Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$593.35

BTC

$85271

ADA

$0.631689

ETH

$1616.18

SOL

$141.05

11 °

Yerevan

17 °

Moscow

23 °

Dubai

6 °

London

17 °

Beijing

8 °

Brussels

22 °

Rome

6 °

Madrid

BNB

$593.35

BTC

$85271

ADA

$0.631689

ETH

$1616.18

SOL

$141.05

11 °

Yerevan

17 °

Moscow

23 °

Dubai

6 °

London

17 °

Beijing

8 °

Brussels

22 °

Rome

6 °

Madrid

Ինչպես են թանգարանից անհետացել Երվանդ Քոչարի գործերը. ժառանգների վեճը. «Հետք»


Երվանդ Քոչարի  ստեղծագործությունները մեծ ազդեցություն ունեն ժամանակակից արվեստի վրա։ Նրա ժառանգությունը չի սահմանափակվում միայն նկարներով կամ քանդակներով. նա արվեստում խոսեց իր ուրույն, նոր լեզվով։ Քոչարի գաղափարները իր ժամանակների համար շատ նոր էին, և հաճախ նա կրկնում էր․ «Բոլոր արվեստագետները վախենում են ժամանակից, իսկ ինձ համար ժամանակը միակ հույսն է»։ Գրում է «Հետքը»:

Ինչքան էլ արվեստում ստեղծած ավանդը բացառիկ լինի, հաճախ մեծ վարպետների մահից հետո ժառանգներից է կախված լինում նրանց թողած ժառանգության պահպանությունը: 1979 թվականին 79 տարեկանում մահանում է Երվանդ Քոչարը՝ թողնելով մեծ հետք արվեստի պատմության մեջ և հսկայական ժառանգություն՝ քանդակներ, գեղանկարներ, գրաֆիկաներ։

Ամբողջը կտակում է կնոջը՝ Մանիկ Մկրտչյանին, որն էլ իր վրա է վերցնում Մեծ վարպետի ժառանգության պահպանումն ու արվեստի տարածումը։ Նույն տարում կնոջ՝ Մանիկի ջանքերով Երվանդ Քոչարի արվեստանոցի տեղում հիմնվում է Քոչարի թանգարանը: Իսկ թանգարանի պաշտոնական բացումը տեղի է ունենում 1984 թվականի հունիսի 22-ին։ Թանգարանի հիմնադիր Մանիկ Մկրտչյանը Երվանդ Քոչարի նկարները բաժանում է իր երկու որդիների՝ Հայկազի և Ռուբենի միջև։


Թանգարանի համալրման նպատակով Ռուբենը և Հայկազը իրենց բաժին նկարները ի պահ են տալիս թանգարանին՝ վերադարձնելու պայմանով։ Այս մասին վկայում է նաև փաստաթուղթը, որը կնքվել և ստորագրվել է 1984 թվականին թանգարանի կողմից։ Մանիկ Մկրտչյանի ցանկությամբ իր մահից հետո թանգարանի տնօրեն է նշանակվում ավագ որդու՝ Հայկազի կինը՝ Լալա Մարտիրոսյանը, ով օգնել էր Մանիկին թանգարանի հիմնադրման գործում։ Հետագայում Լալա Մարտիրոսյանի ջանքերով է թանգարանը կարողանում դիմակայել  ծանր 90-ականներին․ այդ տարիներին նույնիսկ թանգարանը կողոպտելու փորձ է արվել։


Թանգարանի բացման օրվանից անցել է արդեն 40 տարի, այժմ թանգարանի տնօրենն է Լալա Մարտիրոսյանի և Հայկազ Քոչարի դուստրը՝ Կարինե Քոչարը։ Այս տարի նշվում է Երվանդ Քոչարի 125-ամյակը, Հայաստանում և արտերկրում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ։ Հոբելյանական տարվա իրադարձություններից զատ, ուշադրության կենտրոնում են հայտնվել Երվանդ Քոչարի որդու՝ Ռուբեն Քոչարի և «Երվանդ Քոչար» թանգարանի միջև առկա լարված հարաբերությունները։ Պատճառը քառասուն տարի առաջ թանգարանին ի պահ տրված 21 գործն է։ Ըստ Ռուբեն Քոչարի՝ այդ նկարներից յոթը անհետացել են։

Իսկ թե որտե՞ղ են նկարները, թանգարանը չի մեկնաբանում։«Ես, երբ Միացյալ Նահանգներից վերադարձա, գնացի թանգարան, այն ժամանակ տնօրենն ինձ ասաց՝ ինչի՞ ես եկել, դու ի՞նչ գործ ունես, թանգարանի հետ դու ի՞նչ կապ ունես, ինչի՞ ես թողել, գնացել։ Բայց չէ՞ որ ես չեմ թողել գնացել, ես թանգարանում եղած գործերը հանձնել եմ ձեզ ի պահ, որ դուք տնօրինեք, որոհետև ես գնում եմ ուրիշ գործերով, եթե ես չգնայի, շատ հանգիստ ես կարող էի լինել տնօրենը։
Երբ որ հարցրի՝ իսկ ու՞ր են այն գործերը, որ ես հանձնել եմ ձեզ ի պահ, էն ինչ որ տեսնում եմ, տեսնում եմ՝ լավ եք պահել, շատ շնորհակալ եմ դրա համար, որ իմ գործերը պահպանում եք, բա մնացածը ու՞ր են, այդ ժամանակ իմացա, որ յոթ գործ ուղղակի գոյություն չունի»,- ասում է Ռուբեն Քոչարը։

Հիմք ընդունելով 1984 թվականին իր և թանգարանի միջև կնքված պայմանագիրը՝ Ռուբեն Քոչարը գրավոր դիմումով պահանջ է ներկայացնում թանգարանին՝ վերադարձնել իր սեփականությունը հանդիսացող նկարները։ Ըստ Ռուբեն Քոչարի՝ նկարները վերադարձնելու դիմումը գրել է մեկ նպատակով՝ պարզելու, թե որտե՞ղ են այդ գործերը։ Սակայն թանգարանը մերժում է Ռուբեն Քոչարին՝ պահանջելով ապացուցել, որ այդ գործերն իր սեփականությունն են։

Այս դեպքի վերաբերյալ 2024 թվականի փետրվարին Ռուբեն Քոչարը նամակ է գրում վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նամակի հիման վրա նախաձեռնվում է քրեական վարույթ։ Քննչական կոմիտեն «Հետքին» հայտնել է, որ գործով նախաքննությունը շարունակվում է։ «Հետք»-ը հարցում է կատարել նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ տեղեկանալու, թե ինչ պարբերականությամբ է ստուգվում թանգարանի ֆոնդի առկայությունը, և ստուգումների արդյունքում արդյոք հայտնաբերվե՞լ են պակասող նմուշներ։

Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը պատասխանեց, որ ստուգումներ  իրականացվում են ոչ պակաս, քան երեք տարին մեկ անգամ: Քանի  որ տարին հոբելյանական է, և թանգարանը ծանրաբեռնված է միջոցառումներով, 2024 թվականին նախատեսված ստուգումները կիրականացվեն 2025 թվականի հունվարին: Նամակին կից նախարարությունը ուղարկել է «Երվանդ Քոչար» թանգարանի տնօրեն Կարինե Քոչարի պատասխանը, որտեղից պարզ է դառնում, որ թանգարանի ֆոնդի ստուգումը իրականացնում է հենց թանգարանը՝ արդյունքների մասին տեղեկացնելով նախարարությանը։

Ներկայացնում ենք «Երվանդ Քոչար» թանգարանի տնօրեն Կարինե Քոչարի պատասխանը․ «Երվանդ Քոչարի թանգարանում տեղի է ունեցել ֆոնդի վեց ստուգում՝ 2000, 2010, 2013, 2016, 2019, 2021 թվականներին: Վերոնշյալ ստուգումների արդյունքում թանգարանի ֆոնդից թանգարանային որևէ առարկայի բացակայության վերաբերյալ փաստ չի արձանագրվել»։Թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը մեզ հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել, թե որտե՞ղ են կոնկրետ այդ յոթ գործերը, փոխարենը տվեց ընդհանրական մեկնաբանություն իրավիճակի վերաբերյալ։ Ըստ Կարինե Քոչարի՝ այս վեճը ծագել է իր հոր՝ Հայկազ Քոչարի մահից հետո․

«Ինքը (Ռուբեն Քոչարը-խմբ․) իր եղբոր հետ բոլոր հարցերը քննարկել էր և չուներ որևէ տարաձայնություն այսքան տարիներ»,- նշում է Կարինե Քոչարը՝ հավելելով, որ չէր ուզի այս թեման քննարկվի հանրային հարթակներում, քանի որ պատվաբեր չէ Քոչար ընտանիքի համար։
«Նշեմ, որ ոչինչ չի անհետացել։

Այդ ժառանգությունը իրականում տնօրինել են երկու եղբայրները։
Եվ դրանց մի մասը պետության կողմից գնվել է, և գումարը փոխանցվել Ռուբեն Քոչարին, մի մասը տնօրինել է Հայկազ Քոչարը, և այսքան տարիների ընթացքում ընդհանրապես պապիկի ժառանգության հետ կապված որևէ տարաձայնություն երկու եղբայրների միջև չի եղել, և ինձ համար շատ ցավալի է։ Անչափ ցավալի է, որ այսօր Ռուբեն Քոչարը հանդես է գալիս նման հայտարարություններով։

