Եմենի հյուսիսային Սաադա նահանգի բնակավայրերի վրա վերջին 12 ժամվա ընթացքում Սաուդյան Արաբիայից արձակվել է ավելի քան 130 հրթիռ և արկ, ըստ եմենական ապստամբական «Անսար Ալլահ» (հութիներ) շարժման կողմից վերահսկվող «Ալ Մասիրա» հեռուստաալիքի։
Ըստ իր աղբյուրների՝ հրետակոծությունը շարունակվում է։ Թիրախ են դարձել Էզ-Զահիր և Հայդան շրջանների բնակավայրերը։
«Ալ Հադաթ» հեռուստաալիքը, իր հերթին, հայտնել է, որ Եմենի կառավարական ուժերը հութիների հետ կատաղի բախումներից հետո վերականգնել են Թաիզ նահանգի հարավում և արևմուտքում գտնվող մի քանի դիրքերի վերահսկողությունը։








