Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին չի մասնակցի Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանին: Իտալական պատվիրակությունը կգլխավորի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին, հաղորդում է «Messaggero» թերթը։
«Եթե վերջին րոպեին ծրագրերում որևէ փոփոխություն չլինի, Իտալիան իր փոխարեն կներկայացնի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին», - նշվում է հաղորդագրության մեջ։ Թերթի տվյալներով՝ Մելոնիի որոշումը մասամբ պայմանավորված է նրա՝ ներքաղաքական հարցերի, այդ թվում՝ բյուջեի կազմման և հաջորդ տարվա ընտրությունների վրա կենտրոնանալու մտադրությամբ։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի ընդհանուր բանավեճը տեղի կունենա Նյու Յորքում սեպտեմբերի 22-26-ը և կավարտվի սեպտեմբերի 28-ին։








