Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Այսօր Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրն է. ի՞նչ է նա արել Հայաստանի համար

Ադրբեջանական բանտում կեղծ մեղադրանքներով քսան տարվա ազատազրկման դատապարտված գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանն այսօր դառնում է 58 տարեկան: Նա արդեն երրորդ անգամ է ծննդյան օրը նշում ադրբեջանական բանտում: Free Armenian Prisoners թիմը որոշել է հիշեցնել՝ ինչ է արել Ռուբեն Վարդանյանը Հայաստանի համար, մեջբերումներ անել հենց նրա խոսքերից, որոնք բացահայտում են նրա գործողությունների իմաստը:


Սկսած 2000 թվականից Ռուբեն Վարդանյանը՝ իր ընտանիքի և ընկերների հետ Հայաստանում կատարել է 700 մլն դոլարից ավելի ներդրում՝ իրականցվելով շուրջ 700 ծրագիր` փոքր նախագծերի մինչև դիմագիծ փոխող մեգանախագծեր: Այս նյութում կպատմենք միայն մի քանիսի մասին. «Հայաստան 2020». Ինչպե՞ս և ինչո՞ւ ստեղծվեց Վարդանյանը կարող էր հանգիստ շարունակել իր հաջող կարիերան Հայաստանից դուրս, բայց նրա համար կարևոր էր, որ իր հայրենիքը ևս դասվի «հաջողակ երկրների» շարքում Հենց դրա համար 2001 թ. մի խումբ ընկերների հետ Վարդանյանը նախաձեռնեց «Հայաստան 2020» նախագիծը՝ բացահայտելու համար հետագա 20 կամ ավելի տարիների համար Հայաստանի հեռանկարային զարգացման սցենարները: Մշակվեց Հայաստանի զարգացման 4 սցենար, նախանշեցին այն ոլորտները, որոնք երկրի բեկումնային զարգացման ապահովման համար մեծ պոտենցիալ ունեին:


Հետագայում Ռուբեն Վարդանյանի իրականացված մի շարք մեգանախագծերի գաղափարները սկիզբ էին առնում հենց «Հայաստան 2020» -ի ակունքներից. «Խարիսխ» գցող նախագծեր. Տաթևի վերածնունդ, «ՏաԹևեր» ճոպանուղի Նախագծերը Վարդանյանն անվանում էր «խարսխային», քանի որ դրանք լայնածավալ էին, մուլտիպլիկատիվ էֆեկտ ունեն, առաջացնում են դրական փոփոխություններ ու նոր նախագծերի շղթայական ռեակցիա Առաջին այդպիսի մեգանախգծերից էր «Տաթևեր» ճոպանուղու կառուցումը, որը ավելի համապարփակ՝ «Տաթևի վերածունդ» ծրագրի մաս էր: «Երբ սկսում էինք ճոպանուղու կառուցումը, ինձ հետ հանդիպեցին այն ժամանակվա փոխմարզպետն ու համայքների ղեկավարներն և ասացին, որ գտել էին ինձ համար երեք միլիոն խնայելու տարբերակ։ Գաղափարն այսպիսին էր․ յուրաքանչյուր գյուղի վրա ներդրվում է մեկ միլիոն դոլար, ևս մեկ միլիոն՝ վանքի վրա։


Ստեղծվում են բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները, միանգամից դա տալիս է շոշափելի արդյունք, ես էլ խնայում եմ երեք մլն դոլար: Այն ժամանակ ասացի՝ լավ միտք է, բայց ի՞նչ է լինելու հինգ տարի հետո: Ինչպես հիմա հնարավոր չէ հասնել վանք, այնպես էլ հետո հնարավոր չի լինի: Եվ երբ շվեյցարացի մասնագետների հետ կառուցեցինք ճոպանուղին, բոլորին արդեն պարզ դարձավ նպատակը» (հատված «Ֆորբս»-ի հարցազրույցից, 2019թ. ) «ՏաԹևեր» ճոպանուղին չորս անգամ անգամ արժանացել է միջազգային World Travel Awards մրցանակի՝ ճանաչելի դարձնելով Հայաստանը որպես զբոսաշրջային ուղղություն։ Ճոպանուղու կառուցումից հետո զբոսաշրջային հոսքը Սյունիք աճել է 17 անգամ:


Մասնավոր հատվածի ներդրումներն այդ տարածաշրջանում աճել են 11 անգամ: Այս աճը նպաստել է ենթակառուցվածքների զարգացմանը. Տաթևի և Գորիսի շրջակայքում բացվել են ավելի քան 100 նոր հյուրանոցներ եւ B&B հյուրատներ: Կրթությունը՝ որպես երկրի զարգացման գրավական. UWC Դիլիջան «Մեզ համար ընդօրինակելի պիտի լինի գյուղական դպրոցում սովորող այն հայ պատանին, որը քիմիայի միջազգային մրցույթում բրոնզե մեդալ է ստանում, իսկ նրա ուսուցիչը պիտի գնահատանքի արժանանա»: (Հատված Վարդանյանի հարցազրույցից, 2021թ.) Ռուբեն Վարդանյանն ու նրա կինը՝ Վերոնիկա Զոնաբենդն առանձնահատուկ ակնածանք ունեն կրթության նկատմամբ:


Նրանք համոզված են, որ 21-րդ դարում ամենաարժեքավոր ռեսուրսը դառնում է տաղանդավոր, լավ կրթված, ստեղծագործ և ոչ ստանդարտ մտածող մարդը, ու կբարգավաճեն այն պետություններն ու տարածքները, որտեղ նման մարդիկ ավելի շատ կլինեն: 2014 թվականին Ռուբեն Վարդանյանը Դիլիջանում հիմնեց UWC Դիլիջան միջազգային դպրոցը՝ կամուրջ ստեղծելով Հայաստանի ու աշխարհի միջև և Հայաստանը դնելով միջազգային կրթական քարտեզի վրա: «Դիլիջանի դպրոցի ազդեցությունը երկարաժամկետ է: Զգացվելու է գուցե 20 տարի անց։ Այնտեղ սովորում են երեխաներ աշխարհի շուրջ 90 երկրից։ Ինձ ասում էին՝ այդպիսի դպրո՞ց։ Դու խելագա՞ր ես։


Ո ՞վ է Ճապոնիայից, Ամերիկայից, Ֆրանսիայից գալու Դիլիջան՝ սովորելու: Բայց արի ու տես՝ գալիս են՝ ֆրանսիացիներ, գերմանացիներ, Չիլիից, Զիմբաբվեից երիտասարդներ՝ Հայաստանում սովորելու, և դառնում են ապագա Հայաստանի դեսպանները» (հատված «Ֆորբս»-ի հարցազրույցից ,2019 ): UWC Դիլիջան միջազգային դպրոցը United World Colleges ցանցի միակ դպրոցն է հետխորհրդային տարածքում։ Միավորում է ուսանողների մոտ 100 երկրից: Այս տարիների ընթացքում 170 հայ երիտասարդ որակյալ կրթութուն ստանալու հնարավորություն է ունեցել UWC Դիլիջանում և ցանցի մյուս դպրոցներում: Անապահով ընտանիքների հայ երեխաների համար սա միջազգային լավագույն կրթություն ստանալու հնարավորություն է։ Շուրջ 98 տոկոսը սովորել է անվճար՝ դպրոցի հովանավորների, այդ թվում՝ Վարդանյան ընտանիքի կրթաթոշակներով:


«Ավրորա». հայը աշխարհին տալու բան ունի: Մենք կարող ենք երախտապարտ լինել և օգնության ձեռք մեկնել ուրիշներին Պետք է ձերբազատվենք զոհի կարգավիճակից: Ռուբեն Վարդանյանը իր գաղափարակից ընկերների՝ Վարդան Գրեգորյանի և Նուբար Աֆեյանի հետ հիմնեց «Ավրորա» համաշխարհային մարդասիրական նախաձեռնությունը՝ ի երախտագիտություն Հայոց ցեղասպանության ժամանակ իրենց նախապապերին ու նախատատերին օգնության ձեռք մեկնած մարդկանց: Այն խորքային ուղերձ էր կրում՝ աշխարհին հիշեցնելով ոչ միայն Հայոց ցեղասպանության մասին, այլ ստեղծելով արժանապատիվ հայի կերպար՝ մրցանակի միջոցով օգնության ձեռք մեկնելով ներկայիս աշխարհում կարիքի ու դժվարությունների մեջ հայտնված մարդկանց՝ ցույց տալով , որ հայը զոհ չէ, որ հայը արժանապատիվ է, գիտի երախտապարտ լինել և ինքն էլ կարող է օգնել, ինչ-որ բան տալ աշխարհին: ««Ավրորայի» հիմքում դրված գաղափարը՝ Երախտագիտությունը, մարդկային հիմնարար արժեք է։ Գործուն երախտագիտությունը, կամ՝ «Երախտագիտությունն՝ ի գործ»-ը առողջ ու կարեկից ցանկացած համայնքի առանցքում է։


Գտնվելով այստեղ՝ Բաքվում, ես ավելի քան երբևէ ոգեշնչված եմ «Ավրորա» մրցանակի դափնեկիրներով և «Ավրորայի» ավելի լայն համայնքով՝ մարդկանցով, որոնք առանց ճանաչման կամ ուշադրության արժանանալու ձգտման ծառայում են ուրիշներին»: (Վարդանյանի՝ Բաքվի բանտից փոխանցված ուղերձից, 2025թ. նոյեմբեր) Հոգևոր ու մշակութային ժառանգություն պահպանում Հայաստանում և նրա սահմաններից դուրս «Եթե ուզում ենք հարգել մեր մշակույթը, պիտի հարգենք մյուսներինը»: Վարդանյանի նախաձեռնությամբ վերականգնվել են Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս գտնվող հայկական մշակութային և հոգևոր ժառանգության շուրջ երկու տասնյակ հուշարձաններ՝ սկսած Թբիլիսիի Սուրբ Գևորգ մայր տաճարից մինչև Իրանում Սուրբ Թադե վանքը և Շուշիի իրանական Գոհար-աղայի Վերին մզկիթը:


«Հայկական աշխարհը շատ մեծ է: Մենք ունենք հայկական մշակութային կենտրոններ Սինգապուրում, Երուսաղեմում, Իրանում, Վրաստանում և աշխարհի տարբեր երկրներում: Մեզ համար կարևոր է, որ նրանք պահպանվեն:Եվ եթե մենք ուզում ենք, որ մեր մշակույթը հարգեն այնտեղ, մենք պետք է հարգենք մյուսների մշակույթը այստեղ»: (հատված Վարդանյանի խոսքից, Արցախ, 2019թ.) Վարդանյանի ողջ գործունեությունը հումանիզմի, ստեղծելու, արարելու ու մարդուն օգնելու մասին է: Օգնել՝ չակնկալելով անգամ երախտագիտություն։ «Բարին հավերժ է և անմահ։


Այն ուժեղանում է, երբ մենք բարի գործ ենք անում՝ ոչինչ չակնկալելով փոխարենը, անանուն, երբեմն նույնիսկ չիմանալով, թե ում ենք օգնում։ Բարին ներդրում չէ։ Եղիր երախտապարտ, մի վերադարձրու նրան, ով քեզ բարիք է արել` պարտքի զգացողությունից ելնելով, այլ որպես էստաֆետային փայտիկ, այն առաջ փոխանցիր։ Այն կվերադառնա և՛ նրանց, ով քեզ բարիք է արել, և՛ քեզ։


Մի՛ մերժիր ոչ մեկի, օգնիր և կիսվիր ամեն ինչով, ինչ ունես։ Ամեն ինչ կվերադառնա»։ (Վարդանյանի՝ Բաքվի բանտից փոխանցած ուղերձից, ապրիլի 13, 2025)

Լրահոս

Քիչ է մնում՝ խաչակնքվես․ ի՞նչ ռեֆերենս կենտրոն․ Վարդանյան
Ժողովրդավարության ներկայացումը շարունակվում է՝ նույնիսկ խորհրդարանական բռնցքամարտի պայմաններում. Արմեն Այվազյան
Չդատված հանցագործը ի՞նչ առաջարկներ պետք է ունենա․ ՔՊ-ական պատգամավորին բարևելիս մեկ բան պետք է ասել. Պարույր Հայրիկյան
Երևանից թռչող ինքնաթիռն աղետի ազդանշան է տվել և վերադարձել. Քուվեյթը բողոքի նոտա է հանձնել Իրանին
Կարապետյանի ասածը, թե ԱԺ-ում տղայական կռիվ է եղել, չեմ ընդունում․ խորհրդարանը նման կռիվների վայր չէ. Անդրանիկ Քոչարյան
Իրանը կոչ է արել ԱՄՆ-ին ապացուցել, որ Հորմուզի նեղուցը զերծ է ականներից
Բալթյան երկրները՝ առանց 500 մլն եվրոյի, Լեհաստանում՝ ԱՄՆ-ի բազա, Պուտինին՝ բանակցությունների կոչ
Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է տարհանման կարիք ունեցող հիվանդների թիվը
Մեքենայի պայթյուն, սարսափելի վթարներ ու ջրհեղեղներ․ օրվա ամենաթեժ կադրերը
Ծեծկռտուք ԱԺ-ում. Վենսը գաղտնի նամակ է ուղարկել Իրանին
Ռուսական բազան Թուրքիային կդիմանա՞ 20 րոպե․ Զախարովան կոշտ մեղադրանքներ է հնչեցրել Երևանի հասցեին
Մեր ընդդիմադիր գործընկերները իմ պաշտպանության ներքո են. Ռուբինյան
ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը
Երևանից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է ուղարկել
Եթե մեկը մտածում է՝ կարող է պատգամավորին խփել, էդ ձեռը կջարդենք․ Փաշինյան
Կարո՞ղ է մի օր ՌԴ մուտքը Ձեզ էլ արգելվի․ հարց՝ Փաշինյանին
ԵԱՏՄ-ն Հայաստանին էլեկտրամեքենաների քվոտա կտա՞
Անկախության հռչակագրի տեքստը հակապետական է․ Փաշինյան
Ինձ դուր չի գալիս.Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասին
Ադրբեջանը պարտադրո՞ւմ է Սահմանադրության փոփոխություն. Սպիտակ տունը սողում է Պուտինի առջև. Օբամա

Լրացուցիչ նորություններ

...

Ժողովրդավարության ներկայացումը շարունակվում է՝ նույնիսկ խորհրդարանական բռնցքամարտի պայմաններում. Արմեն Այվազյան

Փոքրիկ գեներալ և ապագա բժիշկ. Էդգարն ու Նուշիկը իրենց մեծ երազանքները բերեցին Արցախից

COP17-ի կենտրոնում․ հանուն բնության և կենսաբազմազանության պահպանման

Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել է

Վաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումը

ՆԳՆ-ն հորդորում է ձմեռային անվադողեր ձեռք բերել

«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ)

Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)

Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին

ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են

Ընտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան Աբրահամյան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Ջուր չի լինելու. Հասցեներ

ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն

Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ

Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից

5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին

Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը COP17-ի շրջանակում կժամանի Հայաստան

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 800 բեռնատար է կուտակվել