ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ Ուկրաինայի դիրքերը Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններում կարող են թուլանալ, եթե Վաշինգտոնը հրաժարվի Կիևին աջակցելու հայտարարություններից։
Այսպիսի կարծիք է Սպիտակ տան ներկայացուցիչը Նյու Յորքի 92NY մշակութային կենտրոնում իր ելույթում, փոխանցում է Kommersant-ը։
Ավելի վաղ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն ընդգծել էր, որ հնարավոր բանակցությունների հարցը, ինչպես նաև դրանց ժամկետները պետք է որոշվեն Կիևում՝ առանց արտաքին ճնշման։
«Կարծում եմ, որ ներկայիս և հաջորդ վարչակազմը պետք է պատրաստակամություն դրսևորի՝ օգնելու Ուկրաինային և ապահովելու նրան պաշտպանության համար անհրաժեշտ ամեն ինչով։ Սա լծակ կլինի բանակցությունների սեղանի շուրջ լավ արդյունքի հասնելու համար։ Եթե մենք ուղղակի գնանք ու ասենք, որ առանց սրա՝ գործարքի ենք գնալու, Ուկրաինան բանակցություններում լավագույն դիրքում չի հայտնվի»,- ասել է Սալիվանը: