Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ինչպե՞ս կարտաքսեն հայ խոպանչիներին ՌԴ-ից. Վրաստանի օրինակը

Yerkir.am կայքի գլխավոր խմբագիր Վահե Սարգսյանը գրում է․


««Գործակալներ...», «գործակալներ...» կամ հայ խոպանչիներին ՌԴ֊ից կարտաքսեն ԱԻՆ֊ի բեռնատար ինքնաթիռներո՞վ, թե՞ «Զիլերին» բարձած կբերեն Լարս Փաշինյանի տիպիկ սահակաշվիլիական սցենարը. ի՞նչ տեղի ունեցավ 2006 թ. 2006 թվականին Վրաստանի նախագահ Մ. Սահակաշվիլին և Ներքին գործերի նախարար, Վրաստանում բռնատիրական վայրագ կարգերի հեղինակներից Վանո Մերաբիշվիլին ձեռնարկեցին քայլեր, որոնք ճակատագրական եղան երկրի ու ժողովրդի կյանքում, և, որոնց ծանրագույն հետևանքները մինչ օրս չեն կարողանում շտկել Վրաստանի հաջորդ իշխանությունները։


Դրանցից գլխավոր երկուսը` գործողություններ Աբխազիայի (Կոդորի կիրճ) նկատմամբ և «ռուսական լրտեսական ցանցի բացահայտում» շոուն ուղղակի հունից հանեց Ռուսաստանին։ Ի՞նչ արեց Սաակաշվիլի֊Մերաբիշվիլի զույգը 1. 2006 թվականի հուլիսին Վրաստանի անվտանգության ուժերը՝ Ներքին գործերի նախարարության գլխավորությամբ, լայնածավալ հատուկ գործողություն իրականացրին Կոդորի կիրճի վերին հատվածում (Աբխազիայի միակ շրջանը, որն այդ ժամանակ գտնվում էր Թբիլիսիի վերահսկողության տակ)։ Գործողության ձևական նպատակն էր ջախջախել տոհմիկ սվան Էմզար Կվիցիանիի գլխավորած տեղական զինված խմբավորումները (այս հետաքրքիր զարգացումների մասին այլ առիթով կպատմեմ)։ Ռուսաստանը Կոդորի կիրճում տեղի ունեցած գործողությունները համարեց 1994 թ. հրադադարի մասին համաձայնագրի խախտում, որը հանգեցրեց Սուխումիի և Թբիլիսիի միջև բանակցային գործընթացի լիակատար սառեցմանը։ 2. Երկրորդ արկածախնդրությունը։ Լարվածության ֆոնին Մերաբիշվիլին հայտարարեց «խոշոր լրտեսական ցանցի» բացահայտման մասին, և սեպտեմբերի 27-ին վրացական հետախուզական ծառայությունները ձերբակալեցին ՌԴ գլխավոր հետախուզական վարչության չորս սպայի՝ մեղադրելով նրանց լրտեսության և դիվերսիաների պլանավորման մեջ։


Եվ չնայած այն հանգամանքին, որ Վրաստանը հոկտեմբերի սկզբին ձերբակալված սպաներին հանձնեց ԵԱՀԿ ներկայացուցիչներին, բայց Ռուսաստանի համբերության բաժակը լցվել էր, և սկսվեց. ֊ Ռուսաստանը հետ կանչեց իր դեսպանին, ամբողջությամբ փակեց Վրաստանի հետ օդային, ծովային, ճանապարհային և փոստային հաղորդակցությունը, դադարեցրեց վիզաների տրամադրումը։ (Ավելի քան 3 տարով փակվեց նաև մեզ շատ սիրելի Լարսի անցակետը)։ ֊ Ռուսաստանի իրավապահ մարմինները սկսեցին վրացի ձեռնարկատերերի, առևտրային կազմակերպությունների և միգրանտների բնակավայրերի զանգվածային ստուգումներ։


֊ Քաղաքական ճգնաժամը հանգեցրեց Ռուսաստանից Վրաստանի քաղաքացիների զանգվածային վտարմանը։ ֊ Վրաստանի արդարադատության նախարարության և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի տվյալներով` լարվածության գագաթնակետին (2006 թ. հոկտեմբերից մինչև 2007 թ. ապրիլ) Ռուսաստանի դատարանները կայացրել են ավելի քան 4600 արտաքսման որոշում։ Դրանցից մոտավորապես 2380 մարդ կալանավորվել և հարկադիր արտաքսվել է, իսկ մնացածը կամավոր լքել են երկիրը՝ հալածանքների սպառնալիքով։ Human Rights Watch-ը նույնպես հայտնել է ճգնաժամի առաջին երկու ամիսների ընթացքում ավելի քան 2300 մարդու արտաքսման մասին։


Բնականաբար, ՌԴ իշխանությունների (Դաշնային միգրացիոն ծառայություն, ՆԳ նախարարություն) պաշտոնական դիրքորոշումն այն էր, որ երկիրը պլանավորված արշավ էր իրականացնում անօրինական միգրացիայի և կազմակերպված հանցագործության դեմ պայքարի համար։ Այդուհանդերձ, ստուգումների, կալանավորումների և արտաքսումների էին ենթարկվում ոչ միայն անօրինական ներգաղթյալները, այլև վավեր վիզաներ, բնակության թույլտվություններ ունեցող անձինք և նույնիսկ Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող էթնիկ վրացիները։ Ըստ էության, արտաքսումն օգտագործվում էր որպես վրացական ղեկավարության վրա քաղաքական և տնտեսական ճնշման գործիք (ներգաղթյալների հայրենիք ուղարկված դրամական փոխանցումները կազմում էին Վրաստանի ՀՆԱ-ի զգալի մասը)։


Տարածքային ոստիկանության բաժինները ստացան գաղտնի հրամաններ վրացական ազգությամբ անձանց լայնածավալ խուզարկությունների համար։ Անցկացվեցին վրացական ծագում ունեցող անձանց պատկանող առևտրային կազմակերպությունների զանգվածային ստուգումներ։ Փակվեցին ռեստորաններ, խաղատներ, հյուրանոցներ և մանրածախ առևտրի կետեր (պաշտոնապես՝ սանիտարահիգիենիկ ստուգումների կամ հարկային խախտումների պատճառով)։ Եվ վերջում մի երկու դաժան իրողություն. կանոնավոր օդային ծառայությունների դադարեցման պատճառով մարդիկ Թբիլիսի էին տեղափոխվում ԱԻՆ֊ի բեռնատար ինքնաթիռներով։


Կալանավորվածները պահվել են գերբնակեցված կալանավայրերում, որտեղ առնվազն երկու վրացի մահացել է։ 2014 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հաղորդմամբ` 2006 թվականի աշնանը Ռուսաստանը իրականացրել է Վրաստանի քաղաքացիների կոլեկտիվ արտաքսում։ Ահա այն, ինչ սպասվելու է շուտով Ռուսաստանի հայերին Նիկոլ Փաշինյանի իշխանության առկայության պայմաններում։


Միայն չեմ կարող հստակ ասել` հայերին կարտաքսեն ԱԻՆ-ի բեռնատար ինքնաթիռներո՞վ, թե՞, օրինակ, «Զիլերին» բարձած կբերեն Լարս»։

Լրահոս

Վարշավան ակնկալում է, որ Կիևը քայլ կանի նացիստների հերոսացման շուրջ սկանդալից հետո. Տուսկ
Սելենա Գոմեսը՝ Թեյլոր Սվիֆթի հարսանեկան գաղտնի արարողության կադրերում
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Բարեբախտաբար, Փաշինյանը չընկավ այդ ծուղակը. Էստուկյանը՝ Իսրայելի կառավարության որոշման մասին (տեսանյութ)
Մեքսիկայի իշխանությունները հայտնաբերել են առևանգված լրագրողուհի Ռոքսանա Գուսմանի մարմինը
Հայաստանն ու ԱՄՆ-ն վայելում են հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ
Ամերիկահայ ըմբիշը չի մասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Պարգևատրումներ՝ ԱԺ–ում. ԱՄՆ–ն Իրանին «մեկ շաբաթ արձակուրդ» է տվել
Բացառիկ տեղեկություն ասեմ, անգամ չեք պատկերացնի՝ ինչի մասին է խոսքը
Սոբյանինը հայտնել է, որ Մոսկվայի ուղղությամբ արձակված 200 ԱԹՍ է խոցվել
Բրյանսկում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով զոհվել է խաղաղ բնակիչ
Չինաստանը մտադիր է զարգացնել հարաբերությունները Իրանի հետ
Սասուն Միքայելյանի եւ ԵԿՄ-ի ճակատագիրն անորոշ է. ՊՆ-ում վհուկների որս է սկսվել
Պուտինը շնորհավորել է Թրամփին Միացյալ Նահանգների 250-ամյակի կապակցությամբ
Հութիները հայտարարել են, որ ԱՄՆ-Իրան համաձայնագրից հետո Եմենում խաղաղություն չեն ակնկալում
Թրամփը խոստացել է Միացյալ Նահանգները դարձնել ավելի մեծ և ուժեղ
Վենեսուելայի երկրաշարժից հետո Ցունամի անունով շունը օգնել է փրկել 26 մարդու
Կարևոր
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և փոխնախագահ Ջեյ Դի Վենսին
Գրոսսին հայտնել է, թե ինչից է կախված ԱԷՄԳ-ի մուտքը իրանական օբյեկտներ
Թրամփ. ԱՄՆ-ը Խամենեիի հուղարկավորության պատճառով Իրանին բանակցություններում մեկշաբաթյա ընդմիջում է տվել

Լրացուցիչ նորություններ

...

Բարեբախտաբար, Փաշինյանը չընկավ այդ ծուղակը. Էստուկյանը՝ Իսրայելի կառավարության որոշման մասին (տեսանյութ)

Հայաստանն ու ԱՄՆ-ն վայելում են հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ

Պարգևատրումներ՝ ԱԺ–ում. ԱՄՆ–ն Իրանին «մեկ շաբաթ արձակուրդ» է տվել

Բացառիկ տեղեկություն ասեմ, անգամ չեք պատկերացնի՝ ինչի մասին է խոսքը

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և փոխնախագահ Ջեյ Դի Վենսին

Բաքվում շարունակվել է Արցախի ռшզմաքաղաքական ղեկավարների «դատավարությունը»

Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության (տեսանյութ)

Ալիևը քննարկել է «Զանգեզուրի միջանցքին» առնչվող հարցեր․ Նոր խուզարկություններ և կալանավորումներ

Դատարկվող բուհեր, նվազող դիմորդներ. կրթական համակարգի ճգնաժամային իրականությունը

Հուզված գրկախառնություններ, սելֆիներ. հրաժեշտ են տալիս Ալեն Սիմոնյանին

Մանդատների մասով կվերջնականացնենք մեր դիրքորոշումը ՍԴ որոշումից հետո. Խաչատրյան

Ափսոսում եմ, որ Ալեն Սիմոնյանը մանդատը չի վերցնում. Անդրանիկ Քոչարյան

Կարծում եմ՝ ընդդիմադիրները հանցագործություն են կատարել Հայաստանի նկատնամբ. Ռուբինյան

Ընդիմության որոշ անդամներ ԿԳԲ-ի ագենտների կրտսեր գործընկերներ են․ Ռուբեն Ռուբինյան

Ինչի՞ Քըլըչը պիտի չշնորհավորեր ինձ, ՌԴ գործընեկերս էլ է շնորհավորել, ապուշությունը պիտի հիմք ունենա

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը

ՈՒՂԻՂ․ ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թեհրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը

ՈՒՂԻՂ․ Ռոբերտ Քոչարյանի գործով հերթական դատական նիստը

Այդ պահին իշխանությանը պետք է եղել Արմենին ազատությունից զրկվել, զրկել են. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)