Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվել է հայոց առաջին լուսավորիչների տոնը. Կաթողիկոսի ձեռամբ Մայր Տաճար է բերվել աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբել է հայոց առաջին լուսավորիչներ՝ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը:


Այս մասին հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ հիշեցնելով, որ դեռևս 2014 թվականին տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր, որի ընթացքում հավատացյալների օրհնության համար դուրս է բերվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող համաքրիստոնեական սրբությունը:«Բերկրառատ տոնի առիթով Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ Պատարագ:


Պատարագիչն էր Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը»,-նշում է Մայր Աթոռը՝ հավելելով, որ Սուրբ Պատարագին ներկա են եղել նաև Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ, միաբաններ հայաստանյան թեմերի առաջնորդներ և բազմաթիվ ուխտավորներ:


Նշվում է, որ Սուրբ Պատարագի ընթացքում եկեղեցական թափորի առաջնորդությամբ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ Մայր Տաճար է բերվել աստվածամուխ Սուրբ Գեղարդը:Մայր Աթոռի փոխանցմամբ՝ անդրադառնալով Հայոց աշխարհի առաջին լուսավորիչների տոնի խորհրդին՝ Հայր Սուրբն ընդգծել է առաքյալների դերակատարությունը մարդկության պատմության և հայկական իրականության մեջ, որոնց քարոզության շնորհիվ Քրիստոսի սիրո վարդապետության հունդերը ոչ միայն սերմանվել են հայոց հողում, այլև հետագայում պտղաբերել են և դարձան հայկական ինքնության անբաժանելի մասը։


 «Այսօր նվիրական օր է Հայոց Եկեղեցու և նրա անդամների համար, քանզի եկել ենք միասնաբար հայցելու Ս․ Թադեոսի և Ս․ Բարթողիմեոսի բարեխոսությունը Տիրոջ մոտ Հայկ Նահապետի սերնդի համար, վերանորոգելու մեր ուխտը Հայոց Եկեղեցու և նրա Գահակալի հանդեպ՝ առավել նախանձախնդրությամբ և նվիրումով լծվելով հայոց պետականության զորացման սրբազան առաքելությանն ու ազգային-քրիստոնեական ինքնության պահպանությանը։


Երբեք չմոռանաք, որ լինել առաքելական նշանակում է վերահաստատել հավատարմությունը Տիրոջ, Աստծու խոսքի և Մայր Եկեղեցու հանդեպ՝ մեր լուսավոր նախնիների նման անաղարտ պահելով ուղղափառ հավատքը և ամենուր սփռելով հարության լույսն ու հույսը»,-նշել է Հայր Զաքարիան։Սուրբ Պատարագի ավարտին Հայոց Հովվապետը «Պահպանիչ» աղոթքով և հրաշագործ Սուրբ Գեղարդով օրհնել է ներկա ժողովրդին, ապա հավատացյալներին հնարավորություն է ընձեռվել երկրպագելու ու համբուրելու համաքրիստոնեական սրբությունը: 


«Աստվածամուխ Սուրբ Գեղարդը Մայր Տաճարում կմնա մինչև Երեկոյան ժամերգության ավարտը»,-նշում է Մայր Աթոռը: 

Լրահոս

Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին
ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին մի շարք հրաձգություններ են տեղի ունեցել. հինգ մարդ է զոհվել
Հելոուինի գիշերը Դելավերի համալսարանի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով վեց մարդ է վիրավորվել
Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը
Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի
Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա
Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու
Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ
Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ
Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ)
Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին
«Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին
Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ
Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների
ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար
Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է
Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին

Լրացուցիչ նորություններ

...

Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի

Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին

Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է

«Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները

Պլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը

«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել

Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու

Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները

Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը

Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ)

Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)

Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում

Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ)

Էրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ)

Չաղ Ռուստամը կրկին կալանավորվել է

«Արմոդերմ»․ հայկական նորարարություն՝ միջազգային բժշկական հարթակում

Տաթևիկ Հայրապետյան․ «Բռնությունն ու հայհոյանքը քաղաքականության հանդեպ զզվանք սերմանելու միջոց են»