Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայաստանը, որպես Միջազգային քրեական դատարանի անդամ, պետք է հետաքննի 2020 թ.-ին Գյանջային հասցված հարվածը»,-օրերս հայտարարել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը։

Ադրբեջանի կողմից սպառնալից հայտարարություններն ու պահանջներն իրականում նորություն չեն: Սակայն խնդիրն այստեղ այն է, թե ի՞նչ է տվել Հայաստանին՝ անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին:

Օրինակ՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը գտնում է, որ ոչ մի իրական քաղաքական կամ իրավական օգուտ Երևանին դա չի տալիս, հակառակը՝ ՀՀ-ն պարտավորություններ է ստանձնում, որոնք կարող են հարվածել հայկական պետական երկարաժամկետ շահերին. «Ադրբեջանը ՀՀ-ից պահանջում է հետաքննել պատերազմի արդյունքում տեղ գտած դեպքերը, սակայն Երևանն ի պատասխան Բաքվից չի պահանջում հետաքննել Արցախում տեղի ունեցած հայերի էթնիկ զտումները, ռազմական հանցագործությունները խաղաղ բնակչության նկատմամբ, ֆոսֆորային զենքի կիրառումն և այլն։ 

Բացի այդ, Հռոմի ստատուտին միանալը հանգեցրեց լարվածության հայ-ռուսական հարաբերություններում՝ կապված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Երևան այցի և հնարավոր ձերբակալության հետ։ ՀՀ-ն, իհարկե, երբեք չի գնա նման քայլի, սակայն Հռոմի ստատուտին միանալն արդեն իսկ Մոսկվայում ընկալվեց ոչ միանշանակ»։

Նշենք, որ Հայաստանը Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հիմնարար պայմանագիրը` Հռոմի ստատուտը ստորագրող 124-րդ երկիրն է։

Հռոմի կանոնադրությունը Հայաստանի համար ուժի մեջ է մտել փետրվարի 1-ից. խորհրդարանն այն վավերացրել է 2023-ի հոկտեմբերի 3-ին։

Շատ քաղաքագետների կարծիքով, Հռոմի ստատուտին միանալը Նիկոլ Փաշինյանի ու իր ՔՊ-ի հերթական ռևերանսն էր դեպի Արևմուտք ու հակառուսական արտաքին քաղաքականության շարունակվող դրսևորումը։ 

«Փաշինյանն ու ՔՊ-ն կազմաքանդել են հայոց պետականության անվտանգության հենասյուները՝ Արցախը, որպես ՀՀ-ի ու մասնավորապես Սյունիքի վահան ու թիկունք, հայ-ռուսական ռազմավարական, դաշնակցային հարաբերությունները՝ դրա դիմաց չստանալով Արևմուտքի համարժեք աջակցությունն ու փոխհատուցումը, ինչպես նաև հայոց պետականության թիվ մեկ երաշխավորի՝ բանակի ողնաշարն են կոտրել ու շարունակում են թուլացնել անվտանգության բոլոր բաղադրիչները։

ՀՀ գործող իշխանություններն իրական անվտանգությունն ամրապնդելու փոխարեն ցանկանում են, անդամակցելով ինչ-որ կառույցների, որոնք այսօր գեոպոլիտիկայում ոչինչ չեն որոշում, փոխհատուցել ՀՀ անվտանգության համակարգում առկա վակուումն ու բացերը, սակայն ապարդյուն»,-նշում են ալիքի հեղինակներն ու հավելում, որ Ադրբեջանն Արցախի դեմ ռազմական ագրեսիան ու էթնիկ զտումներն իրականացնելիս անտեսել է ու այժմ էլ անտեսում է միջազգային իրավունքն ու նորմերը, այդ թվում՝ հումանիտար։

Այսօր աշխարհում ուժն ու ռազմա-քաղաքական, ֆինանսական հզորությունն են որոշիչ դեր խաղում՝ realpolitik-ը, այլ ոչ թե ինչ-որ միջազգային պայմանագրերը կամ միջազգային հանրության ոչինչ չասող դատապարտող հայտարարությունները։ 

Ըստ «Հանրապետության հրապարակի» վերլուծաբանների, երբ Ադրբեջանը որոշում կայացնի հարձակվել այս անգամ Սյունիքի վրա՝ այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքը» ստանալու համար, Բաքուն անտեսելու է ՀՀ-ի անդամակցությունը Հռոմի ստատուտին, քանի որ նույն Արևմուտքը շարունակում է միլիարդավոր դոլարների նավթ ու գազ գնել Ադրբեջանից ու այդ երկիրն ընկալել որպես ելք դեպի Կասպից ծով ու Կենտրոնական Ասիա, ինչպես նաև Իրանի դեմ հնարավոր պլացդարմ՝ ապագա պատերազմում։

Լրահոս

«Թալանել Gucci-ն» և հրկիզել պետական շենքը․ Իտալիայում բացահայտել են Միլանի անկարգությունների մասնակիցների նամակագրությունը
ԱԺ-ում կրքերը թեժացան Գրիգորյանի ելույթի ժամանակ․ անջատեցին վերջինիս խոսափողը
TRIPP-ից մինչև բարձրաստիճան հյուրեր․ Թուրքիան փակում է Սև ծովը ՆԱՏՕ-ի ռազմանավերի առաջ
Կարապետյանը խոսում է ընտրությունների նախաշեմին մեծաթիվ կալանավորումների մասին
«ՔՊ-ում պետք է գտնվեն պատգամավորներ, որոնք անվստահություն կհայտնեն Փաշինյանին»․ Ղազարյան
«Իշխանությունների նպատակը ոչ թե բացահայտելն է, այլ կոնկրետ մարդկանց կապելը»․ Քոչարյան
«Ադրբեջանը կվերցնի ճանապարհը, իսկ մեզ ոչինչ չի տա»․ Կարապետյանը՝ մտավախության մասին
ՈՒՂԻՂ․ Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ
Դուք ինձ ընդհանրապես մի ընդհատե՛ք, մանկապարտեզա. Գրիգորյանը՝ Ռուբինյանին
Սառցե ամրոց, պարապլանով փախուստ ու աղետալի վթարներ․ օրվա կադրերը
Ալիևի «արդարությունը», Հաջիևի պահանջը հայերից ու ՌԴ դեսպանության կոշտ քննադատությունը
Ղահրամանյանը հարցրել է՝ ինչպե՞ս կգործի TRIPP-ը, եթե Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիա սկսի
TRIPP-ի ռիսկայնությունն աներկբա է, եթե չկան վերահսկողություն և երաշխիքներ․ Լիլիթ Գալստյան
Հնարավո՞ր է ԹՐԻՓՓ-ը գործարկվի՝ մինչ պայմանագրի ստորագրումը. Կարապետյանը՝ Միրզոյանին
«Շուռնուխում ու Կիրանցում էլ հասարակությունն աջակցել է Քաղաքացիական պայմանագրին»․ Հակոբյան
Աչքով տենաք, չհավատա’ք, մենք գործարքի գնանք ՔՊ-ի հետ. Ղազինյան
Նոր իշխանություն է պետք, ոչ թե ընդդիմություն. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին
Հոկտեմբերի 27-ի ողբերգությունից 27 տարի անց. Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի դեմ պատերազմի
«Հռչակագիրը պատմական փաստաթուղթ է, հարցը նոր Սահմանադրության մեջ հղումն է»․ Ռուբինյան
Հոկտեմբերի 27-ին ես ինը տարեկան էի․ ինչո՞ւ Քոչարյանն ու Սարգսյանը չբացահայտեցին ոճրագործությունը

Լրացուցիչ նորություններ

...

Կալանավորվել է զինկոմ․ Սուրեն Պապիկյանի երկրորդ դեղին քարտը

Կատարվել են 1 տասնյակ հարցաքննություններ․ իրականացվում են գաղտնի քննչական գործողություններ

«Հրապարակ»․ ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը

«Հրապարակ»․ Զինկոմ է կալանավորվել

6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Պապիկյանի երկրորդ դեղին քարտը

«Հրապարակ»․ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է

Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»

Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»

Կալանավոր է փախել դատարանից. Ֆրանսիան միջուկայինով է ուզում զսպել Ռուսաստանին

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով

Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»