Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հասել ենք 21-րդ դար՝ թույլ, անօգնական ու էլի հնչում ա միտք, թե բերեք չխառնվենք, որ ոտքի տակ չընկնենք. Սուրեն Սահակյան


Քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Էս «միտքը» Վանո Սիրադեղյանինն ա․ «Մեկ բան։ Պարզ, անհնարինին շատ մոտ մի բան հայերիս համար՝ շուտափույթ գիտակցումը այն ճշմարտության, որ մեծ շահերի բախման ասպարեզում փոքր ժողովուրդը շահելու բան չունի, շահն այն է, որ այդ կռվից դուրս գա փոքր կորուստներով»։

Իհարկե, նրա շատ հետևորդներ համոզված կլինեն, որ Վանոյի մտքերը անքննելի են ու «ինձ նման ոչնչությունը պետք ա իրեն իրավունք չվերապահի քննադատել անքննելին»։ Բայց ես պետք ա ունենամ էդ համարձակությունը, քանի որ հնչած «միտքը» դրա կրողների կողմից դարձել ա իմ պետության՝ Հայաստանի, արտաքին քաղաքականության հիմնաքարերից մեկը ու վտանգի տակ ա դնում նրա ապագան։

Ընդ որում, որպես հակադարձում, կբերեմ ընդամենը չոր ՓԱՍՏԵՐ, իսկ դրանց վերլուծությունը, ինձնից բացի, թող մյուսներն անեն։ Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը 1821-78թթ․ «մեծ շահերի բախման ասպարեզում» (մեծ պետությունների շահերի բախման արդյունքներով) Օսմանյան կայսրությունից անկախացան Հունաստանը, Սերբիան,Ռումինիան և Բուլղարիան։ Դրանք երկրներ էին, որոնք որոշեցին պայքարել իրենց լինելու, ինքնության ու անկախության համար։ Հայերն, իհարկե, որոշել էին էդ կոնֆլիկտներից հեռու մնան, որ «ոտքի տակ չընկնեն»։

Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքներով («մեծ շահերի բախման ասպարեզում») պայքարեցին ու անկախություն ստացան, միջազգային քարտեզի վրա առաջացան այնպիսի պետություններ, ինչպիսիք են Չեխոսլովակիան, Հունգարիան, Լեհաստանը, Ֆինլանդիան, Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Իրաքը, Սիրիան, Պաղեստինը, Հորդանանը։ Հայերս, իհարկե, էս քաղաքական «մտքով» առաջնորդվելով որոշեցինք չխառնվել «մեծերի կռվին» ու ցեղասպանվեցինք։ Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով («մեծ շահերի բախման ասպարեզում») պայքարեցին ու անկախություն ստացան այնպիսի պետություններ, ինչպիսիք են Իսրայելը, Հնդկաստանը և այլն։

 Ու հիմա, երկու դար անցնելով սրա միջով, «չխառնվելու», սեփական շահերը առաջ չքաշելու հետևանքով ցեղասպանվելով, ոչնչանալով, հասել ենք 21-րդ դար՝ թույլ, անօգնական ու էլի հնչում ա միտք, թե բերեք չխառնվենք, որ ոտքի տակ չընկնենք։

Մինչդեռ հենց չպայքարելը, չխառնվելն ու որևէ կողմ չլինելն ա բերել նրան, որ կարևոր գործոնից վերածվել ենք էդ թույլին ու անօգնականին։ Թուրքերը մեզնից լավ են մեզ ճանաչում, քանի որ իրենց իրականացրած ցեղասպանությունն արդարացնելու նպատակով մեր մեջ միտք են գցել, թե «դուք մեր կոնֆլիկտին խառնվեցիք ռուսների կողմից, դրա համար ցեղասպանվեցիք»։Իհարկե, դա ամբողջությամբ համահունչ ա աշխարհին նայելու մեր կերպին ու մտածողությանը ու մեծ ախորժակով կերել «ենք» այն ու մինչև հիմա էլ մեծ ախորժակով ծամում «ենք»։

Էդ միտքն ա, որ էսօր էլ որոշ հարթ ուղեղով գործիչների ստիպում ա կրկնել․ «բա տեսա՞ք, որ մեծերի կռվին խառնվում ենք՝ ինչ ա լինում․ եկեք էլ երբեք չխառնվենք»։

Ու հենց էդ մտքով ա, որ ապագայում տեղի ունեցող որևէ փոփոխություն հերթական անգամ մեր հաշվին ա լինելու։Հակառակը՝ պետք ա պայքարել ու փոխել էս կարծրատիպը, բարձր հայտարարել մեր շահերի մասին ու պայքարել դրանց համար, այլապես նման կարծրատիպերն ամեն անգամ նոր աղետի են հանգեցնում մեզ»։

