Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$651.79

BTC

$105838

ADA

$0.674143

ETH

$2515.37

SOL

$150.38

27 °

Yerevan

27 °

Moscow

35 °

Dubai

17 °

London

27 °

Beijing

16 °

Brussels

21 °

Rome

31 °

Madrid

BNB

$651.79

BTC

$105838

ADA

$0.674143

ETH

$2515.37

SOL

$150.38

27 °

Yerevan

27 °

Moscow

35 °

Dubai

17 °

London

27 °

Beijing

16 °

Brussels

21 °

Rome

31 °

Madrid

Մսավաճառների խնդիրը սպանդանոցների պակասը չէ, ավելի խորքային խնդիր կա․ Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյան

«Գում»-ի շուկայում մսավաճառների հետ ՍԱՊՄ-ի աշխատակիցների և ոստիկանական ուժեղացված ստորաբաժանումների մասնակցությամբ օրերս տեղի ունեցած միջադեպը ավարտվեց ձերբակալություններով: Սննդի անվտանգության անհրաժեշտությունը որևէ մեկը չի կարող վիճարկել, բայց արդյո՞ք տեղի ունեցածը դրա երաշխիքներից էր: Այդ միջադեպի իրավական հարցադրումերի առնչությամբ ստորև ներկայացնում ենք Euromedia24.com-ի հարցազրույցը իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանի հետ: 

- Պարոն Դանիելյան, ո՞վ է մեղավոր մինչև «Գում»-ի շուկայում հայտնի ձերբակալություններով ստուգայցը, տևական ժամանակով քաղաքացիներին անվերահսկելի մեծ քանակով միս վաճառելու համար՝ մսավաճառը, թե՞ վերահսկող մարմինը:

- Հսկողության ոլորտներ կան, որոնց դեպքում կիրառման միակ խելամիտ մեթոդաբանությունը դիտվում է տեսչական գործառույթը, ինչն ինքնին ենթադրում է պարբերականություն, քանզի իրավաչափ ու տրամաբանական չէ ստուգումներ ծրագրավորելը, նախապես 3 օր առաջ զգուշացնելը, վերստուգումների համար թույլտվություն ստանալը և այլն:

Ուստի նշված պարագայում խորհրդային կառավարման համակարգին բնորոշ, այսպես կոչված՝ ստուգայցերը ոչ միայն կիրառելի չեն, այլև անարդյունավետ են: Եվ երբ այս տարրական նախապայմանն անտեսվում է, հետևանքները անխուսափելի լինում են անհարկի բախումների և սոցիալական դժգոհություններ գեներացնելու տեսքով: Ինչ խոսք, սննդամթերքի անվտանգությունը չափազանց առանցքային խնդիր է, սակայն դրա լուծումը սոսկ սպանդանոցներին առնչվող իրավիճակային կարգավորումները չեն: Ձևավորված վարչահրամայական մշակույթն այնպիսին է, որ պետական պաշտոնյան իր գործունեությունը պատկերացնում է առավելապես հետևողականորեն պահանջներ ներկայացնելով և հարկադրանքի տարաբնույթ միջոցներ կիրառելով, անտեսելով, որ նախ՝ անհրաժեշտ է ստեղծել ակնկալվող իրավաչափ վարքագծի նվազագույն պայմաններ: Ամեն ինչ ընկալվում է անընդունելի վարքագիծը իբր վախի ազդեցությամբ կանխարգելելու անհեռանկար հարթությամբ: Հանրային դժգոհության ցանկացած դրսևորում անվերապահորեն ընկալվում է իբրև ոչ իրավաչափ վարքագիծ։

Ընդ որում, այդպիսի մթնոլորտում նաև նվազում են քաղաքացիների ողջամիտ ակնկալիքները, նրանք արդեն բավարարվում են զուտ երկրորդական հարցերի մասին խոսելով, հույս չունենալով, որ համակարգային լուծումները իրատեսական են: Մինչեռ՝ խնդիրը խորքային ու համալիր լուծում է պահանջում, մասնավորապես՝ խնդրի լուծման բանալին սպանդանոցների քանակը չէ, այլ այդ ծառայությունից օգտվելու տարրական պայմանների բացակայությունը:

Ըստ էության, վակուումը լրացնում են ոչ թե ծանր աշխատանքով մսամթերք արտադրողները, այլ պետական անկատար կառուցակարգերին փոխարինելու եկած մասնավոր սուբյեկտները, որոնք ինքնուրույն լուծում են մսամթերքի փոխադրման, վաճառքի և բոլոր այլ հարակից հարցերը։ Բնորոշ է այն, որ սպանդանոցները ազատված են անգամ կենդանիների տրանսպորտային փոխադրման պարտականությունից և այլն:

Հավելենք, որ ստուգայցերը որպես կանոնավոր տեսչական գործառույթների այլընտրանք դիտելը կարող է հանգեցնել կոռուպցիոն ռիսկերի. հանրությունը միանգամայն արդարացիորեն չի կարող ելակետ ընդունել, որ տևական ժամանակով կանոնավոր հսկողություն չիրականացնող և միայն աշխատանքի իմիտացիա ապահովող աղմկոտ ստուգայցերին նախապատվություն տվող կառույցի աշխատակիցները ի զորու չէին կանխարգելել ապօրինությունները:

- Ի վերջո սպանդանոցային մորթի եղանակը օրենքի ուժ է ստացել վաղուց, իսկ նախազգուշական այցերի ու տուգանքների մասին ոչինչ չի հաղորդվել։ Չմոռանանք հենց դեպքի վայրում ՍԱՏՄ պաշտոնյայի իբր տեղի ունեցած ստուգայցերի մասին հայտարարությունը, որը հերքվեց հենց այդ պահին իր առջեւ կանգնած մի քանի մսավաճառների կողմից ու պաշտոնյան հակափաստարկ չուներ։ Եթե մարզերում անգամ նվազագույն չափով չկան սպանդանոցներ, ինչը լրջագույն կասկածի տակ է դնում, որ մորթի կազմակերպումն ամբողջովին իրականացվում է հենց այդ սպանդանոցներում, պարզապես ձևական տրվում են փաստաթղթեր, արդյո՞ք սա ևս չպիտի դառնա նույն ՍԱՏՄ և այլ վերահսկող մարմինների վերահսկողության առարկա: Ոլորտի փորձագետները ևս պնդում են փաստաթղթերի ձևական լինելու մասին և հիմնավորում են, որ պետությունն շտապողականություն է ցուցաբերել օրենքի ընդունման հարցում, քանի որ ակնհայտ թերի է սպանդանոցների եղած ռեսուրսը։

- Ոլորտի կառավարման կառուցակարգերն ու ընթացակարգերը այնքան թերի ու խոցելի են, որ պարզապես չի բացառվում անընդունելի պրակտիկայի ձևավորումը: Նախ, իհարկե, սպանդանոցներում համապատասխան հսկողություն իրականացնելը ևս վերապահված է ՍԱՊՄ-ին, դա հստակ ամրագրված է «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքով, որի 21-րդ հոդվածով կարգավորված են նաև այդ ոլորտում պաշտոնյայի լիազորությունները:

Ըստ էության, այդ հսկողությունն էլ չի կարող արդյունավետ լինել, քանզի բուն ընթացակարգը համալիր կարգավորված չէ: Անասնապահութամբ զբաղվելը պետք է գրավիչ դարձնելու համար ոչ միայն սոսկ տարաբնույթ պահանջներ առաջադրել, այլև դրանք ուղեկցել նվազագույն պայմաններով: Օրինակ, եթե անասունների տեղափոխումը լիներ կանոնակարգված, մասնավորապես՝ կենտրոնացված և մասնագիտական հարթությամբ իրականացվեր սպանդանոցների կողմից, ապա սեփականատերը չէր էլ մտածի այդ հոգսը զարտուղի ճանապարհով հաղթահարելու մասին, ընդհանրապես չէր մտահոգվի սպանդանոցների քանակով և հեռավորությամբ, չէր փնտրի այլնընտրանքային ծառայություններ մասնավոր սուբյեկտների:

Ընդ որում, իրավաչափ լուծումները կհանգեցնեին միջոցների էական ու համընդհանուր խնայողության, տրանսպորտային փոխադրումները կդառնային անհամեմատ ավելի արդյունավետ:

- Արդյո՞ք մսի առգրավման դեպքում կշռելուց և փաստաթղթավորելուց հետո նախապայման չէ տնտեսվարողների ներկայացուցչի հետ մսեղենի ուղեկցումը, և լրագրողների ներկայությունը առգրավումից հետո բոլոր գործընթացները թափանցիկ ու պատշաճ իրականացնելու համար։ Այս ձերբակալությունների միջադեպի ժամանակ հենց նույն մսի շուկայի մյուս վաճառողները ոստիկանական մեծաթիվ ուժի ներկայությամբ անթաքույց հեռացնում էին մսեղենը իրենց կրպակներից և ոստիկանները տեսնելով անգամ փորձ չէին անում կանխելու տարածքից չդակած մսի դուրսբերումն ու հնարավոր իրացումը։ Սա ինչի՞ մասին է խոսում:

- Տնտեսավարող անձինք ուղեկցելու կարիք չունեն, բայց սահմանված կարգով կշռելը, արձանագրելը օրենսդրական աներկբա պահանջ է: Ընդ որում, վարչարարության ցանկացած խախտում հիմք է, որպեսզի ոչ միայն փոխհատուցվի ապօրինի վարչարարությամբ պատճառված վնասը, այլև կիրառվեն կարգապահական պատասխանատվության միջոցներ:
Մյուս կողմից, մտահոգողն այս դեպքում դարձյալ իրավիճակային և, կարծում եմ, առերևույթ հակասահմանադրական օրենսդրական կարգավորումներն են: Այսպես, ապօրինի շրջանառության մեջ գտնվող սննդամթերքներից միայն մսի համար է սահմանվել այն ոչնչացնելու աներկբա պահանջ: Այդ նորամուծությունը, առանց խորը վերլուծության և միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության, հապճեպ կատարվեց 2023թ. հոկտեմբերի 3-ին ընդունված օրենքով:
Նախ, անվերապահ ոչնչացման վերաբերյալ իրավանորմը ակնհայտ անհամաչափ է, քանզի այլ սննդամթերքի պարագայում հաշվի են առնվում նաև այլ լրացուցիչ պայմաններ, բացի այդ՝ այդ նախաձեռնությունը որևէ աղերս չունի միջազգային լավագույն փորձի հետ:

ԵՄ երկրներում, օրինակ՝ ստուգում են ապօրինի շրջանառության մեջ գտնվող սննդամթերքի որակը, և եթե պարզվում է, որ այն անվտանգ է, վերադարձնում են սեփականատիրոջը կամ ծայրահեղ դեպքում՝ հանձնում են կենդանաբանական այգի՝ կիրառելով համաչափ տուգանք:Վերջին հաշվով, օրենքը սննդամթերքի հենց անվտանգության, ոչ թե անվտանգ սննդամթերքի շրջանառությունը բացառելու մասին է: Ընդ որում, այդ երկրներում արված է ամեն ինչ, որպեսզի ապօրինի շրջանառությունը չընկալվի իբրև գայթակղիչ ու շահութաբեր գործունեություն:

Ցավալին նաև այն է, որ իրականում ներկայումս սննդամթերքի անվտանգության միանգամայն նոր մարտահրավերներ են ի հայտ եկել, սկսած՝ գենային ինժեներիայի դրսևորումներից, և այս խիստ հրատապ հարցադրումների մասին խոսելն անգամ իրատեսական չէ, քանի դեռ գործնականում հնարավոր չի լինում անգամ հավուր պատշաճի կարգավորել առավել մատչելի հարցեր։ Ի դեպ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում ներկայումս իրականացվում է համալիր գիտական հետազոտություն գենային ինժեներիայի իրավական ասպեկտների կտրվածքով։

- Եվ ոստիկանության կարմիր բերետավորների զորքի մասին. նրանց մեծաքանակ ներկայության անհրաժեշտությունը կա՞ր մսավաճառների մոտ ՍԱՏՄ հերթական ստուգայցին: Եթե դա ընդամենը հերթական ստուգայց էր, ինչպես ՍԱՏՄ պաշտոնյան էր փորձում հավաստիացնել, ապա ինչո՞ւ էին նախապես դիմել ոստիկանության հատուկ ուժերի ծառայությանը։

- Իմ կողմից հիշատակված օրենքն ընձեռում է հսկողություն իրականացնելու բավարար լիազորություններ՝ ստուգում, դիտարկում, մշտադիտարկում, աուդիտ և այլն: Ընդ որում, դրանք հարկ է կիրառել խելամիտ համամասնությամբ, որպեսզի հարկ չլինի դիմելու հանկարծակի ստուգայցերի, որոնք օրենքով նախատեսված չեն, որպես այդպիսին: Եթե այդ գործիքակազմը կիրառվեր անհրաժեշտ չափով ու հիմքերով, ապա ոչ միայն այդպիսի ստուգայցերի կարիքը չէր լինի, այլև հարկ չէր լինի հանցավորության դեմ պայքարի համար կոչված և խիստ ծանրաբեռնված պատասխանատու ոստիկանական ուժերին ներգրավել այդ աշխատանքներին:

Հանցավորության աճի ներկայիս ցուցանիշները պետք է հուշեն, որ ոստիկանության աջակցությանը դիմելը չպետք է ընկալվի իբրև սովորական միջոցառում:
Ըստ էության, այդ ծառայությունները ևս գիտակցել են, որ իրենց ստուգայցերի գործելաոճը ակամա հանգեցնելու է անհարկի բախումների, դիմադրության, ուստի նախապես դիմել են ոստիկանական ուժերի աջակցությանը: Այն, որ միջադեպի շրջանակում ձերբակալվեցին նաև կոնկրետ այդ խնդրի հետ անմիջական առնչություն չունեցող քաղաքացիներ, ավելորդ անգամ ապացուցում է, որ անկազմակերպ գործելաճը չի բացառում այդպիսի զարգացումները:

Մի հարցազրույցի շրջանակում հնարավոր չէ հանգամանալից անդրադառնալ ձեր հարցերի բոլոր նրբություններին, ուղղակի ամփոփելով ասելիքս, նպատակահարմար եմ գտնում ընդգծել, որ վարչարարության ցանկացած հարց, ցանկացած խնդիր հնարավոր է լուծել և երաշխավորել անհրաժեշտ արդյունավետություն, բացառելով հանրային դժգոհությունը, իսկ այդ համատեքստում իմիտացիան ու ոչ արհեստավարժ գործելաոճը չպետք է տեղ գտնեն մեր կյանքում։ Ընդ որում, կառավարման համակարգի յուրաքանչյուր շղթա պետք է ներդաշնակեցված լինի մյուսների հետ։ Եթե Երևան քաղաքում այս վայրի ուրբանիզացիայի պայմաններում չհաջողվի սեղմ ժամկետում գոնե կյանքի կոչել առնվազն կառավարման «միասնական պատուհանի» սկզբունքը, ապա մենք կունենանք տրանսպորտային միջոցներով էլ ավելի ծանրաբեռնված երթևեկություն (մարդիկ ճարահատյալ այցելում են մի պետական մարմին, որպեսզի վերցնեն պահանջվող տեղեկանքը և հասցնեն մեկ այլ պետական մարմին), անթույլատրելի մեծ չափերի հասնող թղթարարություն և այլ բացասական երևույթներ։

Պետական մարմիններին ոչինչ չի խանգարում, որ հավուր պատշաճի հարաբերվեն միմյանց հետ, փոխանակեն անհրաժեշտ տվյալներ, ոչ թե այդ բեռը դնեն քաղաքացիների վրա։

