Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$568.79

BTC

$83902

ADA

$0.82013

ETH

$2100.58

SOL

$137.05

7 °

Yerevan

3 °

Moscow

30 °

Dubai

8 °

London

8 °

Beijing

7 °

Brussels

4 °

Rome

10 °

Madrid

BNB

$568.79

BTC

$83902

ADA

$0.82013

ETH

$2100.58

SOL

$137.05

7 °

Yerevan

3 °

Moscow

30 °

Dubai

8 °

London

8 °

Beijing

7 °

Brussels

4 °

Rome

10 °

Madrid

Հայկական արծվագորգի զարդանախշը՝ ադրբեջանական «Հաղթանակի զբոսայգում»

Monument Watch. Ադրբեջանը՝ Լեռնային Ղարաբաղի ռազմական նվաճումն ու հայ բնակչության էթնիկ զտումները փառաբանող «Հաղթանակի զբոսայգու» կենտրոնում արցախյան ավանդական հայկական «Արծվագորգի» զարդանախշով հուշարձան է տեղադրել և այն միջազգային դիտորդներին ներկայացրել COP 29-ը Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (UNFCCC) մասնակից երկրների 29-րդ համաժողովին
Ինչպես նշում է քաղաքագետ Սոսի Թաթիկյանը, այս գործողությունը հայկական մշակութային ժառանգության յուրացման հաշվին ռազմական ագրեսիա և էթնիկ զտում փառաբանող հերթական հուշարձանի կառուցումն է Ադրբեջանում։

Հարկ է նշել, որ հրապարակի կենտրոնի զարդանախշը՝ Արցախի Ջրաբերդի (Джраберд, Jraberd) հայկական ֆեոդալական իշխանության գորգագործական կենտրոնից սերված «Արծվագորգ»-ի կենտրոնական նախշն է։

«Արծվագորգի» գլխավոր զարդամոտիվը Արծիվն է։ Ըստ մասնագետների այն թևավոր Արևի կամ ուրարտական Խալդի աստվածության, ապա և զրադաշտական Ահուրամազդայի կերպավորումներից է։ Թևավոր Արևի այսպիսի պատկերագրությունը հայկական արվեստում հայտնի է դեռևս հնագույն ժամանակաշրջանից և իր արտահայտությունն է գտնում նաև Արցախ-Սյունիքի հայկական ուշ միջնադարյան գորգերում։ Այն օտարալեզու գրականության մեջ հայտնի է «Tschelaberd» անվանումով (Տե՛ս Adil Besim, Mythos und Mystik, Alte und antike Textilkunst, Wien, 1998, s. 22)։

Մեր արձագանքը

Հարկ է նշել, որ արցախյան գորգագործական ավանդույթների յուրացումը Ադրբեջանի պետական քաղաքականության մասն է կազմում: Վերջին շրջանում մշակութային յուրացման այս քաղաքականությունը միջազգային հարթակներում զգալի ակտիվությամբ է ընթանում։

Արցախի ժողովուրդն ունենալով գորգագործության հարուստ ավանդույթներ, այսօր բռնի տեղահանության արդյունքում զրկված է իր մշակութային պրակտիկան շարունակելու, իր համայնքի մշակութային կյանքում ներդրում ունենալու հնարավորությունից, որը արցախահայերի մշակույթի իրավունքի կոպիտ խախտում է՝ համաձայն Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 27-րդ և ՄԱԿ-ի տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագրի 15-րդ հոդվածների։ Ստացվում է, որ մի կողմից բռնի տեղահանությամբ Ադրբեջանի կողմից կասեցվել է արցախահայերի գորգագործության պրակտիկան, իսկ մյուս կողմից նրանք զրկվել են իրենց ոչ նյութական ժառանգությունը հարստացնելու և պահպանելու հնարավորությունից։

Ադրբեջանը, խեղաթյուրելով պատմական փաստերը, չեզոքացնում է ժառանգության իրական ավանդույթը՝ զրկելով այն իր իսկությունից։ Այն խախտում է ՅՈՒՆԵԿՕ-ի կողմից ընդունված ժառանգության իսկության սկզբունքը, քանզի համաձայն Նարայում 1994 թվականին ընդունված փաստաթղթի, ճշմարիտ ու հավաստի պետք է լինի այն գիտելիքը, որը դրվում է ժառանգության հիմքում և այն արժանահավատ տեղեկույթով պետք է պահպանվի։

Հիշեցնենք նաև որ դեռևս 2024 թվականի մայիսին Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում «Դեկորատիվ արվեստի և դիզայնի թանգարանում» «Ադրբեջանական գորգեր. հիշողության գենետիկական կոդը» խորագրով ցուցահանդես էր բացվել, որի հիմնական ցուցադրությունն ընդրկում էր Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի տարածարջանի հայկական գորգերը։ Հարկ է նշել, որ իբրև ադրբեջանական ներկայացվող գորգերում առկա նշանները, կենդանիների և թռչունների պատկերները, դեկորատիվ ձևավորման մեջ կոմպոզիցիոն նախշերը և դրանց շուրջ հավատալիքները կիրառվել են հայկական գորգագործութնան մշակույթում և ունեն դարավոր պատմություն։ Բացի այդ, 2024 թվականի նոյեմբեր ամսին նմանատիպ մեկ ցուցահանդես էլ բացվել էր Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում (https://media.az/culture/v-tbilisi-otkrylas-vystavka-azerbajdzhanskih-k…

Հայկական ժառանգության յուրացմամբ Ադրբեջանը խախտում է 2005 թ. Փարիզում ընդունված «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» և «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» 1965 թ. ՄԱԿ-ի կոնվենցիաները։

Ադրբեջանի պետական նպատակամիտված այս քաղաքականության իրագործումը խաթարում է արցախահայերի ինքնությունը և այն ապագա սերունդներին փոխանցելու հնարավորությունը։

Լրահոս

Ուկրաինան ԱՄՆ-ի օգնության դադարեցումից հետո զենքի մատակարարումների աուդիտ է անցկացնում
Միջազգային ընտանիքը պետք է ճնշումներ բանեցնի` ազատ արձակելու Արցախի գերիներին. ՀՅԴ Լիբանանի հայ դատի մարմին
Ուկրաինան այլևս չի կարողանա հարվածել Ռուսաստանին․ WSJ
Բրիտանիան հայտարարել է, որ կշարունակի աջակցել Կիևին՝ չնայած ԱՄՆ-ի որոշումներին
ՀՀ օրհներգը կհնչի նաև մանկապարտեզներում և ուսուցման այլ հաստատություններում. Անդրեասյան
Վարորդը ոչ թե ծածնել է Ադրբեջանի դրոշը, այլ քարշ է տվել` որպես անարգանք (տեսանյութ)
Բաքվից արձագանքել են ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի հայտարարությանը՝ գերիների ազատ արձակման վերաբերյալ (տեսանյութ)
Բոլիվիայում 31 մարդ է զոհվել ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով
Մասկը Զելենսկիին առաջարկել է հրաժարվել իշխանությունից և հեռանալ Ուկրաինայից
Ավստրալիայի վարչապետը հնարավոր է համարել Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելը
Ցավում եմ, որ Ադրբեջանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը պատանդ է վերցրել. Ալեն Սիմոնյան
Իտալիան հրաժարվել է ռազմական անձնակազմ ուղարկել Ուկրաինա
Ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի ևս մեկ պաշտոնյա
Մոսկվան ողջունում է խաղաղ կարգավորման վերաբերյալ Թրամփի հայտարարությունները
Եթե ես գերի ընկնեմ, կամ ինքնաթիռում լինեմ, և հարց լինի Հայաստանի գոյության, խփե՛ք այդ ինքնաթիռը․ Սիմոնյան
Իսրայելի արտգործնախարար. Գազայում մարդասիրական օգնությունը ՀԱՄԱՍ-ի համար դարձել է եկամտի աղբյուր
Թուրքիայի դեսպան Քիրլանգիչին կանչել են Իրանի ԱԳՆ․ ԶԼՄ
Վարդան Ղուկասյանին կարտաքսեն Հայաստան (տեսանյութ)
Վարդան Ղուկասյանին Հայաստան բերելու անհրաժեշտությունը վերացել է. փաստաբան
Ռուբեն Վարդանյանի գործուղված լինելու-չլինելու փաստը չի փոխում այն հանգամանքը, որ ինքը մեր հայրենակիցն է և ամեն ինչ պետք է արվի, որ ինքը վերադառնա. Ալեն Սիմոնյան

Լրացուցիչ նորություններ

...

Ուկրաինան ԱՄՆ-ի օգնության դադարեցումից հետո զենքի մատակարարումների աուդիտ է անցկացնում

Ուկրաինան այլևս չի կարողանա հարվածել Ռուսաստանին․ WSJ

Բրիտանիան հայտարարել է, որ կշարունակի աջակցել Կիևին՝ չնայած ԱՄՆ-ի որոշումներին

Բոլիվիայում 31 մարդ է զոհվել ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով

Մասկը Զելենսկիին առաջարկել է հրաժարվել իշխանությունից և հեռանալ Ուկրաինայից

Ավստրալիայի վարչապետը հնարավոր է համարել Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելը

Իտալիան հրաժարվել է ռազմական անձնակազմ ուղարկել Ուկրաինա

Մոսկվան ողջունում է խաղաղ կարգավորման վերաբերյալ Թրամփի հայտարարությունները

Իսրայելի արտգործնախարար. Գազայում մարդասիրական օգնությունը ՀԱՄԱՍ-ի համար դարձել է եկամտի աղբյուր

Թուրքիայի դեսպան Քիրլանգիչին կանչել են Իրանի ԱԳՆ․ ԶԼՄ

Սթարմերը նշել է, որ Բրիտանիան հավատարիմ է Կիևին աջակցելուն

Ապստամբները գրավել են Կոնգոյի արևելքում գտնվող գյուղը

Ռադան հայտարարել է, որ Ուկրաինան վեց ամսվա համար կունենա սպառազինության բավարար պաշար

Պեսկով․ Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են Բելառուսի ղեկավարի մոտալուտ այցը Ռուսաստանի Դաշնություն

Սերբիայի փոխվարչապետն ասել է, որ չի զարմանա եվրոպացիների կողմից Ուկրաինայի մասնատմամբ

Ֆոն դեր Լայենը առաջարկել է ԵՄ վերազինման ծրագիր՝ 800 միլիարդ եվրո բյուջեով

Ֆրանսիայի ԱԳՆ. Ուկրաինային ԱՄՆ օգնության դադարեցումը հետաձգում է խաղաղ կարգավորումը

Սիյարտոն Ռուբիոյի հետ կքննարկի Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների թուլացման հնարավորությունը

The Times of India. Իսրայելը կոչ է անում Հնդկաստանին ՀԱՄԱՍ-ն ահաբեկչական խմբավորում հայտարարել

Հեզբոլլահը Սիրիայում իշխանափոխությունն անվանել է ռազմավարական կորուստ