Լրահոս

«Ford»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում
ԱՄՆ-ն և Իրանը կստորագրեն 60-օրյա փոխըմբռնման հուշագիր. Axios
Տարադրամի փոխարժեքները մայիսի 24-ին
Բայց համերգը մնում է օրակարգում. Ժաննա Անդրեասյանը արձագանքել է Թանկյանի հերքմանը
Սպիտակ տան մոտ կրակոցներ են հնչել
ՈՒՂԻՂ. Մայր տաճարում Եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ
Սերժ Թանկյանը հերքել է Նիկոլ Փաշինյանին. «Կարծեք, թե ինչ-որ շփոթմունք կա»
Աֆրիկային Էբոլայի բռնկմանն արձագանքելու համար անհրաժեշտ է գրեթե 319 միլիոն դոլար
«Արարատ-Արմենիան»՝ Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի չեմպիոն․ ՀՖՖ
Ավտովթար՝ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժած
Մինչև հաղորդումը թողարկվի, վստահաբար Անդրանիկ Թևանյանը կալանավորված կլինի. Սուրենյանց (տտեսանյութ)
Լեհաստանը ստացել է հինգերորդ սերնդի F-35A առաջին կործանիչները
Ռուբիոն Թրամփի անունից Մոդիին հրավիրել է այցելել Սպիտակ տուն
Գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ
Իսրայելի ազգային անվտանգության նախարարին արգելել են մուտք գործել Ֆրանսիա
Գործակալական ցանց. Արեւմուտքի հերթական օպերացիան՝ ՀՀ-ում (տեսանյութ)
Ռուսները պատրաստվում են հարված հասցնել «Օրեշնիկ»-ի կիրառմամբ․ Զելենսկի
Չհամբերեցին վաղը դառնալ գործակալ երեկ դարձան․ Նարե Արամյան (տեսանյութ)
Կարևոր
Չբացել կցված հղումները և չտրամադրել անձնական կամ բանկային տվյալ․ ՆԳՆ հայտարարությունը
Al Arabiya. Իրանը առաջարկել է բացել Հորմուզի նեղուցը՝ ԱՄՆ-ից փոխհատուցում ստանալու դիմաց

Լրացուցիչ նորություններ

...

Քեզ նման՝ ընտանիքների քանդման ու մարդկանց աղքատության հասցնելու վրա բարգավաճողին ճամփելու համար էլ ուզում ենք փոփոխություն. Նարեկ Կարապետյանը՝ Ալեն Սիմոնյանին

Ժողովրդագրական սահմանը. Ընտանիքը որպես վերջին սահման. Սուրեն Սուրենյանց

Չկա Հայաստան առանց Փաշինյան․ սա պարզապես իշխող ուժի փարթի սովորական պոստեր չէ․ սա նրանց մտածողության արտացոլումն է․ Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ի պոստերի մասին (լուսանկարներ)

Երևանում այս աղմկոտ բաքոսատոն կազմակերպելը թուրքական պատվեր էր. Արմեն Այվազյան

Հարևան ագրեսոր պետությունն ԱԳՆ մակարդակով հրահանգներ է տալիս ՀՀ պետական համակարգին. սա այլևս միայն դրոշի հարց չէ. Իշխան Սաղաթելյան

Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում․Ադամ Սահակյանի մայր

Մենք հիշում ենք. Մխիթարյանի հրապարակումը` նվիրված Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին

Փաշինյանի ասածները կարող է մեկնաբանել Հայաստանի քաղաքական կյանքին մի փոքր ծանոթ ցանկացած բժիշկ. ՀԱԿ խոսնակ

Վարչապետը դիտավորյալ խառնում է պետությունն ու ազգը, իրավական համակարգն ու հոգևոր առաքելությունը․ Տեր Արիստակես քահանա

Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին

Այսօրվա անկայուն իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ այն կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ

Ընտրությունները, որոնք պետք է արտացոլեն ներքին քաղաքական մրցակցությունը, սկսում են ընկալվել որպես աշխարհաքաղաքական ընտրություն՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև․ Սուրենյանց

Ժողովուրդ ջան, եթե սա ԱԺ ամբիոնից է ձեզ «շուն ու շանգյալ» անվանում, պատկերացնու՞մ եք՝ առհասարակ ինչ է մտածում ձեր մասին. Լիլիթ Գալստյան

Իրանի դեմ այս պատերազմը կողմերի լարվածության սանդղակը բարձրացնելու մասին էր․ իրանագետ

Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ. Աշոտյան

Զզվելի, ուղղակի շա՜տ զզվելի է տեսնել, թե ինչպես են քոչարյանական քարոզչական կոյուղիները նույն էժան նիկոլությունն անում. Սամվել Ֆարմանյան

Իսլամաբադում 21 ժամ տևած բանակցություններից հետո ԱՄՆ–Իրան բանակցությունները ընդհատվել են՝ առանց համաձայնության գալու. Արմեն Այվազյան

Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ

Ավտոներկրողներն ահազանգում են՝ երկու օր է՝ չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաները․ Գառնիկ Դանիելյան

Իշխան Սաղաթելյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել ու շնորհավորել Սուրբ Զատիկը