Սյուզի Բադոյան

Լրահոս

Հաստատվել է Չեռնոգորիա-Հայաստան հանդիպման մրցավարական անձնակազմը
Ուկրաինայի և Ռուսաստանի միջև զոհվшծների մարմինների փոխանակումը նախատեսվում է հաջորդ շաբաթ. Բուդանով
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա
ՌԴ ԶՈՒ-ն հարձակում է սկսել Դնեպրոպետրովսկի մարզում․ Մեդվեդև
«Կրթվելը նորաձև է Գորիսում»․ Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել
Իրանցի նախարարը խոստացել է «շուտով հրապարակել Իսրայելի միջուկային գաղտնիքները»
Բագրատ Սրբազանը հանդիպում է անցկացնում Շիրակի թեմի առաջնորդի հետ (տեսանյութ)
Իսրայելի ՊՆ–ն «թույլ չի տա» Գրետա Թունբերգին տեղափոխող առագաստանավին հասնել Գազայի ափերին
Գարեգին Բ-ն Ավստրալիայից ժամանած ուխտավորներին հորդորել է հանդիպել նաև արցախցիների հետ
Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը
Չի բացառվում՝ անուղղակի խոստովանում է, որ 2008-ի մարտի 1-ին սխալվել է․ Հակոբ Բադալյան
Իրանը ստացել է հույժ գաղտնի իսրայելական հետախուզական տվյալներ
Արագածոտնի մարզպետը և Լենինգրադի փոխմարզպետը քննարկել են համագործակցության ընդլայնմանն ուղղված հարցեր
Սերժ Սարգսյանը մեկ շաբաթ ուշ մատուցեց Փաշինյանի ծննդյան նվերը․ Էդմոն Մարուքյան
Շտապ
Գերմանական բանակը մտադիր է վերազինվել Ռուսաստանի հետ հակամարտության համար
Մոսկվայի մատույցներում 9 ԱԹՍ է խոցվել․ Վնուկովո և Դոմոդեդովո օդանավակայանները դադարեցրել են աշխատանքը
ՀԱԿ փոխնախագահը պատասխանել է Փաշինյանին
Արտակարգ դեպք՝ Երևանում
Մասկը և ԱՄՆ ֆինանսների նախարարը կռվել են Սպիտակ տան միջանցքում
Կարևոր
Աղոթք Մոսկվայի հայկական եկեղեցում՝ ի բարօրություն Հայաստանի և Արցախի (տեսանյութեր)

Լրացուցիչ նորություններ

...

Գարեգին Բ-ն Ավստրալիայից ժամանած ուխտավորներին հորդորել է հանդիպել նաև արցախցիների հետ

Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը

Արտակարգ դեպք՝ Երևանում

Աղոթք Մոսկվայի հայկական եկեղեցում՝ ի բարօրություն Հայաստանի և Արցախի (տեսանյութեր)

Հունիսի 8-ի դրությամբ պետբյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարար

Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում

Սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ․ եղանակը՝ Հայաստանում

Հունիսի 11-ին, 13-ին և 16-ին գազ չի լինելու․ հասցեներ

Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում հունիսի 9-ին և 10-ին լույս չի լինի

Եկեղեցին վաղը կնշի Հոգեգալստյան տոնը

Լեւոն Տեր-Պետրոսյանն ացելել է Մայր Աթոռ և իր լիակատար աջակցությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին

Պե՞տք է հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդումը. հարցում (տեսանյութ)

Մենք մի այլանդակ, անհրապույր, կործանարար թակարդի մեջ ենք հայտնվել․Սահակյան

Արհեստածին Ադրբեջանը պատմականորեն չի կոչվել Ադրբեջան․ իրանագետ

Փրկարարները ջրանցքից դուրս են բերել քաղաքացու դին

Երեւանում տղամարդը հարձակվել է նախկին կնոջ տան վրա, ծեծի ենթարկել նրան, կրակոցներ արձակել և հնչեցրել սպառնալիքներ

Ադրբեջանցիների կողմից սյունեցի տղաներին առեւանգելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ

Լույս չի լինելու․ հասցեներ

ԱԱԾ–ն հաստատեց. Սյունեցի անչափահասները գտնվել են

Ինչպե՞ս են իրենց զգում քաղաքացիները հարկ վճարելով. հարցում (տեսանյութ)