Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Թուրքիայի հետ հաղորդակցության ուղիների վերագործարկումը պակաս կարևոր չէ. Ալեն Սիմոնյան


Երեւանում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 64-րդ լիագումար նիստի բացման արարողությունը, որի ժամանակ բացման խոսքով է հանդես եկել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Ուրախ եմ ողջունել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի մասնակիցներին Երեւանում: Մեր տարածաշրջանում մարտահրավերների լուծումը պահանջում է համապարփակ մոտեցում: Այդ առումով տնտեսական համագործակցությունը կարեւոր գործիք է միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանման համար:

Հայաստանը դեպի ծով ելք չունեցող երկիր է եւ ունի համակարգային խոցելիություններ գլոբալ շուկաներ մուտք գործելու հարցում: Ուստի, մենք գիտակցում ենք հավասար ու ներառական փոխկապակցվածության, բաց սահմանների, լիարժեք գործող տրանսպորտային ենթակառուցվածքների կարեւոր նշանակությունը տարածաշրջանի տնտեսական բարեկեցության համար:

Մարդկանց, ապրանքների եւ ծառայությունների ազատ տեղաշարժի քաղաքական արգելքների վերացումը, մարդու տնտեսական ու սոցիալական իրավունքների, այդ թվում՝ զարգացման իրավունքի իրացումը կենսական նախապայման է սեւծովյան տարածաշրջանի տնտեսական ներուժի լիարժեք իրացման ու գլոբալ շուկաներին ինտեգրման համար:

Սեւծովյան տարածաշրջանը կարեւոր նշանակություն ունի Արեւելք-Արեւմուտք եւ Հյուսիս-Հարավ ուղղություններով առեւտրի ու տրանսպորտային հաղորդակցությունների զարգացման համատեքստում: Տարածաշրջանի տրանսպորտային ներուժի բացահայտման եւ իրացման համար մենք պետք է կենտրոնացնենք մեր ջանքերը ՍԾՏՀԿ մեխանիզմների արդյունավետ գործարկման ուղղությամբ:

«Սեւ ծովի օղակաձեւ մայրուղի», «Ծովային ուղիներ» նախաձեռնությունների իրականացումը կարող է մեծապես բարձրացնել մեր տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների դիմակայունությունն ու որակը: Կարեւոր է նաեւ առեւտրի դյուրացման եւ մաքսային ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ համատեղ մեխանիզմների մշակումը:

Իր աշխարհագրական դիրքի շնորհիվ Հարավային Կովկասը կարող է նպաստել Եվրոպայի եւ Ասիայի միջեւ տնտեսական համագործակցությանն ու առեւտրին: Հարավային Կովկասում բոլոր առեւտրային եւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, հավասարության ու փոխադարձության սկզբունքների լիակատար հարգանքի հիման վրա նոր հնարավորություններ կբացի ոչ միայն տարածաշրջանի տնտեսական զարգացման, այլեւ մարդկանց միջեւ շփումների, մշակութային կապերի համար:

Դա էապես կնպաստի անվտանգությանը եւ կայունությանը տարածաշրջանում եւ անդին:
Առաջնորդվելով այս տեսլականով՝ Հայաստանի կառավարությունը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը:

Որպես մեր խաղաղության օրակարգի մաս՝ այս ծրագիրը նպատակ ունի զարգացնելու տարածաշրջանային հաղորդակցությունները՝ միջազգային իրավունքի, պետությունների ինքնիշխանության եւ իրավազորության հիման վրա: «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը կարող է արդյունավետորեն կապել Պարսից ծոցը, Սեւ եւ Կասպից ծովերը՝ նպաստելով տնտեսական համագործակցության ու առեւտրի ընդլայնմանը:Հայաստանը կառուցողականորեն ներգրավվել է տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման շուրջ Ադրբեջանի հետ բանակցություններում: Պակաս կարեւոր չէ նաեւ Թուրքիայի հետ հաղորդակցության ուղիների վերագործարկումը:

Այս գործընթացի հաջող արդյունքը կարող է վերականգնել տարածաշրջանի նշանակությունը միջազգային բեռնափոխադրումների գործում՝ նպաստելով մեր երկրների ու ժողովուրդների բարեկեցությանն ու տարածաշրջանում խաղաղությանը:

«Խաղաղության խաչմերուկն» ուղղված է մեր տարածաշրջանում հարաբերությունների պարադիգմն առճակատումից փոխակերպելու համագործակցությանը:

Մենք հույս ունենք, որ ՍԾՏՀ անդամ պետությունների խորհրդարանները կաջակցեն այս նախաձեռնությանը, որը լիովին համահունչ է միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կարող ենք էապես նպաստել մեր տարածաշրջանի բոլոր երկրների համար ավելի լավ եւ բարգավաճ ապագային»,- նշել է Սիմոնյանը։

Լրահոս

Մահապատժից ողջ մնացած ամերիկուհին վերադարձվել է բանտ
Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել
Հայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղում
Ֆրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները Ադրբեջանում
800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում Երևանում
Փաշինյանից կարելի է սպասել ամենինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ Խուդոյան
Իրանը ԱՊՀ-ին համագործակցության նոր ձևաչափ է առաջարկում. Փեզեշքիան
Երկրաշարժից հետո Պանամայում գրանցվել է գրեթե 25 հետցնցում
800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում Երևանում
Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներին
Զինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումը
Կիևում հրթիռի հարվածից վնասվել է ադրբեջանական ռեստորան
Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը
Ֆրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները Ադրբեջանում
CBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը
Պուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության կարգավորման իրանական կողմի տեսլականը
Ամուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխան
Նյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառով
Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ Շահնազարյան
Երևանը տոնում է 2808-ամյակը. Թրամփը կանաչ լույս է տվել Պուտինին

Լրացուցիչ նորություններ

...

Փաշինյանից կարելի է սպասել ամենինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ Խուդոյան

800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում Երևանում

Ամուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխան

Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ Շահնազարյան

Երևանը տոնում է 2808-ամյակը. Թրամփը կանաչ լույս է տվել Պուտինին

Եվրախորհրդարանը պահանջում է ազատել հայ գերիներին․ Փաշինյանը՝ խաղաղության չլուծված հարցերի մասին

Կանանց թրաֆիքինգ՝ Հայաստանում․ Սպանություն կատարածը հայտնաբերվել է Վրաստանում

Հայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևում

Կա՛մ ինձ փող կտաք, կա՛մ զիջումների կգնամ, վերջնաժակետը մոտ է․ ինչ է սպասվում ՀՀ-ին՝ ԵԱՏՄ-ում (տեսանյութ)

Փաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել

Վեհափառի եղբայրը և եղբորորդին մեղավոր են ճանաչվել. ՌԴ-ն պատրաստ է Իրանին օգնել․ Պուտին

ՀԱՐՑՈՒՄ․ Շաքիի միջադեպը՝ սահմանապահների անպատասխանատվության հետևա՞նք․ ինչ են ասում քաղաքացիները

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը

Առաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի․ Փաշինյան-Փեզեշքիան հանդիպման մանրամասները

Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․Վարդանյան (տեսանյութ)

Ֆիդան. Մեքքայի համաձայնագիրը հնարավորինս շուտ կներառվի խորհրդարանի օրակարգում

Իրանի ԱԳՆ-ը հայտարարել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների շարունակության մասին

Անվտանգության տեսախցիկները դարձել են ընդդիմության դեմ քարոզչական գործիք․ Քոչարյան

Մեքսիկայի ռինգի ողբերգությունը, Aramco-ի հրդեհներն ու մերկ Թրամփի արձանը

ՀՀ-ն քննարկում է նոր ատոմակայանի հարցը. Պուտինը ինքն իրեն նվեր մատուցեց․ Զելենսկի