Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ավինյանների բիզնեսը՝ պետական գումարների անուղղակի շահառու․ Civilnet.am


Civilnet.am-ը գրում է․ 2018-ի հեղափոխությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներից Տիգրան Ավինյանին հասցրեց քաղաքական իշխանության բարձունքի։ Դա այն տարին էր, երբ հեղափոխությունը վերջ դրեց Հանրապետական իշխանության երկարատև կառավարմանը՝ իշխանության բերելով «Քաղաքացիական պայմանագրին»։
Տիգրան Ավինյանը, որն այդ ժամանակ Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցության անդամ էր, դարձավ Հայաստանի փոխվարչապետ։ Նրա քաղաքական կարիերայի աճն ուղեկցվում էր ընտանիքի հետ կապված բիզնեսի բարգավաճմամբ, այդ թվում՝ պետական ծրագրերից անուղղակի օգուտներ ստանալու միջոցով։ ՍիվիլՆեթը և OCCRP-ն (Կազմակերպված կոռուպցիայի և հանցավորության լուսաբանման նախագիծ) համատեղ հետաքննությամբ պարզել են, որ այդ ծրագրերը Ավինյանի համակարգման տիրույթում են եղել և դրանց վերաբերող քննարկումները համակարգել է ինքը՝ փոխվարչապետ Ավինյանը։

Տիգրան Ավինյանը փոխվարչապետի պաշտոնում էր 2018-2021 թվականներին և, ի թիվս այլ ոլորտների, համակարգում էր գյուղատնտեսությունը։ Ավինյանի ընտանիքին պատկանող «Իրիգեյթ» ընկերությունը խաղողի, ժամանակակից տեխոնոլգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման պետական աջակցության ծրագրի ինը շահառուների համար աշխատել է որպես կապալառու՝ օգնելով այդ ծրագրի շահառուներին այգիներ հիմնել։
Շահառուները հարյուր հազարավոր դոլարներ են ստացել կառավարությունից՝ պտղատու այգիներ հիմնելու համար։ Շահառուն ոչ թե ինքն է ուղիղ իրականացրել այգեհիմնումը, այլ որպես կապալառու ներգրավել է «Իրիգեյթ»-ին։
Էկոնոմիկայի նախարարությունը հրաժարվում է հայտնել, թե ընդհանուր առմամբ «Իրիգեյթ»-ը որքան գումար է ստացել շահառուներից։ Ավինյանը, նրա հայրը՝ Արմեն Ավինյանը, «Իրիգեյթ»-ի բաժնետեր Դավիթ Ավինյանը՝ Տիգրան Ավինյանի եղբայրը, չեն պատասխանել ՍիվիլՆեթի մեկնաբանություններ ստանալու գրավոր հարցումներին։

Տիգրան Ավինյանը քաղաքական այն թիմից է, որն իշխանության եկավ 2018-ի գարնանը՝ շաբաթներ տևած հակակառավարական անհնազանդություններից հետո՝ տապալելով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի իշխանությունը։ «Քաղաքացիական պայմանագրի» ղեկավար, գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարումը սկսեց ու շարունակեց կոռուպցիան արմատախիլ անելու և ժողովրդավարությունն ամրապնդելու խոստումներով։

Որպես փոխվարչապետ Տիգրան Ավինյանը համակարգում էր տնտեսական զարգացման, տեղեկատվական տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների, գյուղատնտեսության ոլորտները։ Բացի այդ, նա տնօրենների խորհրդի նախագահ էր Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդում՝ ANIF-ում, որը լուծարվեց այս տարի։Անուղղակի օգուտներ պետական ծրագրից՝ «Իրիգեյթ»-ին«Իրիգեյթ» ՍՊԸ-ն հիմնվել է 2011-ին։
Ընկերությունը մասնագիտացած է ոռոգման համակարգերի տեղադրման գործում։ Այն ունի նաև վարձակալած հողեր, արտադրում է Chiruchamich ֆիրմային անվանմամբ չրերի հավաքածու-տուփերը, որոնք վաճառվում են Երևանի սուպերմարկետներում։ Տիգրան Ավինյանը եղել է ընկերության բաժնետեր ու տնօրեն, սակայն 2018-ի հունիսին՝ փոխվարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո, բաժնեմասը փոխանցել է պլաստիկ վիրաբույժ եղբորը՝ Դավիթին, իսկ ընկերության տնօրեն դարձել է հայրը՝ Արմեն Ավինյանը։

2018-ի հոկտեմբերին «Իրիգեյթ»-ի հետ կապված սկանդալ պայթեց, երբ OCCRP-ի անդամ «Հետք»-ը գրեց, որ «Իրիգեյթ»-ը 35 000 դոլարի պետական դրամաշնորհ է ստացել։ Տիգրան Ավինյանը դրամաշնորհի համար դիմել էր դեռ այդ տարվա փետրվարին, բայց ընկերությունը հաղթեց, երբ Ավինյանն արդեն փոխվարչապետ էր։ Անդրադառնալով այս պատմությանը՝ Ավինյանը հերքել էր հնարավոր շահերի բախումը, վստահեցրել, որ դրամաշնորհի ստացման գրեթե բոլոր փուլերն ավարտվել էին մինչ իր պաշտոնը ստանձնելը։ Սակայն ՍիվիլՆեթն ու OCCRP-ն հայտնաբերել են, որ «Իրիգեյթ»-ն անուղղակի օգուտներ է ստացել նաև գյուղատնտեսական մեկ այլ պետական ծրագրից։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Քիչ է մնում՝ խաչակնքվես․ ի՞նչ ռեֆերենս կենտրոն․ Վարդանյան
Ժողովրդավարության ներկայացումը շարունակվում է՝ նույնիսկ խորհրդարանական բռնցքամարտի պայմաններում. Արմեն Այվազյան
Չդատված հանցագործը ի՞նչ առաջարկներ պետք է ունենա․ ՔՊ-ական պատգամավորին բարևելիս մեկ բան պետք է ասել. Պարույր Հայրիկյան
Երևանից թռչող ինքնաթիռն աղետի ազդանշան է տվել և վերադարձել. Քուվեյթը բողոքի նոտա է հանձնել Իրանին
Կարապետյանի ասածը, թե ԱԺ-ում տղայական կռիվ է եղել, չեմ ընդունում․ խորհրդարանը նման կռիվների վայր չէ. Անդրանիկ Քոչարյան
Իրանը կոչ է արել ԱՄՆ-ին ապացուցել, որ Հորմուզի նեղուցը զերծ է ականներից
Բալթյան երկրները՝ առանց 500 մլն եվրոյի, Լեհաստանում՝ ԱՄՆ-ի բազա, Պուտինին՝ բանակցությունների կոչ
Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է տարհանման կարիք ունեցող հիվանդների թիվը
Մեքենայի պայթյուն, սարսափելի վթարներ ու ջրհեղեղներ․ օրվա ամենաթեժ կադրերը
Ծեծկռտուք ԱԺ-ում. Վենսը գաղտնի նամակ է ուղարկել Իրանին
Ռուսական բազան Թուրքիային կդիմանա՞ 20 րոպե․ Զախարովան կոշտ մեղադրանքներ է հնչեցրել Երևանի հասցեին
Մեր ընդդիմադիր գործընկերները իմ պաշտպանության ներքո են. Ռուբինյան
ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը
Երևանից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է ուղարկել
Եթե մեկը մտածում է՝ կարող է պատգամավորին խփել, էդ ձեռը կջարդենք․ Փաշինյան
Կարո՞ղ է մի օր ՌԴ մուտքը Ձեզ էլ արգելվի․ հարց՝ Փաշինյանին
ԵԱՏՄ-ն Հայաստանին էլեկտրամեքենաների քվոտա կտա՞
Անկախության հռչակագրի տեքստը հակապետական է․ Փաշինյան
Ինձ դուր չի գալիս.Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասին
Ադրբեջանը պարտադրո՞ւմ է Սահմանադրության փոփոխություն. Սպիտակ տունը սողում է Պուտինի առջև. Օբամա

Լրացուցիչ նորություններ

...

Ժողովրդավարության ներկայացումը շարունակվում է՝ նույնիսկ խորհրդարանական բռնցքամարտի պայմաններում. Արմեն Այվազյան

Փոքրիկ գեներալ և ապագա բժիշկ. Էդգարն ու Նուշիկը իրենց մեծ երազանքները բերեցին Արցախից

COP17-ի կենտրոնում․ հանուն բնության և կենսաբազմազանության պահպանման

Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել է

Վաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումը

ՆԳՆ-ն հորդորում է ձմեռային անվադողեր ձեռք բերել

«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ)

Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)

Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին

ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են

Ընտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան Աբրահամյան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Ջուր չի լինելու. Հասցեներ

ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն

Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ

Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից

5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին

Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը COP17-ի շրջանակում կժամանի Հայաստան

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 800 բեռնատար է կուտակվել