Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

48 ժամ եմ տալիս Ալեն Սիմոնյանին՝ իր սուտը հերքելու համար․ Գեղամ Մանուկյան


ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը «մեծահոգաբար 48 ժամ է տվել Ալեն Սիմոնյանին իր սուտը հերքելու համար»։ Այս մասին նա գրել է Ֆեյսբուքի իր էջում։

«Մեծահոգաբար 48 ժամ՝ Ալեն Սիմոնյանին իր սուտը հերքելու համար Ուշ գիշերով ընկերներս ուղարկեցին ժամանակին էժանագին սերիալներում երկրորդական դերեր խաղացած ու հոլովակում ակվարիումում տվայտված, օլիգարխի մոտ վարձու խմբագիր աշխատած Ալեն Սիմոնյանի գրառումն այն մասին, որ ցանկանում է ինձ դատի տալ եւ հերքման պահանջ է ներկայացնել։ 

Պատճառը՝ հարցազրույցս է, որտեղ խոսել եմ նրա հայտարարությունների ու գործունեության, ՔՊ-ական իշխանությունների կործանարար քաղաքականության մասին, ու նաեւ՝ հիշատակել իր թանկարժեք բնակարանի մասին։ 

Շուրջ 50 րոպե տեւած հարցազրույցում արտահայտած մտքերիցս Ալեն Սիմոնյանը վիրավորական չի համարել, ասել է թե չի ուզել հերքել, որ՝ՔՊ ներսում առնետի նման իրար խժռում են ու շարունակելու են խժռել,հայտնի չուկչայի անեկդոտի պես (երբ նռնակի հետ է խաղում եւ չի հասկանում, որ այն կարող է պայթել), այս իշխանությունը կրակի հետ է խաղում ու վտանգում մեր երկիրը,ներքին պայքարում բռնաբարում է օրենքն ու արդարադատությունը՝ այն օգտագործելով լոկ սեփական իշխանության պահպանման ու ամրապնդման գործիք։

Նա չի հերքում, որ առավոտյան Ջրվեժի առանձնատնից է գալիս ԱԺ աշխատանքի երկու մեքենայի ուղեկցությամբ, թեեւ ասվում էր՝ ապրում է Կոնդի կառավարական առանձնատանը։

 Այս ամենն իրեն չի մտահոգել, այլ Ալեն Սիմոնյանն անհանգստացել է «Հյուսիսային պողոտայում ու էդտեղ տներ առնել ու ծախելու» մասին իմ խոսքից։ Խոսքս լավ ու ամբողջական չի լսել, հակառակ դեպքում դա չէր պահանջի հերքել։ Բայց այդ մասին, եթե ցանկանա դատարանում կխոսենք։ Ի դեպ, ի տարբերություն իրեն, ես երբեք կարիք չեմ ունեցել և չունեմ որևէ տեսակի հովանավորչության: Նա ակնկալում է փաստերով ցույց տամ, թե Հյուսիսային պողոտայի որ բնակարանն է իրենը։ 

Ասեմ՝ Հյուսիսային պողատա հասկացությունը վաղուց զուտ կոնկրետ հասցե չէ, այլ հանրության մեջ ընդհանրական ձեւակերպում է մայրաքաղաքի փոքր կենտրոնի էլիտար կառույցների համար։

 Ինձ համար էլ, ով միշտ ապրել է Երեւանի լավագույն, գեղատեսիլ ծայրամասում՝ Քանաքեռում, սնկի պես բուսնած փոքր կենտրոնի բարձրահարկերի հավաքականությունն ընդհանրական մեկ անուն ունի՝ Հյուսիսային պողոտա, որի տարբեր շենքեր ունեն տարբեր հասցեներ, ասել է թե էլիտար, հազարավոր դոլարներ արժողությամբ վեր խոյացող շենքեր։ 

Ի դեպ, այդ հասցեներից մեկում՝ Եկմալյան 1/1 հասցեում էլ Ալեն Սիմոնյանի բնակարանային առուվաճառքների պատմությունների մասին էլ մամուլը վաղուց է գրել։ Դատական թղթապանակի հարստացման համար էլ երեկվանից բազում քաղաքացիներ նոր փաստեր են ուղարկում: Իսկ ես Ալենի համար ընկեր Գեղամ չեմ, ինչպես նա է ինձ իր գրությունում դիմել (ինչպես ասում են՝ тамбовский волк тебе товарищ...)։

Ընկեր Գեղամով կարող են դիմել ինձ կուսակցական, գաղափարական ընկերներս, պայքարի զինակիցներս։ Եվ ոչ թե Հայրենիք ու Արցախ ուրացածները։

 Հ.Գ. Արձանագրում. Ալեն Սիմոնյանը ստում է. Երկիր Մեդիային Նա դատի չի տվել, ինչպես ինքն է գրում ու իբր թե մեծահոգաբար հաշտության է համաձայնվել:

Այսպես. Մեծահոգաբար 48 ժամ եմ տալիս, որ հրապարակի Երկիր մեդիայի դեմ իր հայցը, հակառակ դեպքում ետ քաշի մամուլի դեմ իր ունեցած բոլոր հայցերը:

 Հ.Գ. 72 ժամ էլ տանք, որ հերքի կամ հաստատի դեռևս 2020թ.-ի սեպտեմբերին արված իր խոսքը՝ «Բերքաբեր Արցախը: Ակնան (Աղդամը) իմ հայրենիքն է...»:

Իմ հարցազրույցը Հռիփսիմե Ջեմեջյանի հետ կրկին դնում եմ մեկնաբանություններում»,– գրել է Մանուկյանը:

Լրահոս

Թուրքիան և Ադրբեջանը քննարկել են Հայաստանի հետ կապված հարցեր
Ո՞վ կլինի Ծառուկյանի հաջորդ մրցակիցը. UFC-ի նախագահը բացում է փակագծերը
Նիկոլ Փաշինյանի ուղերձը ՀՀ անկախության 35-րդ տարեդարձի առիթով
Պարգևատրումներ՝ Անկախության տոնին․ Նեթանյահուի համար վատ լուր. ՄՔԴ-ն չի նահանջում (տեսանյութ)
«Խաղաղ ժամանակներում ենք ապրում» ասողը թող ճակատին գրի՝ տականք, սրիկա, պոռնիկ․ Հայրիկյան (տեսանյութ)
Համատեղ նախագծերի իրականացումը նպաստում է Հայաստանի զարգացմանը. Եվրասիական տնտեսական հանձնաժողով
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի ուղերձը ՀՀ անկախության 35-րդ տարեդարձի առիթով
Եթե պատմական հայրենիքը մերժվում է, մենք գոյություն չենք ունենա. քաղաքացին՝ անկախության մասին (տեսանյութ)
Նիկոլը լավ է անում․ էդ բարձր աշխատավարձը ընդդիմությունն էլ է ստանալու․ Զոհրաբյան (տեսանյութ)
Հայաստանի հավաքականները հաղթանակներ են գրանցել շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 6-րդ խաղափուլում
Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել
Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներ. կանխվել է վրեժխնդրությունը
Մենք պետական սահման ունե՞նք․ Սասուն Միքայելյանի կոշտ հայտարարությունը (տեսանյութ)
Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ, Factor.am
Al Masirah. Սաուդյան Արաբիայի ուժերը 12 ժամվա ընթացքում Եմենի վրա արձակել են ավելի քան 130 հրթիռ և արկ
ԱՄՆ-ում տղամարդը ռինգում մենամարտել է ռոբոտի հետ (տեսանյութ)
Ծեծկռտուքից՝ կրակոց․ Երևանում գազային ատրճանակով կրակել են, 44-ամյա տղամարդը վիրավորվել է
Ռումինիայում բանկի արհեստական բանականության օգնականը հաճախորդին հիմար է անվանել
Սիգիրիա. ժայռի գագաթին կառուցված հին ամրոցը
2-ամյա աղջիկն ընկել է թոնիրը, կրկնակի վրաերթ, ինքնասպանություններ

Լրացուցիչ նորություններ

...

Թուրքիան և Ադրբեջանը քննարկել են Հայաստանի հետ կապված հարցեր

Նիկոլ Փաշինյանի ուղերձը ՀՀ անկախության 35-րդ տարեդարձի առիթով

«Խաղաղ ժամանակներում ենք ապրում» ասողը թող ճակատին գրի՝ տականք, սրիկա, պոռնիկ․ Հայրիկյան (տեսանյութ)

ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի ուղերձը ՀՀ անկախության 35-րդ տարեդարձի առիթով

Նիկոլը լավ է անում․ էդ բարձր աշխատավարձը ընդդիմությունն էլ է ստանալու․ Զոհրաբյան (տեսանյութ)

Մենք պետական սահման ունե՞նք․ Սասուն Միքայելյանի կոշտ հայտարարությունը (տեսանյութ)

Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ, Factor.am

Սիգիրիա. ժայռի գագաթին կառուցված հին ամրոցը

2-ամյա աղջիկն ընկել է թոնիրը, կրկնակի վրաերթ, ինքնասպանություններ

Անկախ Հայաստանը՝ 35 տարեկան. 40 օր է պետք ՌԴ-ին ջախջախելու համար. Զելենսկի

ՀՀ իշխանությունները Բաքվի դիկտատորի հետ գնում են կեղծ խաղաղության. Սյուզաննա Ավետիսյան

Ի՞նչ խաղաղություն, եթե ՀՀ–ի տարածքում դեռ կան ադրբեջանական ԶՈՒ–եր, Բաքվում կան գերիներ. Մելոյան

Մեր խնդրանքն առ Աստված բարձրացրեցինք, որպեսզի անսասան լինի հայոց պետականությունը. Գարեգին Բ

Վեհափառ Հայրապետը ծաղիկներ խոնարհեց Արցախյան պատերազմների հերոսների շիրիմներին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու բարձրաստիճան հոգևորականներ ժամանեցին Եռաբլուր

Կաթողիկոսին մեղադրող դատախազը չգիտեմ՝ ինչպես է գլուխը բարձին դնում, ինչ է մտածում․ Դիլբարյան

Մենք պետական սահման ունենք. Քոչարյանը խմբագրում է Սասուն Միքայելյանի սկանդալային խոսքը

Սահմա՞ն ունենք մենք. ԵԿՄ նախագահ եւ ՔՊ–ական պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ Եռաբլուրում

ՈՒՂԻՂ․ ՀՀ Անկախության 35 ամյակը՝ Եռաբլուրում

«Երբ վտանգված է պետականությունը, մեկ ճանապարհ կա»․ Սերժ Սարգսյան