Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Պարգևավճարների աճ, չիրականացվող ծրագրեր՝ Երևանի պատկերը 2025-ին. «Լույս» հիմնադրամ


«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Երևան քաղաքի 2025թ. բյուջեն։ 2025թ. բյուջեի եկամուտների հարցում քաղաքային իշխանությունները մեծ չափով հույսը դրել են նոր «ֆիսկալ օգնականի»՝ հասարակական տրանսպորտի ուղեվարձերի բարձրացման վրա։

2024թ. բյուջեով պլանավորված եկամուտների հավաքագրմանն «օգնում են» գույքահարկի հաշվարկման նոր մեթոդաբանությունը և 2024թ. հունվարի 1-ից ավտոկայանման վճարի դրույքաչափերի կտրուկ բարձրացումը։ 2025-ին դրանց կավելանա նաև հասարակական տրանսպորտի ուղեվարձերի կտրուկ բարձրացումը, որի հաշվին ակնկալվում է ապահովել 21.3 մլրդ դրամ լրացուցիչ եկամուտ կամ Երևան քաղաքի սեփական եկամուտների գրեթե քառորդ մասը։

 Ի դեպ, բյուջեի սեփական եկամուտները բացարձակ մեծությամբ աճելու են ավելի քիչ, քան դրանց մեջ մտնող եկամտատեսակներից միայն երկուսը՝ հանրային տրանսպորտի ուղեվարձերի գումարը՝ պայմանավորված դրանց կտրուկ բարձրացմամբ և անշարժ գույքի դիմաց գանձվող գույքային հարկերը՝ պայմանավորված գույքահարկի հաշվարկման նոր մեթոդաբանության կիրառմամբ։

Իսկ սեփական եկամուտներ հանդիսացող մնացած եկամտատեսակների գումարային մեծությունը նվազելու է։Այսինքն՝ բյուջեի եկամուտներն աճելու են, սակայն այդ աճն առավելապես պայմանավորված չի լինելու քաղաքային իշխանությունների աշխատանքի արդյունավետության բարձրացմամբ։

Կապիտալ ծախսերը նվազելու են։ Մի շարք ծրագրերի պլանավորման գործընթացը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս։Բյուջեի ոչ ֆինանսական ակտիվների գծով գործառնությունների մեծությունը 2024թ. ցուցանիշից 41.9%-ով պակաս է։ Այդ ցուցանիշի հիմնական մասը հանդիսացող կապիտալ ծախսերը ևս նվազելու են՝ 24.4%-ով։

Չի բացառվում, որ կապիտալ ծախսերի պլանային մեծության կրճատումը պայմանավորված է նաև դրանց՝ նախորդ մի քանի տարիների և ընթացիկ տարվա 9 ամիսների ցածր կատարողականով։ Ըստ էության, կապիտալ ծախսերի ցածր կատարողականի տարիներ ի վեր ձևավորված «տխուր ավանդույթը» շարունակվում է։

Փոխարենը պարգևատրումների ֆոնդը, ինչպես նախորդ 2 տարիներին, 2025-ին ևս «տպավորիչ» աճ է ունենալու։ Պարգևատրումների, դրամական խրախուսումների և հատուկ վճարների համար 2025-ի բյուջեով հատկացվող միջոցները 2024-ի համեմատ ավելացվել են 46.1%-ով։ Ի դեպ, այդ ցուցանիշի ոչ պակաս «տպավորիչ» աճեր էին արձանագրվել նաև 2023-ի և 2024-ի բյուջեներում։

Վերջին 3 տարվա կտրվածքով պարգևատրումների ֆոնդը կաճի ավելի քան 4.1 անգամ։Քաղաքային զարգացման առումով կարևոր նշանակություն ունեցող մի քանի ծրագրերի գծով ֆինանսավորումը նվազելու է։ Մասնավորապես, օրինակ, «Ասֆալտ-բետոնյա ծածկի վերանորոգում և պահպանում» ծրագրով նախատեսված գումարը 2024-ի տարեկան ճշտված պլանի ցուցանիշից պակաս է 28.2%-ով։

Արժե հիշատակել նաև «Կամրջային կառուցվածքների վերականգնում և պահպանում» ծրագիրը, որի համար նախատեսվել է 2024թ. բյուջեի ցուցանիշից 24.4%-ով պակաս՝ 295.0 մլն դրամ, իսկ 9 ամիսներին ծախսվել է տարեկան ճշտված պլանի ընդամենը 12.7%-ը:

Մինչդեռ տրանսպորտային բեռնաթափման նպատակի իրականացումը, անկասկած, պայմանավորված է նաև այս ծրագրի արդյունավետ իրականացումով։Որոշ առաջնային ծրագրերի գծով էլ հատկացվող միջոցները, ճիշտ է, աճելու են, սակայն նախորդ տարիներին դրանց գծով արձանագրվել է խիստ ցածր կատարողական, և դժվար է հավատալ, որ 2025-ին կհաջողվի ապահովել նշված ավելացված ծախսերի կատարումը։

Այդպիսի ծրագրերից կարելի է առանձնացնել «Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների կառուցում (պատվիրակված լիազորություններ)» ծրագիրը, որի գծով (մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման աշխատանքների իրականացման համար) 2025թ. բյուջեով հատկացվել է 2024թ. հաստատված բյուջեի ցուցանիշից 2.4 անգամ ավելի մեծ գումար, չնայած ընթացիկ տարվա 9 ամիսներին նշված ծրագրով ընդհանրապես ծախս չի կատարվել։

Փոխարենը կան որոշ ծրագրեր, որոնց գծով ծախսերի նախատեսվող աճն առնվազն տարակուսելի է։ Ընդ որում, դրանցից շատերի դեպքում աճը շարունակական բնույթ է կրում։

Տարակուսելի օրինակ է «Տոնական-արտաքին ձևավորում» ծրագրի գծով հատկացումների շեշտակի ավելացումը։ Այս անգամ դրանք էապես գերազանցել են նույնիսկ անցյալ տարվա «ռեկորդը» և 2025-ին՝ 2024-ի համեմատ աճելու են շուրջ 6 անգամ։

Նկատի ունենալով, որ դրանք 2024-ի բյուջեում ևս կտրուկ՝ 3.1 անգամ ավելացվել էին, ստացվում է, որ 2 տարվա ընթացքում դրանք աճելու են 18.6 անգամ։

Վերլուծությունն ամբողջությամբ՝ այստեղ:   

Լրահոս

«Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով պարտվեց
Հութիները հայտարարել են Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին
Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն
Մաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելը
Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին
Ցնցումների մեջ է հայտնվելու քաղաքական դաշտը․ նոր «աժիոտաժ» է սպասվում
Եվրոպայի փողոցները եռում են․ ցույցեր Հունաստանում, Ալբանիայում ու Ֆրանսիայում
Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով
Կիևը հրթիռակոծվում է, Պուտինը պատրաստ է բանակցել․ Եվրոպան փնտրում է իր դերը
Իրանը կեղծ տեղեկություններ է տարածում․ Թրամփ
Հուսով ենք՝ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի
Մեր ինքնիշխանության «արծիվը» մտքում սցենար ունի․ մեկ ամիս ժամանակ ունենք․ Սուրենյանց
Թրամփը Կիևի վրա ռուսական հարձակման ձախողման մեջ մեղադրել է մի «հիմար գեներալի»
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը
Կեղծ հայտարարություններ ու խարդախություն. ԵՄ-ն պաշտոնական հետաքննություն է սկսել Booking.com-ի դեմ
ԹՐԻՓՓ, ՀԱՊԿ և 1,2 մլրդ դրամի գույք․ Հայաստանի շուրջ օրվա գլխավոր թեմաները
Քրվարույթ՝ Մասիսի ՔՊ-ական թեկնածուի նկատմամբ. Ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականը
Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո
Իրակլի Կոբախիձեն ընդունել է Աննա Վարդապետյանին
Հայ ականավոր բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը նշել է իր 66-ամյակը

Լրացուցիչ նորություններ

...

ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել

Ադրբեջանցի հովիվը հատել է ՀՀ սահմանը․ որտե՞ղ է նա այս պահին

Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմին

Շվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ

Ամպերից վեր. Պլեխանովի անվան համալսարանի դրոշը՝ Արագածի գագաթին

Չի՛ կարող լինել խաղաղություն, եթե դրա լուծումները չեն տրվում. Նարե Արամյան

Մեր պետությունը այնպիսի քաղաքականություն է որդեգրել, որ ոչ մի ձև Արցախի հարցը չեն բարձրացնելու

Կոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվել

Պատերազմ, ճգնաժամ, բռնություն․ ինչպիսի՞ սերունդ է մեծանում․ հոգեբանի մեկնաբանությունը

HAYRIK HARVEST․ նոր միջազգային գաստրոնոմիական նախագիծ, որը միավորում է տարբեր խոհարարական մշակույթներ Երևանում

Միգրանտներ եվրոպական ապագայի դիմաց. ի՞նչ գին է պատրաստ վճարել Հայաստանը

Հասարակության բևեռացում և ատելության խոսք․ Անահիտ Մանասյանն Ավստրալիայում է

Սպասվում է կարճատև անձրև. եղանակային կանխատեսում

Հայաստանը ՄԱԿ-ում անդրադարձել է նոր ատոմակայանին անվտանգ անցման կարևորությանը

Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը

Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան

Փարիզում մոտ 100 մարդ հարձակվել է CNews հեռուստաալիքի գլխավոր գրասենյակի վրա

Հայրը վրաերթի է ենթարկել 1․5 տարեկան աղջնակին․ Սեռական ոտնձգություն դպրոցում 7 տղայի մասնակցությամբ

Կենսաբազմազանության պահպանման նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է բավարար ֆինանսավորում

Հայրը սեռական բռնության է ենթարկել դստերը․ 6-ամյա երեխան ինքնագլորով մահացու վրաերթի է ենթարկվել