Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Փաշինյանն իր վարքագծով, քաղաքականության հետ ոչ մի աղերս չունեցող գործունեությամբ և էքստրավագանտ պահվածքով նման է Նիկիտա Խրուշչովին. Արմեն Հովասափյան


Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մի քանի անգամ խոսել եմ այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն իր վարքագծով, քաղաքականության հետ ոչ մի աղերս չունեցող գործունեությամբ և էքստրավագանտ պահվածքով բավական նման է Նիկիտա Խրուշչովին, ով, ինչպես հայտնի է, իր կառավարման 10-ամյակում սկիզբ դրեց ԽՍՀՄ-ի կազմաքանդման օպերացիային։

Խրուշչովի ու Փաշինյանի զուգահեռ տանելու դրվագի մասին հիշեցի՝ առավոտ շուտ վերջինիս մի տեսաուղերձի հետ կապված, երբ հայտարարեց, թե՝ «կարևոր որոշում է կայացվել, որ կուսակցությունը չպետք է դառնա պետական պաշտոնյաների կուսակցություն, այլ պետք է հանրության ավելի լայն շերտեր ներգրավի՝ միջին խավից և մնացած բոլոր մարդկանցից» և կոչ արեց, բոլոր այն մարդկանց, ովքեր կիսում են ՔՊ-ի՝ «Իրական Հայաստանի» վրա հիմնված հայեցակարգային տեսակետները, առաջիկայում համալրել կուսակցության շարքերը։

Փաշինյանը, հասկանալով, որ հանրային շրջանակներում թիմի նկատմամբ ատելությունն ու անվստահությունը հասել է պատմական մաքսիմումի, փորձում է «Կոմկուսի պարտիա» խաղարկել և իր համար հանրային ներդաշնակություն ձևավորել։

Իր այս քայլով փորձում է «Նյու Կոմկուս» կառուցել, որտեղ ընդգրկված կլինեն հանրության տարբեր շերտերի ներկայացուցիչներ։ Այստեղից կարող ենք ենթադրել, որ առաջիկայում նա կսկսի մարզային այցերի հերթական շարք, որտեղ կփորձի մարդկանց «դարդ ու ցավը» լսելու քողի տակ, իր նոր իմիջի ձևավորման գործընթացը։

Ակնհայտ է, որ Նիկոլը, ով ներկայումս մտմտումների մեջ է և պատրաստվում է ընտրությունների, կուսակցական ռեբրենդինգի կարիք ունի․ նրան պետք են «նոր դեմքեր», ովքեր ընտրություններին ընդառաջ, որպես «ժողովրդի ծոցից ելածներ», կլինեն հանրության «սիրելիները» և Փաշինյանի համար «արդար» քվեների խմբաքանակ կապահովեն։ Թերևս սա երկար մտածված սցենար է, որի խաղարկումը Նիկոլը միանշանակ լուրջ հաշվարկել է։

Պատկերացրեք մի իրավիճակ, երբ, ասենք, Լոռու մարզի Լեջան կամ Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղից շարքային զոդող Վալոդը կամ կոմբայնավար Սանդրոն դառնում են ՔՊ ցուցակի անցողիկ համարի դեմք՝ դառնալով պատգամավոր կամ մարզպետ․ այս կերպ Նիկոլը ցուցադրելու է իր «հասարակ» ու «ժողովրդի հին Նիկոլը» լինելու փաստը. մարդիկ էլի ծափ են տալու, ավելին՝ ասելու են՝ «արա դե տեսնում եք, կարգին մարդ ա, սաղիս հետ էլ հաշվի է նստում»։

Այս ֆոնին բոլորը մոռանալու են (չնայած հիմնական մասն արդեն մոռացել է) և՛ պատերազմի հազարավոր զոհերը, և՛ հանձնված Արցախը, և միլիարդավոր պարտքերը, և՛ ժողովրդի հաշվին տեղի ունեցող վոյաժները, և՛ սպանված հղի կնոջն ու նիկոլական մնացած այլասերումները։Սա հերթական աչքկապոցու դրսևորումն է, երբ մոխրագույնը դնում են սևի կողքին և ապացուցում, թե այն սպիտակ է։