Կարծում եմ, որ պետք է շատ պատասխանատու լինենք Քոչարի, Քոչարների ընտանիքի հեղինակությունը, անունը, պատիվը բարձր պահելու համար և փորձենք խուսափել նման անպատվաբեր գործունեությունից և հայտարարություններից»,- ասում է Կարինե Քոչարը։

Հասկանալու համար, թե որքանով է իրավաչափ Ռուբեն Քոչարի դիմումը թանգարանին՝ նկարները վերադարձնելու պահանջով և թե որքանով է իրավաչափ թանգարանի մերժումը, զրուցել ենք իրավաբան Արփինե Հովհաննիսյանի հետ, որը մեր տված տեղեկատվության հիման վրա մեկնաբանեց իրավիճակը օրենքի տեսանկյունից։

«Երվանդ Քոչարի տիկնոջն է անցել Քոչարի ամբողջ գույքը, այդ թվում՝ կերպարվեստի ստեղծագործությունները, և հատկապես, եթե նա իր մահից առաջ է կերպարվեստի ստեղծագործությունները բաժանել իր որդիների միջև, նշանակում է՝ մենք այստեղ գործ ունենք ոչ թե ժառանգման իրավահարաբերությունների, այլ սովորական սեփականության իրավունքի փոխանցման հետ»,- նշում է իրավաբանը։ Անդրադառնալով 1984 թվականին Ռուբեն Քոչարի կողմից թանգարանին տված գործերին և դրա վերաբերյալ կնքված պայմանագրին՝ Արփինե Հովհաննիսյանը նշում է․ «Ըստ էության՝ կնքվել է ստեղծագործությունների ցուցադրության իրավունքի փոխանցման պայմանագիր, որը կարող ես կնքել սեփականատիրոջ կամ իրավատիրոջ հետ, սա փաստ է։

Այս դեպքում, եթե թանգարանի մոտ կասկած կար, թե արդյոք նա (Ռուբեն Քոչարը-խմբ․) է սեփականատերը, թե՝ ոչ, ապա սեփականության իրավունքով իրեն պատկանելու հիմքերը պետք է պահանջվեին այդ ժամանակ։ Հիմա, եթե նույնիսկ նման վիճարկում է տեղի ունենում, ապա դա չի կարող տեղի ունենալ այն պայմաններում, երբ, օրինակ, կերպարվեստի ստեղծագործությունները թանգարանը պահում է իր մոտ և ասում է՝ բեր ինձ թուղթ, որ դա քեզ է պատկանում, այդ հարցը պետք է բարձրացվեր դեռևս 1984 թվականին»,- ասում է իրավաբան Արփինե Հովհաննիսյանը։

Մենք փորձեցինք հասկանալ՝ այդ 7 նկարի անհետացման ինչ հնարավոր սցենարներ կարող են լինել։
Ռուբեն Քոչարը հայտնեց, որ իր տեղեկություններով` նկարներից մեկը թանգարանը նվիրել է Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին։ Այդ մասին նա տեղեկացել է թանգարանից։Նկարներից մյուսն էլ Երվանդ Քոչարի ազգականներից մեկը տեսել է Մոսկվայի հայկական եկեղեցու «Տապան» թանգարանում։ Մենք կապ հաստատեցինք այնտեղի թեմի հետ, որտեղից հաստատեցին, որ իրենց մոտ Երվանդ Քոչարի 4 գործ է ցուցադրված։

Նկարների համադրումից պարզ դարձավ, որ դրանցից երեքը՝ ներառյալ Ռուբեն Քոչարի անհետացած գործերից մեկը, Երվանդ Քոչարի թանգարանի հավաքածուից է։ Այդ նկարները հիմա էլ կան թանգարանի կայքէջի համապատասխան բաժնում։ Մենք պարզեցինք, որ Մոսկվայում գտնվող թանգարանին այդ գործերը 2020 թվականին նվիրել է մոսկվաբնակ գործարար Էմիլ Սարգսյանը, որը բանաստեղծ Սարմենի որդին է և հայտնի է որպես քրեական հեղինակություն։

Նա եղել է նաև մեծ կոլեկցիոներ և թանգարանին ընդհանուր 40 գործ է նվիրել։ Նվիրաբերելուց կարճ ժամանակ անց՝ նույն տարում, Էմիլ Սարգսյանը մահացել է։ Փորձեցինք կապ հաստատել Էմիլ Սարգսյանի որդու հետ՝ պարզելու, թե ե՞րբ և ումի՞ց է իր հայրը Երվանդ Քոչարի գործերը ձեռք բերել։ Սակայն նա չցանկացավ մեզ որևէ մեկնաբանություն տալ։Ժառանգների միջև անձնական և իրավական վեճերի ելքը դեռևս անհայտ է։ Սակայն Երվանդ Քոչարի ժառանգության պահպանումը ժամանակի հրամայականն է, ժամանակի, որը Երվանդ Քոչարի միակ հույսն էր։

Լրահոս

Հայտնի են՝ որոնք են նորածինների նախընտրելի անուններն այս տարի
Լույս չի լինելու․ հասցեներ
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հայտնի են հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները
Ինչ կարելի է և ինչ չի կարելի անել Զատիկին
36 ժամ ջուր չի լինելու
Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրերն ամփոփվել են գալա-համերգով
Անթիլիասի Մայրավանքում Ճրագալույցի Սուրբ պատարագ է մատուցվել և Տնօրհնեքի արարողություն կատարվել
ՔՊ-ականները Սյունիքում անվտանգային հարցեր են քննարկել
Կարևոր
Քննարկվել են միջազգային հարթակներում ՀՀ-Իրան երկկողմ համագործակցության հարցեր
Ապրիլի 28-ից մայիսի 5-ը Հայաստանի մեծ մասը կգտնվի բացասական անոմալիայի գոտում․ Լևոն Ազիզյան
Ուկրաինան չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ. Թրամփի հատուկ բանագնաց
ԱՄՆ Գերագույն դատարանը դադարեցրել է վենեսուելացի միգրանտների արտաքսումը
Անգլիական գրանդը կարող է իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը ձևակերպել
Կարելի՞ է Զատկի տոնին այցելել հանգուցյալի գերեզմանին
5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ֆիլիպինների հարավային արշիպելագում
«Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին. «Հետք»
Փոխըմբռնման ենք հասել միջուկային հնարավոր համաձայնագրի սկզբունքների և նպատակների շուրջ. Արաղչի
ՉԼ-ի կիսաեզրափակչում ենք և ցանկանում ենք ավելի հեռուն գնալ․ Հենրիխ Մխիթարյան
Այդքան ջանասիրաբար մի չարչարվիր, Արսեն, դու վաղուց արդեն ամրագրել ես քո տեղը անարգանքի սյան մոտ. Մեսրոպ Առաքելյան

Լրացուցիչ նորություններ

...

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրերն ամփոփվել են գալա-համերգով

Մշակույթը, որպես ժողովուրդների հոգևոր ինքնության դրսևորում, ունի բացառիկ դեր՝ տարբեր ազգերին իրար մոտեցնելու․ Վահագն Խաչատուրյանը՝ Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարին

Հայաստանում մեկնարկել են Ղազախստանի մշակույթի օրերը

Գիտնականները պարզել են, որ լսողության կորուստը կարող է վկայել սրտի խնդիրների մասին

Գիտնականները պարզել են, թե որ մարդիկ են ավելի հաճախ հավատում կեղծ լուրերին

Հայտնաբերվել է Պարկինսոնի հիվանդության զարգացման թաքնված մեխանիզմ

Թատրոնին չի տրամադրվել պայմանագրով սահմանված ֆինանսավորումը. Պատանի հանդիսատեսի թատրոն

Ռաֆայել Գրիգորյանի հոգեհանգիստը տեղի կունենա Գյումրիում, վերջին հրաժեշտը՝ Երևանում. հայտնի են օրերն ու վայրերը

Գիտնականները պարզել են, որ ծոմը կարող է փոխել իմունիտետը

Պարզվել է, որ առանց ֆիզիկական ակտիվության տաս օրը վնասակար է ուղեղի համար

Գիտնականները պարզել են, թե ինչով է նուռը օգտակար տարեցների համար

Բժշկարաններ` Մատենադարանում պահվող ինքնատիպ ձեռագրերը

Մեզ սպասվում է արվեստի և մշակույթի շաբաթ. ԿԳՄՍ նախարար

Գիտնականները մաստակ են ստեղծել, որը կարող է պաշտպանել հերպեսից և գրիպից

Գիտնականները պարզել են, որ ձվից և խոզի մսից ստացված նյութը կրծքագեղձի վտանգավոր քաղցկեղ է առաջացնում

Ֆիզիկոսները բացատրում են, թե ինչու են գարեջրի շշերը «պայթում» բացելիս

Գիտնականները զգուշացնում են տիեզերական աղբի պատճառով ուղեծրի մոտեցման մասին

Հայտնաբերվել է 1-ին տիպի շաքարախտի զարգացումը հետաձգելու միջոց

Մալայզիայում հայտնաբերվել են հակաբիոտիկների նկատմամբ կայուն վտանգավոր բակտերիաներ

Սառը ջուրը սկսում է բջիջների թարմացման գործընթաց, պարզել են գիտնականները