Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «մտահոգություններն»՝ Արցախի ժառանգության շարունակական ոչնչացումների մասին

Monument Watch-ն ահազանգում է․

«2024 թվականի հոկտեմբերի 28-29-ը ՀՀ ԱԳՆ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի  նախաձեռնած «Նոր և զարգացող տեխնոլոգիաների կիրառմամբ մշակութային ժառանգության պաշտպանություն և վերականգնում» խորագրով համաժողովի ընթացքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ մշակույթի և արտակարգ իրավիճակների կազմակերպության տնօրեն և Հաագայի 1954 թվականի կոնվենցիայի և դրա երկու արձանագրությունների (1954 և 1999 թթ.) կոմիտեի քարտուղար Քրիստա Պիկատը հայտարարել է, որ  ՅՈՒՆԵՍԿՕ-ն մտահոգված է Լեռնային Ղարաբաղի տարբեր ծագում ունեցող և տարբեր տեսակի մշակութային արժեքների ենթադրյալ ոչնչացման մասին զեկույցներով։ Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղն արդեն երկար տարիներ է, ինչ գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրության կենտրոնում և այդ համատեքստում  ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը վերջին հակամարտության ժամանակ ցանկություն է հայտնել տեխնիկական առաքելություն ուղարկել տարածաշրջան՝ գնահատելու իրավիճակը, որի համար շահագրգիռ կողմերի հետ քննարկումներ են վարվել ամենաբարձր մակարդակով: Պիկատը նաև նշել է, որ այժմ,  երբ իրավիճակը փոխվել է, այս առաքելությունն այլևս չի կարող ուղարկվել Հաագայի 1954 թվականի «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիայի համաձայն https://factor.am/825458.html :

Քրիստա Պիկատը հավելել է, որ  նախորդ տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ն գլխավոր տնօրենի՝ մշակույթի գծով օգնականի գլխավորությամբ առաքելություն է ուղարկվել Հայաստան՝ տեղահանվածներին առաջարկելու կառույցի աջակցությունը, և համոզվելու, որ նրանց  կարիքները բավարարվում են ինչպես կրթական, այնպես էլ սոցիալ-հոգեբանական առումներով՝ ներառելով նաև համայնքների ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, այն կենդանի ժառանգության պահելու օգնության առաջարկը։ Այս համատեքստում Քրիստա Պիկատը կարևորել է, որ համայնքները սահմանեն  իրենց սովորույթներն ու ավանդույթները, որոնք պահպանելու կարիք ունեն և անհրաժեշտության դեպքում ՅՈՒՆԵՍԿՕ-ն  պատրաստ է օգնություն ցուցաբերել համայնքներին։ Քրիստա Պիկատը նշել է, որ այժմ, 1954թ. Հաագայի կոնվենցիան ունի մոնիտորինգի ժամանակավոր մեխանիզմ, որը կարող է գործարկվել ցանկացած անդամ պետության կողմից:

Մեր արձագանքը

Հիշեցնենք, որ 2020-2024 թվականների ընթացքում ՅՈՒՆԵՍԿՕ-ն չի իրականացրել ՄԱԿ-ի կողմից իրեն պատվիրակած՝ համաշխարհային մշակութային ժառանգության պահպանության մանդատը և առաքելություն չի ուղարկել տարածաշրջան՝ փաստագրելու տարածաշրջանի ժառանգության իրական վիճակը և կանխելու Ադրբեջանի կողմից վերջինիս հետագա ոչնչացումը։Անդրադառնալով ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործողություններին՝ նշենք, որ դրանք սահմանափակվել են կոչերով և մտահոգությունների արտահայտմամբ: Ի մասնավորի՝  2020 թ. հոկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնության շարունակական սրման, դպրոցների, մշակութային և կրոնական վայրերի թիրախավորման առնչությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հանդես եկավ ընդգծված չեզոքությամբ (https://en.unesco.org/news/situation-nagorno-karabakh-conflict-zone-unesco-statement)։ Այս կառույցը կոչ արեց երկու կողմերին պաշտպանել ժառանգությունը՝ իր բոլոր ձևերով (հուշարձաններ, պատմական լանդշաֆտ, ոչ նյութական ժառանգություն)։ Իհարկե, հայտարարության տեքստից չէին կարող անմասն մնալ Ադրբեջանի կողմից բազմիցս ակնհայտորեն խախտված (ինչն այդպես էլ համապատասխան արձագանք չստացավ)՝ Հաագայի 1954 թ. կոնվենցիայի և դրա առաջին ու երկրորդ արձանագրությունների (1954 թ. և 1999 թ.) դրույթների պահպանման հորդորները։Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրից գրեթե 10 օր անց, ՅՈՒՆԵՍԿՕ-ն «Ժառանգությունը վտանգված է» նկար-ազդակով վերահաստատեց Լեռնային Ղարաբաղի մշակութային արժեքները պաշտպանելու պարտավորությունը՝ մշակութային ժառանգության հաշվառման նպատակով առաջարկելով առաքելություն ուղարկել տարածաշրջան (https://en.unesco.org/news/nagorno-karabakh-reaffirming-obligation-protect-cultural-goods-unesco-proposes-sending-mission), որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կանոնադրության համաձայն հնարավոր է միայն երկու կողմերի՝ Հայաստանի և Ադրբեջանի (Արցախի Հանրապետությունը միջազգայնորեն ՄԱԿ-ի կողմից ճանաչված չլինելու պատճառով չի կարող ճանաչվել որպես կողմ) համաձայնությամբ և Մինսկի խմբի համանախագահող պետությունների հետ խորհրդակցության միջոցով։ Մինսկի խմբի խորհրդակցությունը թերևս տեղի ունեցավ, բայց շոշափելի արդյունքների չհանգեցրեց․ 2022 թ. փետրվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՀ նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հեռավար հանդիպման ժամանակ՝ Մինսկի խմբի համանախագահ երկիր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդությամբ որոշվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից առաքելություն ուղարկել երկու երկրներ՝ մոնիթորինգի ենթարկելու մշակութային ժառանգության վիճակը և ուսումնասիրելու ինչպես Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում հայկական, այնպես էլ Հայաստանում ադրբեջանական ժառանգության վիճակը (https://www.primeminister.am/en/press-release/item/2022/02/04/Nikol-Pashinyan-video-conference/)։  Բայց ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտարարությունից մեկ ամիս անց կազմակերպության գլխավոր տնօրենի մշակույթի գծով օգնական Էռնեստո Օտտոնեն հայտարարեց, որ իրենք դեռ սպասում են Ադրբեջանի պատասխանին։ «Մինչ այժմ մի քանի անգամ դիմել ենք Ադրբեջանի իշխանություններին և անհաջողության մատնվել․․»,- ասված է հայտարարության մեջ (Nazaretyan, Artsakh’s Cultural Heritage Under Threat)։ Իսկ ահա 2020 թ. դեկտեմբերի 21-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն տարածեց մամուլի հաղորդագրություն, որում ցավում էր, որ ԼՂ փորձագետների անկախ տեխնիկական առաքելություն ուղարկելու գործընթացը կանխվել է Ադրբեջանի կողմից (Ambartsumian, Why Armenian Cultural Heritage Threatens Azerbaijan’s Claims to Nagorno-Karabakh): Նշենք, որ պատերազմից 4 տարի անց էլ առաքելության ուղարկումը իրականություն չի դարձել, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի սկզբունքներով համամարդկային համարվող Արցախի ժողովրդի ստեղծած ժառանգությունը շարունակաբար ավերվում է»։ 

Լրահոս

Ահաբեկչական դավադրություն և միջուկային վտանգ. Փաշինյան-Էրդողան հանդիպում է տեղի ունեցել (տեսանյութ)
Հայաստանին զրկել են նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից. Պեսկով
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ
Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից
Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր
ՊԵԿ-ում քնարկվել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագրի իրականացման ընթացքը
Լեհաստանում երկու տղամարդու են ձերբակալել․ նրանք սպառնացել են կրկնել Կրակովի ահաբեկչությունը
Վատ բան եմ ասում, բայց սրտի կաթված կարող է լինել բոլորիս հետ՝ ցանկացած պահ․ ի՞նչ կապ ունի նախարարը
Ի՞նչ ճնշում՝ մեզ փակելո՞ւ են ԱԺ-ում, սովածանանք, ենթարվենք․ Փաշինյանը Դոն Կառլեոնեն չի․ Խաչատրյան
Հայաստանի շուրջ զարգացումներ․ ԵՄ-ի առաջընթաց, ՀԱՊԿ-ի սպառնալիք, Իրանի գազ ու Թուրքիայի սահմանը
Աշխարհի լարված օջախները՝ Ուկրաինայից Իրան․ Եղեգնաձորում և Ստեփանավանում համայնքապետեր են ընտրել
High-Level Meetings in Yerevan Focus on Armenia–EU Economic Cooperation and Export Growth
Երևանում քննարկվել են Հայաստան–ԵՄ տնտեսական համագործակցության և արտահանման խթանման հարցերը
Իսպանիայում համընդհանուր գործադուլը վերածվել է բախումների․ ավելի քան 10 մարդ վիրավորվել է
300 հազար ադրբեջանցիները հունիսի 8-ին չէին գալու Հայաստան
Բիզնես նախաձեռնությունների աջակցման նոր գործիք 63-72 տարեկան քաղաքացիների համար
Ընդդիմության նոր համախմբումը. ի՞նչ են ասում մարդիկ
Փաշինյանը Թուրքիայում է. Աշխարհում՝ գաղտնիքներ, սկանդալներ ու վտանգավոր խաղեր
Սննդի ոլորտում ոչ մի օտարերկրյա ներդրում չունենք
Ինչո՞ւ են բազմաթիվ բիզնեսներ կապարակնքվել

Լրացուցիչ նորություններ

...

Համպի. Հնդկաստանի ջունգլիներում գտնվող քարե քաղաքը

BYD-ի նոր շքեղ էլեկտրասեդանը տանկի նման պտտվում է (լուսանկարներ)

Որտե՞ղ է 2027 թվականի Կարմիր Կրակի Այծի տարին նշելու լավագույն վայրը

Նոյեմբերի կեսերին երկու կենդանակերպի նշանների համար մեծ փոփոխություններ են սպասվում. ամեն ինչ այլևս երբեք նույնը չի լինի

BMW-ն քրոսովերների այլընտրանք է պատրաստում․ էլեկտրական i3-ը կդառնա ունիվերսալ (տեսանյութ)

Նեղոսի տակ 2600 տարվա հնության կառույց են հայտնաբերել

Ի՞նչ նվիրել Կարմիր Կրակե Այծի տարում՝ 2027 թվականին

Նոյեմբերի 2-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր

Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը

Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան

Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան

Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը

4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել

Գեյթսը նշել է 4 մասնագիտություն, որոնք կարող են դիմակայել արհեստական բանականությանը

Տիեզերքում պայթյուն է գրանցվել, որի ակտիվությունը տևել է 27 օր

Հայտնի երգչուհին նկարահանվել է կինոնկարում

Զգացմունքներս խեղդում են․ բայց խոսքս հատուկ ուղղում եմ բոլոր հայրերին. Քերոբյան

Թամարա Գլոբան անվանել է կենդանակերպի այն նշանները, որոնք կազատվեն բազմաթիվ խնդիրներից հոկտեմբերի վերջին օրերին

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

Մանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված է