Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Արևմուտքն իր «հակառուսական դեսանտով» ի՞նչ հեռահար նպատակներ ունի Հայաստանում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱՄՆ Պետդեպը մտածում է՝ ինչպես թույլ չտա, որ Երևանը հեռանա, այսպես կոչված, ժողովրդավարական ճանապարհից, ասված է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության հաղորդագրության մեջ։ Այս հաղորդագրությունը բավական մեծ աղմուկ բարձրացրեց թե՛ հայաստանյան, թե՛ ռուսաստանյան լրատվամիջոցներում ու սոցցանցային հարթակներում:

Անդրադառնալով այս հարցին՝ մասնավորաբար «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը գրում է, թե Հայաստանը մեծ տեմպերով գնում է failed state-ի վերածվելու ուղով: 

«Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի վարկանիշն անկում է ապրում՝ Արցախը հանձնված է, արտաքին պարտքը գրեթե 13 միլիարդ դոլար է, արտագաղթը չի դադարում, իսկ կադրային փոփոխությունները ՀՀ քաղաքացիների շրջանում միայն ծիծաղ են առաջացնում՝ վատերին փոխարինում են ավելի վատերով։ Հայաստանը մեծ տեմպերով գնում է failed state-ի վերածվելու ուղով՝ Ադրբեջանն ամեն օր նորանոր պահանջներ է առաջ քաշում, իսկ քպական թիմը դրան չի հակադարձում։

Սոցիալ-տնտեսական վիճակն աղետալի է, տապալված են բոլոր ոլորտները, ցավոք, ՀՀ քաղաքացիներն ապագա չեն կապում Հայաստանի հետ ու արտագաղթում են»,-գրում են հեղինակները և հավելում, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի՝ ակտիվորեն զինվում է և պահանջում է, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը։ 

Դրա ֆոնին Փաշինյանն ու թիմը վատթարացնում են կապերը ՌԴ-ի հետ՝ կատարելով Արևմուտքի պատվերը։ Իսկ ի՞նչ է ուզում Արևմուտքը:

Ըստ ալիքի, Արևմուտքը ցանկանում է Նիկոլ Փաշինյանին պահել իշխանության՝ ՀՀ-ն «նոր Ուկրաինայի» վերածելու և Հարավային Կովկասում նոր հակառուսական պլացդարմ ստեղծելու համար.

«Արևմուտքը ցանկանում է ՔՊ-ին ու Փաշինյանին ուժեղացնել հակառուսական, արևմտամետ կուսակցություններով, որպեսզի 2026 թ.-ին այդ նոր կոալիցիան հաղթի ԱԺ ընտրություններում։

Եթե նոր կառավարությունը բաղկացած լինի վերոնշյալ կուսակցություններից, ՀՀ-ն ավելի արագ տեմպերով է գնալու դեպի ԵՄ ու ՆԱՏՕ՝ խզելով կապերը ՌԴ-ի հետ, ինչն էլ ունենալու է աղետալի հետևանքներ հայ ազգի ու հայոց պետականության համար։ 

Արամ Սարգսյանի «Հանրապետություն», Արման Բաբաջանյանի «Հանուն Հանրապետության» կուսակցությունները, Տիգրան Խզմալ յանի «Հայաստանի Եվրոպական կուսակցություն»-ը և Լևոն Շիրինյանի «Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը» Արևմուտքի «հակառուսական դեսանտն» են, որոնք ՀՀ-ում ունեն շատ ցածր վարկանիշ։

Սակայն մեդիառեսուրսներով ու քարոզչությամբ, ինչպես նաև ՔՊ-ի վարչական լծակների աջակցությամբ մինչև 2026 թ. այդ կուսակցություններն արհեստական «աճեցվելու» են, որպեսզի ՀՀ քաղաքացիներին ներկայանան իբր 3-րդ ուժ կամ Փաշինյանին ընդդիմություն։

Իրականում այդ ուժերը ՔՊ-ի քույր-կուսակցություններն են ու ամեն ինչ արել են և անելու են Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ամրապնդելու համար՝ դրա համար ստանալով պաշտոններ և ֆինանսական հոսքեր»։

Լրահոս

Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքները
Վաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք Ալիևի սահմանադրության վտանգները
Կրակոցներ Լեհաստանի Կրակով քաղաքի կենտրոնում․ կան զոհեր և վիրավորներ
Գազայում տեղացած ուժեղ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում գտնվող 70,000 վրաններ ջրի տակ են անցել
Քա՛յլ արա, մերժի՛ր Նիկոլին ո՞ւ․․․չկա նրա հետ խոսելու ոչ մի բան․ Կարապետյանց
Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել, մեր գործերը լավ են ընթանում. Թրամփ
Միջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա տանող առանցքային երթուղի է․ Ֆիդան
ԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ Դոնբասից
Հայ շախմատիստները մասնակցում են Եվրոպայի առաջնությանը
Մասկն առաջարկել է արհեստական ​​ինտելեկտի սերվերները տեղափոխել տիեզերք
Բրազիլիայում մեքենան մխրճվել է հագուստի խանութի մեջ
Ապարան համայնքի ղեկավարի թեկնածուի դեմ՝ գույքի բռնագանձման հայց. նրա թիմակիցների հայտարարագրերում եկամուտներ չկան. Հետք
Մասկը խոստովանել է իր սերը Չինաստանի նկատմամբ
70 տարի մեզ կերակրել են խաբկանքով, թե պետք է Ռուսաստանի պոչը բռնենք, այլապես թուրքը մեզ կուտի
Ռուս տղամարդը յոթ օրվա կալանքի է ենթարկվել ինքնաթիռում անկարգություն առաջացնելու համար
Իմամը մահացել է աղոթքից հետո, Չինաստանում՝ հրե գունդ, օդանավակայանում՝ ալիգատոր
Վաշինգտոնի կենտրոնում գտնվող գրադարանում դանակահարված տղամարդու դիակ են գտել
Արծվաշենի հարցում տեսնում եմ անկլավների փոխանակման տրամաբանություն. սա իմ ընկալումն է
Իշխանությունների համար 50+1-ն անհաղթահարելի բարձունք է․ Բադալյանը՝ արտահերթի և նոր համախմբման մասին
ԱՄՆ-ում թողարկվել է Մելանյա Թրամփի մասին ֆիլմի թրեյլերը

Լրացուցիչ նորություններ

...

ԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ Դոնբասից

ՀՔԾ–ից՝ Ավանի թաղապետ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը

Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»

Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»

«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»

Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում

Եթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ Գրիգորյան

Ինչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից

Թուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և Տիգրանաշեն

Ես դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանին

Մադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքը

Թրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալ

Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղել

«Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից»

Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում

«Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց

«Իրավունք». Սարգսյան եղբայրները չեն մասնակցի ավագանու ընտրություններին