ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ». Փաշինյանը դեմ առ դեմ կհանդիպի՞ դատավորների, թե՞ կխուսափի