Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Բանկերը հիմա գերշահույթներ են ստանում արտաքին գործոնների հաշվին. ի՞նչ վտանգներ են նրանց սպառնում ապագայում. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է. 

2024 թ. ինն ամիսների ընթացքում Հայաստանում գործող բանկերի ընդհանուր զուտ շահույթը կազմել է 268 մլրդ ՀՀ դրամ, ինչը 53 մլրդ ՀՀ դրամով կամ 25 տոկոսով ավելի է, քան 2023 թ. նույն ժամանակաշրջանում գրանցած արդյունքը։ Մասնագետներից շատերի համոզմամբ, այս արդյունքն առավելապես պայմանավորված է արտաքին, այդ թվում՝ ուկրաինական հակամարտության հետևանքով ի հայտ եկած որոշակի գործոնների ազդեցությամբ:

Միևնույն ժամանակ, տնտեսագետները ահազանգում են, որ երբ նույն արտաքին գործոնները չեզոքանան, դա լուրջ հետևանքներ կարող է ունենալ բանկային ողջ համակարգի վրա:

Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն ասում է՝ հատկապես վերջին տարիներին բանկային շահույթների կուտակման մեջ էական ազդեցություն են ունեցել վարկային տոկոսադրույքները, փոխարժեքային տարբերությունների շահույթները, տրանսֆերտների՝ դրսից փոխանցումների արդյունքում միջնորդավճարները: «Եթե արտաքին գործոնները վերանում են, միջնորդավճարների մասնաբաժինը կամ կանխիկացման գումարները վերանում են, այսինքն՝ դա ռեալ վտանգի տակ է գտնվում: Օրինակ՝ Ռուսաստանից փոխանցումներ են լինում, այդ փոխանցումներից հետագայում երրորդ երկրներ փոխանցելու էական, որոշ դեպքերում նույնիսկ մինչև 10 տոկոս միջնորդավճարների գանձում է տեղի ունենում: Համարենք, որ շահույթի իրենց տեսակարար կշռի մեջ դրանք բացակայում են, բնականաբար, արդեն կունենան էական խնդիրներ: Հաջորդ խնդիրը, որը և՛ կապված է արտաքին գործոնների հետ, և՛ ներքին գործոններով է պայմանավորված, վարկային տոկոսադրույքներն են:

Ինչքանո՞վ է կապված արտաքին գործոնների հետ, որովհետև ռուսուկրաինական պատերազմի ֆոնին Հայաստանի անշարժ գույքի շուկայում տեղի ունեցավ էական աշխուժություն, այսինքն՝ մեր հայրենակիցները բնակարանային ձեռքբերումներ էին իրականացնում, շինարարությունն էապես ավելացավ:   Իհարկե, շինարարության ծավալների ավելացման վրա այլ գործոններ ևս կային, բայց այժմ տեղի է ունենում էականորեն կրճատում ու դանդաղեցման միտում:

Դրանք շատ խիստ ազդելու են բանկերի շահութաբերության վրա՝ ընդհուպ մինչև նոր սկսվող, կառուցապատվող շինարարության ոլորտում վարկերի սպասարկման դժվարություններ, հետևաբար արդեն բանկերի կողմից անհավաքագրելիություն, բաշխած վարկերի, հիփոթեքային վարկերի դժվարություններ, քանզի մարդիկ կա՛մ դանդաղում են, կա՛մ այլևս հրաժարվում են օգտվել հիփոթեքային վարկերից:

Մնալու են բացառապես սպառողական վարկերը, որոնց հաշվին բանկերը երբևէ չեն էլ կարողանում գոյատևել, դա ավելի շատ վարկային կազմակերպությունների գործունեության ոլորտն ու դաշտն է: Եթե արտաքին գործոնների չեզոքացումը շարունակվի այսպիսի միտումով, բանկերը կանխատեսում են, որ լուրջ դժվարությունների առաջ կարող են կանգնել», - ասում է մեր զրուցակիցը: 

Իսկ ինչպե՞ս է բանկերի շահույթն արտացոլվում տնտեսության մեջ: Թե՞ այդ շահույթներն, այսպես ասած, «տուն են տանում»: 

«Բանկերի սեփականատերերն են որոշում և ազատ են իրենց որոշումների մեջ, օրինակ՝ շահույթը ներդնել Հայաստանի Հանրապետության մեջ, թե ոչ: Շատ դեպքերում նրանք կրկին վարկերի տեսքով ներդրում են կատարում, այսինքն՝ ոչ թե շահույթի բաշխում է տեղի ունենում, և դա գնում է տնտեսության այլ ոլորտ, այլ բանկային ոլորտում շահույթը վարկերի տեսքով ներդրում է կատարվում, վարկի տեսքով դուրս է գալիս շուկա:

Հետևաբար՝ բանկերի շահույթներից էական ներդրում և Հայաստանում կապիտալ ծախսի ավելացում տեղի չի ունենում և էական տնտեսական խթան, արտացոլում չի լինում», - եզրափակում է Նաիրի Սարգսյանը: Տնտեսագետ Սուրեն Պարսյանն էլ հիշեցնում է, որ 2022 թ.ից սկսած ռուսուկրաինական հակամարտությունից հետո Հայաստանը դարձավ ռուսական պատժամիջոցների շրջանցման երկիր:

«Դրան նաև իր մասնակցությունն ունեցավ Հայաստանի բանկային համակարգը, և վճարումները, կանխիկացումները, արտասահմանի գումարների տեղափոխումը իրականացվեցին Հայաստանի բանկերի միջոցով: Նրանք բավականին բարձր սակագներ սահմանեցին ռուսների և ոչ ռեզիդենտների բանկային հաշիվների բացման, կանխիկացման համար: Նույնիսկ ավանդների պարագայում նրանց ավելի ցածր տոկոս էին տրամադրում, քան հայաստանցիներին:

Միայն դրա հաշվին Հայաստանի մի շարք բանկեր բավականին մեծ շահույթներ կարողացան ստանալ, հնարավորություն ունեցան էժան գումարներ հավաքագրել և թանկ վարկի տեսքով տրամադրել բիզնեսին և հանրությանը: Պատահական չէ, որ այս տարվա առաջին ինն ամսվա հաշվարկով 268 մլրդ դրամ զուտ շահույթ կա:

Հայաստանի բանկերը վերջին երեք տարվա ընթացքում միջինում 250 միլիարդ դրամ մաքուր շահույթ են գեներացրել: Երեք տարվա ընթացքում այնքան գումար են վաստակել, որքան նախորդող յոթութ տարվա ընթացքում», - «Փաստի» հետ զրույցում ասում է տնտեսագետը: Միևնույն ժամանակ Պարսյանը նշում է, որ բանկերն արձանագրում են իրենց դինամիկ աճը, ինչը չենք կարող ասել նրանց վճարած հարկերի մասով.

«Պետք է քննարկենք բանկային համակարգը լրացուցիչ հարկելու մեխանիզմների մասին: Տարիներ շարունակ բանկային համակարգը գեներացնում է մեծ շահույթներ, բայց վճարում է նույն դրույքաչափերը: Բանկային համակարգի նկատմամբ բավականին մեղմ վերաբերմունք են ցուցաբերում, ինչն ընդհանուր տնտեսության համար ճիշտ չէ և պետական բյուջեի քաղաքականության տեսանկյունից էլ արդարացված չէ»։ 

Մենք ձեռնպահ ենք մնում կոնկրետ բանկերի անուններ նշելուց՝ հաշվի առնելով, որ խնդիրը վերաբերում է ամբողջ համակարգին, սակայն այս թեման հետագայում ևս մնալու է մեր ուշադրության կենտրոնում, այդ թվում՝ մասնավոր օրինակների հիման վրա:

Լրահոս

Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
Միակ ուժը, որ մենք ունենք` հայ ժողովրդի աջակցությունն է
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքները
Վաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք Ալիևի սահմանադրության վտանգները
Կրակոցներ Լեհաստանի Կրակով քաղաքի կենտրոնում․ կան զոհեր և վիրավորներ
Գազայում տեղացած ուժեղ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում գտնվող 70,000 վրաններ ջրի տակ են անցել
Քա՛յլ արա, մերժի՛ր Նիկոլին ո՞ւ․․․չկա նրա հետ խոսելու ոչ մի բան․ Կարապետյանց
Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել, մեր գործերը լավ են ընթանում. Թրամփ
Միջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա տանող առանցքային երթուղի է․ Ֆիդան
ԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ Դոնբասից
Հայ շախմատիստները մասնակցում են Եվրոպայի առաջնությանը
Մասկն առաջարկել է արհեստական ​​ինտելեկտի սերվերները տեղափոխել տիեզերք
Բրազիլիայում մեքենան մխրճվել է հագուստի խանութի մեջ
Ապարան համայնքի ղեկավարի թեկնածուի դեմ՝ գույքի բռնագանձման հայց. նրա թիմակիցների հայտարարագրերում եկամուտներ չկան. Հետք
Մասկը խոստովանել է իր սերը Չինաստանի նկատմամբ
70 տարի մեզ կերակրել են խաբկանքով, թե պետք է Ռուսաստանի պոչը բռնենք, այլապես թուրքը մեզ կուտի
Ռուս տղամարդը յոթ օրվա կալանքի է ենթարկվել ինքնաթիռում անկարգություն առաջացնելու համար
Իմամը մահացել է աղոթքից հետո, Չինաստանում՝ հրե գունդ, օդանավակայանում՝ ալիգատոր
Վաշինգտոնի կենտրոնում գտնվող գրադարանում դանակահարված տղամարդու դիակ են գտել
Արծվաշենի հարցում տեսնում եմ անկլավների փոխանակման տրամաբանություն. սա իմ ընկալումն է

Լրացուցիչ նորություններ

...

Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին

ԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ Դոնբասից

ՀՔԾ–ից՝ Ավանի թաղապետ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը

Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»

Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»

«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»

Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում

Եթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ Գրիգորյան

Ինչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից

Թուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և Տիգրանաշեն

Ես դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանին

Մադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքը

Թրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալ

Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղել

«Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից»

Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում

«Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց