Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Դպրոցների տնօրենների նշանակման կարգում կրկին փոփոխություններ կլինեն. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության 2023 թ.-ի փետրվարի 9-ի N 181-Ն որոշման մեջ: 2023 թ.-ից մեկնարկած դպրոցների տնօրենների ընտրության և նշանակման նոր ձևաչափով գործընթացի կիրարկման ընթացքում ի հայտ են եկել կարգավորման ենթակա մի քանի խնդիրներ, որոնց լուծմանն է ուղղված այս նախագիծը: Դպրոցների տնօրենների ընտրությունը և նշանակումը նոր ձևաչափով իրականացնելու ընթացքում արձանագրվել են դեպքեր, երբ հավակնորդը զարգացման ծրագրի գնահատման անցողիկ շեմը հաղթահարելով՝ հարցազրույցի ժամանակ էականորեն ցածր է գնահատվում զարգացման ծրագրի վերաբերյալ հարցերի շրջանակում:

Նշված հանգամանքը վկայում է կա՛մ նրա ներկայացրած զարգացման ծրագրի՝ ինքնուրույն գրած չլինելու, կա՛մ տվյալ հավակնորդի՝ հաստատությունում ուսումնական գործընթացի վերաբերյալ բավարար պատկերացում չունենալու մասին: Երբեմն հարցազրույցի ժամանակ անցողիկ ձայներ հավաքած հավակնորդները լիարժեք կարողություններ և հմտություններ չեն կարողանում դրսևորել, բայց մասնագիտական հանձնաժողովի դրական եզրակացությանն են արժանանում՝ հնարավորություն ստանալով տնօրեն նշանակվելու:

Երբեմն անցողիկ շեմը հաղթահարած հավակնորդները գյուղական բնակավայրերի ուսհաստատությունների թափուր տեղի համար դիմած անձինք են, որտեղ տնօրենի տեղը տևական ժամանակ թափուր է մնում՝ այլ հավակնորդ չլինելու կամ բավարար կարողություններ ունեցող անձ չլինելու դեպքում:Կարգի կիրարկման ընթացքում պարզ է դարձել, որ երբեմն առկա են զարգացման ծրագրերի բովանդակության, փորձաքննության ընթացքի վերաբերյալ տեղեկության փոխանցման դեպքեր, ինչը հակասում է ընթացակարգի նպատակներին:

Խնդիրների կարգավորման և ոլորտում արդար մրցակցության և գործընթացի օբյեկտիվության ապահովման նպատակով այս նախագծով առաջարկվում են մի քանի մեխանիզմներ: Օրինակ՝ փորձաքննության ընթացքում զարգացման ծրագրի վերաբերյալ տվյալների փոխանցման, արտահոսքի, հրապարակման կամ հավակնորդի կամ փորձաքննող 2-րդ կազմակերպության հետ համագործակցության մասին տեղեկության առկայության, կամ հարցազրույցի ընթացքում զարգացման ծրագրի բաղադրիչից բացասական գնահատվելու դեպքում կազմակերպության հետ կնքված պայմանագիրը լուծվում է:

Կամ՝ զարգացման ծրագրի դրական եզրակացություն ունեցող, բայց հարցազրույցը երկու անգամ չհաղթահարած անձը պետք է նորից զարգացման ծրագիր ներկայացնի, եթե մասնագիտական հանձնաժողովը բացասական է գնահատել զարգացման ծրագրի բաղադրիչը: Քվեարկությանը մասնակցած բոլոր անդամների դրական եզրակացության դեպքում հավակնորդը տնօրենի պաշտոնում նշանակվում է առանց փորձաշրջանի, իսկ հարցազրույցի փուլը հաղթահարելու արդյունքում առնվազն մեկ բացասական եզրակացություն ունենալու դեպքում հավակնորդը տնօրենի պաշտոնում նշանակվում է 5 տարի ժամկետով՝ 1 տարի փորձաշրջանով:

Փորձաշրջանի ընթացքում կազմակերպական, մասնագիտական կամ աշխատանքային այլ գործունեությանն աջակցելու նպատակով նշանակվում է փորձաշրջանի ղեկավար, որը նախարարի հրամանով ընտրված մենթոր դպրոցի տնօրեն է: Փորձաշրջանի ավարտին ղեկավարը մասնագիտական հանձնաժողովին է ներկայացնում տնօրենի աշխատանքների գնահատման թերթիկը: Փորձաշրջանն անցած կհամարվի 20 և ավելի միավոր ստացած տնօրենը:

Լրահոս

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Մեծամորում բախվել են «Toyota»-ն և «Ford Mustang»-ը․ կա 1 զոհ․ 4 վիրավորներց մեկը հղի կին է
«Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքները
Վայքում ՔՊ-ն ստանում է ձայների 96.12%-ը. Նոր տվյալներ են հրապարակվել
Գավառում «Համերաշխություն» դաշինքը Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ ստանում է քվեների 81.3%-ը
ՔՊ-ն ամենաքիչ քվեները ստացել է Եղեգնաձորում, ամենաշատը` Վայքում ու Արմավիրում. արդյունքները ըստ ՏԿԵ նախարարի
Սկանդալ ընտրություններից առաջ․ ԶԼՄ-ները բացահայտել են «Մոսադի արքայազնի» հետ Նեթանյահուի գաղտնի հանդիպման մանրամասները
Մեղրիում, Քաղաքացիական պայմանագիրը ստացավ 70% վստահություն՝ Սերգո Գալստյանի գլխավորությամբ. ՔՊ
Միգրացիայից մինչև ինքնիշխանություն․ Մարին Լը Պենը ներկայացրել է «Ֆրանսիայի վերածննդի» ծրագիրը
«Քարի լիճ» տանող ավտոճանապարհին արգելափակված ավտոբուսի 49 ուղևորները տեղափոխվել են Ամբերդ բնակավայր
Այս պահին Եղեգնաձորում ՔՊ-ն պարտվում է
«Նրանք նմանակում են Բերիային». Մասկը պատասխանել է իր ձերբակալությունը պահանջող քննադատներին
Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն
Արտաշատի Վարդաշեն գյուղում ՀՅԴ-ն հավաքել է 51% ձայն
Արտաշատի Վարդաշեն գյուղում ՀՅԴ-ն հավաքել է 51% ձայն
Կիրանցում ՔՊ-ն ստացել է ձայների 88.89%-ը. Վահագն Ալեքսանյան
Axios․ Նեթանյահուն խնդրել է Թրամփին կրկին աջակցել իրեն Իսրայելում ընտրություններից առաջ
FT-ի հարցումը․ Ամերիկացիների մոտ 70%-ը մտահոգված է Թրամփի վարչակազմում առկա կոռուպցիայով
Սենատոր Ադամ Շիֆը պահանջել է կանչել Պենտագոնի ղեկավարին՝ Ուկրաինայում Starlink-ի խափանումների պատճառով
«Հարվածը կլինի հանկարծակի». իրանցի լրագրողը նախազգուշացրել է ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր հարձակման մասին

Լրացուցիչ նորություններ

...

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով

Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր

Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը

Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին