Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ԱՄՆ-ը կանգ չի առնի «Վրացական երազանքի» դեմ անհատական պատժամիջոցների հարցում. Միլլեր


ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը մամուլի ասուլիսում հաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ պատժամիջոցներ մտցնել այն անձանց դեմ, ովքեր խափանում են վրացական դեմոկրատիան՝ հայտնելով, որ ԱՄՆ-ը առանց տատանվելու պատժամիջոցներ կմտցնի Վրաստանի նկատմամբ, նոր պատժիչ քաղաքականության համապատասխան։Նրա մեկնաբանությունները հնչել են ԱՄՆ-ի կողմից այն անձանց դեմ պատժամիջոցներ մտցնելու ֆոնին, որոնք «պատասխանատու են կամ մասնակցել են դեմոկրատիայի խափանմանը Վրաստանում, ինչպես նաեւ նրանց ընտանիքների անդամների դեմ», ինչի մասին մայիսի 24-ին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Այդ ժամանակվանից կառավարող «Վրացական երազանքի» ներկայացուցիչները բազմաթիվ հայտարարություններ են արել այս հարցի, ինչպես նաեւ պատժամիջոցների անթույլատրելիության վերաբերյալ։ Հունիսի 3-ին ի հայտ եկան առաջին չհաստատված տեղեկությունները իբր «Վրացական երազանքի» պաշտոնատար անձանց ուղարկված ծանուցումների մասին, որոնք տեղեկացնում էին իրենց դեմ ընդունված պատժամիջոցների մասին։
Պատասխանելով ԱՄՆ գործողությունների մասին հարցին՝ Վրաստանի խորհդրարանի նախագահ Շալվա Պապուաշվիլու  եւ պաշտոնատար այլ անձանց, այդ թվում Թբիլիսիի քաղաքապետ Կախա Քալաձեի մեղադրանքների ֆոնին այն բանում, որ արեւմտյան ֆոնդերը ֆինանսավորում են ահաբեկությունն ու բռնությունը, եւ հասարակական կազմակերպությունները փակելու նրանց սպառնալիքների ֆոնին, ինչպես նաեւ այն մասին, թե ինչպես են, նրա կարծիքով, վրացի պաշտոնյաները կիրառելու օրենքը, Միլլերն ասել է, որ չի մեկնաբանի օրենքի կիրառումը, բայց ընդգծել է, որ ԱՄՆ-ը անհանգստացած է այն բանով, որ «այդ օրենքը Վրաստանը կշեղի դեմոկրատական ուղուց եւ կարող է բաժանել քաղաքացիական հասարակությունն ու սահմանափակել ասոցիացիաների եւ կարծիք արտահայտելու ազատությունը, եւ որ նման գործողությունները հիմնավորապես փոխում են Վրաստանի հետ ԱՄՆ հարաբերությունները»։ Նա նշել է, որ այս քայլերի առնչությամբ ԱՄՆ-ը սկսել է «վերանայել մեր հարաբերությունները, եւ մենք կշարունակենք մեր արձագանքը Վրաստանի իշխանությունների ձեռնարկած գործողություններին»։Մեթյու Միլլերին խնդրել են մեկնաբանել Թբիլիսիի քաղաքապետ Կախա Քալաձեի հունիսի 3-ի արտահայտություններն այն մասին, որ «Վրացական երազանքը» ոչինչ չի արել, որպեսզի պատժամիջոցներ վաստակի, եւ որ դրանք չեն լինի, ինչին պետդեպարտամենտի ներկայացուցիչը պատասխանել է. «Մենք հայտարարել ենք նոր պատժամիջոցային քաղաքականության մասին, մենք դեռ չենք հայտարարել անհատական պատժամիջոցների մասին, եւ ես ամեն բան այստեղ կթողնեմ այս կետի վրա։ Բայց մենք հստակ հասկացրել ենք, որ առանց տատանվելու դրանք կմտցնենք»։Հարցին, թե ինչու պետքարտուղար Բլինքենը չի հիշատակել Վրաստանը Արեւելյան Եվրոպա վերջերս կատարած ուղեւորության ժամանակ, Միլլերը պատասխանել է. «Պետքարտուղարը հենց նոր հրապարակել է հայտարարություն, որում հայտնել է Վրաստանի հանդեպ մեր հարաբերությունների համակողմանի վերանայման մասին, ինչը կարող է սպառնալիքի տակ դնել օգնության հարյուր միլիոն դոլարներ, որը մենք ցուցաբերում ենք Վրաստանին», եւ հայտնել է նոր վիզային սահմանափակումների մասին, եւ որ «ԱՄՆ-ը միջոցներ կձեռնարկի»։

