Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Բլինքենը չի բացառել Թրամփի օրոք Մոսկվայի հետ արդյունավետ շփումները

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հույս է հայտնել, որ Վաշինգտոնում նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո Ռուսաստանի հետ արդյունավետ շփումների հնարավորություն կլինի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցով, այս մասին Բլինքենը հայտարարել է Նյու Յորքում դեկտեմբերի 18-ին անցկացված Արտաքին հարաբերությունների խորհրդի նիստում։


ԱՄՆ պետքարտուղարը ևս մեկ անգամ կրկնել է, որ Ռուսաստանը պատրաստակամություն չի ցուցաբերել Ուկրաինայում իրադրության կարգավորման շուրջ լուրջ քննարկումներ անցկացնել ամերիկյան հեռացող վարչակազմի հետ։ «Հիմա, երևի, եկել է այն պահը, երբ նման քննարկումներն ավելի արդյունավետ կլինեն։ Հուսով եմ, որ այդպես է։ Վստահ եմ, որ հաջորդ վարչակազմը, հնարավորության դեպքում, կփորձի նման քննարկումներ ունենալ և կհասկանա, թե արդյոք մենք կարող ենք գոնե մոտ ժամանակում հասնել Ուկրաինայում ինչ-որ կարգավորման՝ պայմանով, եթե դա ընդունելի լինի ուկրաինացիների համար», - ասել է Բլինքենը: 


Միաժամանակ նա նշել է, որ Վաշինգտոնը կապեր է պահպանում Մոսկվայի հետ բանտարկյալների փոխանակման, միջուկային զենքի կիրառման հնարավորության, տիեզերքի ռազմականացման և այլ հարցերի շուրջ։Բլինքենի համոզմամբ՝ Մոսկվան Ուկրաինայում պատերազմ չի սկսել՝ ելնելով Ռուսաստանի անվտանգության հետ կապված մտահոգություններից, այլ ավելի շուտ՝ «իմպերիալիստական» ձգտումներից։


«Եթե վերջին երկու տարվա ընթացքում մենք զգացած լինեինք, որ ստեղծվել է իրավիճակ, երբ Ռուսաստանը պատրաստ է լուրջ քննարկում ունենալ Ուկրաինայի (հակամարտությունը) արդարացի և տևական կերպով լուծելու շուրջ, ապա մենք առաջինը կգնայինք այդ քննարկմանը։ Ես շատ կցանկանայի հնարավորություն ունենալ այդ քննարկումը վարելու։ Ցավոք, մեր ունեցած բոլոր տեղեկությունները ցույց են տալիս, որ նրանք պարզապես լուրջ չեն տրամադրված դրան, և դա ժամանակի կորուստ կլիներ», - ասել է ԱՄՆ պետքարտուղարը։  


ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակից հետո Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պետք է պատրաստ լինի գործարքի գնալ՝ ակնարկելով հնարավոր փոխզիջումների մասին։ Իր նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփը բազմիցս հայտարարել էր, որ իր իշխանության գալուց հետո 24 ժամվա ընթացքում կդադարեցնի ռուս-ուկրաինական հակամարտությունը։ 

Լրահոս

«Քվեարկել ընդդեմ վարչական լծակներ, սպառնալիքներ և ընտրակաշառք կիրառող թեկնածուների ու քաղաքական ուժերի»․ Փաշինյան
Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»
Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ «Ժողովուրդ»
Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել
Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»
Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել
Ռուսաստանը և Իրանը քննարկել են ԵԱՏՄ-ի հետ Թեհրանի համագործակցությունը
Նավթային աղտոտման առավել բարձր մակարդակ է գրանցվում Կարմիր, Սև և Միջերկրական ծովերում
Մակրոնը ցուցարարների պահանջներն արդարացի է համարել
Հայ պատանի բռնցքամարտիկը Թուրքիայում հաղթել է թուրք մրցակցին
Կոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվել
Իլոն Մասկը խոստացել է ԱՄՆ-ի յուրաքանչյուր երեխայի SpaceX-ի մեկական բաժնետոմս նվիրել
ՆԱՏՕ-ն սկսել է իր հակաօդային պաշտպանության համակարգի լայնածավալ վերափոխումը. ԶԼՄ-ներ
Էմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է
Ուկրաինայում կարգավորումն անհնար է առանց Կիևի ներկայացուցիչների մասնակցության. Պեսկով
«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան
99-ամյա կինը ռեկորդ է սահմանել՝ թռչելով ինքնաթիռի թևին, Փարիզում՝ շքեղ խանութների թալան

Լրացուցիչ նորություններ

...

Ռուսաստանը և Իրանը քննարկել են ԵԱՏՄ-ի հետ Թեհրանի համագործակցությունը

Մակրոնը ցուցարարների պահանջներն արդարացի է համարել

Իլոն Մասկը խոստացել է ԱՄՆ-ի յուրաքանչյուր երեխայի SpaceX-ի մեկական բաժնետոմս նվիրել

ՆԱՏՕ-ն սկսել է իր հակաօդային պաշտպանության համակարգի լայնածավալ վերափոխումը. ԶԼՄ-ներ

Ուկրաինայում կարգավորումն անհնար է առանց Կիևի ներկայացուցիչների մասնակցության. Պեսկով

«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան

ԱՄՆ-ն Կենտրոնական Ասիա է գալիս երկարաժամկետ համագործակցության համար. Ռուբիո

Ֆրանսիայի մի շարք քաղաքներում մասնակի պարետային ժամ է սահմանվել

Միլանում տեղի ունեցած անկարգություններից հետո 32 մարդ է ձերբակալվել

Կատարը կուժեղացնի իր օբյեկտների պաշտպանությունը Իրանի հարվածներից հետո

Վրաստանը պնդում է, որ ԵՄ-ն կործանում է Եվրոպայի քաղաքակրթությունը

Փարիզում ցուցարարները փակել են Լուվրի մուտքը

Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարությունը ընդունել է մի քանի քաղաքներում վերահսկողության կորուստը

Հյուսթոնից Փարիզ թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել

Արաղչին զգուշացրել է ԱՄՆ-ին հանրապետության վրա հնարավոր կրկնակի հարձակման դեպքում վտանգի մասին

Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին կորցրել է Ուկրաինայի մեծ մասը

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը հրաժարական է տվել բողոքի ցույցերի պատճառով

Թրամփ. Զելենսկու հարձակումները ռուսական նավթավերամշակման գործարանների վրա լուրջ վնաս են հասցնում դիզելային վառելիքի համաշխարհային շուկաներին

Հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում 110 ավիահարված և հրթիռային հարձակում է իրականացրել

Իսպանիայում «Ադամ» փոթորկի պատճառով հայտարարել են վտանգի կարմիր մակարդակ