Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Սիրիան սպառնալիք չէ աշխարհի համար. Շարաայի հարցազրույցը BBC-ին

Սիրիայի դե ֆակտո ղեկավար Ահմեդ աշ Շարաան (Աբու Մուհամեդ ալ Ջուլանի) հայտարարել է, որ երկիրն արդեն ուժասպառ է եղել պատերազմից։ Նա շեշտել է, որ Սիրիան սպառնալիք չի հանդիսանում հարևան երկրների և Արևմուտքի համար, Շարաան Դամասկոսում հարցազրույց է տվել BBC-ին՝ կոչ անելով երկրներին չեղարկել Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները։ «Այժմ, այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ, պատժամիջոցները պետք է չեղարկվեն, քանի որ դրանք ուղղված էին հին ռեժիմի դեմ։ Զոհի և բռնաճնշողի հետ չպետք է նույն կերպ վարվել», - ասել է նա։


Շարաան իր «Հայաթ Թահրիր աշ-Շամ» (ՀԹՇ) խմբավորման հետ գլխավորել է զինված ընդդիմությունը, որոնք Սիրիայում մի քանի օրվա ընթացքում տապալեցին իշխանությունը և անցումային կառավարություն ստեղծեցին՝ ստիպելով նախագահ Բաշար ալ-Ասադին փախչել երկրից։ Նա նշել է, որ ՀԹՇ-ն պետք է հեռացվի ահաբեկչական կազմակերպությունների ցուցակներից, որոնցում ընդգրկվել է մի շարք երկրների և կազմակերպությունների կողմից, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, ԵՄ-ի, Ռուսաստանի, ՄԱԿ-ի։Սիրիայում իշխանության եկած ընդդիմության ղեկավարը նաև հերքել է այն հաղորդումները, թե ցանկանում է Սիրիան վերածել Աֆղանստանի։ Շարաան նշել է, որ երկու երկրները շատ տարբեր են, ունեն տարբեր ավանդույթներ։ Նա ընդգծել է, որ հավատում է կանանց կրթության իրավունքին։  


«Մենք Իդլիբում համալսարաններ ունենք ավելի քան ութ տարի, - ասել է Շարաան՝ նկատի ունենալով Սիրիայի հյուսիս-արևմտյան նահանգը, որը գտնվում է ապստամբների վերահսկողության տակ 2011 թվականից ի վեր: - Կարծում եմ՝ բուհերում կանանց բաժինը 60%-ից ավելի է»։ Իսկ այն հարցին՝ արդյոք կթույլատրվի ալկոհոլ օգտագործելը, Շարաան ասել է. «Շատ բաներ կան, որոնց մասին ես ուղղակի իրավունք չունեմ խոսելու, քանի որ դրանք իրավական խնդիրներ են»: Նա հավելել է, որ կստեղծվի «սիրիական իրավական փորձագետների հանձնաժողով՝ սահմանադրություն գրելու համար:


 «Նրանք կորոշեն: Եվ ցանկացած ղեկավար կամ նախագահ կհետևի օրենքին», - ասել է նա։ BBC-ն նշում է, որ Շարաան հանգիստ է եղել հարցազրույցի ժամանակ, կրել է քաղաքացիական հագուստ և փորձել է վստահություն ներշնչել բոլոր նրանց, ովքեր կարծում են, որ ապստամբ խմբավորումը դեռ չի հրաժարվել իր ծայրահեղական անցյալից։


Ըստ լրատվամիջոցի՝ բազմաթիվ սիրիացիներ չեն հավատում նրան։ Օտարերկրյա մի քանի երկրների ներկայացուցիչներ արդեն շփումներ են ունեցել Սիրիայի անցումային կառավարության հետ։

Լրահոս

Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»
Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել
Ռուսաստանը և Իրանը քննարկել են ԵԱՏՄ-ի հետ Թեհրանի համագործակցությունը
Նավթային աղտոտման առավել բարձր մակարդակ է գրանցվում Կարմիր, Սև և Միջերկրական ծովերում
Մակրոնը ցուցարարների պահանջներն արդարացի է համարել
Հայ պատանի բռնցքամարտիկը Թուրքիայում հաղթել է թուրք մրցակցին
Կոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվել
Իլոն Մասկը խոստացել է ԱՄՆ-ի յուրաքանչյուր երեխայի SpaceX-ի մեկական բաժնետոմս նվիրել
ՆԱՏՕ-ն սկսել է իր հակաօդային պաշտպանության համակարգի լայնածավալ վերափոխումը. ԶԼՄ-ներ
Էմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է
Ուկրաինայում կարգավորումն անհնար է առանց Կիևի ներկայացուցիչների մասնակցության. Պեսկով
«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան
99-ամյա կինը ռեկորդ է սահմանել՝ թռչելով ինքնաթիռի թևին, Փարիզում՝ շքեղ խանութների թալան
Նեթանյահուն հավանական է համարել Թուրքիայի հետ պատերազմը. Փաշինյանը 25 հազար եվրո է ստացել
36 տարիների պատմությունը մեզ պարտավորեցնում է պահպանել մեր ազգային ինքնությունը. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն
Թրամփի ճնշումը Կիևի վրա, Իրանի կոշտ զգուշացումը ԱՄՆ-ին և Մոսկվա-Փհենյանի «անպարտելի» դաշինքը
ԱՄՆ-ն Կենտրոնական Ասիա է գալիս երկարաժամկետ համագործակցության համար. Ռուբիո
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի աշխատանքների ընթացքը

Լրացուցիչ նորություններ

...

Ռուսաստանը և Իրանը քննարկել են ԵԱՏՄ-ի հետ Թեհրանի համագործակցությունը

Մակրոնը ցուցարարների պահանջներն արդարացի է համարել

ՆԱՏՕ-ն սկսել է իր հակաօդային պաշտպանության համակարգի լայնածավալ վերափոխումը. ԶԼՄ-ներ

Ուկրաինայում կարգավորումն անհնար է առանց Կիևի ներկայացուցիչների մասնակցության. Պեսկով

«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան

ԱՄՆ-ն Կենտրոնական Ասիա է գալիս երկարաժամկետ համագործակցության համար. Ռուբիո

Ֆրանսիայի մի շարք քաղաքներում մասնակի պարետային ժամ է սահմանվել

Միլանում տեղի ունեցած անկարգություններից հետո 32 մարդ է ձերբակալվել

Կատարը կուժեղացնի իր օբյեկտների պաշտպանությունը Իրանի հարվածներից հետո

Վրաստանը պնդում է, որ ԵՄ-ն կործանում է Եվրոպայի քաղաքակրթությունը

Փարիզում ցուցարարները փակել են Լուվրի մուտքը

Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարությունը ընդունել է մի քանի քաղաքներում վերահսկողության կորուստը

Հյուսթոնից Փարիզ թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել

Արաղչին զգուշացրել է ԱՄՆ-ին հանրապետության վրա հնարավոր կրկնակի հարձակման դեպքում վտանգի մասին

Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին կորցրել է Ուկրաինայի մեծ մասը

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը հրաժարական է տվել բողոքի ցույցերի պատճառով

Թրամփ. Զելենսկու հարձակումները ռուսական նավթավերամշակման գործարանների վրա լուրջ վնաս են հասցնում դիզելային վառելիքի համաշխարհային շուկաներին

Հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում 110 ավիահարված և հրթիռային հարձակում է իրականացրել

Իսպանիայում «Ադամ» փոթորկի պատճառով հայտարարել են վտանգի կարմիր մակարդակ

Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը