Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«2025 թ. պետական բյուջեն անիրատեսական է. մյուս տարի մոտ 800 միլիարդ լրացուցիչ պարտք ենք վերցնելու». «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

2025 թ. պետական բյուջեի քննարկումները շարունակվում են: Ակնհայտ է, որ հաջորդ տարի մեր պետությունը կրկին կավելացնի պետական պարտքը: Բայց մյուս կողմից, կարծես թե, օրվա իշխանությունները փորձում են իրատես լինել և աննախադեպ տնտեսական աճ չկանխատեսել հաջորդ տարվա համար: Տնտեսագետ Սուրեն Պարսյանը պետական բյուջեի քննարկումների մասին զրույցի սկզբում հիշեցնում է՝ ցանկացած երկրի համար բյուջեն հանդիսանում է գլխավոր ֆինանսական փաստաթուղթը, որով նախանշվում են տվյալ երկրի զարգացման հիմնական ուղղությունները, առաջնահերթությունները, սոցիալական ծրագրերը, դրանց հասցեականությունը և այլն:

«2025 թ.-ի պետական բյուջեի համաձայն, ծախսային մասը նախատեսվում է 3,5 տրիլիոն դրամ, իսկ եկամտային մասը՝ 2,9 տրիլիոն դրամ, այսինքն՝ մոտավորապես 600 մլրդ դրամի չափով ունենալու ենք դեֆիցիտ 2025 թ.-ի համար:

Նշեմ նաև, որ պարտքը կամ դեֆիցիտը բացասական երևույթ չէ, եթե դա ծախսվում է երկրի զարգացումն ապահովող ծրագրերի, տնտեսության երկարաժամկետ աճն ապահովելու համար: Ակնհայտ է, որ այս 600 միլիարդ դրամի հետ կապված չունենք այդ վստահությունը, որ ապագայում այն բերելու է լրացուցիչ տնտեսական աճ, ցուցանիշներ, զարգացում»,- «Փաստի» հետ զրույցում նշում է Պարսյանը:Ընդգծում է՝ եթե 2025 թ. բյուջեին անվանում տանք, կարող ենք նշել, որ այն անիրատեսական բյուջե է: «Իշխանությունները սիրում են ասել՝ հավակնոտ, առաջանցիկ և այլն, բայց սա այդ դեպքը չէ: Հավակնոտ կարող էր լինել, եթե իրատեսականից մի քիչ բարձր ցուցանիշ դնեին, բայց նրանք իրատեսականից շատ ավելի բարձր ցուցանիշ են դրել, որն այս բյուջեն անիրատեսական է դարձնում:

Անիրատեսական, քանի որ նույն այս կառավարությունը չի կարողանում եկամտային մասն ապահովել, մոտավորապես 9 տոկոս թերակատարել է, դրան գումարած՝ չի կարողանում նաև ժամանակին կատարել ծախսային մասն ամբողջ ծավալով, բացառությունը պաշտպանության ծախսերն են: Մնացած ուղղություններով մասսայաբար լինում են թերակատարումներ: Իսկ 2025 թ.-ի համար նրանք չեն ստեղծել այնպիսի ինստիտուցիոնալ կարողություններ, որոնք թույլ կտային ապահովել բյուջեի կատարողականը և՛ ծախսային մասով, և՛ եկամտային մասով»,-նշում է մեր զրուցակիցը:Հաջորդիվ անդրադառնում ենք տնտեսական ակտիվության ցուցանիշին:

«Այս տարվա մոտ 9 տոկոս տնտեսական ակտիվությունը տարեվերջին կնվազի, քանի որ նոյեմբեր-դեկտեմբերին ունենալու ենք որոշակի անկումային իրավիճակ՝ հաշվի առնելով այն, որ անցած տարվա նոյեմբեր-դեկտեմբերին սկսվեց ոսկու «տենդը», և դա լրացուցիչ աճ ապահովեց: Այդ աճն, ըստ էության, կտրուկ նվազել է 2024 թ.-ի մայիսից, երբ Ռուսաստանը հանեց ոսկու արտահանման տուրքը, իսկ Հայաստանը զուգահեռաբար մտցրեց այդ տուրքը: Դրա արդյունքում տնտեսական այն գործոնները, որոնք պետք է մեզ համար լրացուցիչ աճ ապահովեին, չկան: Եթե անցած տարվա համեմատ ցուցանիշները վերլուծենք, նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ունենալու ենք որոշակի անկումային իրավիճակ:Իմ կարծիքով, այս տարվա տնտեսական աճը կփակենք մոտավորապես յոթ տոկոսի սահմաններում: Նույնիսկ այդ յոթ տոկոսը բավականին բարձր ցուցանիշ է լինելու հաջորդ տարվա համար: Չունենք տնտեսական լրացուցիչ աճի գործոններ, օբյեկտներ, և դրա հիման վրա 2025 թ.-ի համար 5,6 տոկոս տնտեսական աճ ապահովելը դարձյալ խիստ անիրատեսական է լինելու:

Իսկ կառավարության այն հաշվարկը, որ Ամուլսարը կշահագործի, և դա լրացուցիչ տնտեսական ակտիվություն կապահովի, խիստ կասկածելի և խնդրահարույց ծրագիր է, որն այս պահին քիչ հավանական է: Դրան գումարած՝ ունենք պարտքի հետ կապված որոշակի վերանայումների, վերակառուցման անհրաժեշտություն:

Մյուս տարի մոտ 800 միլիարդ լրացուցիչ պարտք ենք վերցնելու նախկին պարտքերը մարելու և նոր պարտք ձևավորելու համար: Մեր բյուջեից մոտավորապես 1,4 միլիարդ դոլար հատկացնելու ենք պետական պարտքի սպասարկման համար: Մեր պետական պարտքը բավականին ծախսատար է դարձել վերջին տարիների ընթացքում, և այդ ծախսատարությունն էլ ավելի է ավելանալու»,-ընդգծում է տնտեսագետը:Նշում է՝ 2025 թ.-ի բյուջեում չկան տնտեսական խոշոր նախագծեր, ծրագրեր, որոնք թույլ կտան տնտեսական նոր ակտիվություն գեներացնել ոսկու փոխարեն: «Այդպիսի ծրագրեր չկան, իսկ պետական տնտեսական ծրագրերի արդյունավետությունը շատ ցածր է, դրա վառ օրինակը գյուղատնտեսության ոլորտն է, որտեղ ընդամենը 1,8 տոկոս համեստ տնտեսական աճ է: Եթե հաշվի առնենք այն միլիարդավոր դրամները, որոնք ներարկվում են այս ոլորտի սուբիսիդավորման, աջակցության ծրագրերի մեջ, կարող ենք ասել, որ այդ գումարների մեծ մասը փաստացի փոշիանում է: 1,8 տոկոսն այն համարժեք աճը չէ, որ կարող ենք ապահովել»,-հավելում է նա:Կարծիք կա, որ այժմ մեր տնտեսությունն ազատ անկման մեջ է:

Տնտեսությունն ակտիվացնող արտաքին գործոնները գրեթե չեզոքացել են: Միջազգային տնտեսությունն էլ, կարծես թե, ոչ այնքան լավ վիճակում է, մյուս կողմից՝ այդ մասով ունենք անկանխատեսելիություն: «2022 թ.-ից սկսած Հայաստանի տնտեսական ակտիվությունը պայմանավորված է արտաքին գործոններով, որոնք թույլատրվում են դարձյալ արտաքին խաղացողների կողմից:

Ռուսաստանը և Արևմուտքը համաձայն են, որ Հայաստանը լինի միջնորդ երկիր, որպեսզի ռուսական ոսկին և նաև արևմտյան սարքավորումները, տեխնիկան Հայաստանի միջոցով հասնեն Ռուսաստան: Պատահական չէ, որ մեր խոշոր հարկատուների տասնյակում էլեկտրատեխնիկա ներկրող և վաճառող երկու կազմակերպություն հայտնվեց: Այս առումով ընդհանուր կոնսենսուս կա Հայաստանի համար. դա Հայաստանի իշխանությանը տրված է որպես բոնուս: Թե այն երբ կավարտվի, ժամանակը ցույց կտա:Տարբեր փոփոխություններ կան համաշխարհային խաղացողների շրջանում. Միացյալ Նահանգներում նոր իշխանություն է ձևավորվել և այլն:

Կարող է մեկ օրում իրավիճակը փոխվել, օրինակ՝ Թրամփի վարչակազմը որոշի զրկել Հայաստանին տնտեսական առավելություններից՝ փորձելով Ռուսաստանին տնտեսապես վատ դրության մեջ դնել:

Շատ արագ սա արձագանք կստանա մեր իրականության մեջ: Մեր տնտեսությունը չի կարող պատասխանել, դիմագրավել արտաքին փոփոխություններին, մեղմել դրանք: Ունենալու ենք մեծ անկում: Խնդիրն այն է, թե որքան կտևեն մեզ թույլատրվող այդ արտաքին գործոնները, որոնք էլ իրենց հերթին թույլ են տալիս ապահովել տնտեսական աճ: Ժամկետների հարց է:

Իմ կարծիքով՝ այս պահին անկման մեջ չենք, ունենք դեռևս քարտ- բլանշ դրսից, որից կարող ենք օգտվել: Այո, նախկին ծավալները չեն:Օրինակ՝ պայմանական ասեմ, ապրիլին մեկ միլիարդ դոլարի ոսկի ենք արտահանել, հիմա երկու հարյուր միլիոն դոլարի ոսկի ենք արտահանում: Մեկ հինգերորդն է, բայց պրոցեսն ընթանում է: Ի հաշիվ ռուսական գումարների, բանկային համակարգն ահռելի շահույթ է ստանում, նաև՝ ի հաշիվ այն սխեմաների, որ Հայաստանով են գումարները պտտվում: Քանի դեռ կան այս հնարավորությունները, Հայաստանը կպահի իր աճի տեմպը, բայց ոչ կառավարության 2025 թ.-ի նախատեսած պետական բյուջեի շրջանակներում: Ավելի ցածր կլինի այդ աճի տեմպը, որովհետև չունենք այդ ներուժը, ռեսուրսն այն ապահովելու համար»,-եզրափակում է Սուրեն Պարսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լրահոս

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Մեծամորում բախվել են «Toyota»-ն և «Ford Mustang»-ը․ կա 1 զոհ․ 4 վիրավորներց մեկը հղի կին է
«Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքները
Վայքում ՔՊ-ն ստանում է ձայների 96.12%-ը. Նոր տվյալներ են հրապարակվել
Գավառում «Համերաշխություն» դաշինքը Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ ստանում է քվեների 81.3%-ը
ՔՊ-ն ամենաքիչ քվեները ստացել է Եղեգնաձորում, ամենաշատը` Վայքում ու Արմավիրում. արդյունքները ըստ ՏԿԵ նախարարի
Սկանդալ ընտրություններից առաջ․ ԶԼՄ-ները բացահայտել են «Մոսադի արքայազնի» հետ Նեթանյահուի գաղտնի հանդիպման մանրամասները
Մեղրիում, Քաղաքացիական պայմանագիրը ստացավ 70% վստահություն՝ Սերգո Գալստյանի գլխավորությամբ. ՔՊ
Միգրացիայից մինչև ինքնիշխանություն․ Մարին Լը Պենը ներկայացրել է «Ֆրանսիայի վերածննդի» ծրագիրը
«Քարի լիճ» տանող ավտոճանապարհին արգելափակված ավտոբուսի 49 ուղևորները տեղափոխվել են Ամբերդ բնակավայր
Այս պահին Եղեգնաձորում ՔՊ-ն պարտվում է
«Նրանք նմանակում են Բերիային». Մասկը պատասխանել է իր ձերբակալությունը պահանջող քննադատներին
Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն
Արտաշատի Վարդաշեն գյուղում ՀՅԴ-ն հավաքել է 51% ձայն
Արտաշատի Վարդաշեն գյուղում ՀՅԴ-ն հավաքել է 51% ձայն
Կիրանցում ՔՊ-ն ստացել է ձայների 88.89%-ը. Վահագն Ալեքսանյան
Axios․ Նեթանյահուն խնդրել է Թրամփին կրկին աջակցել իրեն Իսրայելում ընտրություններից առաջ
FT-ի հարցումը․ Ամերիկացիների մոտ 70%-ը մտահոգված է Թրամփի վարչակազմում առկա կոռուպցիայով
Սենատոր Ադամ Շիֆը պահանջել է կանչել Պենտագոնի ղեկավարին՝ Ուկրաինայում Starlink-ի խափանումների պատճառով
«Հարվածը կլինի հանկարծակի». իրանցի լրագրողը նախազգուշացրել է ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր հարձակման մասին

Լրացուցիչ նորություններ

...

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով

Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր

Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը

Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին