Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Բոլոր անձինք, որոնք պատրաստ են ծառայելու Նիկոլին, պետք է կարևոր փաստ հասկանան՝ ընդամենը գործիք են, կօգտագործվեն նրա կողմից և արհամարհական ոճով կվռնդվեն պաշտոնից»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անցած հինգշաբթի կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը դժգոհեց իրավապահ համակարգի աշխատանքից՝ ասելով, որ իր «համբերության բաժակը լցվել է»։ Հետո ինքն իրեն «քյասիբի ռադիո» անվանեց, ասաց, որ տարիներ ի վեր որևէ բան չի փոխվում երկրում:

Կիրակի ուշ երեկոյան լրահոսի ամենաքննարկվող թեման ուժային կառույցների ղեկավարների՝ աշխատանքից ազատման մասին լուրերն էին:

Երկուշաբթի առավոտյան հրաժարականի դիմումներ ներկայացրեցին ոստիկանապետ Վահե Ղազարյանը, ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

Խոսվում է նաև այն մասին, որ այսքանով հրաժարականների ցանկը չի ամփոփվելու, ինչպես նաև մանդատներ են վայր դնելու որոշ պատգամավորներ:

Նախընտրական քարոզչամեքենայի հնա՞րք, թե՞ վեց ու կես տարվա ձախողված կառավարման հերթական մեղավորների փնտրտուք:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն ասում է՝ վեց ու կես տարի անձը երկրի վարչապետ է, խայտառակ իրավիճակ է իրավապահ համակարգում: 

«Եթե Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին իրավապահ համակարգը վատ էր գործում, ապա Նիկոլի կառավարման տարիներին սարսափելի վատ է գործում:

Չեք պատկերացնում, թե ինչ խայտառակ փաստաթղթեր եմ ստանում Հակակոռուպցիոն կոմիտեից:

Բացահայտ կեղծիքներով, ստերով, կեղծ տեղեկություններով լի պատճառաբանություններով քրեական գործեր չեն հարուցվում: Այդ ամեն ինչի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է:

Արցախյան վերջին պատերազմից հետո նա ասաց՝ այո, պատասխանատուն ես եմ, բայց հո մեղավորը չեմ: Նույնը հիմա է անում: Նա տեսավ, որ իր «գեղցու ոճով կրուտիտները», որ նա պատասխանատու է, բայց մեղավոր չէ, աշխատում են: 

Այսպիսի այլանդակություն եղել է միջնադարյան Ռուսաստանում, երբ ժողովրդին ասում էին՝ ցարը լավն է, բայց նրա նշանակած նախարարները վատն են:

Դա եղել է 18-րդ, 19-րդ դարերում, այն դեպքում, երբ բնակչության 95 տոկոսն անտառաճանաչ է եղել: Հիմա այդ պրիմիտիվ, անասնական մեթոդները Նիկոլը կիրառում է 21-րդ դարում Հայաստանում:

Ցավով պետք է արձանագրեմ, որ դա նրա մոտ ստացվում է, այն էլ՝ շատ հաջող: Նա այդ օրն ընդդիմադիրի կեցվածք էր ընդունել կառավարության նիստում և այնպիսի տպավորություն էր թողնում հանրության վրա, որ ինքը ոչնչից տեղյակ չէ:

Մտածող մարդը պետք է հասկանար այս ամեն ինչի հիմքը, և ընդամենը մեկ հարց ուղղեր վարչապետին՝ այսինքն, դու այնքան անճար ես, այնքան ոչնչություն ես, որ քո ասածները քո ենթակաները ամիսներով, տարիներով չեն անո՞ւմ:

Շարունակում են մեղադրել «նախկիններին»: Եթե հիմա էլ ինչ-որ բան ես խոսում, ինչ-որ նիկոլական, ինչ-որ «ժող ջան» ասում է՝ «նախկինները»: 

«Նախկիններից» Սերժ Սարգսյանը 10 տարի է կառավարել, նույնքան կառավարել է Ռոբերտ Քոչարյանը:Իրենց սիրելի կուռքը վեց ու կես տարի երկիր է ղեկավարում, մինչև հիմա իր բոլոր հանցագործությունները, իր բոլոր բացթողումները, իր բոլոր սխալները բարդում է «նախկինների» վրա:

Եվ դա անցնում է, դրա համար էլ այս մարդն այլ բան չի հնարում, իրեն պետք չէ հնարել, որովհետև իր փոխարեն կհնարեն:

