Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ադրբեջանական ավիաընկերության ինքնաթիռի վթարից հետո, Բաքվի ողջ քարոզչությունը հակառուսական հիստերիայի մեջ է. Տիգրան Աբրահամյան


Ադրբեջանական ավիաընկերության ինքնաթիռի վթարից հետո, Բաքվի ողջ քարոզչությունը հակառուսական հիստերիայի մեջ է: Այդ մասին գրում է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․ 

«Սկզբում արհեստական հանրային պահանջի ֆոն ձևավորեցին, որ ՌԴ-ն պետք է ներողություն խնդրի, թեև նման դեպքերում հենց այդպես էլ լինում է, հետո սկսեցին տոնել ՌԴ նախագահի հնչեցրած ներողությունը` այն անուղղակի ներկայացնելով որպես ադրբեջանական ճնշման արդյունք: 

Ռուս-ադրբեջանական հարաբերությունների դաշնակցային բնույթն ակնհայտորեն իրավիճակային բնույթ ունի, որը մի կողմից ձևավորվեց Հարավային Կովկասում ՌԴ ավանդական դաշնակցի` Հայաստանի հետ խաթարված հարաբերությունների բացը լրացնելու, մյուս կողմից` ռուս-ուկրաինական ճգնաժամում միջազգային սանկցիաները մեղմելու-շրջանցելու նպատակով:

Սակայն իրականում ռուս-ադրբեջանական, իսկ հիմնականում` ռուս-թուրքական հարաբերություններում խորքային խնդիրներն կան, որոնք արտաքուստ քիչ են արտահայտվում, սակայն ռեալպոլիտիկում` թշնամական են:

Անկախ քաղաքական առանձնահատկություններից և երևացող պրոցեսներում այս երկրների միջև հրապարակային արտահայտվող ջերմությամբ, և´ Հարավային Կովկասում, և´ Մերձավոր արևելքում, Թուրքիան ու Ադրբեջանն իրենց քաղաքականությամբ տարբեր բնույթի հարվածներ են հասցրել ռուսական ազդեցությանն ու իմիջին:

Դեռ չեմ խոսում Սիրիայի տարածքում թուրքական ՀՕՊ-ի կողմից ՌԴ ռազմական ինքնաթիռի խոցման, 44-օրյա պատերազմի վերջին օրերին, Երասխի հատվածում, ադրբեջանցիների խոցած ռուսական ուղղաթիռի կամ 2023 թվականին, Արցախի դեմ ադրբեջանական հարձակման օրերին, 6 ռուս խաղաղապահներ սպանելուն, որոնց թվում էր նաև ռուսական առաքելության հրամանատարի տեղակալը: 

Բարդ իրավիճակները որպես կանոն միքայլանի կամ պարզ լուծումներ չեն ենթադրում, սակայն միջազգային հարաբերություններում իրենց շահերն առաջ են մղում կամ նվազագույնը չեն կորցնում այն երկրները, որոնք երկարաժամկետ խաղացողներ են, կարողանում հնարավորինս ճշգրիտ գնահատել ռազմաքաղաքական իրադրությունը տարբեր ժամանակային կտրվածքով և ըստ այդմ` պրագմատիկ հարաբերություններ, ռազմավարական գործընկերություն կամ դաշնակցային հարաբերություններ կառուցում այս կամ այն երկրի կամ կառույցի հետ:

 ՀԳ. Այս համատեքստում ՀՀ իշխանության որդեգրած կուրսին կամ անելիքներին չեմ անդրադառնում, որովհետև սրանց արածի հետևանքը` մեր գլխին բերած հսկայական տարածքային և մարդկային կորուատներն են»,- գրել է նա:

Լրահոս

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Մեր ժամանակների հերոսը» 2025 թ. մրցանակաբաշխությանը
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը բքի պատճառով փակ է, Ելփին-Վայքը՝ դժվարանցանելի
Հաստատվել է փախստականի վկայականների ժամկետների երկարաձգումը. ՆԳՆ
Ձերբակալվել է Վաղարշապատում «Հայրենիք» կուսակցության պատասխանատու Արամ Քոչարյանը
Լավրովը նշել է Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման պայմանները
Պուտինը զորահավաքի հրամանագիր է ստորագրել
Թրամփը պատմել է Պուտինի հետ իր զրույցի մասին
Եկեղեցին անհաղթահարելի է՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսով, և բոլոր հալածանքները անցողիկ են
Խաչիկ Գալստյանը ձերբակալվել է
Դավիթ Խուդաթյանն արձակուրդ է մեկնում
Զելենսկին իր հայտարարությունների համար պատասխան է տալու․ Զախարովա
Խուզարկում են Խաչիկ Գալստյանի բնակարանը
Իշխել՝ նշանակում է ծառայել արդարությանը․ Իսահակ վարդապետ Պողոսյան
Թրամփը մեկնաբանել է Ուկրաինայի ԶՈւ–ի կողմից Պուտինի նստավայրի վրա հարձակումը
Թեժ բանավեճ. Սուրենյանց-Առաքելյան (տեսանյութ)
Քիմ Քարդաշյանին քննադատել են երեխաների նվերների պատճառով
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Եթե Շարան վաղը հաղթի ինձ, ես նրան բնակարան կնվիրեմ Երևանում․ Արման Ծառուկյան
Ինչո՞ւ է Հայաստանը հայտնվել «Կարթագենյան թակարդում». Էդուարդ Աբրահամյան (տեսանյութ)
Ուշակով. Թրամփը Պուտինին տեղեկացրել է ուկրաինական կողմի հետ բանակցությունների մասին

Լրացուցիչ նորություններ

...

Եկեղեցին անհաղթահարելի է՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսով, և բոլոր հալածանքները անցողիկ են

Իշխել՝ նշանակում է ծառայել արդարությանը․ Իսահակ վարդապետ Պողոսյան

Անչափ կարևոր է, որ սահմանապահ գյուղերի փոքրիկ բնակիչները զգան մեր ամենօրյա հոգածությունը․ Գառնիկ Դանիելյան

Սուրենյանը հայտնել է, թե Երևանում տեղումները որքան կշարունակվեն

Իմ այս բանաստեղծությունը երգ է դարձել. վարչապետը բեմում նվագակցել է երաժիշտներին (տեսանյութ)

Չի կարելի մի ձեռքով մոմ վառել, խաչակնքվել, մյուսով՝ հարվածել Տիրոջ տան սուրբ դռանը

Դավիթ Իշխանյանը գերեվարված է Բաքվի իշխանությունների կողմից, Միքայել Սրբազանը` ՀՀ-ի․ Իշխան Սաղաթելյան

Անազատության մեջ հիվանդանոցում գտնվող Միքայել Սրբազանի ծննդյան օրը բազմաթիվ մարդիկ են հավաքվել բժշկակական կենտրոնի պատերի տակ, նրանք իրենց սերն ու աղոթքներն են հղում. Ալեքսանյան

Մեծ պատիվ է ինձ համար Միքայել Սրբազանի ժամանակակիցը լինելը․ Գառնիկ Դանիելյանը շնորհավորել է Միքայել Սրբազանին

Բաքուն այս փուլում չի ձգտում ինստիտուցիոնալ և կայուն խաղաղության․ քաղաքագետ

Ստեղծվել է Եկեղեցու պաշտպանության համար հարթակ

Հանրապետականը ՀԱԿ-ին երբեք դաշինքային ձեւաչափի առաջարկ չի արել․ Արմեն Աշոտյան

Իսկ գիտե՞ք, որ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում Թուրքիայից՝ Վրաստանի տարածքով․ փորձագետ

Պատմական վկայություններ՝ Ամենայն Հայոց կաթողիկոսների և Սուրբ Էջմիածնի միաբանության կենցաղավարության մասին․ Արմեն Այվազյան

Խորհուրդ ենք տալիս զերծ մնալ նման գործելաոճից. Ավանեսյան

Ինչո՞ւ համախմբվել ամենայն հայոց կաթողիկոսի շուրջ. Սամվել դպիր Գրիգորյան

Անսա՛նք եւ առաջնորդվե՛նք Եկեղեցու շուրջ․ Հայր Ասողիկ

Թե բա՝ նրանք «նախկիններ» են. բա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. Էդուարդ Շարմազանովը պատասխանել է Նարեկ Կարապետյանին

Խաչատուր Սուքիասյանին պատկանող Gulf բենզալցակայանները կառուցվել են բացահայտ ապօրինի․ Արթուր Չախոյան

Փաշինյանը պատրաստվում է նոր և լայնածավալ գրոհ ձեռնարկել Մայր Աթոռի դեմ, սակայն քաղաքական ընդդիմությունը որևէ գործնական քայլ չի կազմակերպում․ Արմեն Այվազյան