Հիմա Նիկոլն ամեն ինչ ձախողել է, սակայն ընտրություններին վերարտադրվելու համար, համապատասխան կոմբինացիա է խաղարկում՝ թքած, թե իր թիմն այս հարցում ինչ վերաբերմունք ունի, կարևորը՝ մնա իշխանության և թուրքական օրակարգը մինչև վերջ կյանքի կոչվի։

Ըստ էության, Նիկոլը գնում է Խրուշչովի ճանապարհով, որը ոչ մի լավ տեղ չի տանում։Հ․Գ․ Ասեմ, որ ԽՄԿԿ-ն ի սկզբանե ձգտում էր համախմբել գաղափարապես նվիրված կուսակցականներին, բայց 20-րդ դարի երկրորդ կեսին անդամակցությունը հաճախ վերածվեց գործնական պահանջի: Հենց այդ պատճառով կուսակցության անդամների մեծ մասը գաղափարական մասնակցություն չուներ, իսկ համակարգի փլուզման ժամանակ մեծ մասը պարզապես «քանակ» էր, այլ ոչ թե «որակ», նույն պատկերն է նաև ժամանակակից Կոմկուսում՝ ՔՊ-ում։

Հ․Հ.Գ․ Ի դեպ, եթե չգիտի՝ ասեմ, որ 1991 թվականին՝ Խորհրդային Միության փլուզման պահին, Կոմունիստական կուսակցությունն ուներ ամփոփ հաշվարկով մոտ 19 միլիոն անդամ։

Կուսակցությունը շարունակաբար մեծացնում էր իր անդամների թիվն ամբողջ գոյության ընթացքում, և անդամակցությունը հաճախ պարտադիր կամ խիստ խրախուսված էր որոշակի մասնագիտություններում ու պաշտոններում, սակայն, ինչպես տեսանք, այդ 19 միլիոնից և ոչ մեկը մատը մատին չտվեց, երբ երկիրը փաստացի քանդվեց, իսկ 1991 թվականի օգոստոսի 29-ին, երբ Կուսակցությունը որոշ երկրներում կասեցվեց, կրավորական կեցվածք ընդունեցին և հրաժարվեցին կուստոմսերից»։

Լրահոս

1 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ Ուշուի երիտասարդների աշխարհի 10-րդ առաջնությունում
Տեղի է ունեցել Բայրամով-Արաղչի հեռախոսազրույց
Իրանը հայտարարել է, թե ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել են քաղաքացիական ինքնաթիռի վրա
Գազ չի լինելու
Կարևոր
Դասերը կվերսկսվեն առկա ձևաչափով վաղվանից՝ մարտի 31-ից․ Հայաստանի ամերիկյան համալսարան
Իսրայելը 24 ժամվա ընթացքում Իրանում հարձակվել է 170 թիրախի վրա
Արմինե Մոսիյանի որդին հաղթել է շախմատային մրցաշարում․ Սարհատ Պետրոսյան
Շվեդիայում մեղադրանք է առաջադրվել մի տղամարդու, որը կասկածվում է իր կնոջը 120 տղամարդու վաճառելու համար
Դուք նույնիսկ չեք կարող համաձայնության գալ տեսչական խմբի հետ, որը կգնա և կստուգի «Դրուժբա» խողովակաշարը․ Ֆիցոն մեղադրել է Եվրահանձնաժողովին
ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդն ընդունել է Հայաստանի կողմից ներկայացված «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը
Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում․ իրանցի վարորդը բեռնատարով կողաշրջվել է և մասամբ փակել ճանապարհը
Ռուս միլիարդատերը կողմ է 12-ժամյա աշխատանքային օրվան, ներառյալ շաբաթ օրերը
Իրանի ևս մեկ հրթիռ է խոցվել Թուրքիայի օդային տարածքում
ՀՀ-ի և Նիդերլանդների ԱԳ նախարարները քննհարկել են երկու երկրի միջև ռազմավարական գործընկերության օրակարգի հարստացմանն ուղղված աշխատանքները
Կարևոր
Նրանք երբեք ոչ մի կռվի մասնակից չեն եղել․ կարծում եմ իրենց իրավունքներն են պաշտպանել․ համադասարանցին՝ եկեղեցու միջադեպից հետո ձերբակալված տղաների մասին
Իրարանցում է եղել, խանգարել նրանց աղոթքին․ Դավիթ և Միքայել Մինասյանների համադասարանցի (տեսանյութ)
Շատերը կերազեին նման տղաներ ունենան, Դավիթը հիմա լավ չէ, նրա մայրն էլ է վատ վիճակի մեջ․ քաղաքացի (տեսանյութ)
Եկեղեցում երեկվա միջադեպի մասնակից Դավիթ Մինասյանի համար շտապօգնություն են հրավիրել (տեսանյութ)
ՈՒՂԻՂ. Բողոքի հավաք՝ ՆԳՆ-ի դիմաց
Պուտինի ժամացույցի վրա նկատել են անսովոր գրություն

Լրացուցիչ նորություններ

...

Ուղևորը ներկայացել է ԱԱԾ ծառայող ու ասել՝ Փաշինյանի հասցեին հնչեցված խոսքերի համար պատասխան կտան

Նա, ով պատրաստ կլինի կրել Չարչարանաց խաչելության ճանապարհը, նա էլ կհասնի Հարության հաղթանակին. Բագրատ Սրբազան

Այս կնոջ բոլոր խոսքերի տակ անթաքույց ստորագրում է արցախացիների 90 տոկոսը․ Ռոման Երիցյան

Արցախից թռել ես դու՝ այն ճանաչելով Ադրբեջանի անբաժանելի մաս․ Շարմազանովը՝ Փաշինյանին

Հերի՛ք է ստեղ, մանիպուլացնեք ժողովրդին. Լիա Սարգսյան

Աչքներս լույս․ իսրայելցի գեներալը ամբողջ թիմով գալիս է «Հայաստանին ծառայելու»․ Արմեն Այվազյան (տեսանյութ)

Միշտ մտածել եմ, որ մի բարակ գիծ կա, որը գոնե Արմինե Օհանյանի դեպքում Նիկոլը չի հատի․ Նաիրա Զոհրաբյան

Խորին ցավակցություններս ընտանիքին և հարազատներին

Կյանքը շատ-շատ սիրող պապաս․ Նինա Տիտանյանը՝ հոր կորստից հետո գրառում է արել

Այն ուժերը, որոնք կարծում են՝ Նիկոլի ընտրության պարագայում Հայաստանին սպառնում է Ղարաբաղի ճակատագիրը, պետք է միավորվեն․ Առաքել Սեմիրջյան

Մի մոռացեք, որ Վազգենը 120 օր կալանքի տակ է․ Նաիրա Զոհրաբյան

Իրանի նպատակը ոչ թե պատերազմի դադարեցումն է, այլ պատերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պատերազմը․ իրանագետ

Իրանը կարծես թե մտադիր չէ կրկնել 2025 թվականի 12-օրյա պատերազմի պատմությունը․ Հակոբ Բադալյան

Թող Աստված բազմապատիկ վերադարձնի ձեզ ձեր բարությունը. Հրուշ Մնոյանի հուզիչ ուղերձը

Փաշինյանը փաստորեն ցուցադրաբար սկիզբ է դնում Հայաստանը թուրք-ադրբեջանական գաղութի վերածելու ծրագրին․ Արմեն Այվազյան

Ռուսաստանի և Բելառուսի հետ նորմալ հարաբերություններ ունենա՞լն է ամոթ, թե՞ Ալիևին օր ու մեջ «շնորհակալություն» ասելը. Արման Աբովյանը՝ Ռուբեն Ռուբինյանին

Հայաստանի թուրքական բռնազավթումն արդեն երևում է անզեն աչքով. Արմեն Այվազյան

Իրանը զգուշացնում է Ադրբեջանին՝ երկրից դուրս բերել «սիոնիստներին». իրանագետ

Փաստորեն, երկու մեծ ավիակիրները չեն բավականացնում Իրանի դեմ և առաջացել է երրորդի կարիքը. քաղաքագետ

Այս պատերազմից հետո աշխարհն առերեսվելու է բոլորովին այլ Մերձավոր Արևելքի հետ. Արմեն Այվազյան