Հռոմի Լեո XIV պապը երեքշաբթի առավոտյան կժամանի Հռոմի Gemelli կլինիկա՝ թոքերի հանգույցը հեռացնելու վիրահատության համար, հայտնում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։
«Վաղը առավոտյան Հռոմի Պապ Լեոն կընդունվի Gemelli հիվանդանոց»,- հայտնել են Վատիկանում։
Հոկտեմբերի 11-ին Սուրբ Աթոռի մամուլի քարտուղար Մատեո Բրունին հայտարարել է, որ վիրահատությունից հետո պապը կմնա հիվանդանոցում մոտ մեկ շաբաթ։ Երկուշաբթի օրը նա հայտարարել է, որ Հռոմի պապ Լեոն շարունակում է իր աշխատանքային գրաֆիկը առանց որևէ փոփոխության։
Հոկտեմբերի 11-ին Հռոմի պապ Լեոն հայտարարեց, որ առաջիկա օրերին վիրահատվելու է վաղ փուլում հայտնաբերված թոքային հանգույցի պատճառով։ Կիրակնօրյա ավանդական քարոզից հետո հավատացյալների հետ խոսելիս նա նշեց, որ բժիշկների խորհրդով որոշել է վիրահատվել՝ ուռուցքը հեռացնելու համար։