Լրահոս

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր եկեղեցին. ի՞նչ է ասել կամ արել ՀՀ իշխանությունը
Գրոսի. Առանց ԱԷՄԳ-ի մասնակցության ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կլինի պատրանք
Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը
Լեհաստանը չի բացառել Patriot հրթիռների մատակարարման ուշացումները
Վա՜յ, էս ինչ լավ քաշած տնական արшղի հոտ ա գալիս. Փաշինյանը՝ Երնջատափ բնակավայրի դպրոցում
ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ Իրանը պահպանել է ռազմական ռեսուրսները
Իրանը հայտնել է, որ հրադադարը թույլ կտա ԱՄՆ-ին նոր հարձակում նախապատրաստել հանրապետության վրա
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը
CNN. Ռուբիոն կրկին կմիանա Իսրայել-Լիբանան բանակցություններին Վաշինգտոնում
ՔՊ-ական Գյուլնազարյանն ակտիվացել է. պատգամավորի թեկնածուն ինչ ունեցվածք ունի. «Ժողովուրդ»
«Իրավունք».«Եթե մարդկայինը մի կողմ դնեմ, կփոշիացնեմ ՔՊ-ին, բայց մեջտեղը Փաշինյան կա». ինչի՞ց է նեղսրտած Հայկ Սարգսյանը
«Հրապարակ»․ Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է
«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը որոշել է կոտրել Գյումրիի դիմադրությունը
«Հրապարակ»․ Կարապետյանը որոշ խմբագրումներ է արել ցուցակում
Անձնական SMS-ները կարդալու հազարավոր թույլտվություններ են տվել դատարանները. մտահոգիչ թվեր. «Ժողովուրդ»
Ինչ ճակատագիր է սպասվում ՀԷՑ-ին. մինչև երբ Ռոմանոս Պետրոսյանը կղեկավարի ՀԷՑ-ը. «Ժողովուրդ»
Լավ չեք ճանաչում Փաշինյանին, հունիսի 7-ին վերընտրվելու դեպքում քիմմաքրում է անելու․ քաղաքագետ (տեսանյութ)
«Մեծահոգի» ադրբեջանական մատակարարումը խաղաղության նշան է, իսկ Ստեփանակերտի Մայր տաճարի ոչնչացումը չի դիտվում որպես մոտալուտ աղետի նախանշան․ Արման Աբովյան
Սպանվել է TikTok-յան 17-ամյա աստղը
ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ

Լրացուցիչ նորություններ

...

Հայտնի է դարձել, թե ինչու է Թրամփը հրաժարվել Իրանի Խարգ կղզին գրավելու գաղափարից

Թրամփը հայտարարել է Իրանի շուրջ լարված բանակցությունների մասին

WSJ. ԱՄՆ-Իրան հրադադարի բանակցությունները փակուղի են մտել

ԱՄՆ-ի հարվածներից հետո Իրանից կարող է ոչինչ չմնա. Թրամփ

NYT. Կատարը ԱՄՆ-ից խնդրել է հակաօդային պաշտպանության համակարգեր

Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ի և Իրանի պատերազմը դեռ չի ավարտվել

Մերձավոր Արևելքում ԱՄՆ մի շարք դեսպանատներ ժամանակավորապես փակվել են

Մենք կխզենք Իսպանիայի հետ բոլոր կապերը․ Թրամփ

Թրամփը հայտնել է՝ որքան կտևի Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողությունը. Daily Mail

Իրանի դեմ գործողության ընթացքում զnհվել է երեք ամերիկացի զինվnր, հինգը վիրավnրվել է․ ԱՄՆ կենտրոնական հրամանատարություն

ԱՄՆ-ն ավելի քան 150 ինքնաթիռ է մոտեցրել Իրանին. The Washington Post

Զինված տղամարդը փորձել է ներխուժել Թրամփի՝ Ֆլորիդայի նստավայր

ԱՄՆ-ի երկրորդ հարվածային ավիակիր խումբը տեղափոխվում է Մերձավոր Արևելք. Թրամփ

ԱՄՆ-ում ձնաբքի պատճառով չեղարկվել է ավելի քան 10,000 չվերթ

Թրամփ. Վենեսուելան գնել է հարձակողական զենք, որը սպառնում էր ԱՄՆ-ին

Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելայից հետո կարող է անցնել Մեքսիկային

Եթե Իրանը սպանի խաղաղ ցուցարարներին, ԱՄՆ-ն կգա նրանց օգնության․ Թրամփ

ԱՄՆ-ում Թրամփի առողջության մասին տագնապալի հայտարարություն են արել

Թրամփն արդարադատության նախարարությանը կոչ է արել հրապարակել Էփշթեյնի գործի վերաբերյալ փաստաթղթերը և նրա հետ «համագործակցած դեմոկրատների անունները»

ԱՄՆ պետքարտուղարությունը տարվա սկզբից չեղյալ է հայտարարել 85 000 ոչ ներգաղթային վիզա