Լրագրողը Երևանում հարցում է իրականացնում, ասում է՝ ո՞վ է տրանսպորտային կոլապսի մեղավորը, մեկն ասում է՝ Քոչարյանը:

Քանի որ Նիկոլն այս մասսայի հետ գործ ունի, իրեն պետք չէ ինչ-որ նոր հնարքներ գտնել, նա գործի է դնում, ասենք, գեբելսյան մեթոդները: Ֆաշիստական Գերմանիայում ապատեղեկատվությունը որպես ճշմարտություն մատուցելու մեթոդի հեղինակը Գեբելսն էր, հիմա սա նրա մեթոդներն է կիրառում:

Ինչպես էին ցարական Ռուսաստանում ցարի կողմնակիցները խաբում հանրությանը, նույն այս մեթոդներն է կիրառում:

Կիրառում է միջնադարյան ապատեղեկատվության մեթոդներ: Այս մարդուն ուրիշ բան հնարել պետք չէ, նա գործ ունի մի հանրության հետ, որը պատրաստ է բառի բուն իմաստով ամեն անասունություն ընդունել որպես վերջին ճշմարտություն և դրանով պաշտպանել իրենց «փրկչին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Համբարյանը: 

Վստահաբար, թափուր մնացած պաշտոններում շուտով նշանակումներ կլինեն, բայց արդյոք երկրի ղեկավարի նման գործելաոճը չպե՞տք է ազդակ լինի նրանց համար, որոնք համաձայնելու են զբաղեցնել ուժային կառույցների ղեկավարների կամ նախարարների պաշտոնները:

Կունենա՞ն վստահություն, որ վաղը նույն կերպ իրենց հետ չի վարվելու Նիկոլ Փաշինյանը:

 «Հայաստանի Հանրապետությունում բոլոր հարցերը լուծվում են Նիկոլ Փաշինյանի ընտանիքում, անխտիր բոլոր հարցերը լուծվում են այնտեղ: Բոլոր անձինք, որոնք պատրաստ են ծառայելու Նիկոլին, պետք է մեկ ու շատ կարևոր փաստ հասկանան՝ իրենք ընդամենը գործիք են:

Կօգտագործվեն Նիկոլի կողմից և արհամարհական ոճով, WhatsApp հավելվածի հաղորդագրության միջոցով նրանց բառի բուն իմաստով կվռնդեն պաշտոնից:

Այդ մարդիկ պետք է հասկանան, որ իրենք այնքան չհարգված են Նիկոլի կողմից, որ վերջինս անձամբ չի կանչել նրանց իր մոտ և չի ասել՝ շնորհակալություն ձեր աշխատանքի համար, դիմում եք գրում, ազատվում, քանի որ ես գտնում եմ, որ ձեզ պետք է փոխարինեմ այլ մարդկանցով: Կիրակի՝ ոչ աշխատանքային օրով հաղորդագրության մակարդակով է տեղի ունենում Հայաստանում պաշտոնների, այն էլ՝ հիմնականում ուժային կառույցների ղեկավարներին պաշտոնից ազատելը»,- նշում է մեր զրուցակիցը: 

Մինչև շատերը փորձում են գուշակել, թե ովքեր կնշանակվեն թափուր մնացած պաշտոններում, մյուսներն էլ ասում են՝ միևնույնն է, ոչինչ չի փոխվելու: Նույն հարցն ուղղում ենք Գագիկ Համբարյանին՝ որևէ բան մեր իրականության մեջ փոխելո՞ւ է նոր անձերի նշանակումը:

«Բացառվում է: Ավելին ասեմ՝ սպասում եմ, որ ավելի խայտառակ կերպարներ կնշանակվեն այդ պաշտոններում: Սա ցույց տվեց, որ պատմության անիվը հակառակ պտտել հնարավոր չէ:

Հեղափոխությունները խժռել են իրենց հեղինակներին, այդպես միշտ է եղել: Հիմա մենք տեսանք Նիկոլի կողմից իր ամենամտերիմ գործընկերների, իր հետ քայլածների խժռման գործընթացը, լինի դա Ռուստամ Բադասյանը, Վահե Ղազարյանը, Արգիշտի Քյարամյանը, թե Կարեն Անդրեասյանը»,-հավելում է նա: 

Շատերը սա որակում են խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախապատրաստություն: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արտահերթ ընտրությունների անցկացման ծրագրեր չունի». նման հավաստիացումներ են տալիս ՔՊ խմբակցությունից:

«Սա չի կարելի համարել ընտրությունների նախերգանք, որովհետև Նիկոլը նաև անտրամաբանական քայլերի հեղինակ է: Նա հիմնականում «ժող ջանի» քմահաճույքով է առաջնորդվում:

Չի բացառվում, որ սրանով նա վեց ու կես տարվա իր բոլոր հանցագործությունները, խայտառակ քայլերը, որոնք նա արել է սրա-նրա ձեռամբ, գցելու է նրանց վրա: Այդ ընթացքում նա թույլ է տվել, որ նրանք դառնան դոլարային միլիոնատերեր, դրա մասին մամուլում պարբերաբար հրապարակումներ են հայտնվում: Իրենց մասին կոմպրոմատները հավաքել է Աբազյան Արմենի միջոցով:

Ուստի, նրանք չեն համարձակվի իրենց բերանը բացել և ինչ-որ բան ասել տեղի ունեցածի վերաբերյալ»,-եզրափակում է Գագիկ Համբարյանը: 

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լրահոս

«Թալանել Gucci-ն» և հրկիզել պետական շենքը․ Իտալիայում բացահայտել են Միլանի անկարգությունների մասնակիցների նամակագրությունը
ԱԺ-ում կրքերը թեժացան Գրիգորյանի ելույթի ժամանակ․ անջատեցին վերջինիս խոսափողը
TRIPP-ից մինչև բարձրաստիճան հյուրեր․ Թուրքիան փակում է Սև ծովը ՆԱՏՕ-ի ռազմանավերի առաջ
Կարապետյանը խոսում է ընտրությունների նախաշեմին մեծաթիվ կալանավորումների մասին
«ՔՊ-ում պետք է գտնվեն պատգամավորներ, որոնք անվստահություն կհայտնեն Փաշինյանին»․ Ղազարյան
«Իշխանությունների նպատակը ոչ թե բացահայտելն է, այլ կոնկրետ մարդկանց կապելը»․ Քոչարյան
«Ադրբեջանը կվերցնի ճանապարհը, իսկ մեզ ոչինչ չի տա»․ Կարապետյանը՝ մտավախության մասին
ՈՒՂԻՂ․ Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ
Դուք ինձ ընդհանրապես մի ընդհատե՛ք, մանկապարտեզա. Գրիգորյանը՝ Ռուբինյանին
Սառցե ամրոց, պարապլանով փախուստ ու աղետալի վթարներ․ օրվա կադրերը
Ալիևի «արդարությունը», Հաջիևի պահանջը հայերից ու ՌԴ դեսպանության կոշտ քննադատությունը
Ղահրամանյանը հարցրել է՝ ինչպե՞ս կգործի TRIPP-ը, եթե Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիա սկսի
TRIPP-ի ռիսկայնությունն աներկբա է, եթե չկան վերահսկողություն և երաշխիքներ․ Լիլիթ Գալստյան
Հնարավո՞ր է ԹՐԻՓՓ-ը գործարկվի՝ մինչ պայմանագրի ստորագրումը. Կարապետյանը՝ Միրզոյանին
«Շուռնուխում ու Կիրանցում էլ հասարակությունն աջակցել է Քաղաքացիական պայմանագրին»․ Հակոբյան
Աչքով տենաք, չհավատա’ք, մենք գործարքի գնանք ՔՊ-ի հետ. Ղազինյան
Նոր իշխանություն է պետք, ոչ թե ընդդիմություն. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին
Հոկտեմբերի 27-ի ողբերգությունից 27 տարի անց. Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի դեմ պատերազմի
«Հռչակագիրը պատմական փաստաթուղթ է, հարցը նոր Սահմանադրության մեջ հղումն է»․ Ռուբինյան
Հոկտեմբերի 27-ին ես ինը տարեկան էի․ ինչո՞ւ Քոչարյանն ու Սարգսյանը չբացահայտեցին ոճրագործությունը

Լրացուցիչ նորություններ

...

Կալանավորվել է զինկոմ․ Սուրեն Պապիկյանի երկրորդ դեղին քարտը

Կատարվել են 1 տասնյակ հարցաքննություններ․ իրականացվում են գաղտնի քննչական գործողություններ

«Հրապարակ»․ ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը

«Հրապարակ»․ Զինկոմ է կալանավորվել

6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Պապիկյանի երկրորդ դեղին քարտը

«Հրապարակ»․ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է

Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»

Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»

Կալանավոր է փախել դատարանից. Ֆրանսիան միջուկայինով է ուզում զսպել Ռուսաստանին

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով

Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»