Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ներկայացնեմ ձեզ, թե ինչո՞ւ են նիկոլենք ծածկադմփոց արել այդ զեկույցը. Արմեն Աշոտյան


«Իր վերջին ինքնազրույցի ընթացքում Փաշինյանի խոսույթի մի մասը նվիրված էր հնարավոր եվրահանրաքվեին և Հայաստան-ԵՄ հարցերին։ Այս պահին մի կողմ դնելով այդ հարցով նրա երկիմաստ ակնարկները և արդեն տեսանելի մանիպուլյացիաները, բացահայտեմ ձեզ համար, թե ինչ է Նիկոլը նաև այս հարցով թաքցնում մեզանից։Ոմանք կհիշեն, թե մի քանի տարի առաջ ինչպես էր նա իրականությունից և կոնտեքստից կտրված որոշակի թվեր ներկայացնում Արևելյան գործընկերության քաղաքացիական ֆորումի 2021 թվականի ինդեքսից, թե որքանով ենք մենք մոտարկվում ԵՄ-ին, որքանով ենք համապատասխանում տարբեր ոլորտների եվրաստանդարտներին։Հիշեցնեմ, որ այդ ֆորումում Հայաստանն ավանդաբար ներկայացրել են մեծամասամբ կողմնակալ, որոշ դեպքերում՝ ակնհայտ «սորոսական» ՀԿ-ներ և ակտիվիստներ։

Իսկ այդ ֆալշ և կեղծված ձայնապնակը թութակի նման կրկնում էին փաշինյանական «колода»-յի զանազան ներկայացուցիչներ՝ անձնական օգտագործման դեսպանից մինչև խորհրդարանական պարկապզուկներ։ Թե ինչ էր իրականում արձանգրված այդ զեկույցում, ես բացահայտել և հրապարակել էի մինչև ազատազրկումս։

Եվ ահա արդեն տնային կալանքի պայմաններում փորփրելով, կարդալով և ծանոթանալով այդ ընթացքում բացթողնված փաստաթղթերին, նյութերին և զեկույցներին, հերթը հասավ Արևելյան Գործընկերության նոր՝ 2023 թվականի զեկույցին, որի արդյունքների մասին բացակայում է ինչպես պատշաճ անդրադարձը մամուլում, այնպես էլ «զարմանալիորեն» լռում է իշխանական քարոզչամեքենան։

Ներկայացնեմ ձեզ, թե ինչո՞ւ են նիկոլենք ծածկադմփոց արել այդ զեկույցը։ Անկախ պաշտոնական ճոռոմաբանությունից, հասարակությանը հրամցվող կեղծիքից և գեղջկական եվրակենացներից, նույնիսկ՝ մասամբ յուրային և լոյալ հեղինակներից, այս փաստաթուղթը ռենտգենի նման բացահայտում է նիկոլական քաղցկեղի, թարախապարկերի, լեղաքարերի գոյությունն ու աճը երկրի տարբեր ոլորտներում։

Խոսենք թվերի և փաստերի լեզվով։

1. Արևելյան Գործընկերության 2023-ի Ինդեքսում Հայաստանը 0.61 միավորով զբաղեցրել է ընդամենը 4-րդ տեղը՝ զիջելով համապատասխանաբար Մոլդովային (0.7 միավոր) , Ուկրաինային (0.66 միավոր) և Վրաստանին (0.63 միավոր)։

2. Հայաստանի ցուցանիշը նվազել է նաև ի համեմատ 2021-ի (0.64)՝ արձանագրելով ոչ միայն հետնապահություն, այլև՝ հետընթաց։

3. Վարկանիշի առանձին բլոկերում Հայաստանի ցուցանիշները նույնպես պայթեցնում են պաշտոնական քարոզչական փուչըկները։ Այսպես, «Ժողովրդավարություն, լավ կառավարում, օրենքի գերակայություն» բաժնում Հայաստանը 6-ից 3-րդն է, «ԵՄ ստանդարտներին համահունչ քաղաքականություն» բաժնում մենք 6-ից 4-րդն ենք, իսկ «Կայուն զարգացումով»՝ 6-ից նույնիսկ 5-րդը, զիջելով անգամ Բելառուսին։

4. Միակ ենթացուցանիշը, որով Հայաստանը դասվել է առաջինը, կոռուպցիայի դեմ պայքարն է, սակայն նույնիսկ այդ դեպքում զեկույցի հեղինակները հստակ արձանագրել են զգալի հետընթաց 2021-ի համեմատ (0.10 միավորով, նույնքան, որքան Ադրբեջանը), իսկ Մոլդովան և Ուկրաինան շոշափելի առաջընթաց են ապրել։

5. Հայաստանը վերջից առաջինն է էներգետիկ և տրանսպորտային ոլորտների քաղաքականությամբ։

6. Ամենազավեշտալին մեր երկրի վերջին հորիզոնականն է «խաղաղություն և գործընկերություն» ցուցանիշով՝ որպես չափալախ «խաղաղության դարաշրջանի» նիկոլական քարոզչությանը։

7. Հայաստանը թեպետ դիտվել է որպես հարաբերականորեն կայուն, բայց տեսանելի է ռեֆորմների կանգը եւ կենսական ոլորտներում հետընթացի ներուժը։

8. Հայաստանի ցուցանիշի անկումը կապված է ժողովրդավարության, կառավարման, մասնավորապես՝ պետական հաշվետվողականության, մամուլի անկախության, ժողովների և կարծիքների ազատության, հակակոռուպցիոն պայքարի ոլորտներում սայթաքումների հետ։

9. Զեկույցն արձանագրում է հոգնածությունը բարեփոխումներից, օրենքի և պրակտիկայի միջև խզումը, եւ այսպիսով՝ ԵՄ-ին մոտարկվելու դանդաղումը։

10. Անահիտ Մանասյանին որպես ՄԻՊ նշանակելը վատթարացրել է Հայաստանի ցուցանիշները՝ ստեղծելով այդ կարևոր ինստիտուտի գործունեության քաղաքականացման շոշափելի ռիսկեր։

Այսքանով բավարարվեմ, թեպետ կարող էի դեռ մի քանի տասնյակ կարևոր և նիկոլական ստերը քարուքանդ անող այլ արձանագրումներ մեջբերել։ 
Ցանկության դեպքում կարող եք ինքնուրույն և առավել մանրամասն ծանոթանալ այդ զեկույցին հետևյալ հղումով ՝ https://eap-csf.eu/content/uploads/2024/07/EaP-Index-2023-.pdf։

Կարճ հետևություններ՝

Ա) Նույնիսկ փաշինյանական ռեժիմին լոյալ ինստիտուտներն ու շրջանակները չեն կարողանում կամ չեն ուզում ծածկադմփոց անել նրա պաշտոնավարման խորացող բացասական հետևանքները։

Բ) Նիկոլի օրոք մենք ոչ միայն չենք մոտենում ԵՄ ստանդարտներին, այլ նահանջում ենք ինչպես ժողովրդավարական, այնպես էլ ոլորտային ցուցանիշներով։

Գ) Պաշտոնական քարոզչությունը շարունակելու է այս հարցերով ևս հայ ժողովրդին դնել Asinus-ի տեղ (լատիներեն՝ էշ):

Սակայն նույնիսկ ամենահամբերատար ասինուսը, դավադիտ լինելու դեպքում, համը հանող հեծյալին ցավոտ, նույնիսկ մահացու քացի տալու հատկություն ունի»։

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Ձորաղբյուր» ՏԿՀ

24.11.2024

Լրահոս

Ֆինլանդիայում կոչ են արել նոր շրջանները ճանաչել որպես Ռուսաստանի մաս
Ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր
Հայհիդրոմետի տնօրենը զգուշացնում է՝ հունվարի 28-ին կանխատեսվում է մերկասառույց
Խոնարհվում ենք հանուն Հայրենիքի պաշտպանության զոհվածների հիշատակի առաջ․ ՄԻՊ
Լեհաստանի նախագահը ԽՍՀՄ-ին մեղադրել է Հոլոքոստի մեջ
Բայդենը կոչ է արել ամերիկացիներին Թրամփի դեմ դուրս գալ
Ինձ համար այս իշխանության կողմից ընդունված հիշատակի օրը ընդունելի չէ․ հերոսի մայր
Ուկրաինայի ԱԳ նախարարը բացահայտել է Ռուսաստանի հետ բանակցությունների մանրամասները
Արման Ծառուկյանը կորցրել է առաջատարի դիրքը
Մասյացոտնի թեմում քննարկվել են քահանա հայրերի ծառայությունը խոչընդոտելու վերջին փորձերը
Արարատ Միրզոյանն ու ԵԽ Գլխավոր քարտուղարը կոնվենցիա են ստորագրել (տեսանյութ)
Թրամփը հայտարարել է, որ տեղյակ չի եղել ութ հակամարտությունների մասին, որոնց վերջ է դրել 2025–ին
Միրզոյանն ու ԵԽ գլխավոր քարտուղարւ մտքեր են փոխանակել խառնածին սպառնալիքների դեմ պայքարի շուրջ
Կարգալույծ է հռչակվել Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը
Չինաստանում պատճառ են տեսել Եվրոպան BRICS-ի հետ «միավորելու» համար
Գերագույն հոգևոր խորհուրդը խստորեն դատապարտել է ծառայություն իրականացնող հոգևորականների նկատմամբ գործադրվող ճնշումները
Անհնար է նոր Patriot համակարգերը տեղափոխել Ուկրաինա. Պիստորիուս
Թրքացման հոտ է գալիս ձեր խաղաղությունից․ Արման Աբովյան (տսանյութ)
Բացահայտվել են Լուկաշենկոյի հետ կապված Կիևի ծրագրերը
Իրանի ուղղությամբ հսկայական նավատորմ է շարժվում․ հուսով եմ՝ դրա կարիքը չի լինի․ Թրամփ

Լրացուցիչ նորություններ

...

Ինձ համար այս իշխանության կողմից ընդունված հիշատակի օրը ընդունելի չէ․ հերոսի մայր

«Բարենորոգիչները» թող նայեն կարգալույծներին ու պատկերացնեն իրենց ապագան, եթե չզղջան․ Սամվել դպիր

Շնորհակալ եմ, որ չդարձաք կեղծ ու նենգամիտ բարենորոգության գործիք՝ ընդդեմ մեր Հայրապետի․ Կանադահայոց թեմի առաջնորդ

Ավտովթարների զnhերի թիվը կայուն ձևով նվազում է․ Փաշինյանը թվեր է բերել և նշել պատճառներից մեկը

Ալիևը պաշտոնական Երևանին անվերապահ կապիտուլյացիա է պարտադրել. Արթուր Խաչատրյան

«4 ամիս առանց քեզ». հոր սպանությունից 4 ամիս անց Վալոդյա Գրիգորյանի դուստրը հուզիչ գրառում է արել

Արման Սարոյանի հայցադիմումը աշխատանքային վեճին չի առնչվում․ Արա Զոհրաբյան

Եթե «բարենորոգիչներն» անկեղծ են, ապա պետք է երկու ձեռքով կողմ լինեն եպիսկոպոսաց ժողովի անցկացմանը. Տիրատուր քահանա Սարդարյան

Ադրբեջանական բենզինը շուտով կվաճառվի ցածր գնով․ Պապոյան

Վերջին օրերին տարածում են ինձ վերաբերող տեղեկություններ․ Տեր Արտաշես քահանա

Ո՞ւր են ուղղվել ՔՊ պատգամավորներին և կառավարության անդամներին տրված շուրջ 3 միլիարդ դրամ պարգևավճարները․ Սաղաթելյան

Բազմակողմանի և օբյեկտիվ քննություն չի կատարվել, իրավական որակումները սխալ են տրվել․ Վալոդյա Գրիգորյանի հայր

Հրեշավոր օպերացիան դեռևս չի ավարտվել. Աշոտյան

Կլինի՞ հեռու մնաք որդիներիցս․ Անահիտ Ավանեսյան

3 մլրդ դրամ կազմող պարգևավճարները 800 տրիլիոն դրամի 0,00001%-ն է․ մաթեմ չիմացող մարդկանց պետք է հեռու պահել պետական պաշտոններից․ Մեսրոպ Առաքելյան

Դատարանը պարտավորեցել է քրվարույթ նախաձեռնել Նաթան Սրբազանի հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը ապօրինի խախտելու առիթով․ փաստաբան

«Իմ դեպքում՝ 2016-2026=20կգ»․ Արսեն Թորոսյանը՝ առաջ և հիմա (լուսանկար)

Իշխանությունը խորը և համապարփակ վերլուծություն իրականացնելու փոխարեն ընտրում է այլ ճանապարհ․ Տիգրան Աբրահամյան

«Զայեդ»-ի մրցանակին արժանացել է նաև Իլհամ Ալիևը․ խաղաղության ճանապարհը պահանջում է համատեղ աշխատանք․ վարչապետի խոսնակ

ՄԻՊ-ը «չաղ ու բախտավոր» է իր պաշտոնում․ Նարեկի 11 օրվա չկերած ուտելիքի կարիքը չունի․ Արմեն Աշոտյան