Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ամերիկյան կինոակադեմիան ներկայացրել է «Օսկար»-ի հավակնորդների շորթլիստը

ԱՄՆ-ի կինոարվեստների ակադեմիան դեկտեմբերի 17-ին հրապարակել է 10 անվանակարգում «Օսկար» կինոմրցանակի հավակնորդների շորթլիսթը՝ կարճ ցուցակը, այս մասին նշված է «Օսկար» մրցանակաբաշխության կայքում։


«Լավագույն արտասահմանյան գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում հաղթանակի համար հավակնում է 15 կինոնկար. դրանց թվում են բրազիլացի ռեժիսոր Ուոլթեր Սալեսի «Ես դեռ այստեղ եմ» (I'm still here), կանադացի ռեժիսոր Մեթյու Ռենկինի «Ունիվերսալ լեզու», ֆրանսիացի Ժակ Օդիարի «Էմիլիա Պերես» (Emilia Pérez), դանիացի ռեժիսոր Մագնուս ֆոն Հոռնի «Ասեղով աղջիկը» (The Girl with the Needle), չեխ ռեժիսոր Իրժի Մադյի «Ալիքները» (Waves), իսլանդացի Բալտասար Կորմակուրի «Հպում» ֆիլմերը, ինչպես նաև կինոնկարներ Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Իտալիայից, Կանադայից, Լատվիայից, Նորվեգիայից, Պաղեստինից, Թաիլանդից, Սենեգալից։Հայաստանից այս անվանակարգում առաջադրված ֆիլմը՝ Էդգար Բաղդասարյանի «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը», չի ընդգրկվել հավակնորդների ցուցակում։ 


«Լավագույն երաժշտություն» անվանակարգում ներկայացված են այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Մարտահրավերներ նետողները» (Challengers), «Կոնկլավ» (Conclave), «Վայրի ռոբոտը» (The Wild Robot), «Բիթլջուս-Բիթլջուս» (Beetlejuice Beetlejuice), «Գլուխկոտրուկ 2» (Inside Out 2) ֆիլմերը:

 

«Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգի շորթլիսթում ընդգրկված են «Բիբիի ֆայլերը» (The Bibi Files), «Սև արկղի օրագրերը» (Black Box Diaries), «Դահոմեյ» (Dahomey), «Ֆրիդա» (Frida), «Հոլիվուդգեյթ» (Hollywoodgate), «Ճենապակյա պատերազմ» (Porcelain War) կինոնկարները: Բացի այդ, հեղինակավոր կինոմրցանակի հավակնորդները ներկայացված են «Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ», «Լավագույն գրիմ և սանրվածք», «Լավագույն երգ», «Լավագույն կարճամետրաժ մուլտֆիլմ», «Լավագույն գեղարվեստական կարճամետրաժ ֆիլմ», «Լավագույն ձայն», «Լավագույն տեսողական էֆեկտներ» անվանակարգերում:


«Օսկար»-ի 97-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2025 թ. մարտի 2-ին։ Այն վարելու է ամերիկացի հաղորդավար, կատակերգու Քոնան Օ’Բրայենը։«Օսկար»-ի կարող են առաջադրվել այն ֆիլմերը, որոնք մրցանակաբաշխությանը նախորդող օրացուցային տարվա առնվազն յոթ օրն անընդմեջ գտնվել են Լոս Անջելեսի կինովարձույթում: Օսկարի արձանիկը ներկայացնում է ասպետի, որը կանգնած է կինոժապավենի կոճի վրա և առջևում երկար սուր է պահում: Դրա բարձրությունը 34 սմ է, քաշը՝ 3,85 կգ։ Մրցանակը շնորհվում է 23 անվանակարգերում։

Լրահոս

Հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում 110 ավիահարված և հրթիռային հարձակում է իրականացրել
Իսպանիայում «Ադամ» փոթորկի պատճառով հայտարարել են վտանգի կարմիր մակարդակ
Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
«Խաղաղությունը գալիս է միայն ուժի շնորհիվ». Զելենսկին հայտնել է Թրամփի ներկայացուցիչների հետ բանակցությունների մասին
Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին
Ճապոնիայի վարչապետ Տակաիչիի կառավարության վարկանիշը ընկել է ռեկորդային նվազագույն մակարդակի
Microsoft ընկերությունը հրաժարվել է մասնակցել Մեծ Բրիտանիայի արհեստական բանականության տվյալների կենտրոնի խոշորագույն նախագծին
«Կատաստրոֆան» մոտ է. Զելենսկու խորհրդական
Կարևոր
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը
Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել
Թուրք երգիչ Իլյաս Յալչընթաշին թմրամիջոցների գործով առնվազն 10 տարվա ազատազրկում է սպառնում
Զելենսկին ԱՄՆ-ի և Ռուսաստանի հնարավոր մերձեցումը «պատմական սխալ» է անվանել
Բենզինի մանրածախ գները երեք անգամ ավելի բարձր կլինեին ԱՄՆ-ում. Վենսը՝ մանրամասնել է՝ որ դեպքում
Կրեմլից արձագանքել են Սանկտ Պետերբուրգի վրա ԱԹՍ-ների հարձակմանը
Եթե հարձակվեն, և՛ իրենք, և՛ տարածաշրջանը շատ մեծ վնաս կկրեն. Իրանի ՊՆ նոր նախարար
Թրամփը Ֆրանսիայի խնդիրների համար մեղադրել է միգրացիային և կոչ արել փակել սահմանները
Պորտուգալիայում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր՝ բնակարանային ճգնաժամի և գների աճի պատճառով
Լիտվայում անհայտ անձինք փորձել են հրկիզել Starlink-ի սարքավորումներ պահող ընկերությունը
Ես աղոթում եմ. ԱՄՆ փոխնախագահի արձագանքը՝ Ֆրանսիայում անկարգություններին
Կարևոր
Եզրաս Սրբազանը դատապարտել է Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական արշավը

Լրացուցիչ նորություններ

...

Հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում 110 ավիահարված և հրթիռային հարձակում է իրականացրել

Իսպանիայում «Ադամ» փոթորկի պատճառով հայտարարել են վտանգի կարմիր մակարդակ

Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը

«Խաղաղությունը գալիս է միայն ուժի շնորհիվ». Զելենսկին հայտնել է Թրամփի ներկայացուցիչների հետ բանակցությունների մասին

Ճապոնիայի վարչապետ Տակաիչիի կառավարության վարկանիշը ընկել է ռեկորդային նվազագույն մակարդակի

Microsoft ընկերությունը հրաժարվել է մասնակցել Մեծ Բրիտանիայի արհեստական բանականության տվյալների կենտրոնի խոշորագույն նախագծին

«Կատաստրոֆան» մոտ է. Զելենսկու խորհրդական

Թուրք երգիչ Իլյաս Յալչընթաշին թմրամիջոցների գործով առնվազն 10 տարվա ազատազրկում է սպառնում

Զելենսկին ԱՄՆ-ի և Ռուսաստանի հնարավոր մերձեցումը «պատմական սխալ» է անվանել

Բենզինի մանրածախ գները երեք անգամ ավելի բարձր կլինեին ԱՄՆ-ում. Վենսը՝ մանրամասնել է՝ որ դեպքում

Կրեմլից արձագանքել են Սանկտ Պետերբուրգի վրա ԱԹՍ-ների հարձակմանը

Եթե հարձակվեն, և՛ իրենք, և՛ տարածաշրջանը շատ մեծ վնաս կկրեն. Իրանի ՊՆ նոր նախարար

Թրամփը Ֆրանսիայի խնդիրների համար մեղադրել է միգրացիային և կոչ արել փակել սահմանները

Պորտուգալիայում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր՝ բնակարանային ճգնաժամի և գների աճի պատճառով

Լիտվայում անհայտ անձինք փորձել են հրկիզել Starlink-ի սարքավորումներ պահող ընկերությունը

Ես աղոթում եմ. ԱՄՆ փոխնախագահի արձագանքը՝ Ֆրանսիայում անկարգություններին

Մոհսեն Ռեզայի․ Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության դեպքում նոր ծրագիր է պատրաստել

Ֆրանսիայի «Կանաչների» առաջնորդը բողոքներից հետո պահանջել է ՆԳ նախարարի հրաժարականը

Իրանի խորհրդարանը երկրի պաշտպանության նոր նախարար է նշանակել

Նյու Յորքում Մանհեթենի մետրոյի կայարանում վեճի ժամանակ տղամարդու են գնդակահարել