Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

Կադաստրի կոմիտեի՝ հանրային քննարկման ներկայացված նախագծով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել Քաղաքացիական, Քրեական և Վարչական դատավարության օրենսգրքերում, «Սնանկության մասին» և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքներում:

Տարատեսակ գործընթացներում մարդկային գործոնի նվազեցումը, թղթային արխիվների կրճատման անհրաժեշտությունը հաշվի առնելով՝ կառավարությունը 2024 թ.ի փետրվարի 23ին ընդունել է «Էլեկտրոնային փաստաթղթերին ներկայացվող պահանջները, սահմանափակում կիրառելու կամ սահմանափակումը վերացնելու վերաբերյալ որոշումներն անշարժ գույքի պետական ռեգիստր ներկայացման կարգը սահմանելու մասին» N 243Ն որոշումը: 

Ներկայում սահմանափակում կիրառող մարմինները, բացառությամբ դատարանների, անշարժ գույքի նկատմամբ սահմանափակումները կիրառելու և վերացնելու մասին փաստաթղթերն անշարժ գույքի պետական ռեգիստր են ներկայացնում N 243Ն որոշմամբ ստեղծված «Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման էլեկտրոնային համակարգի» միջոցով։

Դրա կիրառմամբ առավել դյուրին և արագ են դարձել սահմանափակումների կիրառման և վերացման հետ կապված աշխատանքները՝ հնարավորություն տալով անշարժ գույքի նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ որոշումների կատարումը ապահովել անմիջապես։

Վերջերս կադաստրի կոմիտեում անցկացված խորհրդակցության ժամանակ հանձնարարվել էր արդարադատության նախարարության հետ քննարկել դատական մարմինների կողմից սահմանափակումների կիրառման մասին կայացրած ակտերը ևս էլեկտրոնային տարբերակով կոմիտե ներկայացնելու հնարավորության հարցը: 

2024 թ.ի նոյեմբերի 8ին տեղի է ունեցել տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի նիստ, որի քննարկման արդյունքների համաձայն, դատարանների կողմից կիրառվող էլեկտրոնային համակարգերի փոխգործելիության առկայության դեպքում սահմանափակումների կիրառման մասին կայացրած ակտերը կոմիտե պետք է ներկայացվեն այդ համակարգերի, իսկ փոխգործելիության բացակայության դեպքում՝ ավելի վաղ նշված էլեկտրոնային համակարգի միջոցով՝ նախքան դատավարական փաստաթղթաշրջանառության ամբողջական թվայնացումը և դատարանների կողմից կիրառվող էլեկտրոնային համակարգերի փոխգործելիության ապահովումը։

Նախագծով նախատեսվող օրենսդրական փոփոխությունների արդյունքում ակնկալվում է ապահովել դատարանների կողմից կայացվող վերոնշյալ ակտերի անհապաղ կատարումը՝ խուսափելով անհարկի ձգձգումներից և ակտերի՝ ժամանակավրեպ դառնալուց:

Լրահոս

«Հրապարակ». Ապարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը
«Ժողովուրդ». Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում
«Հրապարակ»․ Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս
«Հրապարակ». Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը
«Ժողովուրդ». ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել
«Ժողովուրդ». Ոստիկանությունն ու ՏԿԵՆ էլ են խցանումների պատճառ
«Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահարավային մարզ
Կարևոր
Հիմա դուք ձեզ իրավունք եք վերապահում այլոց քննադատելո՞ւ... Հարութ Ուլոյանը՝ Նարեկ Կարապետյանին
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը
Կարևոր
Այսօր Բաքուն փակում է իրանական օդանավերի թռիչքները դեպի Ադրբեջան, իսկ ի՞նչ կանի վաղը, եթե ԹՐԻՓ-ի միջոցով ձեռք գցի Հայաստանի հարավային հատվածին. Արմեն Այվազյան
Երևանում աներձագը «Lexus»-ով մшհացու վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի
Աշխատավարձը բարձրացնում են, որ ավելի լավ տարածքներ հանձնի.Դանիելյան (տեսանյութ)
Կարևոր
Նյու Յորքում մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը (տեսանյութ)
Քաղաքացին՝ գնաճի տակ, պաշտոնյան՝ բարձր աշխատավարձով․ Սուրենյանցի մեկնաբանությունը (տեսանյութ)
Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ՏԻՄ ընտրություններում վարչական ռեսուրսով ընտրվելու համար. Վիգեն Հակոբյան (տեսանյութ)
Իրանական ավիաընկերությունների չվերթները դեպի Ադրբեջան դադարեցվում են
Կրակոցներ Երևանում․ Հղիին տեղափոխել են հիվանդանոց, երեխան մահացել է (տեսանյութ)
Հայտնի է՝ քանի ռուս զինծառայող է զոհվել Ուկրաինայում․ տվյալներ են հրապարակվել
Թբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներին

Լրացուցիչ նորություններ

...

«Հրապարակ». Ապարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը

«Ժողովուրդ». Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում

«Հրապարակ»․ Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս

«Հրապարակ». Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը

«Ժողովուրդ». ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել

«Ժողովուրդ». Ոստիկանությունն ու ՏԿԵՆ էլ են խցանումների պատճառ

«Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է

«Հրապարակ». Որ ուժի համայնքապետի թեկնածուն կլինի Գևորգ Փարսյանը

«Հրապարակ». Կոպիրկինը հրաժեշտ կտա՞ Հայաստանին․ ՌԴ-ում նրանից դժգոհ են

«Ժողովուրդ». Լենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը

«Հրապարակ». Արմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը

«Հրապարակ». Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում

«Ժողովուրդ». Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար

Պարգևատրումներ՝ Անկախության տոնին․ Նեթանյահուի համար վատ լուր. ՄՔԴ-ն չի նահանջում (տեսանյութ)

21 տարի առաջ Անկախության օրվա նախօրեին արված կանխատեսումներ և նախազգուշացումներ. Արմեն Այվազյան (տեսանյութ)

Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել. Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել

«Հրապարակ»․ Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի դատավոր Մարգարիտա Հարթենյանը

«Փաստ». Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը

«Ժողովուրդ». Գրատախտակի գնացած Արաքսյա Վարդանյանը ծանր վիճակում է․ նա արտասվում էր