Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե «1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին», ինչպես և նրա առաջարկը, որ նախկին երեք նախագահները բանավիճեն իր հետ, բուռն արձագանքներ են ստացել: 

Իշխանական փոքրաթիվ «սազանդարներն» շտապել են արձագանքել մոտավորապես այս ոճով՝ «ուխ», «դուխով», «դըմփ», «զըմփ», ընդդիմադիր դաշտն ու անաչառ քաղաքագետներն ու դիվանագետները հերթական անգամ փաստերով ներկայացրել են նրա հայտարարությունների մանիպուլ յատիվ բնույթը: Հարյուր հազարավոր քաղաքացիներ արձագանքել են կա՛մ Փաշինյանի գրառման ներքո, կա՛մ սոցցանցերի իրենց էջերում: Դրանց գերակշիռ մասը հայհոյանքներ են, վիրավորանքներ, առնվազն կոշտ որակումներ, որոնք հրապարակելուց զերծ կմնանք:

Բերենք մի քանի օրինակ, որոնք առավել տիպական են և բնորոշում են հանրության մեծ մասի դիրքորոշումը. «Բազմիցս ասել եք, որ Արցախի խնդրով բանակցությունները վարելու եք ձեր սեփական կետից։

Արդյունքը ապրում ենք հիմա, պատասխան տալու եք դուք», «Հրաժարական տալու իսկական ժամանակն է, գոնե էդ հարցում քաջություն դրսևորի»,«Հերիքա տուֆտես, այ Փաշինյան, ասա տենամ՝ ինչ թազա փորձանք ես բերելու գլխներիս», «Փաստացի ԼՂ-ի՝ ադրբեջանի կազմ վերադառնալը տեղի ունեցավ ձեր օրոք, ոչ նախկին նախագահների օրոք, ստելը ձեր մոտ լավ ա ստացվում փաստորեն», «բա էդ դեպքում 5000 երեխու գլուխն ինչի՞ կերար», «այ՛ կապիտուլ յանտ, քեզ ո՞վ է լուրջ վերաբերվում, որ հետդ էլ բանավիճի» և այլն:

Մի օգտատեր էլ այն բանից հետո, երբ պարզվեց Սանկտ Պետերբուրգից «թռնելու» համար քվիդով «վարակվելը», գրել էր. «Սա իրա կարճ ուղեղով փաստորեն նախագահներին «վիզ դրած» բանավիճելու էր կանչում, որ քովիդով վարակի»:

 Ուշագրավ էր նաև քաղաքագետ Վարուժան Բաբաջանյանի գրառումը. «Իշխանությունը վերցնելուց, բանակցային փաթեթին ծանոթանալուց հետո, այո՜, պետք է հրավիրեիր նախկին նախագահներին, կոնսուլտացիաներ անեիր, ասեիր, որ օբյեկտիվ պատճառներով անփորձ ես և չես տիրապետում իրավիճակին, խնդրեիր որոշակիորեն ուղղություն տալ բարդագույն խնդրի լուծման առումով, անգամ պետք է խորհրդապահական խողովակներով մշտապես կապ պահպանեիր նրանց հետ՝ հընթաս մշակելով լեքսիկոնդ, հրաժարվելով «Արցախը Հայաստան է և վերջ» մարտակոչերից, «բանակցությունները սկսում եմ իմ սեփական կետից» լոպազ մտավարժանքներից, չափազանց զգայուն համազգային հարցը անգրագետ մասսայի կերակուր դարձնելուց... 

Ա՜յ, այդ դեպքում հիմա հանգիստ կարող էիր բոլորին հրավիրել բանավեճի, գամել անարգանքի սյունին, որ էս ինչ բերեցիք իմ գլխին, ինչու ինձ ճիշտ ուղին ցույց չտվեցիք... Ի վերջո, իշխանությունը վերցնելիս դու ստացել ես պետության բոլոր ատրիբուտներով օժտված հայկական երկրորդ պետական կազմավորում՝ բավականին բարեկարգ, կառուցված հսկայական ճանապարհներով ու անվրեպ գործող ստրուկտուրաներով:

Ինքնագլուխ քաղաքական արկածախնդրությամբ և թերուս քաղաքական թիմով հրահրել ես պատերազմ և/կամ նվազագույնը ոչինչ չես արել այն կանխելու համար, բարձիթողի և անկազմակերպ վիճակում, ֆեյսբուքյան ոչ ադեկվատ լայվերով պատերազմի ընթացք ես ղեկավարել՝ դառնալով զոհերի զգալի մասի ողբերգական մահվան պատճառ, որոնցից շատերը նույնիսկ չեն հասցրել մտնել պատերազմի դաշտ, և հիմա հրավիրում ես բանավիճելու, թե ո՞վ է մեղավոր...

 Իշխանությունը, անշուշտ քաղցր բան է, և այն պահպանելու համար, անշուշտ, այդ ոչ ադեկվատ դիսկուրսը շարունակելու ես, որքան այն իր սպառողն ունի... Բայց կա մի սահման, որից այն կողմ պետությունից սկսում է գարշահոտ գալ...»:

Լրահոս

COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագիրը
Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 800 բեռնատար է կուտակվել
ԱԷԿ-ի ԺՊ է նշանակվել․ Ալիեվն ամրապնդում է Բաքվի դիրքերը Եվրոպայում
Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Մրգավետում հարսանեկան արարողության մասնակիցները, վերադառնալով տուն, այն հայտնաբերել են թալանված
Բագրատ Սրբազանը կիրակի կմեկնի Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին
Գերիների ճակատագիրը, ՀԱՊԿ-ի շուրջ անորոշությունն ու Հայաստանի նոր մարտահրավերները
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ մեկ շաբաթում ձերբակալվել է ահաբեկչության մեջ կասկածվող 70 մարդ
Թրամփը չի կարողացել համոզել Google-ին վերանվանել Ատլանտյան օվկիանոսը
Թուրքիայում հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել
Իրանը ներկայացրել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների պայմանները
Bloomberg. Մասկը հանրապետականներին աջակցելու համար ծախսել է ավելի քան 445 միլիոն դոլար
Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում
AP. Գուտերեշը Եգիպտոսի հետ կքննարկի Սուդանի, Լիբիայի և Եմենի հարցերը
Տիբեթում 7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ, ավերվել են հարյուրավոր տներ
Թրամփը չի բացառել Ուկրաինայում հակամարտության մոտալուտ ավարտը
Քուշները հերքել է գաղտնի ֆինանսական գործարքներին մասնակցելու մեղադրանքները
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում քննարկվել են հատուկ դպրոցների գործունեությանն առնչվող հարցեր
ՀԱՊԿ-ը կարող է նոյեմբերի 11-ին քննարկել Հայաստանի անդամակցության հարցը
Զովաբեր բնակավայրում «BMW»-ն հայտնվել է դաշտում․ բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար

Լրացուցիչ նորություններ

...

ԱԷԿ-ի ԺՊ է նշանակվել․ Ալիեվն ամրապնդում է Բաքվի դիրքերը Եվրոպայում

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ մեկ շաբաթում ձերբակալվել է ահաբեկչության մեջ կասկածվող 70 մարդ

Թրամփը չի կարողացել համոզել Google-ին վերանվանել Ատլանտյան օվկիանոսը

Թուրքիայում հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել

Իրանը ներկայացրել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների պայմանները

Bloomberg. Մասկը հանրապետականներին աջակցելու համար ծախսել է ավելի քան 445 միլիոն դոլար

AP. Գուտերեշը Եգիպտոսի հետ կքննարկի Սուդանի, Լիբիայի և Եմենի հարցերը

Տիբեթում 7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ, ավերվել են հարյուրավոր տներ

Թրամփը չի բացառել Ուկրաինայում հակամարտության մոտալուտ ավարտը

Քուշները հերքել է գաղտնի ֆինանսական գործարքներին մասնակցելու մեղադրանքները

Հութիները հայտարարել են Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին

Իրանը կեղծ տեղեկություններ է տարածում․ Թրամփ

Չարլզ III-ը հույս ունի, որ արքայազններ Ուիլյամն ու Հարին կհաշտվեն մինչև իր մահը

Ուիթկոֆի ինքնաթիռը վերադարձել է Միացյալ Նահանգներ

Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը և Իրանի հետ պատերազմը մոտենում են ավարտին

Մահապատժից ողջ մնացած ամերիկուհին սկսել է խոսել

Տիրանայում վերսկսվել են բախումները ցուցարարների և ոստիկանության միջև

Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին մեղադրել է տարածաշրջանն ապակայունացնելու և կեղծավորության մեջ

Թուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակի

Էբոլա տենդը հասել է Նիգերիայի մայրաքաղաք․ հայտնաբերվել է վարակման առաջին դեպքը